Շաբաթվա ամփոփում
https://parstoday.ir/hy/radio/iran-i172374-Շաբաթվա_ամփոփում
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2022 09:59 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Կիրակի օրը, Սիրիայի նախագահի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով քաղաքական և ռազմական դաշտում Սիրիայի արձանագրած մեծ հաջողություններին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այսօրվա Սիրիան ,նախապատերազմյան Սիրիան չէ: Թեև այն ժամանակ ավերածություններ չկային, բայց այսօր Սիրիայի հեղինակությունն ու հարգանքն ավելի մեծ է քան անցյալում, և բոլորն այս երկիրը համարում են հզոր ուժ»: 

Ընդգծելով, որ այսօր  Սիրիայի նախագահը և ժողովուրդն իրենց հպարտ են զգում տարածաշրջանի ժողովուրդների մոտ, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Տարածաշրջանի որոշ պետությունների ղեկավարներ շփում ունեն Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարների հետ և միասին սուրճ են խմում, սակայն նույն երկրների ժողովուրդները Ղոդսի համաշխարհային օրը խուռներամ շարքերով  փողոց են դուրս գալիս և հակասիոնիստական ​​կարգախոսներ  վանկարկում, և սա է տարածաշրջանի այսօրվա իրականությունը»։

Գնահատելով Իրանի ժողովրդի և կառավարության դիրքորոշումներն ու աջակցությունը, ինչպես նաև մեծարելով նահատակ Սոլեյմանիի հիշատակը՝ Սիրիայի նախագահը ասել է, «Անցած չորս տասնամյակներում Իրանի հաստատակամությունն ու կայուն դիրքորոշումները տարածաշրջանային, հատկապես Պաղեստինյան հարցում, տարածաշրջանի ողջ ժողովրդին ցույց տվեցին, որ Իրանի ճանապարհը ճիշտ և սկզբունքային  է»։

--- 

Հինգշաբթի օրը, Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ արաբական երկրների վերաբերմունքը   եթե բխում է վախից կամ սեփական շահից, ապա պետք է նշել, որ այսօր, զավթիչ ռեժիմը ո՛չ այն իրավիճակում է, որ կարելի է շահագրգռված լինել նրա հետ հարաբերություններ հաստատելու համար, և ո՛չ էլ այն իրավիճակում, որ պետք է վախենալ նրանից»:

Առաջնորդը նշել է, որ տարածաշրջանի խնդիրների լուծումը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու բանակցությունների միջոցով: Նա նշել է. «Սիրիայի ու Եմենի ճգնաժամերը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով: Սակայն այդ բանակցությունները չպետք է լինեն թույլ դիրքերից, քանի որ դիմացի կողմը, մասնավորապես՝ Արևմուտքն ու ԱՄՆ-ն, հենվում են ռազմական և ֆինանսական ուժի վրա»:

Այաթոլլահ Խամենեին, ընդգծելով, որ տարածաշրջանը կառավարելու համար ուրիշների միջամտության կարիքը չկա, ասել է.«Սիոնիստները կոռուպցիա են ստեղծում, որտեղ ոտք են դնում, և նրանք չեն կարող  հզորություն  կամ արտոնություն տալ երկրներին: Ուստի տարածաշրջանի երկրները պետք է հնարավորինս ամրապնդեն իրենց հարաբերությունները համագործակցության  և  երկխոսության միջոցով»։

Հանդիպման ժամանակ Կատարի Էմիրը, գոհունակություն հայտնելով Իրան կատարած երկրորդ այցի կապակցությամբ, անդրադարձել է ԻԻՀ գերագույն առաջնորդի կարևոր դերին իսլամ աշխարհում, և ընդգծել. «Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լի են բացասական հետևանքներով և բոլորը պետք է դիմադրություն ցուցաբերեն այս հարցում»:

....

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի,չնայած պատժամիջոցներին, Իրանը քսաներորդ խոշորագույն տնտեսությունն է աշխարհում։

Ըստ ,միջազգային այս կառույցի հաշվարկների՝ Իրանի Համախառն ներքին արդյունքի արժեքը, 2021 թվականի  գնողունակության ինդեքսի համաձայն, կազմել է 1436 միլիարդ դոլար և այսպիսով Իրանն այս առումով աշխարհում 20-րդ տեղում է:

Չնայած վերջին տարիների ամենախիստ պատժամիջոցներին, Իրանի տնտեսությունը 2021 թվականին ավելի մեծ է,եղել  քան աշխարհի 173 երկրներինը ,:

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Իրանի համախառն ներքին արդյունքը կաճի 137 միլիարդ դոլարով՝ հասնելով 1573 միլիարդ դոլարի՝ 2022 թվականի գնողունակության ինդեքսի հիման վրա։

....

Իրանի արտգործնախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում շեշտել է.«Մուսուլման ժողովուրդներն ու  առաջնորդները պետք է իմանան, որ Պաղեստինի ժողովրդի իրավունքների իրականացման միակ ճանապարհը ՝իսլամական միասնությունն ու համերաշխությունն է, ինչպես նաև Դիմադրության նկատմամբ աշխարհի մուսուլման ժողովուրդների ու կառավարությունների  և աշխարհի ազատատենչների հովանավորությունը՝ օկուպանտների և կեղեքիչների դիմաց» :

Մայիսի 14-ը՝ Պաղեստինի պատմության մեջ կոչվում է «Նաքբայի՝ աղետի օր»:

Սիոնիստները 1948 թվականի մայիսի 14-ին բռնագրավելով Պաղեստինը ,տարածաշրջանում հիմքը դրեցին անապահովության, անկայունության ,ոճրագործության ու օկուպացիայի: 

Իրանի Իսլ.Հանրապետության ԱԳ նախարարությունը ,ուրբաթ օրը սիոնիստական կեղծ ռեժիմի հիմնադրման օր  «Նաքբայի» օրվա սեմին, հաղորդագրություն է տարածել,որում հստակեցրել է.«1948 թվականի մայիսի 14-ին , «Նաքբայի՝ աղետի օր»-ը հիեցնում է սիոնիստ օկուպանտների  կողմից Պաղեստինի բռնագրավումը,իրական տերերի կոտորածի և ,տարագրության ենթարկելը  և Պաղեստինի ժողովրդի բնական և հիմնարար իրավունքների համատարած խախտման  համակարգված գործընթացի սկիզբը :

«Նաքբայի օրվա»տարելիցը ,կրկին հիշեցնում է Պաղեստինի իրավազրկված ժողովրդի իրավունքները պաշտպանելու առումով աշխարհի ժողովուրդների ու կառավարությունների  մարդկային ու օրինավոր պարտականության իրականացման անհրաժեշտությունը:

...

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Ուկրայինայի և Ռուսաստանի քաղաքական բանացկությունները պետք է հանգեցնեն պատերազմի արագ դադարեցման և այդ երկրում հրադադարի հաստատման »: 

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ,կիրակի օրը Լեհաստանի ԱԳ նախարար Զըբիգնիո Ռաոի  հետ հանդիպումից հետո ,համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ,ընդգծելով ,որ Իրանի Իսլ.Հանրապետությունը դեմ է Ուկրաինայում կամ աշխարհի որևէ այլ վայրում պատերազմին ասել է.«Հենց այնպես ,որ Իրանը դեմ է պատերազմին ,լինի դա Իրաքում,Աֆղանստանում,Եմենում ,Սիրիայում կամ աշխարհի որևէ այլ վայրում ,համոզված է, որ Ուկրաինայում  ճգնաժամի կարգավորման ելքը ,քաղաքական է և  քաղաքական բանակցությունները պետք է հանգեցնեն պատերազմի անհապաղ դադարեցման և այդ երկրում հրադադարի հաստատմանը»: 

...

Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գլխավոր քարտուղար «Մուհամմեդ Համել»-ը ուրբաթ օրը Թեհրանում նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը,ուրախություն հայտնելով   ցուցահանդեսին ներկա լինելու համար ,նշել է,որ ավելի քան քառորդ դարի պատմություն ունեցող այս իրադարձությունը Իրանի էներգետիկ արդյունաբերությունը ներկայացրել է, որպես միջազգային ասպարեզում լավագույն  արդյունաբերություններից մեկը»:

Գազ արտահանող երկրների ֆորումի գլխավոր քարտուղարը նշել է, որ Իրանը ՕՊԵԿ-ի հիմնադիր անդամ է և ունի բնական գազի ապացուցված ամենամեծ պաշարներից մեկն աշխարհում։ Նա հավելել է․- «Իրանը 2001 թվականին եղել է գազ արտահանող երկրների ֆորումի հիմնադիր անդամներից մեկը , իսկ երրորդ գագաթաժողովը կայացել է 2015 թվականին Թեհրանում»։

Ուրբաթ օրը Թեհրանում մեկնարկեց Իրանի նավթի 26-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել են 1200 իրանական ընկերություններ և 44 արտասահմանյան ընկերություններ 11 երկրներից։

....

Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով  տեսակալն ասել է.«Աշխարհի ֆուտբոլի  առաջնության խաղերի հանդիսատեսների՝Իրան այցելելու համար, վիզաները անվճար են»: 

Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով  տեղակալ Մեհդի Սաֆարին ,կիրակի օրը ,աշխարհի առաջնության անցկացման հարցում Իրանի ու Կատարի համագործակցության մասին հավելել է.«Աշխարհի գավաթի օրերին Իրան այցելելու և Իրանի պատմական ու հնագույն կենտրոններն այցելելու համար Կատարում աշխատում են   տուրիստական  տարբեր կենտրոններ»:

Նոյեմբերի 21-ին կմեկնարկի 2022 թվականի Կատարի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը B խմբում է՝ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի փլեյ-օֆֆի հաղթողի հետ:

Սիրելի բարեկամներ մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: