Շաբաթվա ամփոփում
https://parstoday.ir/hy/radio/iran-i172892-Շաբաթվա_ամփոփում
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2022 08:09 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը մի խումբ սուննի կրոնագետների  հետ  հանդիպման ժամանակ, շիաների և սուննիների միասնությունը համարել է ռազմավարական խնդիր:

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, կիրակի օրը մի խումբ սուննի կրոնագետների և հոգևորականների հետ  հանդիպման ժամանակ կարևոր է համարել սուննի կրոնագետների և հայրենակիցների դիրքը ՝ երկրի պատմության մեջ և ընդգծել է.«Սուննի կրոնագետներն ու մտավորականները ,իրենց տարածքներում  բազմաթիվ ծառայություններ են մատուցել և տարիներ է ինչ Իսլամական Իրանում շիան ու սուննին ապրել են միմյանց կողքի»:

Իր ելույթի այլ բաժնում Ռայիսին անդրադառնալով տարածաշրջանում թաքֆիրական ընթացքների զարգացմանը ասել է.«Անհրաժեշտ է զգույշ լինենք երկրում թաքֆիրական և սալաֆիական գաղափարների ազդեցության նկատմամբ? Բրիտանական շիան և ամերիկյան սուննին  նույն մետաղադրամի երկու կողմերն են, և երկուսն էլ դեմ են Իսլամ աշխարհի միասնականությանը»:

....

Իրանի արտգործնախարարության խոսնակը անդրադառնալով «Աբու Աղլեյի» հուղարկավորության արարողության ժամանակ  սիոնիստական ​​բանակի հարձակմանը, ասել է.«Այս հարձակումը ցույց տվեց սիոնիստական ​​ռեժիմի իրական դեմքը»։

Սաիդ Խաթիբզադեն երկուշաբթի օրը իր շաբաթական մամլո  ասուլիսում,իպատասխան  «Iran Press»-ի թղթակցի հարցին նշեց.«Օկուպացված Ղոդսում ,Ալ-Ջազիրա լրատվական ցանցի լրագրող  Շիրին Աբու Աղլեյի սպանությունը նպատակադրված ահաբեկչություն էր և մարդու իրավունքների ոտնահարման վառ ապացույց»։

Իրանի արտգործնախարարության  խոսնակն անդրադառնալով  նաեւ Աբու Աղլեյի հուղարկավորության թափորի վրա սիոնիստ զինվորականների հարձակմանը` ընդգծել է.«Սիոնիստական ​​ռեժիմը չդադարեցրեց իր բռնությունները նույնիսկ այս լրագրողի հուղարկավորության ժամանակ»:

Խաթիբզադեն  հիշատակել է,որ նրանք ովքեր վախից դրդված,կամ իրենց շահից ելնելով են հետևում Իսրայելի ռեժիմին, թող իմանան ,որ սիոնիստական ռեժիմի օրինականությունը ոչնչացվում է»:

... 

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը,Իրանի դեմ պատժամիջոցները համարել է մարդու իրավունքների խախտում և ԱՄՆ-ի կառավարությանը  խորհուրդ է տվել  դադարեցնել Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները՝ սննդի, դեղորայքի, ջրի և առողջապահության  ոլորտներում:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ելենա Դոհանը ,անդրադառնալով մարդու իրավունքների վրա միակողմանի ծայրահեղական քայլերի  բացասական ազդեցությանը,չորեքշաբթի երեկոյան մամուլի ասուլիսում, ներկայացրել է Իրան կատարած իր 12-օրյա այցի արդյունքները և   անդրադարձել է տարբեր պաշտոնյաների ու կազմակերպությունների հետ ունեցած հանդիպումներին։

Նրա հավաստմամբ.«Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն արդարացված չեն Մարդու իրավունքների խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տեսանկյունից։Միակողմանի առաջնային և երկրորդային պատժամիջոցները և պատժամիջոցների սպառնալիքը վտանգի տակ են դրել Իրանում մարդու իրավունքների իրավիճակը, և այդ պատժամիջոցները  կիրառվել են  ապրանքների արտահանման,պարենի ու դեղորայքի ոլորտներում և իրանական բանկերի նկատմամբ , որոնք հանգեցրել են կառավարության եկամուտների նվազեցմանը, գների բարձրացմանը և խոցելի անձանց, փախստականների ու ընտանիք պահող կանանց աղքատությանը: 

...

Վիեննայի բանակցությունների և ՀԳՀԾ-ի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլայանն ասել է.«Եթե ​​ամերիկացիները տրամաբանորեն աշխատեն, միջուկային համաձայնությունը  հասանելի կլինի»։

Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Կոչ ենք անում բոլոր կողմերին նախաձեռնող լինել բանակցություններում։Թեհրանը լուրջ կամք ունի հասնելու լավ, ամուր ու տևական համաձայնության,  իհարկե՝կարմիր գծերը հարգելով»:

Ռուսաստանի Դաշնության  ԱԳ նախարարն այս հեռախոսազրույցում նաև ասել է.«Համաձայնագրին Ռուսաստանի աջակցությունը շարունակվում է, և Մոսկվան աշխատում է իրանական կողմի շահերին և պահանջներին համահունչ արդար համաձայնության հասնելու ուղղությամբ»:

...

Դուշանբեում Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շիր Ալի Միրզայի ներկայությամբ բացումն է կատaրվել  «Աբաբիլ 2» համաիրանական ԱԹՍ-ների արտադրության գործարանի։

Իրանական «Աբաբիլ-2» ԱԹՍ-ն կարող է թռիչք իրականացնել մեքենայի վրա տեղադրված  ցամաքային կայանքներից և վայրեջք կատարել հովանոցով,քանի որ այս  ԱԹՍ-ն  վայրէջքի և թռիչքի համար թռիչքուղու կարիք չունի,դա պատճառ է դարձել ,որ Աբաբիլ 2-ը թռիչքի համար  ունենա  բարձր շարժունակություն և ակտիվություն: 

Գեներալ Բաղերին ,երեքշաբթի օրն այս արարողության ժամանակ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հանձնառու մասնագետների և գիտնականների ջանքերով և ներքին հնարավորությունների շնորհիվ կարողացել է զգալիորեն զարգանալ ռազմական և պաշտպանական բոլոր հարթություններում, հատկապես ԱԹՍ-ների ոլորտում ,ասել է.«Այսօր այնպիսի դիրքում ենք ,որ կարող ենք ներքին կարիքները ապահովելուց բացի , ռազմական տեխնիկա արտահանել դաշնակից և բարեկամ երկրներ,իրենց անվտանգության և կայուն խաղաղության բարձրացման համար»:

...

Իրանի հավաքականը դարձել է 2022 թվականի Արևմտյան Ասիայի մինչև 16 տարեկան բասկետբոլի պատանիների առաջնության չեմպիոն։

Կիրակի օրը Հորդանանում ընթացող բասկետբոլի Արևմտյան Ասիայի պատանեկան մրցաշարի վերջին օրը Իրանի հավաքականը 95-53 հաշվով հաղթել է Իրաքին:Այսպիսով, Իրանի հավաքականը 8 միավորով նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ Լիբանանի թիմը 6 միավորով, և Իրաքի թիմը 4 միավորով հանդիսացան երկրորդ ու երրորդ։

Իրանի և Լիբանանի լավագույն երկու թիմերը hունիսին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք Ասիայի առաջնության ուղեգիր նվաճեցին։

ՄԱԿ-ում, Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչն ասել է.«Կեղծավորություն է այն հայտարարությունը թե՝կարևորվում է Սիրիայում հումանիտար ծանր իրավիճակը,սակայն  միաժամանակ Սիրիայի ժողովրդի դեմ միակողմանի պատժամիջոցներ է  կիրառվում»: 

ՄԱԿ-ում, Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին ,ուրբաթ օրը Անվտանգության խորհրդի նիստում ,անդրադառնալով Սիրիայում հումանիտար խնդիրներին հավելել է.«Սիրիայի վերաբերյալ յուրաքանչյուր  նախաձեռնություն պետք է հովանավորվի Սիրիայի  կառավարության կողմից  և այն պետք է հարգի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան դիվանագետը հավելել է,որ արտաքին միջամտությունը, ահաբեկչությունը և ավելի քան մեկ տասնամյակ  օկուպացումը կործանել են Սիրիայի ժողովրդի  կյանքը:Միակողմանի պատժամիջոցները  վերջին տարիներին սաստկացրել են Սիրիայում տնտեսական և հումանիտար ճգնաժամերը։

ՄԱԿ-ում ,Իրանի մշտական ​​ներկայացուցիչը նշել է.«Չնայած՝թիվ  2585 բանաձևն աջակցում է վերականգնման և վերակառուցման անհապաղ ծրագրերին, ինչպես նաև հիմնական ծառայությունների մատուցմանը,ցավոք, միակողմանի պատժամիջոցների շարունակությունը խոչընդոտել են  բանաձեւի իրականացմանը  եւ Սիրիայի վերականգնմանն ուղղված ջանքերին»։

....

Իրանի գազի ազգային  ընկերության գործադիր տնօրենը հայտնել է անցյալ տարի իրանական 1400թվականին  ավելի քան 17 միլիարդ խորանարդ մետր գազի արտահանման մասին:

Իրանի գազի ազգային  ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Չեգինին կիրակի օրը ասել է՝անցյալ տարի,Իրանի արտահանված 17 միլիարդ խորանարդ մետր գազից ,մոտ 9 միլիարդ խորանարդ մետրը արտահանվել է Թուրքիա։

Չեգինին հավելել է, որ այդ քանակից մոտ 20 մլն խմ-ն արտահանվել է Իրաք:

Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ ներկայումս Իրանն  արտահանում է 35 մլն խմ գազ:

Անդրադառնալով Արաբական Միացյալ Էմիրությունների նոր նախագահի ղեկավարի հետ իր  հանդիպմանը, Իրանի արտգործ նախարարը հարեւանների ջերմ հարաբերությունները տարածաշրջանի թշնամիների հիասթափության աղբյուրն է որակել։

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իր թվիթերյան գրառման մեջ նշել է .«Իրանի Իսլամական Հանրապետության եւ ԱՄԷ-ի հարաբերություններում նոր էջ է բացվել:Ջերմորեն սեղմում ենք մեր հարեւանների ձեռքը:Հարևանների հետ հարաբերությունների ջերմությունը հուսահատեցնում է տարածաշրջանի թշնամիներին»:

Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանը, ով մեկնել էր Աբու Դաբի՝ իր ցավակցությունները հայտնելու ԱՄԷ հանգուցյալ ղեկավարի մահվան կապակցությամբ,երկուշաբթի օրը,   ԱՄԷ-ի նոր նախագահ Մոհամմեդ բեն Զայեդի հետ բանակցել է համատեղ հարցերի մասին: 

Թանկագին բարեկամներ մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: