Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում(24)
https://parstoday.ir/hy/radio/iran-i172904-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում(24)
Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսությունների հիմք: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որ աշխատում են գիտության հիմքի վրա և հռչկաված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության համար: Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք այդ տնտեսության և ընկերությունների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2022 10:20 Asia/Tehran

Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսությունների հիմք: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որ աշխատում են գիտության հիմքի վրա և հռչկաված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության համար: Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք այդ տնտեսության և ընկերությունների հետ:

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք Իրանում մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք «Արայան» և «Նանո Ազմա» ընկերությունները

 

Արայան ընկերությունը հիմնադրվել է 2009թ: Ընկերությունն աշխատում է դիետիկ քաղցրավենիքի և առողջ սննդի ոլորտում: Ընկերությանը հաջողվել է Սպահանի Ազատ համալսարանում բացել գիտելիքահենք գործարան և ստանալով համալսարանի ուսանողների, գիտնականների   ու դասախոսների խորհրդատվությունը, զարգացնել իր աշխատանքը, պահպանելով Սպահան քաղաքին հատուկ սննդի արդյունաբերությունը, հատկապես՝ քաղցրավենիքի ոլորտում: Ընկերությանը հաջողվել է համալսարանի հետ համագործակցությամբ իրականացնել բազմաթիվ հետազոտական ուսումնասիրոթյուններ և պատրաստել տասնյակ մասնագետներ:

Արայան ընկերությունը, «Ֆարամանեշ» բրենդով, արտադրում է Սպահանի ավանդական քաղցրավենիքները՝ սոհանը, լոզը և գյազը, շաքարի և գլյուտեինի ցածր  պարունակությամբ:

Պետք է ասել, որ ընկերության արտադրած գյազ քաղցրավենիքը, որը Սպահանի ամենաավանդական քաղցրավենիքն է, շաքար  չի պարունակում: Սոհանն ու լոզն  արատդրվում են տարբեր համերով, լոզը նաև սուրճի ու կակաոյի համերով և նույնպես առանց շաքարի պարունակության:

Ընկերության կողմից արտադրված գյազ քաղցրավենիքը պարունակում է պիստակի տարբեր տոկոսայնությամբ: Սոհանի մեջ կիրառվում է, պիստակ և նուշ, արևածաղկի սերմեր, դդմի սերմեր, զաֆրաբ, խառը պիստակներ և նուշ:

--- 

Արայան ընկերությունը, «Ֆարամանեշ» բրենդով, արտադրում է Սպահանի ավանդական քաղցրավենիքները՝ սոհանը, լոզը և գյազը, շաքարի և գլյուտեինի ցածր  պարունակությամբ

 

«Նանո Ազմա» ընկերությունն  արտադրում է նանոթելեր: Ընկերության թել մանող էլեկտրական ճախարակը կառուցված է վերջին տեխնոլոգիայով  և ունի բարձր որակ:  Ընկերությունն իր աշխատանքը սկսեց, երբ Իրանի Ամիր Քյաբիր համալսարանի մի խումբ ուսանողներ որոշեցին ներկայացնել իրենց դիպլոմային աշխատանքները, որոնք վերաբերում էին էլեկտրական ճախարակին: Արդյունքում, այս սարքավորոմը զարգացավ և այսօր Իրանում բազմաթիվ ընկերություններ աշխատում են այս ոլորտում: Ընկերությունն աշխատում է Իրանում այս ուղղությանը զարգացնելու վրա:   Իրանում այսօր մեծ պահանջարկ ունեն այս ընկերության կառուցած  հաստոցներն ու սաքարվորումները: Ընկերությունն արտադրում է ամենազարգացած էլեկտրական ճախարակներ:

«Նանո Ազմա» ընկերությունն առաջատար է այս ոլորտում: 2009թ սկսած երբ ընկերությունը սկսեց իր աշխատանքը, անցել է վայրիվերումների միջով: Իրանում այս ոլորտին շատ լուրջ են վերաբերվում, քանի որ թելերի արտադրությունը երկրում զարգանում է, իսկ «Նանո Ազմա» ընկերության նպատան է արտադրել ամենաորակյալ ապրանքը: Ընկերությունն աշխատում է՝ օգտվելով բարձրավոլտ աղբյուրներից և էլեկտրոստատիկ սահմանափակություններից: Իսկ քանի որ հումքն էժան է, ընկերությունը այս ոլորտում   մեծ առաջընթաց  է գրանցել:

Ընկերությունը նաև զբաղվում է նանոթելերի արտադրությամբ: Այսօր Իրանում կառուցվում են տարբեր տեսակի սարքեր  և մեծ ուշադրություն է  դարձվում թելի արտադրության սարքավորումներին: Եվ չնայած էլեկտրական ճախարակի միջոցով թել մանելու տեխնոլոգիան Իրանում նոր է, սակայն այն մեծ ընդունելություն է գտել ու մեծ թվով կազմակերպություններ աշխատում են ոլորտում ու առաջարկում նոր մեխանիզմներ:

 

Ի վերջո կարելի է ասել, որ նանո թելի մանելու արտադրության ընթացքը միայն նանոթելերի արտադրությամբ չի սահմանափակվում: Ընկերությունն արտադրում է նաև դիմակներ ու ֆիլտրեր:

Էլեկտրական ճախարակը շատ կարևոր է պոլիմերային թելերի արտադրության ոլորտում: Այս ձևը շատ նման է չոր եղանակով թել մանելու տեխնոլոգիային: Սակայն էլեկտրական ճախարակի միջոցով թել մանելու տեխնոլոգիան տարբեր է, քանի որ նպատակը պոլիմերային նուրբ թելերի արտադրությունն է: