Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(74)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք «Քարբալա-1» գործողության ընթացքում Իրաքի պարտությունից ու Մեհրան քաղաքը կորցնելուց հետո այդ երկրի բանակի ձեռնարկած քայլերին ու զարգացումներին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք «Վալ-Ֆաջր» օպերացիայի և Ֆավ քաղաքի գրավումից հինգ ամիս անց «Քարբալա» գործողության մասին: «Վալ-Ֆաջր-8»-ի անսպասելի գործողությունից և ռազմավարական Ֆավ քաղաքի գրավումից և Իսլամական Հանրապետության օգտին քաղաքական-ռազմական հավասարակշռության խախտումից հետո Իրաքի բաասական վարչակարգը ընտրեց նոր մեթոդ և ձգտեց ակտիվ լինել ցամաքային և հարձակողական դիրքում և Մեհրան քաղաքի գրավումից հետո դա անվանեց «շարժական պաշտպանության ռազմավարություն»: «Քարբալա 1» հաջող գործողությունը նշանավորեց Իրաքի շարժական պաշտպանության ռազմավարության ավարտը և խոստումնալից մեկնարկային կետ էր իրանական ուժերի համար սահմանափակ հարձակողական գործողություններ իրականացնելու հարցում: Սադամի վարչակարգի հարձակողական քաղաքականության պասիվացնելը գլխավոր նպատակն էր, որին իրանցի մարտիկները կարողացան լավապես հասնել Քարբալա-1 գործողության և Մեհրան քաղաքի ազատագրման ժամանակ: Գործողության արագությունը, գործողությունների պաշտպանությունը, թշնամուն խաբելը, ուժերի համաչափությունը գործողության պլանին, անհրաժեշտ ինժեներական աշխատանքների կատարումն այս գործողության ակնհայտ և արդյունավետ գործոններից էին։ Քարբալա գործողության ընթացքում սպանվել և վիրավորվել են 10000 իրաքյան ուժեր, իսկ 1210-ը գերի է ընկել: Նաև ոչնչացվել են 110 տանկ և մարդատար մեքենաներ ու մեծ թվով գործիքներ, առգրավվել են 69 տանկ և անձնակազմ փոխադրող մեքենա, 8 ինժեներական սարք, 61 ռազմական գործիք և 64 մեքենա։
Մինչ Մեհրանի պատերը զարդարված էին «Մեհրանն ազատագրվեց, Իմամի սիրտը ցնծաց» բառերով, օտարերկրյա դիտորդները չէին սպասում, որ Իրաքը կկորցնի Մեհրանը՝ չնայած իր կատարած քարոզչության մեծ ծավալին: Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը զեկույցում նշել է, որ Լոնդոնի ռազմական փորձագետները կարծում են, որ «Մեհրան» քաղաքի գործողությունը ստեղծել է նոր երեւույթ, որը կարելի է քննարկել, որն է, Իրաքի բանակի բազմաթիվ բարձրաստիճան սպաների, այդ թվում՝ բրիգադի հրամանատարի ու դիվիզիայի հրամանատարի տեղակալի ու բանակային տարբեր ստորաբաժանումների հրամանատարի գերեվարման երևույթը։ Ըստ զեկույցի՝ Լոնդոնի ռազմական փորձագետները գերությունը կապում են իրաքյան բանակի բարձրաստիճան սպաների, անձնակազմի և զինվորների՝ պատերազմը շարունակելու նկատմամբ հավատի պակասի և որ նրանք անիմաստ են համարում իրանական ուժերին դիմակայելը։ Իրաքի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Թարեղ Ազիզը, ով չգիտեր, թե ինչպես արդարացնել այս աղմկահարույց պարտությունը լրագրողներին տված իր հարցազրույցում ոչինչ չի ասել Մեհրանում կրած պարտության մասին։ Նա միայն կոչ արեց աշխարհի երկրներին մեկուսացնել Իրանին և զերծ մնալ Թեհրանին զենքով, ռազմական տեխնիկայով և տեխնիկական մասնագետներով զինելուց, որպեսզի Թեհրանը հանձնվի պատերազմը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղությունը վերադականգնելու մարդկային կամքին:

Գարդիան օրաթերթը գրել էր.«Իրաքը 2500 զոհով նահանջել է Մեհրան քաղաքից։ Վեց շաբաթ առաջ, երբ Իրաքի կառավարությունը Մեհրան հասավ, հաղթանակը տոնեց 21 հրանոթներով և փողոցային ցույցերով, բայց հիմա հուսահատ ու անաղմուկ հայտարարությամբ խոստովանել է, որ իրանական ուժերը Մեհրանը գրավելուց բացի, հասել են միջազգային սահման»: Ֆավում գերազանցության պահպանումը և Մեհրանում գործողություններ իրականացնելը նշանակում էր, որ Իրանի ռազմական կարողությունը մեծացել է: Մեջբերելով արևելյան հատվածի հարցերով մեկնաբանի խոսքերը BBC-ն ասել էր.«Չնայած Մեհրանի գրավումը վճռական դեր չի խաղա պատերազմի վերջնական արդյունքի որոշման հարցում, իրանական ուժերը ցույց են տվել, որ Ֆավում իրենց դիրքերը պահպանելով հանդերձ, պատասխան հարված կհասցնեն կրկնվող հարձակումներին, Իրանը կարող է նաև դուրս քշել իրաքյան ուժերին ռազմաճակատի կենտրոնական հատվածից և էական վտանգ ներկայացնել պատերազմի ապագայի համար»: Մեհրան քաղաքի վերագրավմամբ և այս ճակատում իրաքյան բաասական բանակի ծանր ջախջախմամբ սկսվեց իրաքյան ավիահարվածների նոր շրջանը Իրանի արդյունաբերական և բնակելի կենտրոնների վրա: Ավիահարվածների ընթացքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել, վնասվել են Իրանի արդյունաբերական կենտրոնները։ Իրանը որոշեց հրթիռներ արձակել Բաղդադի արդյունաբերական կենտրոնների ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի բնակելի և տնտեսական տարածքների վրա Իրաքի հարձակումներին: Իհարկե, Իրաքի ժողովրդից պահանջեցին տարհանել Իրաքի քաղաքների բոլոր տնտեսական և արդյունաբերական կենտրոնների մերձակա տարածքները, Իրանի կողմից hնարավոր պատասխան գործողությունները կանխելու նպատակով: Պարտադրված պատերազմի սկզբում իրաքյան ինքնաթիռների օպերատիվ հեռահարությունը սահմանափակվում էր Խարկ կղզու շրջանով։ Ֆրանսիայի կառավարության արդյունավետ աջակցությամբ և Mirage(Միրաժ) ինքնաթիռների և հականավային հրթիռների ու լազերային ռումբերի հանձնման, ինչպես նաև ռուսական MiG 25-երի ստացման շնորհիվ Պարսից Ծոցում իրաքյան բանակի օդային հարվածների օպերատիվ ուժն ու հեռահարությունը մեծացավ մինչև Հորմուզի նեղուց: Առաջին անգամ իրաքյան Mirage F-1 ինքնաթիռը հարձակվել և ռմբակոծել է Սպահանի նավթավերամշակման գործարանը 1986 թվականի ամառվա կեսերին: Հաշվի առնելով, որ Իրաքն այդ ժամանակ չուներ լիցքավորող ինքնաթիռներ, և որ Mirage ինքնաթիռները բավարար բենզին չունեին Սպահան մեկնելու համար, նման գործողությունը մեծ տեղաշարժ էր իրաքյան ռազմաօդային ուժերի կարողություններում։
1986 թվականի ամռանը Լարկ և Սիրի կղզիների վրա իրաքյան հարձակումները և Պարսից Ծոցում օդային լիցքավորման օգտագործումը Իրանի խորքում գտնվող թիրախները հարձակվելու համար նաև համարվում էին մեծ տեղաշարժ Իրաքի օդային ուժերում: Իրաքը գիտեր, որ Իրանը պատերազմը շարունակելու համար հույսը դնում է բացառապես նավթային եկամուտների վրա: Հետևաբար, լայնածավալ ջանքեր գործադրվեցին 1986 թվականից Իրանի նավթի արտահանումը դադարեցնելու համար՝ հարձակվելով նավթային հարթակների, նավթային տերմինալների և տանկերների վրա: Սադամի վարչակարգն այն ժամանակ նավթի մեծ մասը խողովակաշարերով , ինչպես նաև Հորդանանի տարածքով արտահանում էր Թուրքիա և Սաուդյան Արաբիա, , և Պարսից ծոցով նավթ արտահանելու ավելի քիչ կարիք ուներ: Ուստի Պարսից ծոցում պատերազմի սրումը մեծ վնաս չէր հասցնի այդ երկրին։ Ըստ այդմ, նավերի և տանկերի վրա հարձակումը սկսվեց 1986 թվականին՝ իրաքցի զոհերի ավելի լայն շրջանակով: Մինչ 1986 թվականին շարունակվում էին Իրանի արդյունաբերական, տնտեսական և նավթային կենտրոնների վրա Իրաքի բանակի ավիահարվածները, Իրաքի ռազմաօդային ուժերը ընդլայնեցին իրենց պատերազմը իրանական նավթային տանկերների դեմ մինչև Հորմուզի նեղուց՝ ֆրանսիական Mirage ինքնաթիռների օգնությամբ, որոնք հագեցած էին լազերային ռումբերով՝ օգտագործելով ԱՄՆ-ի արբանյակային տեղեկատվությունը և համագործակցութամբ Պարսից Ծոցի հարավային ափերի երկրների։ 1985 և 1986 թվականներին իրանական նավթային օբյեկտների, տանկերի և ավելի քան 120 թիրախների վրա հարձակում է իրականացել Իրաքի բաասական ռեժիմի կողմից: Հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 178-ի։ Նավթային օբյեկտների և տանկերի վրա իրաքյան հարձակումները նվազեցրին Իրանի նավթի արտահանումը։ Պատերազմի ավարտին Իրաքի կողմից հարձակման ենթարկվեց ընդհանուր առմամբ 500 նավ։ Որոշ տանկերներ մի քանի անգամ ենթարկվել են հարձակման։ Օրինակ՝ «Դենա» նավը, ընդհանուր առմամբ, տարբեր ժամանակներում հարձակման է ենթարկվել 6 անգամ։ Այս տանկերից ևս մեկը, որը ռմբակոծվել է Բանդար Աբասի մոտ, կոչվում էր Բարսելոնա, որն այրվել էր 200 հազար տոննա հում նավթով:

Իրաքյան բանակը սկսեց իր հարձակումները Պարսից ծոցում սկզբում նավթահորերի վրա , այնուհետև այն ընդլայնեց մինչև ցամաքային հորատման սարքեր: Հետո նա հարձակվեց նավթային հարթակների վրա, իսկ հետո՝ նավթային նավամատույցների վրա: Այդպիսով նա փորձում էր փոխհատուցել ցամաքում կրած պարտությունը և իրանցի ռազմիկների հաղթանակները՝ վերագրավելու իրենց տարածքային սահմանները: Թեև այս քաղաքականությունն ի սկզբանե որոշ չափով արդյունավետ էր, և իրանական լցանավերի զգալի մասը ոչնչացվեց, իսկ իրանական նավթի գինը հասավ հեղափոխությունից հետո ամենացածր գներից մեկին, սակայն իրանական ուժերի ուժեղ դիմադրության շնորհիվ Իրանի հաղթանակները շարունակվեցին և Իրաքի բաասական ռեժիմը, և մասնավորապես Սադդամը, առավել քան երբևէ հասկացան, որ սխալվել են Իրանի հետ պատերազմ սկսելու հարցում: