Խինդ ու խրատի ծաղկաստանում (5.Առաջին հեքիաթի առաջին գլուխ՝ բարի սուտը)
https://parstoday.ir/hy/radio/iran-i173310-Խինդ_ու_խրատի_ծաղկաստանում_(5.Առաջին_հեքիաթի_առաջին_գլուխ_բարի_սուտը)
«Լավ է սուտն այն, որ բարի գործ է անում, քան այն ճիշտը, որ չարիք է սերմանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2022 05:53 Asia/Tehran

«Լավ է սուտն այն, որ բարի գործ է անում, քան այն ճիշտը, որ չարիք է սերմանում»:

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, այսօր Ձեզ կպատմենք  մի գեղեցիկ  հեքիաթ Սաադիի Գոլեստան գրքից: Իրանցի գրող, բանաստեղծ  Սաադին  ապրել է 12-13-րդ դարերում (հիջրեթի 7-րդ և 8-րդ  դարերում): Նրա գերեզմանը գտնվում է Շիրազ քաղաքում։ Գազելի  և միստիկայի սիրահարները մեծապես վայելել են այս մեծ բանաստեղծի ստեղծագործությունները: Սաադիի ստեղծագործությունները գրվել են շատ պարզ ու հստակ լեզվով: Նրա ստեղծագործությունները  թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: 

Նրա ստեղծագործությունները երկար ժամանակ ուսումնասիրությունների առարկա են դարձել ինստիտուտներում և հին դպրոցներում՝ որպես պարսկերեն լեզու և գրականություն դասավանդելու աղբյուր: Սաադին  բազմաթիվ գրքեր ունի պարսկական մշակույթի և գրականության բնագավառում, բայց նրա երկու հայտնի գրքերը՝ «Բուստանն» ու «Գոլեստանը», հեղինակի լուխգործոցներն են, որոնք գրվել են չափածո և արձակ։

 «Բուստան»-ն ամբողջությամբ չափածո է: «Բուստանի» տասը գլուխ­ների հիմքում ընկած են բարության, սիրո, հեզության, գոհունակության,  ողջամտության, ապաշխարության և փառաբանության գաղափարները։  «Բուստանի» ծաղիկները դեռ կատարելության չէին հասել, երբ Սաադին հրապարակեց իր երկրորդ գլուխգործոցը «Գոլեստանը», որը հանգավորված արձակի եզակի նմուշ է և ինչպես ինքն է ասում. «Ինչիդ են պետք պոկված վարդերն այս զառամ, վերցրու մի թերթ «Գյուլիստանից» անթառամ»։

«Գոլեստանն» անշուշտ, առաջին գրքի շարունակությունն է արձակ հանդերձանով: Գոլեստանը   լի է  ուսանելի հեքիաթներով, պատմություններով, առակներով ու ասույթներով։ «Խինդ ու խրատի ծաղկաստանում» հաղորդաշարի այս  թողարկման համար ընտրել ենք ևս մի գեղեցիկ հեքիաթ այս գրքից, հետևյալ բովանդակությամբ՝

«Լավ է սուտն այն, որ բարի գործ է անում, քան այն ճիշտը, որ չարիք է սերմանում»:

----------- 

Պատմող- Պատերազմներից մեկի ժամանակ մի խմբի գերեվարում և բերում են թագավորի մոտ: Թագավորը մի գերու համար մահվան դատավճիռ է արձակում: Գերին, որ կորցրել էր ապրելու հույսը, զայրացավ և սկսեց թագավորին հայհոյել ու անվայել խոսքեր ասել:

Նա, ով կյանքից իր ձեռքերը լվանա, 

Ինչ-որ սրտի մեջ ունենա, կասի նա:

Միշտ էլ երկար է լեզուն հուսահատի բերանում,

Շատերի հետ կռվող կտավի պես առաջ ինքն է խոյանում:

Թագավորն իր վեզրիներից հարցրեց . «Ի՞նչ է ասում այս գերին»:

 Բարեմիտ վեզիրներից մեկն  ասաց,


- Նա ասում է.«Բարեպաշտները նրանք են, ովքեր զսպում  են   իրենց զայրույթը, երբ զայրացած են, և ներում են մարդկանց, երբ նրանք սայթաքում են»: (Ալ- Էմրան սուրահի 134-րդ այա):

Թագավորը լսելով այս այան խղճաց գերուն և չեղարկեց վճիռը ու ներեց նրան: Սակայն վեզիրներից մեկը որ մյուս վեզիրի հակառակորդն էր, մոտեցավ թագավորին և ասաց.

«Թագավորն ապրած կենա, մեզ նման վեզիրներին վայել չէ ձեր  ներկայությամբ ճշմարտությունից զատ այլ բան ասել. այս գերին ձեզ հայհոյեց և անվայել խոսքեր ասաց»:

Լսելով ճշմարտությունը, թագավորը խոժոռվեց և ասաց. «Ինձ համար նրա սուտն   ավելի հաճելի էր այն ճշմարտությունից, որ  դու ասացիր, որովհետև  այն  սուտը  դեպի  բարությունն  էր                 տանում,   իսկ   այս ճշմարտության հիմքը չարությունն է: Իմաստուններն ասել են. «Լավ է սուտն այն, որ բարի գործ է անում, քան այն ճիշտը, որ չարիք է սերմանում»:

------------

Պատմող.- Սաադիի այս հեքիաթը պատմում է բարի սուտ ասելու յուրահատկության  մասին: Ես էլ հիմա ձեզ կպատմեմ այս հեքիաթի կիրառման մասին մի պատմություն, որին ինքս անձամբ ականատես եմ եղել իմ կյանքում: Ես մի գորգավաճառի եմ ճանաչում, ով գորգերի շուկայում մեծ հարգանք ու վստահություն էր վայելում բոլորի կողմից։ Նա շատ բարի մարդ էր, օգնում էր կարիքավորներին: Նա միշտ շտապում էր բարի գործեր անել ու երբ տեսնում էր, որ ինչ-որ մեկը կարիքի մեջ է և անկարող է աշխատել, անպայման օգնում էր նրան։ Մի օր մի կին եկավ նրա մոտ: Նա հոգնած էր, ծեր ու  թույլ։ Նա մի անբան որդի ուներ, ով ամեն օր տարեց մոր համար նեղությունից, վիրավորանքից ու հայոհայնքից բացի ոչինչ չուներ, իսկ հիմա այս մայրը դիմել էր իրենց քաղաքի հայտնի  գոգավաճառին, որպեսզի իր որդու համար աշխատանք գտնի։ Որդի, ով մորից ստացած ողջ գումարը ծախսել էր իր զվարճանքի համար: Մայրը դժգոհ էր նրանից, եկել էր նրա համար աշխատանք գտնելու, որպեսզի որդին թե՛ հաց աշխատի, թե՛ վերջ տար պարապությանը: Նա այդ խնդրանքով դիմում է գորգավաճառին։ 

Գորգավաճառն ասում է,- Աչքիս վրա, ես ձեր որդու համար աշխատանք կգտնեմ:

Տղայի մայրը պատասխանում է,- Աստված ձեզ երկար կյանք տա...
 

Գորգավաճառն ասում է,-Վաղը ձեր որդուն ուղարկեք  իմ խանութ:

 ------

 Պատմող.Տիկնոջ հեռանալուց հետո գորգավաճառը մտածեց և ինքն իրեն ասաց,

«Ես ուզում եմ այս երիտասարդի համար աշխատանք գտնել, ուրեմն ավելի  լավ կլինի, որ նա այս խանութում իմ կողքին լինի և օգնի ինձ»։  

Հաջորդ օրը նա գնաց նրանց թաղամաս և  հարց ու փորձ անելով, գտավ տղային։ Նա հենց մոր նկարագրած տղան էր։ Արտասովոր տեսքով ու ոչ այնքան լավ խոսելաոճով տղա։ Գորգավաճառը  նրան ասաց․

-Կգաս իմ խանութ, որպեսզի խոսենք աշխատանքի մասին ։

Տղան համաձայնեց ու խոստացավ  հաջորդ օրը գնալ նրա  մոտ։      

Խոստացած օրը տղան գնաց խանութ լսելու խանութի տիրոջը:


Գորգավաճառ,-Մայրդ եկավ և խնդրեց, որ քեզ համար աշխատանք գտնեմ և ես նրան խոստացա քեզ  ընդունեմլ աշխատանքի:

Տղա,- Իսկ ի՞նչ աշխատանք եք նախատեսել ինձ համար:

Տղամարդ ,- Տղաս, իսկ ի՞նչպիսի աշխատանք կարող ես կատարել:

Տղա,- Ես ամեն կարգի աշխատանք գիտեմ: Դերձակություն, ատաղձագործություն և այլն: Ինչ-որ դուք առաջարկեք: Ես ոչ մի խնդիր չունեմ: Դուք կարգադրեք, ես կհնազանդվեմ: 

Երբ գորգավաճառը  տեսավ, որ տղան համարձակ է և լավ է արտահայտվում ասաց.«Ապրես քաջ ու աշխատասեր տղա։ Կմնաս այստեղ ու ինձ  մոտ խանութում կաշխատես»:

-------------  

 

Պատմող.Անցավ մի քանի օր: Խանութի տերը գոհ էր տղայի աշխատանքից ու խոսելաոճից: Նա կարծես վատ տղա չէր։ Նրա խոսքերից պարզվել էր, որ վատ ընկերը նրան մոլորեցրել էր։ Գորգավաճառը երբեմն նկատում էր, որ թաղի խուլիգաներն ու պարապ տղաները գալիս էին այդ տղայի մոտ ու նրան իրենց հետ տանում էին: Երբեմն տղան ուշանում էր աշխատանքից, և նրա վիճակից երևում էր, որ գիշերը տուն չի գնացել։  Գորգավաճառը նրան բարի խրատներ էր տալիս  ու բացատրում, թե ինչն է լավ, ինչը վատ։ 

Լինում էին օրեր երբ տղան խանութում էր լինում ու գորգավաճառը խանութը թողնում էր ու գնում իր մյուս գործերի հետևից: Երբ նա վերադառնում էր, տեսնում էր, որ տղան լավ է վաճառել գորգերը, և ամենուր մաքուր ու կոկիկ է։ Հենց դա էր նրան գոհացնում։ Տղայի մայրը մի քանի անգամ եկել էր խանութ ու հետաքրքրվել որդու վիճակով, իսկ գործատերն  էլ գովասանքի խոսքեր ասելով տղայի մասին, մորը ուրախացրել էր  և  նրան  հուսյ տվել: Իհարկե, նա մի քանի անգամ տեսել էր, որ խանութի եկամուտը քիչ  է, կան ինչ-որ թերություններ, բայց համարել էր, որ  տղան կարող է կարիքից ելնելով նման սխալ թույլ տված լինել:

Սկզբում տղայի մայրը մի քանի անգամ եկել էր խանութ և աղոթել էր իր որդու գործատիրոջ համար, ու Աստծուն փառք էր տվել, որ տղան նման մարդու մոտ է աշխատանքի ընդունվել: 

-------   

Տղայի մայրը. Աստված օրհնի  ու երջանկություն պարգևի Ձեզ: Ես և  տղայիս հանգուցյալ հայրը միշտ պարտական  ​​ենք  ձեզ, ձեր բարության համար:

Խանութի տերը. Ես կատարել եմ իմ մարդկային պարտքը:
Տղայի մայր - Աստված Ձեզ երկար կյանք տա, խոսք ունեմ ձեզ ասելու:
Խանութի տերը. Այո, խնդրեմ,  լսում եմ:
Տղայի մայր.- Երբ տղաս մի քանի օր առաջ  եկավ տուն  մոտոցիկլետ էր գնել: Երբ հարցրի, թե որտեղի՞ց այդքան գումար, նա նախ մի փոքր վրդովվեց ու խոսքը փոխեց: Բայց հետո ասաց, որ աշխատավարձը բարձրացրել եք։ Դա ճի՞շտ է: Դրա համար ես եկել եմ հարցնելու, արդյոք դո՞ւք են նրան շատ փող տվել:

Պատմող. Գործատերը ցնցվեց ու ընկավ մտքերի մեջ: Մի քանի օր առաջ պահեստում գորգերի թիվը պակասել էր։ Վաճառքի դիմաց ստացված գումարը չէր գրանցվել գրքույկում։ Նա հասկացավ, որ  այդ կորած գորգերը տղան է գողացել :   Նա պատրաստվում էր ճշմարտությունն ասել, բայց երբ  նկատեց կնոջ սպասողական ու հարցական հայացքը, վատ զգաց, որ տղայի մայրը կարող է հուսահատվել իր որդուց: Գորգավաճառն ասաց.

-Այո, Ես նրան ավելի շատ փող տվեցի, որպեսզի նա իր համար գնի այն, ինչ ուզում է։ Ես գոհ եմ ձեր որդուց, հանգիստ եղեք։ Այն փողը, որ ես տալիս եմ ձեր որդուն իր աշխատանքի դիմաց, հալալ փող է։ Ձեր որդին վարձատրվում է իր կրած նեղությունների դիմաց:

Պատմող.Գործատիրոջ խոսքերը լսելուց հետո, տղայի մայրը շատ  ուրախ ու գոհ  գնաց տուն ու  եղելությունը պատմեց որդուն:  Իր արածի համար փոշմանած տղան գնաց գործատիրոջ մոտ ու ամոթով  ասաց,որ զղջում է իր արածի համար:

Տղա – Ես գիտեմ, որ դուք կարող էիք ինձ աշխատանքից հեռացնել և ինձ պատվազրկել մորս և  մյուսների մոտ, բայց դուք դա չարեցիք  և պահեցիք իմ պատիվը:

Գորգավաճառ. Տղա՛ս, ես հավատում եմ քո ազնվությանը և  կհամարեմ, որ դու այս սխալը թույլ ես տվել ,ջահել ու անփորձ լինելու պատճառով: Դու  կարող ես շառունակել  այստեղ աշխատել և այն գումարը, որ դրամարկղից վերցրել ու մոտոցիկլետ ես գնել, թող քեզ հալալ լինի: