Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(75)
https://parstoday.ir/hy/radio/iran-i173314-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում(75)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք «Քարբալա-1» հաղթական օպերացիայից հետո քաղաքական և հրապարակային զարգացումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2022 06:03 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք «Քարբալա-1» հաղթական օպերացիայից հետո քաղաքական և հրապարակային զարգացումները։

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձել էինք Քերբալա 1 հաջող գործողությանը և Մեհրան քաղաքի ազատագրմանը։ Մեհրան քաղաքը «Վալֆաջր 8» օպերացիայից և Ֆավ քաղաքի գրավումից հետո իր շարժական պաշտպանական քաղաքականության արդյուքնում գրավվեց իրաքյան բաասական բանակի կողմից: Մեհրան քաղաքի ազատագրումը շարժական պաշտպանության ռազմավարության ձախողումն էր։ Պարտությունը, որին բախվեց Սադամի վարչակարգը առաջին քայլում՝ իր նպատակներին չհասցնելով, և վերջապես Մեհրանի կորստով, գծվեց ու դրսևորվեց այս երկրի անկարողության և թուլության նոր հեռանկարը հարձակողական և պաշտպանական դիրքերում։ Մեհրան քաղաքի ազատագրումից հետո մի հաղորդման ընթացքում Ֆրանսիայի լրատվական գործակալությունը հաղորդել  էր.«Պարսից ծոցում դիտորդները կարծում են, որ իրանական ուժերի կողմից Մեհրանի գրավումը պարտություն է Իրաքի ռեժիմի համար, հատկապես նրա նոր ռազմական ռազմավարությունը, որը կոչվում է շարժական պաշտպանություն»: Հղում անելով ռազմական փորձագետներին ԱՄՆ-ի ռադիոն նույնպես նշել էր.«Իրաքի պարտությունը կարող է հոգեբանորեն նշանակալի և զարմանալի ազդեցություն ունենալ, որովհետեւ իրաքցիները ավելի շատ հարձակվեցին՝ փոխհատուցելու իրանցիների կողմից իրաքյան Ֆավ նավահանգստի գրավման հետեւանքով առաջացած ամոթը»։ Վկայակոչելով Հենրի Քիսիջերին շվեդական Տեմփուս օրաթերթը նույնպես գրեց.«Իրանի դեպքում, որը երբեք գաղտնի չի պահում իր նպատակները, Վաշինգտոնը եկել է այն եզրակացության, որ դա ավելի մեծ սպառնալիք է»: Ամերիկացի մի պաշտոնյա, ում անունը չէր բացահայտել «Տեմպուս» թերթը, ասել էր.«Կարծում եմ՝ Իրանի հաղթանակի չափերը աղետալի կլինեն Մերձավոր Արևելքում ԱՄՆ շահերի համար, եթե ​​Իրանին հաջողվի Իրաքում հաստատել իր ցանկալի կառավարությունը, ապա Պարսից Ծոցում պայմանագրերի համակարգերն ամբողջությամբ կփոխվեն»։

Իրանական մարտիկների դաշտային հաղթանակներով մեծացան ամերիկյան քաղաքական, ռազմական և հետախուզական շարժումները՝ հրապարակային մակարդակում Իրանի հաջողություններին հակազդելու համար։ Սիրտ ծոցում Լիբիայի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունից հետո սպառնալից հայտարարության մեջ Ռեյգանի տեղակալ Ջորջ Բուշը ասել էր.«ԱՄՆ-ի և Լիբիայի միջև վերջերս տեղի ունեցած ռազմական հակամարտությունը Սիրտ ծոցում պետք է նախազգուշացում լինի իրանցիների համար: ԱՄՆ-ն չի ցանկանում տեսնել, որ Իրանը սրում է պատերազմը, ինչը կհանգեցնի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության»: Պարսից ծոցի հարավի սահմանակից երկրներ կատարած այցի ժամանակ Բուշի սպառնալից դիրքորոշումից անմիջապես հետո Իսլամական Խորհրդի ժամանակի նախագահ և պատերազմի գերագույն հրամանատար Հոջաթոլէսլամ Հաշեմի Ռաֆսանջանին հայտարարեց.«Պարոն Բուշն այս զգայուն իրավիճակում մեկնում է հարևան երկրներ և այնքան լկտիաբար ասում է, որ մենք թույլ չենք տա, որ համաշխարհային ջրային ուղիները դառնան անվտանգ կամ Իրանը հաղթի: Ո՞ւմ համար են այս խոսքերը: Մենք գիտենք, որ դուք ստեղծել եք պատերազմը մեզ տապալելու համար, բայց հիմա, երբ պարտվել եք, ասում եք, որ թույլ չենք տա, որ տարածաշրջանում հավասարակշռությունը խախտվի»։

Ռազմիկների ուրախությունը Ֆավում Վալֆաջր 8 օպերացիայի հաղթանակից և ամերիկյան դրոշի այրումից հետո

Կան ապացույցներ, որ Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը 1986 թվականի կեսերին եզրակացրել են, որ Իրաք-Իրան պատերազմի շարունակությունը չի բխում իրենց շահերից, քանի որ Իրանը կարող էր հաղթել պատերազմը և իր ձեռքն առնել Իրաքի և Պարսից ծոցի տարածաշրջանի վերահսկողությունը: Դրա առաջին նշանը երեւաց երկու գերտերությունների՝ Արեւելքի եւ Արեւմուտքի առաջնորդների բանակցություններում։ Երկուսն էլ հանդիպեցին 1986 թվականի հոկտեմբերին՝ քննարկելու այդ հարցը։ 1986 թվականի հոկտեմբերի 11-ին Իսլանդիայի Ռեյկյավիկ քաղաքում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի բանակցությունների առաջին փուլը։ Նախ երկուսը մեկ ժամ առանձնազրույց են ունեցել, ապա նրանց միացել են երկու երկրների արտգործնախարարները։ Այս բանակցությունը հիմք հանդիսացավ 598 բանաձեւի ընդունման եւ պատերազմի ավարտի համար։ ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Շուլցը 1986 թվականի հոկտեմբերի 16-ին Crescent International-ին տված հարցազրույցում ասել է.«Եթե ​​Իրանը հաղթի պատերազմում, ԱՄՆ-ը ռազմական միջամտություն կկատարի՝ ունենալով խորհրդային Միության լիակատար աջակցություն: Որովհետև երկու գերտերություններն էլ ունեն փոխադարձ շահեր՝ հետևելու այս պատերազմի ավարտին։ Նա հավելել է.«Այս ըմբռնումը հիմնված է այն փաստի վրա, որ Իրանի հաղթանակը պատերազմում կխախտի տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը և ամբողջությամբ կփոխի նրա քաղաքական իրավիճակը»:

Պատերազմի ժամանակ իրաքյան բանակը մշտապես զարգացնում էր իր հնարավորությունները։ Պատերազմի ընթացքի հետ մեկտեղ իրաքյան բանակի սպառազինության ու զինամթերքի որակն ու բազմազանությունը, ինչպես նաև Իրաքի բանակի ստորաբաժանումների թիվը բարձրանում էր: Այն բանից հետո ,երբ պարզվեց Իրաքի բանակի անկարողությունը Մեհրան քաղաքը պաշտպանելու հարցում, 1986 թվականի հուլիսի 25-ին Բաղդադում ութժամյա հանդիպում է տեղի ունեցել նախագահի, պաշտպանության նախարարի, մի շարք բարձրաստիճան զինվորականների, մշակույթի և տեղեկատվության նախարարների հետ: Հանդիպման ընթացքում Սադդամն ասել էր.«Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք ստեղծել իրաքյան ներկայիս բանակից երեք անգամ մեծ բանակ, որոնք բոլորն էլ իրաքցիներ կլինեն»: Այս որոշմամբ Իրաքը փակեց համալսարաններն ու դպրոցները և հրամայեց հանրային մոբիլիզացիա։ Այդ ժամանակ Խորհրդային Միությունը և Ֆրանսիան զենքի հիմնական արտահանողներն էին Իրաք։ ԱՄՆ-ը շահագրգռված չէր մոտ ապագայում պատերազմի ավարտով, քանի որ անհանգստացած էր Իրանի հաղթանակով և Պարսից Ծոցի տարածաշրջանում նոր տերության ի հայտ գալով: Սովետները նույնպես չէին ցանկանում, որ Իրանը, որպես Խորհրդային Միության հարեւան և հակառակորդ, հաղթեր պատերազմում։ Այս քաղաքականությունները Բաասական ռեժիմին գործնականում ազատ էին թողնում ռազմական առումով իրաքյան բանակը ընդլայնելու համար: Իրաքում Բաասական վարչակարգի և արևմտյան և արևելյան ճամբարներում նրա կողմնակիցների ռազմական և քաղաքական շարժումներին զուգահեռ, ԻԻՀ-ն շարունակեց իր ռազմական գործողությունները Սադամի ռեժիմի դեմ։ Ճակատները ակտիվ պահելու և բաասական թշնամուն հանգիստ չթողնելու համար Ռամազան զորակայանը ծրագրել էր Քերքուք շրջանում «Ֆաթհ 1» կոչվող գործողությունն իրականացնել Իրաքյան Քուրդիստանի Հայրենասիրական ճակատի և Իրաքյան Քուրդիստանի դեմոկրատական​​ կուսակցության  համագործակցությամբ :

Այս գործողությունը տեղի է ունեցել 1986 թվականի հոկտեմբերի 11-ին Իրաքի հողում՝ 200 կմ խորության վրա։ Գործողությունն իրականացնելու համար Իրաք են ներթափանցել ԻՀՊԿ-ի մոտ 300 հատուկ ջոկատայիններ։ Գործողությունն իրականացնելու համար 40 օրվա ընթացքում մոտ 150 տոննա զենք ու զինամթերք է տեղափոխվել Քերքուք քաղաք։ Գործողությունն իրականացվել է Իրաքյան Քուրդիստանի հայրենասիրական միության 2000 անդամների օգնությամբ։ Գործողության ընթացքում հարձակում է իրականացվել նավթային օբյեկտների, ավիաբազայի, իրաքյան առաջին դիվիզիայի զորանոցների և «Մոջահեդին-ե Խալղ» կոչվող Մոնաֆեղների կենտրոններից մեկի վրա: Լույսը բացվելուց հետո իրանական մարտական ​​ուժերը կարողացել են առանց զոհերի լքել գործողության տարածքը և ցրվել թալիբների կողմից վերահսկվող տարածքում, ապա վերադառնալ Իրանի տարածք։ Գործողության ընթացքում լիովին հանկարծակիի եկան իրաքյան բանակայինները: Տարածքի քուրդ ժողովուրդը չզարմացավ՝ տեսնելով ԻՀՊԿ-ի ուժերին, և նրանցից ոմանք շնորհավորեցին հարձակվող ուժերին՝ ասելով «Մուբարաք»։ Գործողությունից հետո Սիրիայի հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադը խնդրել էր Իրանին բացատրել, թե իրանական ուժերը ինչպես են պլանավորել և իրականացնել գործողությունը: Բացատրությունը լսելուց հետո նա ասաց, որ այդ գործողությունն իրականացնելով՝ համաշխարհային տերությունները ավելի զգայուն կլինեն Իրանի հնարավորությունների նկատմամբ և իրենք իրենց կասեն, որ իրանցիները, ովքեր կարողացել են գործողություններ իրականացնել Քերքուքում, կարող են գործել նաև Բաղդադում։