Խորդադի 3-ը Խորամշահրի ազատագրման օրն է,Դիմադրության, զոհաբերության և հաղթանակի օրը
Իրանական 1361 թվականի խորդադ ամվա 3-ը (1982 թ. մայիսի 24-ը) Խորամշահրի ազատագրման տարեդարձի օրն է:Այդ օրը Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում հիշատակված է, որպես դիմադրության, անձնազոհության և հաղթանակի օր։
Սրբազան պաշտպանության սխրալի տարիների ընթացքում,արձանագրվել են այնպիսի կարևոր օրեր,որոնք իրենց մեծությամբ ու նշանակությամբ շարունակ դաջված են մնալու հիշողություններում և պարտադրյալ պատերազմի տարիներին Խորամշահրի ազատագրման օրը խորդադի 3-ը՝ համարվում է ութամյա Սրբազան պաշտպանության շրջանի պանծալի իրադարձություններից մեկը:
Խորամշահրն Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի գեղատեսիլ նավահանգիստներից է և գտնվում է Պարսից ծոցի հյուսիս-արևմուտքում՝ Քարուն և Արվանդ գետերի միախառնման վայրում: Նավահանգստային այս քաղաքը, որը 35 օր դիմադրությունից հետո, 1359 թվականի աբանի 4--ին(1980 թ.հոկտեմբերի 25-ին) բռնագրավվեց Իրաքի բաասական ռեժիմի կողմից,իրանցի քաջարի մարտիկների սխրագործությամբ ազտագրվեց 578 օր անց:
Խորամշահրի ազատագրումը Իրանի ու Իրաքի պատերազմի տարիներին «Բեյթոլմողադաս»-ի գործողությունների կարևորագույն նպատակներից էր,որն իրականացավ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի Իսլ.Հանրապետության բանակի համատեղ գործողության շնորհիվ:
Խորամշահրի ազատագրումն իրականում «Բեյթոլմողադաս» գործողության չորրորդ փուլի նպատակներից մեկն էր։1361թվականի խորդադի 1-ին, շաբաթ օրը, երեկոյան ժամը 22:30-ին, «Յա Մոհամադ էբն Աբդոլլահ» կոդով և Խորրամշահրի ազատագրման նպատակով մեկնարկեց այս գործողության չորրորդ փուլը:Այս ճակատամարտի ավարտին, 19-ամսյա օկուպացիայից հետո ,ոչ միայն վերջակետ դրվեց Խուզեստանի որոշ խիստ զգայուն շրջանների մի մասի օկուպացմանը և ազատագրվեց Խորամշահրը ,այլև դա ծանր հարված էր իրաքյան ուժերի մարտունակությանը և հոգեկանին:
Խորամշահրի ազատագրումը,ռազմական առումով ,շրջադարձային էր Իրան-Իրաք պատերազմի պատմության մեջ:Քանի որ Խորրամշահրը Սադամի բանակի կողմից Իրան ներխուժման սկզբից գրավված ամենակարևոր քաղաքն էր, այս քաղաքի պահպանումը շատ կարևոր էր Սադամի ռեժիմի համար,այն աստիճանի ,որ Սադդամը սին հպարտությամբ պնդում էր, որ Խորրամշահրը վերագրավելու դեպքում , իրանցիներին կշնորհի Իրաքի հարավում գտնվող Բասրա կարեւոր քաղաքի բանալին,սակայն իրանցի քաջարի մարտիկները հավատքի զենքով և սիրով ու խանդավառությամբ լի սրտերով, նման մի օր, աշխարհի ռազմական փորձագետների թերահավատությամբ և զարմանքով , ջախջախեցին Իրաքի բանակի դիրքերն ու ամրությունները և ազատագրեցին Խորամշահրը։Խորամշահրի ազատագրման ժամանակ մոտ 16000 իրաքյան ուժեր սպանվել և վիրավորվել են, իսկ 19000 իրաքյան ուժեր գերեվարվել են Իրանի ուժերի կողմից։
Խորամշահրի ազատագրումից հետո իրանցի մարտիկներն իրենց առաջին գործողության ժամանակ աղոթեցին Խորրամշահրի Մեծ մզկիթում։Խորամշահրի ազատագրման հաղթանակի լուրը արագ տարածվեց և ուրախություն ու երջանկություն պատեց Իրանի ողջ մուսուլման ժողովրդին ։
Խորամշահրի ազատագրման կապակցությամբ,լուսահոգի Իմամ Խոմեյնին ուղերձ հղեց Իրանի ժողովրդին:Ուղերձի առաջին բաժնում ասվել էր .« Խորամշահրի ազատագրման կապակցությամբ , շնորհակալություն եմ հայտնում ինձ հղված հեռագրի համար , նաև անսահման շնորհակալություն Ամենակարող Աստծուն,որ իսլամական երկրին ու նրա նվիրյալ ու հանձնառու մարտիկներին իր հովանավորությանն ու բարեգթությանն արժանացնելով ,մեզ շնորհեց մեծ հաղթանակ»:
Խորամշահրի ազատագրման տարեդարձը պետք է համարել բոլոր այն քաջարի ու խիզախ երիտասարդների սխրագործությունը, ովքեր դժվարին բոլոր պայմաններում զոհողությամբ ու նվիրումով պաշտպանեցին իրենց հայրենիքը:«Բեյթ ալ-Մողադաս»-ի օպերացիան և դրա արդյունքները հստակ ապացուցեցին, որ այս իրադարձությունը կարողացավ այդ ժամանակ աշխարհին պատմական մեծ դաս տալ, որպեսզի նրանք երբեք չմտածեն այս երկիր ,կրկին ներխուժելու մասին:
Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ,այս օրվա կապակցությամբ ասում է.«Երբ մեր զինված ուժերը «Բեյթ ալ-Մողադաս»գործողության ընթացքում հնարամտությամբ, ապագայի տեսլականով , հավատքից բխող կամքով, Աստծուն ապավինելով , բոլոր հնարավորությունների կիրառմամբ, այսինքն՝ թույլ չտվեցին վատնվի որևէ հնարավորություն ,և իրենց սեփական ուժերին և Աստծուն ապավինելով ,սկսեցին իրենց երթը ,աշխարհում ոչ ոք չէր հավատում ,որ նրանք կկարողանան ազատագրել Խորամշահրը ,սակայն կարողացան : Երբ մենք հայտարարեցինք ,որ ազատագրել ենք Խորամշահրը ,մինչև մի քանի օր աշխարհի ԶԼՄ-ները չէին համաձայնվում լուրը հաղորդել և կասկածով էին մոտենում հարցին ,սակայն դա պատահեց և իվերջո բոլորը ստիպվեցին խոստովանել այս հաղթանակի մասին»:
Ազատագրվեց Խորամշահր քաղաքը և այս երկրի ժողովրդի հաղթանակը, սրտակցությունն ու միասնությունը , որպես հավերժական սխրագործություն դաջվեցին այս երկրի պատմության մեջ և գրանցվեց ռազմիկների ու Իրանի ժողովրդի ազատագրման ու հաղթանակի պատմության էջերում ,որպեսզի իրավազրկված ժողովուրդները իմանան ,որ Աստված օգնում է իրավազրկվածներին և մի օր նրանց հայրենիքը կազատագրի օկուպանտների ճիրաններից: