Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը (Հանդիպում աշխատավորների հետ)
Իսլամական մշակույթում աշխատանքն ու ջանադրությունը, այդ թվում՝ Աստծու ճանապարհին քայլեր կատարելը համարվում են արժեքավոր և սրբազան: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ աշխատանքը հանգեցնում է մարդկային գոյության կատարելությանը: Աշխատանքը մարդու էությունն է և նրան բերում է արժանապատվություն, վեհություն, երջանկություն և արժանացնում Աստծու շնորհներին:
Մայիսի 1-ն աշխատավորների միջազգային օրն է և հնարավորություն՝ ուշադրություն դարձնելու աշխատավորներին և բարձր գնահատելու նրանց ջանքերը, որոնք առանցքային դեր ունեն ցանկացած երկրի տնտեսության մեջ։ Իրանում աշխատավորներն զգալի գործունեություն են ծավալում ոչ միայն տնտեսական դաշտում, այլև քաղաքական ու սոցիալական հարցերում։ Ամեն տարի այս օրվա առիթով այս ջանադիր ու աշխատասեր խավի մի խումբ ներկայացուցիչներ հանդիպում են Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ: Այս տարի ևս այս ջերմ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը շնորհակալություն հայտնելով աշխատավորներին և բարձր գնահատելով աշխատավոր դասակարգին, խոսել է աշխատանքի կարևորության մասին, ասելով «Իսլամ կրոնում աշխատանքը արժեք է»։
Իսլամական մշակույթում աշխատանքն ու ջանադրությունը, այդ թվում Աստծու ճանապարհին քայլեր կատարելը համարվում են արժեքավոր և սրբազան: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ աշխատանքը հանգեցնում է մարդկային գոյության կատարելության: Աշխատանքը մարդու էությունն է և նրան բերում է արժանապատվություն, վեհություն, երջանկություն և արժանացնում Աստծու շնորհներին:
Հեղափոխության գերագույն առաջնորդի կարծիքով՝ Իսլամը կարևորում է աշխատանքն ու ջանադրությունը, քանի որ աշխատանքը, աշխատողի սոցիալական կյանքը ապահովելուց և նրա համար կապիտալ ստեղծելուց բացի, անհատին տալիս է ինքնության զգացում: Մեծարգո առաջնորդը գործազրկությունը նույնացրել է անինքնության հետ և ընդգծել հասարակության մեջ աշխատանքային մշակույթի ամրապնդման անհրաժեշտությունը։ Ցանկացած հասարակության մեջ աշխատանքային մշակույթի ամրապնդումը հանգեցնում է այդ հասարակության զարգացմանն ու առաջընթացին, ուստի այն շատ կարևոր է։ Աշխատանքի մշակույթի ամրապնդումը մարդկանց, հատկապես երիտասարդների մոտ կխթանի քրտնաջան աշխատանքի, ստեղծագործական ու նախաձեռնողականության և նորարարության ոգին ու պատասխանատվություն կրելու զգացումը:
Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Իսլամը բարձր է գնահատում աշխատավորին»: Նա անդրադարձել է նաև Աստծու առաքյալի գեղեցիկ վարքագծին, ով, տեսնելով աշխատասեր աշխատավորի, համբուրում էր նրա ձեռքը և ասում «Սա այն ձեռքն է, որին դժոխքի կրակը չի կարող հասնել»:
Քննադատելով աշխատավորական դասակարգի նկատմամբ կապիտալիստական և կոմունիստական մոտեցումները՝ հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.-.«Աշխատավորի նկատմամբ կապիտալիստական համակարգի մոտեցումը շահագործական և կեղեքչական բնույթ է կրում։ Աշխատավորը նրանց համար հարստանալու միջոց է։ Սա է կապիտալիստական համակարգի մոտեցումը։ Նրանք դա չեն թաքցնում։ Եթե ինչ-ոչ ժամանակ արտոնություն են տալիս աշխատավորին, դա նրա համար է, որ աշխատավորը շարունակի մեծացնել կապիտալիստի կապիտալը և հանկարծ չբողոքի կամ չբարկանա և այլն։ Սա է կապիտալիստական համակարգի մոտեցումը։
Կոմունիստական համակարգերի մոտեցումը կարգախոսական բնույթ է կրում։ Համակարգը կոչվում է աշխատավորական համակարգ։ Ես չգիտեմ՝ դուք ծանոթ եք պատմության գրքերին, թե ոչ, օրինակ Ռուսաստանում Ստալինի կամ Խրուշչովի ժամանակաշրջանում, ովքեր մեր օրոք են եղել, և մենք այն ժամանակ մոտիկից ականատես ենք եղել նրանց վիճակին։ Այս համակարգը կոչվում էր աշխատավորական համակարգ, բայց նրանց ղեկավարներն ապրում էին հին թագավորների պես։ Նրանք չէին հովանավորում աշխատավորներին։ Աշխատավորին պաշտպանելն ու աջակցելը կարգախոս էր։ Փաստորեն նրանք վանկարկում էին, թե համակարգը աշխատավորական համակարգ է»։
Հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության առաջնորդի ելույթի մյուս առանցքն էր նաև աշխատանքային մշակույթի տարածումը և դրա խանգարող ու խոչընդոտող գործոնների վերացումը: Այաթոլլահ Խամենեիի կարծիքով աշխատավոր դասակարգը կարևոր դեր ունի հասարակության տնտեսական և սոցիալական կյանքի բարելավման գործում: Նրա կարծիքով, տարբեր աշխատատեղերի ստեղծումը, աշխատողի և գործատուի (աշխատանքի և կապիտալի) միջև ճիշտ հարաբերությունների հաստատումը և աշխատողների համար աշխատանքային ապահովության ստեղծումը երեք կարևոր կետեր են, որոնց պետք է ուղղվեն պաշտոնյաների ծրագրերը:
Մեծարգո առաջնորդն ասել է․ «Երկրի կարևոր ասպարեզներում աշխատավոր հասարակությունն ունի փայլուն մոտիվացիա։ Աշխատավորները ռազմական,տնտեսական ու քաղաքական կարևոր ասպարեզներում ևս առաջատար են»։
Սրբազան պաշտպանության տարիներին 14 հազար նահատակներն աշխատավոր դասակարգի ներկայացուցիչներ են, որոնք նահատակվել են իրենց հայրենիքը պաշտպանելու ճանապարհին։
Նշելով, որ աշխատավորական խավը կանգնած է տնտեսական ասպարեզի առաջնագծում, մեծարգո առաջնորդն ասել է․ «Հեղափոխության սկզբից ի վեր թշնամու քաղաքականությունն է եղել կաթվածահար անել երկրի արտադրությունը և դա ավելի պարզ է դարձել վերջին տասնհինգ տարիներին։ Եթե արտադրությունը ձախողվի, ապա երկիրը կդառնա աղքատ ու կարիքավոր և կունենա ուրիշների կարիքը։ Տնտեսական ճնշման գործադրման կարևոր և վերջնական նպատակը արտադրությունն կաթվածահար անելն էր, սակայն մեր աշխատավորները կանգնեցին առաջնագծում և թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա»:
Նշելով, որ թշնամին զուր ջանքեր է գործադրում աշխատավորական դասակարգին երկրի համակարգի դեմ հրահրելու համար, Այաթոլլահ Խամենեին ասել է․ «Այդ սադրանքները միշտ եղել են և կան: Թշնամին փորձել է աշխատավորական դասակարգին օգտագործել որպես համաժողովրդական բողոքի խորհրդանիշ, սակայն աշխատավորները միշտ թշնամիների ջանքերը տապալել են և պաշտպանել իսլամական հեղափոխությունն ու իշխանական համակարգը»։
Շարունակելով իր ելույթն Այաթոլլահ Խամենեին ասել է․ «Ազգային արտադրության թուլացումը կարող է հարվածել աշխատավորների աշխատանքին և զբաղվածությանը,ուստի այս առումով պետք է կարևորել ազգային արտադրությունը։ Անտեղի ներկրումն ու մաքսանենգությունը խոչընդոտում են ազգային արտադրությանը։ Ի՞նչ է նշանակում անտեղի ներկրում, դա նշանակում է ներկրել մի ապրանք, որն արտադրվում է երկրում ու որակյալ է: Դա նշանակում է դաշույնը խրել երկրի արտադրության սիրտը։։ Մեր ասածը դա է»։
Մեծարգո առաջնորդի խոսքով՝ եթե երկրի ներսում արտադրվող և լավ որակ ունեցող ապրանքի նման մի ապրանք ենք ներմուծում, և սեփական արտադրությունն ուժեղացնելու փոխարեն պրոպականդում ենք ներմուծված ապրանքը, փաստորեն ծանր հարված ենք հասցնում աշխարավորական դասակարգին ու նաև աշխատանքային հնարավորություններին։ Նա ժողովրդին կոչ է արել գնել սեփական արտադրության որակյալ ապրանքներ՝ ազգային արտադրությունն ամրապնդելու եւ աշխատավորական դասակարգին աջակցելու համար,և ձեռնպահ մնալ նմանատիպ արտասահմանյան ապրանքներ գնելուց։ «Երբ դուք գնումներ կատարելու ժամանակ նախընտրում եք արտասահմանյան ապրանքը, նշանակում է, որ դուք հօգուտ արտասահմանցի աշխատավորի՝ հարվածում եք ներքին աշխատավորին»,- ասել է մեծարգո առաջնորդը։

Այաթոլլահ Խամենեին խոսելով աշխատողների ծանր ու կարևոր պարտականություններից մեկի՝ «աշխատանքային էթիկայի» մասին ասել է․ «Ես բազմիցս կրկնել եմ այս հադիսը, ոը Մոհամմադ մարգարեից է կամ իմամներից մեկից: Այն ասել է. «Աստված ողորմի նրան, ով որևէ գործ անելիս դա անում է ամուր ու հաստատակամ»։
Աշխատանքի էթիկա նշանակում է աշխատանքը կատարել պատասխանատվության զգացումով և առանց թերացումների։ Այաթոլլահ Խամենեիի կարծիքով՝ բոլոր աշխատավորները պարտավոր են իրենց աշխատանքը կատարել անթերի և մտածել աշխատանքի որակի բարձրացման մասին, ինչը նրա կարծիքով առանձնահատուկ բարիք է ստեղծում աշխատավորի աշխատանքում և հասարակության մեջ։ Թաղաբուն սուրահի, 9-րդ այայում ասված է. «Ով այս աշխարհում հավատում է Աստծուն և ճիշտ,բարի ու արդար գործ է անում թող Աստված ծածկի նրա մեղքերը և նրան տանի դեպի այն դրախտները, որտեղ գետերը հոսում են, և թող նա լինի հավիտենական դրախտում, և սա է մեծ երջանկություն»:
Ելույթի ավարտին Հեղափոխության Գերագույն առաջնորդն ի սրտե շնորհակալություն հայտնելով աշխատավորական դասակարգին, ասել է․ «Մենք բարձր ենք գնահատում աշխատավորական դասակարգի ջանքերը և հայցում ենք Աամենակարող Աստծուն նրանց պարգևի հաջողություններ։ Մենք հուսով ենք, որ թշնամիների բոլոր տեսակի սադրանքների դեմ կշարունակվի, նրանց դիմադրությունը, ինչպես որ եղել է։ Իսկ տնտեսական, քաղաքական, ու կրթական ոլորտներում, Աստծու կամոք, աշխատավորական կառույցները օրեցօր առաջընթաց կունենան,և երկրի ղեկավարներն ու պաշտոնյաները, կգործեն այնպես, ինչպես խոստացել են, և բոլորը կօգնեն կառավարությանը»: