Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում(22)
Ներկայում «ռեսուրսները» չեն ճանաչվում ,որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը։ Այդ իսկ պատճառով, կազմակերպություններն ու կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական գործոն են երկրի տնտեսական զարգացման համար։
Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսությանը և գիտելիքահենք հաստատությունների և ընկերությունների գործունեությանը։

Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք Իրանում մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք «Ֆանավարան Սադեղ Էսփադանա» և «Քուշաֆան Փարս» գիտելիքահենք ընկերություններին:
«Ֆանավարան Սադեղ Էսփադանա» ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով արտադրել Իրանի արդյունաբերության և արտադրական միավորների համար անհրաժեշտ մասեր և սարքավորումներ։ Այս ընկերության նախագծային ստորաբաժանումը միշտ փորձել է օգտագործել աշխարհի նորագույն տեխնոլոգիաները՝ ընկերության մեքենաների և սարքավորումների արտադրական հզորությունների օպտիմալացման և մեծացման համար։
Այս ընկերության ծառայությունների և արտադրանքի տեսականին պոլիմերային արդյունաբերության, սննդի արդյունաբերության, նավթի, գազի և նավթաքիմիական, ռազմական արդյունաբերության, պողպատի և ցեմենտի արդյունաբերության և ավտոմոբիլային ոլորտներում համապարփակ փաթեթ է ներկայացնում: Այս ընկերության կարևորագույն առաքելությունն է համագործակցել ձեռնարկատերերի, գաղափարների և նախագծերի սեփականատերերի և գիտելիքահենք ընկերությունների հետ։ Այս ընկերության կողմից իրականացված որոշ աշխատանքներից են՝ Իրանում առաջին անգամ բարձր ջերմաստիճանի և մթնոլորտի կառավարման վառարանների նախագծում և արտադրություն, հատուկ հատկություններով կերամիկական և մետաղական մասերի արտադրության տաք մամլիչ մեքենայի նախագծում և արտադրություն և մորթված կենդանիների համար որովայնի վերամշակման մեքենայի նախագծում և արտադրություն:
«Ֆանավարան Սադեղ Էսփադանա» ընկերության հայտնի արտադրանքներից կարելի է նշել բոլոր տեսակի հոմոգենիզատոր խառնիչները, բոլոր տեսակի գնդիկների և գրանուլային մեքենաները և բոլոր տեսակի լցոնման և փաթեթավորման մեքենաները, որոնց հակիրճ կծանոթանանք ստորև։
Տարբեր դեղագործական և առողջարարական արտադրանքների արտադրության համար լաբորատոր և վակումային խառնիչներ արտադրող այս ընկերությունը Իրանի առողջապահության և դեղագործական արդյունաբերության մեքենաների լավագույն արտադրողներից է, և ընկերության արտադրանքի որակը ամենամեծ մրցակցային առավելությունն է ներքին և միջազգային շուկաներում։ Ընկերության խառնիչներն ունեն յոթ մոդել, որոնցից բազային հոմոգենիզատոր խառնիչը, լաբորատոր հոմոգենիզատոր խառնիչը և վակուումային մշակման մեքենան այդ արտադրանքներից են համարվում:
Բոլոր տեսակի պլանշետային մամլիչ մեքենաները և պլանշետների արտադրության մեքենաները, ինչպես նաև հատիկներ կշռող մեքենաները այս ընկերության մեկ այլ հայտնի արտադրանքն է, որն արտադրվել է գերազանց որակով և շատ մատչելի գնով և ներկայացվել է Իրանի և աշխարհի մեծ շուկա: Այս ընկերության պլանշետային և գրանուլային հաստոցներն ունեն չորս մոդել, որոնցից 20 տոննա ծավալով պլանշետային մամլիչ մեքենան, հիդրավլիկ պլանշետային մամլիչը այդ արտադրանքներից են:
«Ֆանավարան Սադեղ Էսփադանա» ընկերության մեկ այլ հայտնի արտադրանքը լցոնման և փաթեթավորման տարբեր մեքենաների արտադրությունն է, ինչպիսիք են հեղուկ լցոնման և շատ բարձր որակով բլիստերի փաթեթավորման մեքենաները: Այս ընկերությունն Իրանի առողջապահական, դեղագործական և փաթեթավորման արդյունաբերության լավագույն արտադրողներից է: Այս մեքենաների օրինակներն են կրեմի խողովակի կարի մեքենան, կիսաավտոմատ լցոնման և բլիստերի փաթեթավորման մեքենաները:
«Քուշաֆան Փարս» ընկերությունը իրանական գիտելիքահենք մեկ այլ ընկերություն է, որին համառոտ կներկայացնենք այս ծրագրում։ Այս ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին և գործում է ատամնաբուժական և իմպլանտոլոգիայի սարքավորումների, ինչպես նաև օգտագործվող նյութերի արտադրության ոլորտում։ «Քուշաֆան Փարս» ընկերությունը ատամնաբուժական սարքավորումների և պարագաների խոշորագույն արտադրողն է երկրում, որը ներդրումներ է կատարում հետազոտության և զարգացման ոլորտում, նպատակ ունենալով զարգացնել տեխնոլոգիաները նախագծման և արտադրության ոլորտում: Ներկայումս այս ընկերության արտադրանքը ամենաբարձր որակով և մրցունակ գնով օգտագործվում է սպառողների կողմից։ Պրոթեզավորման վառարանները ներառում են AT 100 և AT 300 լիովին ավտոմատ վառարաններ, AT 300P լիովին ավտոմատ մամլիչ վառարաններ, AT 3000 լիովին ավտոմատ վառարաններ, բալոնային մոմի հեռացման վառարաններ, ջնարակային վառարաններ, ցիրկոնիայով սինթրեման վառարաններ: Ընկերության արտադրական սեղանները բաժանված են երկու խմբի՝ լաբորատոր և կլինիկական ուսուցում։ Այս ընկերությունը կարողացել է այս ոլորտում իր լիցենզիան ստանալ 2018 թվականին՝ որպես գիտելիքահենք 2-րդ տիպի արտադրական ընկերություն։
Ներքին և արտասահմանյան համալսարանների և գիտական ու գիտահետազոտական կենտրոնների հետ սերտ կապ ունենալով, այս ընկերության համար սկզբունքային նշանակություն ունի տեխնոլոգիան և աշխարհի գիտության ու տեխնոլոգիաների հետ քայլ պահելը: Եվ այս գործունեության արդյունքը նկատելի է ընկերության տարբեր արտադրանքներում: «Քուշաֆան Փարս» ընկերությունը հիմք ընդունելով կայուն հետազոտությունն ու զարգացումը, կարողացել է արտադրել 24 արտադրանք, որոնցից 10-ը գիտելիքի վրա հիմնված արտադրանքներ են՝ ISO 9001, ISO 10002, ISO CE, 10004 և Guarantee Award միջազգային ստանդարտներով և ազգային ստանդարտով: Այս ընկերությունը գիտելիքի վրա հիմնված առաջին ձեռնարկությունն է ատամնաբուժական ոլորտում: Այս ընկերության ներկայությունը բոլոր գիտաժողովներին և համագումարերին շատ կարևոր քայլ է եղել ատամնաբույժների և ատամ սարքողների համախմբվածության ուղղությամբ: Ընկերությունը նաև ակտիվ է եղել միջազգային ցուցահանդեսներում, ինչպիսիք են մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդեսները Գերմանիայում և ԱՄԷ-ում:
Ընկերության արտադրանքների շարքում են՝ ատամի իմպլանտներ, սովորական պրոթեզային մասեր, թվային պրոթեզային մասեր, ատամնագործական թրծոց, արհեստական ատամ սարքելու սեղաններ, բազմաֆունկցիոնալ ներծծման սարք, փայլեցնող մեքենա, ստերիլ սարքավորումներ և այլն:
Ինչպես ասացինք, ատամնագործական թրծոցները «Քուշաֆան Փարս» ընկերության արտադրանքն են: Ընկերությունն արտադրել է ատամնագործական թրծոցների յոթ մոդել, և ամենահայտնի արտադրանքներից է Փերսլան 100 թրծոցը։ Այս մեքենան օգտագործվում է ճենապակյա փոշի թխելու և նաև բոլոր տեսակի համաձուլվածքները մինչև 1200 ° C վակուումում գազից զրկելու համար, և 100 տարբեր ծրագրեր ունի թխելու համար:
Մխոցների պատրաստման վառարան 1
Ատամնագործական սեղանները «Քուշաֆան Փարս» ընկերության արտադրանքներից են: Ընկերությունն արտադրում է ատամնաբուժական սեղանների հինգ մոդել։ General Box-ն այդ սեղանների տեսակներից է։ General Box-ը ինտեգրված հավաքածու է, որը ներառում է միկրոշարժիչներ պտտման, ներծծման, վակումացման, պաշտպանիչ վահանի և այլնի համար: Այս սարքի օգտագործմամբ հնարավոր է առողջ միջավայրում, հեշտ և հանգիստ ստեղծել արհեստական ատամները:
Ընկերության ստերիլ սարքավորումները ներառում են նաև երկու արտադրանք՝ գոլորշու միջոցով մաքրող միջոց և B տիպի ատամնաբուժական ավտոկլավ։ Գոլորշով ողողումը սովորական և արդյունավետ մեթոդ է ատամնաբուժության և ստոմատոլոգիայի ոլորտում մոդելների և ֆիքսված և շարժական ատամնաբուժական պրոթեզների և գործիքների մաքրման, ձուլման գործողությունների մնացորդները և մոդելներից մոմի մնացորդները մաքրելու համար և այլն: Գոլորշի մաքրիչը «Քուշաֆան Փարս» ընկերության արտադրանքն է՝ հեշտ օգտագործման, բարձր ֆունկցիոնալ անվտանգությամբ և գեղեցիկ դիզայնով, որն արտադրվել է Իրանի ստոմատոլոգիական համայնքի առավելագույն կարիքները բավարարելու համար:
Ատամնաբուժական ավտոկլավ տեսակի B, նոր սերնդի ստերիլիզատորների ընտանիքին է պատկանում, որն օգտագործում է վակուումային միջավայրի տեխնոլոգիա և գոլորշու ճնշում, և ապահովում է կիրառությունների լայն շրջանակ: Միջազգային չափանիշներին համապատասխան այս սարքի կատարողական հինգ ծրագրերն են՝ բոլոր վիրաբուժական սարքավորումների՝ մետաղյա և ոչ մետաղյա սարքերի ստերլիզացում, կլինիկական տեքստիլ և խալաթներ, վիրահատարանի պարագաներ, ներարկման համակարգեր և այլն: Այս արտադրանքի բարձր կարևորության և զգայունության պատճառով, ազգային ստանդարտները այդ թվում 4860 և 4863 ստանդարտները հաշվի առնելուց բացի, նախագծման և շինարարության բոլոր փուլերն իրականացել են CE, EN 13060 և ISO 13485 եվրոպական ստանդարտներին համապատասխան:.