Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (23)
https://parstoday.ir/hy/radio/iran-i172702-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում_(23)
Ներկայում «ռեսուրսները» չեն ճանաչվում ,որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը։ Այդ իսկ պատճառով, կազմակերպություններն ու կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2022 08:09 Asia/Tehran

Ներկայում «ռեսուրսները» չեն ճանաչվում ,որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը։ Այդ իսկ պատճառով, կազմակերպություններն ու կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման հարցում։

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք Իրանում մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք «Քիմիագյարան Բեհզիսթ» և Ուրմիայի «Ազար Խաք Աբ» ընկերությունները:

 

«Քիմիագյարան Բեհզիսթ» ընկերությունն արտադրական համալիր է, որ հիմնադրվել է 1993թ: Դրանից առաջ, 1985թ. ընկերությունն ԱՄՆ-ում կարողացավ արտադրել առաջին հակաժանգը, որը կիրառվում է էլեկտրական լիցքաթափման մեքենաների  արդյունաբրության մեջ: Այնուհետև ընկերությունն այս հակաժանգն արտադրեց Իրանում: Ավելի ուշ, ընկերությունն Իրանում արտադրեց էլեկտրական լիցքաթափման մեքենաների մեջ կիրառվող առաջին յուղը, որն ըստ սպառնողների՝ ավելի լավ որակ ուներ, քան ներկրվող արտասահմանյան տարբերակները:

 

«Քիմիագյարան Բեհզիսթ» ընկերությանը հաջողվեց նաև արտադրել Գրուտոն հակամանրէ նյութը, որը երկար տարիներ արտադրվել է ԱՄՆ-ում: Այս հակամանրէն կիրառվում է տարբեր ոլորտներում, այդ թվում էմուլսիոն յուղերում՝ թույլ  տալով երկարացնել ապրանքների օգտագործման ժամկետը և կանխել մանրէների կողմից դրանց քայքայումը: Ընկերությունն արտադրում է Քուինջ, Հոնինգ յուղեր, և ֆրեզերային սարքերի մեջ կիրառվող հեղուկներ, ինչպես նաև  մետաղների պահպանման և արդյունաբերական լվացող նյութեր: Ընկերությունն արտադրել է նաև բիոլոգիական լուծվող յուղ, որն առանց հակամանրէի օգնության, ցուցաբերել է լավագույն արդյունքը և չի նեխում: Իսկ մանրէաբանական  հավաքածուն, որը գրանցվել է  ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Իրանում, կարող  է միաժամանակ ճանաչել աերոբ, անաէերոբ, սնկային և բորբոս մանրէները: Ընկերության արտադրանքը կիրառվում է մեքենաշինության, պողպատի արդյունաբերության,  մետաղի արտադրության ոլորտներում: Բազմաթիվ հայտնի ընկերություններ Իրանում օգտվում են այս ընկերության արտադրանքից: Ընկերության արտադրանքն ունի որակի երաշխիք: Այն արտադրվում է վակուումային տարաներում, և ներկայացվում «Բեհզիսթ» մակնշմամբ:

 

Հաջորդ ընկերությունն Որմիայիայի «Ազար Խաք Աբ»-ն է: Ընկերությունը հիմնադրվել է 2012թ. նպատակ ունենալով ապահովել հետազոտական կենտրոնների և համալսարանների կարիքները, որոնք աշխատում են հողի ու ջրի հետ: Օգտվելով գիտնականների գիտական մեծ փորձից և այն հաջողություններից ու ձեռքբերումներից որ երկրում գրանցվել են ջրի ու հողի ոլորտում, «Ազար Խաք Աբ» ընկերությունն արտադրեց ոռոգման խելացի և հեռահար համակարգ, լաբորատոր համակարգ, տարատեսակ լայսմետրեր ու մինի լայսմետրեր, անձրևի կրկնօրինակաման սարք, խոնավաչափեր:

Ներկայացնենք ընկերության որոշ արտադրանքները:

Հողի ներթափանցման դիմադրությունը (Soil Penetration Resistance) հողի խտության ամենակարևոր հատկանիշն  է և կիրառվում է  որպես հողի ֆիզիկական վիճակը ցույց տալու ցուցիչ: Հողի նստեցման դիմադրության չափն ուղղակիորեն կապված է բույսերի աճի հետ:

Ջուրը և հողը շատ կարևոր են բույսի զարգացման համար: Ջուրը հողի ֆիզիկական, բիոլոգիական և քիմիական գործոնների վրա ազդելով, անուղղակիորեն ազդում է նաև բույսի աճի վրա: Ուստի շատ կարևոր է չափել հողի մեջ առկա ջրի քանակությունը, ինչը նպաստում է ոռոգումն իրականացնել գիտական հիմքերով: Հողի խոնավությունը չափելու համար, հողի նմուշըը 24 ժամ պահում են105 ° C ջերմաստիճան վառարանում և երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի արդյունքը գրանցվի:  

«Ազար Խաք Աբ» ընկերությունում արտադրված ավտոմատ կոնաձև ֆերոմետրը շարժական է։ Ներքին մարտկոցները լրիվ լիցքավորելու սարքի ավելի քան 3 ժամ շարունակական աշխատանքի հնարավորությունը օգտվողին հնարավորություն է տալիս հավաքել միջին խտությամբ գյուղատնտեսական հողերում մոտ 50 նմուշների սուզման դիմադրության տվյալները: Հողի մեջ սուզվող կոնի միասնական արագությունը (1,6 մմ/վ) թույլ է տալիս ճշգրիտ տվյալներ հավաքել հողի տարբեր խորություններում: Սարքի ծրագրային կառավարման սխեման ճշգրտորեն կարգավորում է հողում ընկղմվող կոնի խորության հավաքագրման տվյալները: Հողի նստեցման յուրաքանչյուր 6 մմ-ի համար տվյալներ վերցնելը օգտվողին տալիս է հողի նմուշի նստեցման դիմադրության ճշգրիտ արդյունքներ:

Հողի կառուցվածքը, որը ցույց է տալիս պինդ հողի մասնիկների իրար կողքի դասավորությունը և տարբեր տրամագծերով ծակոտիների առաջացումը, հողագիտության կարևորագույն հատկանիշներից է։

Հողի ագրեգատների կայունության վերլուծությունը օգտակար է հողի կառավարման տարբեր մեթոդների ազդեցությունը գնահատելու կամ կանխատեսելու համար, ինչպիսիք են հերկը, օրգանական նյութերի ավելացումը, հողօգտագործման փոփոխությունը, էրոզիան և այլն: Հողի կառուցվածքի վիճակը գնահատելու և ագրեգատների կայունությունը նկարագրելու համար առաջարկվել են տարբեր մեթոդներ: Տարածված մեթոդներից մեկը ջրի մեջ ագրեգատի կայունության ուսումնասիրությունն է մաղի միջոցով: Լցանյութերի կայունությունը որոշելու համար օգտագործվում է Ուրմիայի «Ազար Խաք Աբ» ընկերության կողմից պատրաստված թաց մաղը՝ 8 մաղով՝  60 ստանդարտ ցանցով ։ Ժամանակը 1-ից 99 րոպե կարգավորելու և րոպեում 20-ից 40 տատանումների քանակով այս սարքը թույլ է տալիս օգտագործողին ընտրել հարմար մեթոդ հողի կառուցվածքային վիճակը գնահատելու համար՝ կախված ագրեգատների կառուցման պայմաններից։

 

«Ազար Խաք Աբ» ընկերությունում արտադրվող ֆերմերային վառարանը հագեցած է 0,01 գրամ ճշգրտությամբ կշռման համակարգով և ստեղծելով մինչև 200 աստիճան Ցելսիուսի ջերմաստիճան՝ կարող է չորացնել մոտ 20 գրամ զանգվածով հողի նմուշները բարձր ճշգրտությամբ։ 25 րոպեից պակաս... Այս սարքը շարժական է և ջերմություն առաջացնելու համար անհրաժեշտ էներգիա է ստեղծում մեքենայի կրակայրիչի հատուկ միակցիչի հոսանքի մալուխի միջոցով։ Երեք 4 նիշ թվային էկրաններ օգտագործվում են ժամանակը, ջերմաստիճանը և զանգվածը ցուցադրելու համար՝ օգտագործելով հինգ բազմաֆունկցիոնալ ստեղներ՝ սարքի հետ աշխատելու և օգտագործողի կողմից ջերմաստիճանն ու ժամանակը կարգավորելու համար: