Հատուկ թողարկում՝ նվիրված հեղափոխական արվեստագետ՝ Նադեր Թալեբզադեի հիշատակին
https://parstoday.ir/hy/radio/iran-i171792-Հատուկ_թողարկում_նվիրված_հեղափոխական_արվեստագետ_Նադեր_Թալեբզադեի_հիշատակին
Իրանի կինովավերագրող, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, դերասան և ռեժիսոր Նադեր Թալեբզադեն իր մահկանացուն կնքեց ուրբաթ , ապրիլի 29-ին, 69 տարեկան հասակում։Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հանգուցյալ Թալեբզադեն անկեղծորեն աշխատել է՝հանուն, Իսլամական Հանրապետության մշակութային և գեղարվեստական ​​իդեալների և նոր քայլեր ձեռնարկել: Այսօրվա հաղորդման ընթացքում, կանդրադառնանք նրա կյանքին ու գործունեությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2022 05:02 Asia/Tehran

Իրանի կինովավերագրող, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, դերասան և ռեժիսոր Նադեր Թալեբզադեն իր մահկանացուն կնքեց ուրբաթ , ապրիլի 29-ին, 69 տարեկան հասակում։Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հանգուցյալ Թալեբզադեն անկեղծորեն աշխատել է՝հանուն, Իսլամական Հանրապետության մշակութային և գեղարվեստական ​​իդեալների և նոր քայլեր ձեռնարկել: Այսօրվա հաղորդման ընթացքում, կանդրադառնանք նրա կյանքին ու գործունեությանը։

«Նադեր Թալեբզադե Օրդոբադին» եղել է Իրանի հեռուստատեսության պրոդյուսերը, ռեժիսորը և հաղորդավարը , «Նոր հորիզոններ» միջազգային համաժողովի քարտուղարը և «Ամար» կինոփառատոնի քարտուղարը։Թալեբզադեն ծնվել է Թեհրանում 1953 թվականին և երիտասարդ տարիքում ուսանելու համար  մեկնել է ԱՄՆ:Նա անգլիական գրականության բակալավրի կոչում է ստացել Ռանդոլֆ Միկոն համալսարանից, իսկ կինոռեժիսուրայի մագիստրոսի կոչումը՝ Կոլումբիայի համալսարանից։Իսլամական հեղափոխության հաղթանակով ,նա վերադարձավ Իրան և սկսեց իր գեղարվեստական ​​գործունեությունը Իրանի հեռուստատեսությունում, նկարահանելով վավերագրական ֆիլմեր։Նրա աշխատանքներից կարելի է նշել ՝ֆիլմարտադրության ուսուցման իսլամական կենտրոնում  դասավանդելը և  Իսլամական Մշակույթի և  առաջնորդության նախարարության Կինոյի փոխ նախարարության բաժնում ՝կինոյի հետազոտությունների և ուսումնասիրությունների կենտրոնի տնօրինությունը: 

Նա որոշ ժամանակ համագործակցել է CBS-ի հետ Իրանում, սակայն լքել է ցանցը՝ իբողոք Իրանի մասին արևմտյան լրատվամիջոցների լուսաբանման ձևաչափին:Նա ,միշտ քննադատում էր ԱՄՆ-ի մեդիա քաղաքականությունը և Իրանի  հեռուստատեսային ծրագրերում ,ներկա էր ,որպես կինոյի և մեդիա փորձագետ։

«Փրկչի Ավետիսը»-ն այն սերիալի անվանումն է, որի ռեժիսորն էր Նադեր Թալեբզադեն։Այս սերիալը , հիմնված է իսլամի և քրիստոնեության համընդհանրությունների վրա  և անդրադառնում է Հիսուս Քրիստոսի  կյանքին:Այս սերիալով Թալեբզադեն կարողացավ ներկայանալ մշակույթի և հեռուստատեսության ասպարեզում  և այս սերիալում աշխատելը հաջողություն բերեց նրան:Նա բացի «Փրկչի Ավետիսը» սերիալից, 2005 թվականին  նկարահանել է «Քրիստոս» ֆիլմը։

Նադեր Թալեբզադե

Նադեր Թալեբզադեն ,ով մասնակցել էր Բոսնիայի պատերազմին, վաղուց  հայտնվել էր  ԱՄՆ-ի  պատժամիջոցների ցանկում։Իր նկարահանած վավերագրական ֆիլմերում նրա ուշադրությունը կենտրոնացած էր ամերիկյան ԶԼՄ-ներում ԱՄՆ-ի կառավարության իրական դեմքի և վարչակարգի ստերի բացահայտման վրա:Նրա վավերագրական ֆիլմերից են՝ «Ժամը 25»-ը (ԱՄՆ-ում), «Դաշույնն ու հարսնածաղիկը» (Բոսնիայում)», «Կրակում ծլարձակելը» (Սերբիայում), «Լուռ բռնություն»-ը (Գերմանիայում), « Հնդկաստանի ձեռքբերումը» (Հնդկաստանում), «աշխարհը սպասում է» (Եվրոպայում):

Թեև հանգուցյալ Թալեբզադեին ավելի շատ  ճանաչված էր ,որպես ռեժիսոր, սակայն նա զբաղվել է նաև այլ մասնագիտություններով,և բացի ռեժիսուրայից, նա աշխատել է որպես գրող, պրոդյուսեր, խմբագիր, հաղորդավար, օպերատոր և դերասան՝ կինոյում և հեռուստատեսությունում։«Քրիստոս», «Դու, որ չէիր ճանաչում քեզ», «Կակաչ» և «Դատարկ ձեռքեր»-ը այն կինոֆիլմերից են ,որոնց արտադրման ոլորտում  նա համագործակցել է: 

«Երեկոյան» հաղորդումը կարելի է համարել Իրանի  հեռուստատեսությամբ նրա կարեւորագույն աշխատանքներից մեկը,ծրագիր, որը կամուրջ և  միջոց  էր հակաիմպերիալիստական  գործիչներ համախմբելու համար,որը Նադեր Թալեբզադեի երկար տարիների հետապնդած նպատակներից է եղել: 

Թալեբզադեն, իհարկե, նույն նպատակն էր հետապնդում «Նոր հորիզոն» կոնֆերանսում,կոնֆերանս, որն ի սկզբանե սկսվեց «Հոլիվուդիզմ» խորագրով, սակայն հետագայում փոխեց  անունը՝ զանազան երկրներից բացահայտեց ու համախմբեց գործիչների,և ներկայացրեց սիոնիստների իրական դեմքը ամբողջ աշխարհում։

Նադեր Թալեբզադեն Նոր Հորիզոնկոնֆերանսում

«Ամմար կինոփառատոնը», սակայն կարելի է համարել նրա առանցքային գործունեությունը,փառատոն, որը հարթակ տրամադրեց  չճանաչված  երիտասարդների համար ,որպեսզի մարդուժ դաստիարակելուց բացի , ճանապարհ հարթի նրանց, կինոյի և հեռուստատեսության աշխարհին ներկայացնելու համար:Նա այս փառատոնի մասին ասում էր.«Ես միշտ ցանկացել եմ Իրանում և Արևմուտքում իմ փորձառությունները փոխանցել երիտասարդ կինոգործիչներին, այն երիտասարդներին, ովքեր չեն կարողացել ճիշտ ուղու վրա կանգնել լրատվամիջոցներում:Ամմարի փառատոնը կարողացավ դա անել ողջ Իրանում, և երբ բախտը ինձ վիճակվեց , ես մեծ սիրով ընդունեցի»:

Ամմարի փառատոնի հանրային ցուցադրությունը ժողովրդական շարժում է, որի ընթացքում օգտակար և կարևոր ֆիլմերի հանրային ցուցադրությամբ,որը մի կողմից բարելավվում է հասարակության մշակութային պայմանները, իսկ մյուս կողմից՝ ուժեղանում է արտադրական ցիկլը՝ ընդհուպ մինչև հեղափոխական կինոյի սպառումը։Այս փառատոնի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր մարդ կարող է մասնակցել դրան՝ ըստ իր հնարավորության և փառատոնին մասնակից ֆիլմերը էկրանավորել՝  աշխատավայրում, մատչելի վայրերում, հասարակության մեջ կամ բնակարաններում: 

Իր հիմնական մրցույթում ,այս կինոփառատոնը ներառում է գեղարվեստական, վավերագրական, անիմացիա, երաժշտական ​​տեսահոլովակ, հեռուստաշոու և սցենար:Ամմար կինոփառատոնի կարևորագույն կետերից է «Մեր ֆիլմը» կամ «Բովանդակության արտադրության ժողովրդական  շարժում» բաժինը, որտեղ  հասարակությունը կարող է ցանկացած տեսակի տեսախցիկով կամ բջջային հեռախոսով  իր բնակավայրի թեմաների մասին ֆիլմ պատրաստել ու մասնակցել մրցույթին : 

Մինչ այժմ  Ամմար ֆիլմի 12 կինոփառատոն է անցկացվել , որի մասին ՝ գեղարվեստական ​​այս միջոցառման քարտուղար Թալեբզադեն ասել էր.«Փափուկ պատերազմի ու մտածողության ասպարեզում «Ամմար»-ն այն վայրերից էր, որը լավապես դրսևորվեց :Ամմարի նկարագրության մեջ պետք է ասեմ, որ դրանում հավաքված են Իսլամական հեղափոխության պահապանները, և դրա  մեջ ներառված է իսլամական հեղափոխության ինքնությունը։

Թալեբզադեի և Ամմարի կինոփառատոնը

Այս վավերագրող ռեժիսորն  ԱՄՆ-ի մեդիա քաղաքականությունների  մշտական քննադատներից էր և համոզված էր ,որ Հոլիվուդը իր արտադրած կինոֆիլմերով  փորձում է Իրանից և իրանցիներից սխալ պատկերացում ներկայացնել : Մի ասուլիսի ընթացքում նա ասել էր.«Այս առումով ամենակարեւոր խնդիրն Իրանի վրա համակողմանի ճնշումն է։Երկրորդ աշխարհամարտից ի վեր այս սպառնալիքներն ու պատժամիջոցներն ԱՄՆ-ի կողմից, մշտապես կիրառվել են Իրանի նկատմամբ։Հետաքրքիր է, որ այս բոլոր ճնշումները պայմանավորված են  Իրանի վերաբերյալ միայն նրանց ենթադրություններով, օրինակ, նրանք կարծում են, որ Իրանը կարող է խաղաղ ճանապարհով չօգտագործել միջուկային էներգիան և ...:

Մենք այս կասկածները չենք կարևորում և բարեբախտաբար Իրանը միշտ դիմակայել է այս ճնշումերին :Բայց նրանք դիմում են խաբուսիկ միջոցների, որպեսզի արդարացնեն այդ պատժամիջոցները սեփական ժողովրդի կամ նույնիսկ այլ երկրների ժողովրդի համար:«Արգո»-ի նման ֆիլմեր նկարելը ժողովրդի մտայնության  վրա ազդելու ուղիներից մեկն է»:

Նադեր Թալեբզադեն Հոլիվուդի կինոյի մասին ասում է .«Հոլիվուդյան կինոն պարզապես արդյունաբերություն չէ, այլ ռազմական  ռազմավարական ապառատ :Օրինակ, Վիետնամի պատերազմից հետո Հոլիվուդում նկարահանված ֆիլմերի մեծ մասը նպատակ ուներ վերականգնելու  ամերիկացիների հետպատերազմյան պարտված  ոգին և նրանց մոտ նոստալգիայի զգացում առաջացնել։Հոլիվուդյան կինոն հզոր և գրավիչ գործիք է, որն այսօր դարձել է հստակ նպատակներով ուղղորդվող և մի հսկայական զանգված ստեղծող  ,և օգտագործելով ամենագրավիչ ու սիրված դերասաններին, քաղաքական նպատակներով  ամենաազդեցիկ ձևով չարաշահում է կինոն»:

Նադեր Թալեբզադե

 

 

 

«Փափուկ պատերազմը» վերաբերում է յուրաքնչյուր հոգեբանական կամ քարոզչական գործողության, որն ուղղված է համայնքին կամ խմբին և կոպիտ կամ  (ռազմական) պատերազմից հիմնական տարբերությունը՝ հակամարտությունների բացակայությունն է և  զենքի չկիրառումը: Փափուկ պատերազմում օգտագործվում են  քարոզչական և հավատամքային զենքեր, թշնամու համոզմունքների, մշակույթի, քաղաքականության, զգացմունքների, հակումների, վարքի և ինտելեկտուալ բնութագրերի վրա ազդելու համար :

Քանի որ թշնամին իր  փորձից ելնելով   հասկացել է, որ համակարգի և հասարակական կարծիքի  փոփոխությունը այլևս հնարավոր չէ ռազմական պատերազմով  և ուժի կիրառման մեթոդներով ,ուստի Նախագծել է փափուկ պատերազմ:Պատերազմ, որն ունի տարբեր մեթոդներ և ընթանում է ժողովրդին խաբելով ու դանդաղ։Փափուկ պատերազմն օգտագործում է ժամանակակից գործիքներ, իսկ կիբերտարածությունը ներկայիս իրավիճակում փափուկ պատերազմի հիմնական միջոցն է։

Հանգուցյալ Թալեբզադեն համոզված  էր, որ փափուկ պատերազմին դիմակայելու համար նախ պետք է վերլուծել և ճանաչել այս տեսակի պատերազմի առանձնահատկությունները:Նաև պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ԶԼՄ-ներին  և ներքին ու միջազգային հանրությանը տեղեկացնել արտասահմանյան լրատվամիջոցների ստերի ու կեղծիքի  մասին։

Յուրաքանչյուր ժողովուրդ և երկիր ունի փափուկ ուժի ռեսուրսներ, որոնց բացահայտումը, հզորացումը և կազմակերպումը, հիմնվելով համապարփակ ծրագրի վրա, կարող է դառնալ հնարավորություն և հարձակում փափուկ պատերազմ ծրագրող թշնամիների վրա։Նա համոզված  էր, որ Իրանում փափուկ ուժի աղբյուրներն են՝ «իսլամական գաղափարախոսությունը», «առաջնորդության ազդեցության ուժը», «սխրագործությունները» և «ժողովրդի  հավատարմությունը իշխանության նկատմամբ», որոնք կարողացել  են պաշտպանել Իրանի ժողովրդին  Արևմուտքի ու սիոնիզմի բազմակողմ գրոհից:

Վերջում, հարկ է նշել, որ հանգուցյալ Թալեբզադեն իր  գեղարվեստական ​​կյանքը միաձուլել էր  իսլամական հեղափոխության և դրա արժեքավոր գաղափարների հետ:Նա փայլեց  սրբազան պաշտպանության կինոյով, և վավերագրական ֆիլմերի, ստեղծագործության և  հեղափոխական ու խելացի երիտասարդների բացահայտման ասպարեզում, դարձավ առաջատար ու ազդեցիկ։

Իսլամական հեղափոխության իդեալները բացատրելու համար անխոնջ պայքարից հետո,Նադեր Թալեբզադեն իր մահկանացուն կնքեց Ղոդսի համաշխարհային օրը, ապրիլի 29-ին  Թեհրանի հիվանդանոցներից մեկում,սրտանոթային հիվանդության պատճառով: Նրա հավերժական ճանապարհորդությունը ,որը համընկավ Ղոդսի օրվան ,որը համայն աշխարհի ազատատենչների ու մուջահեդների համար  համարվում է Դիմադրության առանքը, գալիս է հաստատելու այս  մարտիկի ողջ կյանքի անխոնջ պայքարը՝ Պաղեստինի գաղափարների ճանապարհին :

Խորին հարգանք նրա  հիշատակին: