Խինդ ու խրատի ծաղկաստանում (4.Չորրորդ հեքիաթի առաջին գլուխ՝ Վատ ընկերը)
Ողջույն հարգելի ունկնդիրներ: Այսօր ցանկանում եմ ձեզ պատմել ևս մի գեղեցիկ հեքիաթ մեծանուն Սաադիի Գոլեսթան գրքից` վատ մարդկանց հետ ընկերակցելու հետևանքների մասին:
Վատ մարդկանց հետ ընկերակցելը լավ ավարտ չի կարող ունենալ, փոխարենը լավ ու դրական մարդկանց հետ ընկերությունը երբեմն փոխում է մարդու կյանքի ընթացքը:
Մեծանուն Սաադին 12-13-րդ դարերի իրանցի բանաստեղծ-մտավորական է, և նրա գազելները շատ մեծ հռչակ ունեն: Սաադիի բոլոր ստեղծագործությունները գրված են շատ պարզ ու դյուրին լեզվով: Պատմության ընթացքում կան բազմաթիվ բանաստեղծներ ու գրողներ, ովքեր թողել են տարբեր ստեղծագործություններ, սակայն Սաադիի ստեղծագործությունները առանձնահատուկ են և բազմաթիվ երկրպագուներ ունեն ամբողջ աշխարհում: Սաադին անհերքելի ազդեցություն է ունեցել պարսկերենի վրա, այնպես որ զգալի նմանություն կա ժամանակակից պարսկերենի և Սաադի լեզվի միջև։ Նրա ստեղծագործությունները վաղուց դասավանդվել են դպրոցներում՝ որպես պարսկերեն լեզվի և գրականության ուսուցման աղբյուր։
**************
Սաադին պատմում է, որ արաբ ավազակների մի ցեղ նստած է եղել սարի վրա, և գյուղացիները վրդովվել են, որ գողերը նվաճել են լեռան գագաթը և հաստատվել այնտեղ։ Նրանք խորհրդակցեցին միմյանց հետ և ասացին. «Եթե այս գողերը երկար մնան այստեղ, դժվար կլինի նրանց դիմադրելը, և պետք է լուծում գտնել, քանի դեռ դժվար չէ պայքարել նրանց դեմ, ուստի որոշեցին մի քանի փորձառու մարդկանց ուղարկել սարի ներքևում թաքնվելու համար։ Գիշերը, երբ գողերը թալանից վերադարձան ու քուն մտան, քաջերը դուրս եկան իրենց դարանից և բռնեցին գողերին և տարան այդ շրջանի իշխանի մոտ: Իշխանը հրամայեց սպանել բոլոր ավազակներին, որպեսզի դաս լինի բոլորի համար։
Գողերի թվում կար մի պատանի։ Նախարարներից մեկը խնդրել էր իշխանին ներել այդ պատանուն և նրան կրկին ապրելու հնարավորություն տալ։ Իշխանը վրդովվեց այս խնդրանքից և ասաց, որ խելամիտ չէ այդպես վարվել, քանի որ այս երեխայի ամբողջ ընտանիքը գող է եղել, և նա դեռ մանկուց սովոր է դրան և այսուհետ էլ այդպես կլինի։ Նախարարին գոհացրեց իշխանի այդ խոսքը, սակայն նա նորից խնդրեց՝ ասելով. «Այս երեխան դեռ կյանքի սկզբում է, և լավ ընկերները կարող են փոխել նրա կյանքի ընթացքը»։ Մյուս ներկաները նույնպես իշխանից խնդրեցին ներել պատանուն։ Իշխանն ասաց .«Ես կներեմ այս երեխային, թեև հարմար չեմ գտնում»։
Վերջապես նախարարը սկսեց խնամել ու դաստիարակել այդ դեռահասին։ Անցավ ժամանակ, և նախարարը շատ գոհ էր, որ կարողացել է մի մարդու դեպի առողջ կյանք առաջնորդել։ Նախարարը իշխանին նկարագրել է դեռահաս տղայի լավ հատկանիշները՝ ասելով, որ նա ազդվել է իմաստունների դաստիարակությունից և մոռացել է հին տգիտությունը։ Բայց իշխանը հավատացած էր, որ գայլից ծնվածը ի վերջո գայլ է դառնալու, նույնիսկ եթե մեծանա մարդու հետ:
Ժամանակն անցավ: Ցավոք սրտի, իշխանն այս հարցում իրավացի էր, քանի որ դեռահասը մի քանի տարի անց թողեց գրագետների ընկերակցությունը և նորից գնաց գողերի մոտ։ Նա շատ անշնորհակալ էր, սպանեց նախարարի որդիներին ու խլեց նախարարի ողջ ունեցվածքը։
Սիրելիներ, ձեր շրջապատում նման մարդկանց հանդիպելիս շատ զգույշ եղեք:
*****************
Սաադիի այս պատմությունը մեզ ցույց է տալիս անգրագետ և վատ մարդկանց վատ պահվածքը, թե ինչպես սխալ ընկեր ընտրելը մարդկային կյանքը բերում է դժբախտության եզրին: Ուզում եմ պատմել նաև մի պատմություն, որը տեղի է ունեցել իմ անձնական կյանքում։ Մեր թաղամասում մի տղա կար, ով իր կողքին շատ վատ ընկերներ ուներ, և նրանց պատճառով միշտ վիճում էր հոր հետ: Նա միշտ նրանց հետ էր անցկացնում իր ազատ ժամանակը։
Հայր- Մինչեւ ուշ գիշեր ընկերներիդ հետ փողոցում ես, ոնց ես ուզում առավոտ շուտ արթնանալ ու գնալ աշխատանքի։
Որդի- Միթե ժամը քանի՞սն է:
Հայր- Շատ ուշ է: Ինչու ես մինչև առավոտ, ընկերներիդ հետ փողոցները չափում:
Որդի- Ես իմ ընկերներին կարիք ունեմ և նրանք վատ ազդեցություն չեն ունեցել իմ կյանքում: Եվ դու նրանց չափ ազդեցիկ չես եղել իմ կյանքում:
Հայր- Ուրեմն ես քեզ ցույց կտամ ով է լավ և ով է վատ:
**************
Պատմիչ- Հայրիկը վերցրեց հեռախոսը: Նա զանգահարեց տղայի ընկերներից մեկին և ասաց. «Բարև տղաս: Երեկ գիշեր դու իմ որդու հետ էի՞ր:
Տղան պատասխանեց- Ե՞ս: Ինչո՞ւ:
Հայրն ասաց.-Ոչինչ: Մտահոգ մի եղիր: Տղաս փողոցում փողով լի պայուսակ է գտել և ասաց, որ դու ևս ունես քո բաժինը։ Ես ուզում էի իմանալ՝ դու նրա հետ փողոցում էիր, որպեսզի քեզ փոխանցեի քո բաժինը:
Տղան ասաց.-Այո, այո: Մենք միասին էինք:
************
Հայրը խոսափողը դրեց: Տղան ասաց.«Քեզ ասացի, ընկերներս ինձ հետ են և միայնակ չեն թողնում»:
Հայր- Որդիս, ինչքան պարզամիտ ես:Նա փողերի համար ասաց, որ քեզ հետ է եղել, ոչ թե քեզ համար: Թե չես հավատում, սպասիր, նորից եմ զանգելու իրեն:
Հայրը նորից հավաքեց որդու ընկերոջ համարը։ Նա պատասխանեց. Հայրն ասաց.-Տղաս ձեր տան հասցեն ասա, որպեսզի քո բաժին գումարը բերենք: Բայց ես նախ պետք է գնամ ոստիկանություն։
Տղան վախեցած ու զարմացած ասաց-Ինչո՞ւ:
Հայրն ասաց.-Որովհետև տղաս ասում է, որ քեզ հետ միասին այս պայուսակը գողացել է մի աղքատ մարդուց։ Դու նրա հանցակիցն ես։ Մի անհանգստացիր, եթե հակառակն ապացուցվի, ես քեզ կտամ գումարը, բայց եթե ապացուցվի, որ դու գողացել ես, պետք է բանտ նստես։
Տղան ասաց.- Ոչ ոչ . դա սուտ է: Ես քո որդուն ընդհանրապես չեմ ճանաչում։ Երեկ երեկոյան մեր տանն էի։ Ո՞վ է քո որդին։ Խնդրում եմ մի խանգարեք:
Եվ հեռախոսն անջատվեց:
************
Հայրը որդուն նայեց: Որդին ամոթահար գնաց իր սենյակը:
Հայրը բարձր ձայնով ասաց.-Որդիս, ապաշնորհ մարդկանց հետ մի շփվիր. Ըստ Սաադիի՝ գայլի բնույթ ունեցող մարդը ի վերջո գայլ է դառնալու, նույնիսկ եթե բարեկամություն դրսևորի մարդկանց նկատմամբ։ Զգուշացիր, թե ում հետ ես շփվում։
************
Այս ուսանելի պատմությունից սովորում ենք, որ լավ և վատ ընկերոջ դերը շատ կարևոր է մեր կյանքում, և ինչպես լավ կամ վատ ընկերը կարող է անհավատալի ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա: Վատ և անպատշաճ մարդու հետ շփումը քայքայում է մեր սոցիալական անհատականությունը և հանգեցնում երիտասարդության շրջանի վատնմանը: