Շաբաթվա ամփոփում
https://parstoday.ir/hy/radio/iran-i171816-Շաբաթվա_ամփոփում
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2022 05:33 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը երկուշաբթի օրը ուղերձ հղելով իսլամական երկրների ղեկավարներին և ժողովրդին՝ շնորհավորել է Ֆեթր տոնի կապակցությամբ,որը հավատքի, իմաստության դրսևորման, աստվածային էության  և մարդկային վեհության  տոն է։ Նա հույս հայտնեց ,որ աստվածային  հյուընկալության  ամսվա ավարտին ,մուսուլմանները այս սուրբ ամսվա ընթացքում  կատարած պաշտամունքի և իրենց հոգու ինքնամաքրման շնորհիվ , կվայելեն այս ամսվա շնորհած բարիքներն ու վայելքները ,ինչու չէ նաև կարժանանան աստվածային պարգևով:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նաև  հույս է հայտնել , որ այս բարեբաստիկ տոնի շնորհիվ, Իսլամի սուրբ կրոնի վեհ  իդեալների իրականացման նպատակով, իսլամական հասարակության մեջ եղբայրական կապերն ու միասնությունն ավելի կամրապնդվեն, և ականատեսը կլինենք երկրագնդի վրա  հակամարտությունների ու բախումների վերացման, անվտանգության ու խաղաղության  հաստատման և բռնապետների հեռացման : 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն անընդունելի  համարելով օկուպացված Պաղեստինի տարածքներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները,ասել է.«Անհրաժեշտ է ,որ իսլամական երկրների համագործակցությամբ  և օգտագործելով միջազգային զանազան կարողականությունները ,ջանքեր գործադրվեն՝ Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի անմարդկային հարձակումները դադարեցնելու համար»:

...

ՄԱԿ-ում, Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպանը,  պատժամիջոցները հակասական համարելով միջազգային իրավունքի սկզբունքների և ՄԱԿ-ի մարդասիրական հռչակագրի իրավունքների հետ ,պահանջել է ՝ ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության բաժնի կողմից ջանքերը շարունակվեն,քննարկելու՝ միակողմանի  պատժամիջոցների բացասական հետևանքները  ,պատժամիջոցի ենթակա երկրների և խաղաղ բնակիչների վրա:

 ՄԱԿ-ում, Իրանի մշտական ​​ներկայացուցիչ և դեսպան.Մաջիդ Թախտ Ռավանչին,չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տեղեկատվական կոմիտեում,դատապարտելով միակողմանի անօրինական պատժամիջոցները ասել է.«Այս պատժամիջոցները ավելացրել  են տնտեսական, առևտրային և ֆինանսական դժվարությունները  պատժամիջոցների ենթակա  երկրների նկատմամբ,և  նվազեցնելով այս երկրների տնտեսական աճը,և սահմանափակելով օտարերկրյա ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը  ,արգելք են  հանդիսանում՝ բժշկական սարքավորումների և հիմնական նյութերի  հասանելիությունը» :

Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան դիվանագետը անդրադառնալով  արեւմուտքում իսլամաֆոբիայի աճող երեւույթին ասել է.«Աշխարհի զանազան տարածքներում  Իսլամի և մուսուլմանների նկատմամբ ատելության մթնոլորտի ստեղծումը, որը հրահրվում է հակաիսլամական ԶԼՄ-ների և արևմուտքի որոշ քաղաքական գործիչների սադրիչ ու մոլեռանդ հայտարարություններով , խիստ մտահոգիչ է»։

...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է.«Ամերիկացիների ոխերիմությունը ՝Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  հանդեպ  և նրանց ատելությունը  հեղափոխական այս ուժի նկատմամբ, հիմնական խնդիր   և անսպառ երևույթ է»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ մայոր Հոսեյն Սալամին հինգշաբթի օրն անդրադառնալով Պահապանների կորպուսի դեմ պատժամիջոցների չեղարկումը կանխելու ԱՄՆ-ի  Սենատի Երկրորդ հակաիրանական նախագծի հաստատմանը ,հավելել է.«Ամերիկացիների ոխերիմությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ և նրանց ատելությունը  բնական է»։

Նշելով ,որ զանգվածային ոչնչացման զենքը ,ըստ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարության ,որևէ տեղ չի զբաղեցնում Իսլամի տրամաբանության մեջ,գեներալ մայոր  Սալամին ասել է.«Անտարակույս նրա այս հայտարարությունը ,մի տակտիկա չէ ,այլև Իսլամի հրահանգը»:

....

Իրանի մաքսային ծառայության ներկայացուցիչը հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հետ 55 մլն տոննա ապրանքաշրջանառության մասին, որի արժեքը կազմում է 37միլիարդ,2հարյուր միլիոն դոլար։

Իրանի մաքսային ծառայության խոսնակ ՝Սեյեդ Ռուհոլլա Լաթիֆին,ասել է .«Անցյալ տարի (1400 թ.) Իրանի առևտուրը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հետ կազմել է 54 մլն 856 հազար տոննա ապրանք, 37 մլրդ 168 մլն դոլար արժողությամբ , որը նախորդ տարվա (1399թ.) համեմատ աճել է 33%-ով»։

Իրանի մաքսային ծառայության խոսնակը հավելել է.«Այս կազմակերպության անդամ երկրներ Իրանի արտահանման բաժինը կազմել է 45 մլն 349 հազար տոննա և 20 մլրդ 596 մլն դոլար արժողությամբ, ինչը նույն ժամանակահատվածի համեմատ  ունեցել է 41 տոկոս աճ։Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներից Իրանի ներմուծումը անցյալ տարի (1400) կազմել է 9 մլն 507 հազար տոննա ապրանք՝ 16 մլրդ 572 մլն դոլար արժողությամբ, ինչը նախորդ տարվա (1399թ.) համեմատ աճել է 24%-ով։

...

Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը, Աֆղանստանում, կայուն անվտանգության ապահովման համար  անհրաժեշտ է  համարել համապարփակ  կառավարության ձեւավորումը։

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կիրակի օրն ասել է.«Այս օրերին ԱՄՆ-ը ձգտում է ԻԼԻՊ-ի օգնությամբ Աֆղանստանում անապահովություն ստեղծել,որպեսզի Աֆղանստանում էթնիկ-կրոնական խռովությամբ ՝  այս երկրի ճնշված ժողովրդին ներքաշի  աննախադեպ ճգնաժամի մեջ և առավել պահանջներ ներկայացնի  Քաբուլում տեղակայված իշխանությանը»։

Ղալիբաֆը հավելել է.«Իրանի Իսլ.Հանրապետությունը ,անվտանգության ապահովումը ,Քաբուլի պարտականությունն է համարում,որը սակայն մինչ այժմ չի հաջողել իրականացնել »: 

Խորհրդարանի նախագահը նաև ընդգծել է.«Այս առնչությամբ ,համապարփակ կառավարության ձևավորումը ,որը ներկայացուցիչը կլինի  Աֆղանստանի էթնիկ բոլոր խմբերի ,կայուն անվտանգություն ստեղծելու առումով հաջողության  անհրաժեշտություններից է»: 

....

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հեռախոսազրույց  ունենալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման սխալ քաղաքականությունը ,համարել է Վիեննայի բանակցությունների ներկա իրավիճակի պատասխանատուն:

Ամիր Աբդոլլահյանն ու Անտոնիո Գուտերեշը ուրբաթ երեկոյան քննարկել են  տարածաշրջանային և միջազգային որոշ իրադարձություններ, ներառյալ՝ իրավիճակը Եմենում, Աֆղանստանում, Ուկրաինայում և պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները:

Ամիր Աբդոլլահյանը, անդրադառնալով  Իրանի և ԱՄՆ-ի միջև Եվրամիության միջոցով պատգամների  փոխանակման շարունակականությանը,ԱՄՆ-ի առավելագույն ճնշման սխալ քաղաքականությունը, ներկա իրավիճակի պատճառը համարելով, կայուն , հզոր ու արդար համաձայնության համար անհրաժեշտ է համարել  ՝ ԱՄՆ-ի կառավարության իրատեսական և խիզախ որոշումը՝ փոխհատուցելու իր անցյալի սխալ ընթացքը:

Այս հեռախոսազրույցում ,Իրանի արտգործնախարարը, անդրադառնալով Եմենում ժամանակավոր զինադադարի հաստատմանը, անհրաժեշտ է համարել դրա շարունակվելը, սակայն այդ հարցով կարևորել է՝ ժամանակավոր զինադադարի համաձայնագրի և հումանիտար շրջափակման  վերացմամբ պայմանավորված   պարտավորությունների իրականացումը։

Զրույցի ընթացքում , Ամիր Աբդոլլահյանը խիստ մտահոգիչ է անվանել Աֆղանստանում ստեղծված հումանիտար և անվտանգության իրավիճակը և ընդգծել է Աֆղանստանի էթնիկ բոլոր  խմբերի մասնակցությամբ համապարփակ  կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը։

Ամիր Աբդոլլահյանը հայտարարելով , որ դեմ է Ուկրայինայում պատերազմին,հիշատակել է Ուկրայինայի ճգնաժամի սկզբից, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական ջանքերը՝ պատերազմից խուսափելու , քաղաքական կարգավորման վրա  կենտրոնանալու և մարդկային ոլորտներին   ուշադրություն դարձնելու հիմամբ։.

Հեռախոսազրույցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծելով Վիեննայում պատժամիջոցների չեղարկման հարցով  բանակցություններում  քաղաքական նախաձեռնության անհրաժեշտությունը, հույս է հայտնել բանակցությունների շարունակման և բարենպաստ համաձայնության հասնելու նկատմամբ:

Գուտերեշը նաև բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերն ու կառուցողական դիրքորոշումները Եմենում հրադադարին աջակցելու գործում։

Նա նաև ողջունել է Ռիադի և Թեհրանի միջև դիվանագիտական  բնական հարաբերությունների վերսկսման  հարցով բանակցությունների շարունակվելը և ընթացքը:

Թանկագին բարեկամներ մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: