Շաբաթվա ամփոփում
https://parstoday.ir/hy/radio/iran-i173476-Շաբաթվա_ամփոփում
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի կարևորագույն իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2022 07:21 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի կարևորագույն իրադարձություններին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մայիսի 25-ին Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Իսլամական Հանրապետությունը դիմակայել է բոլոր թշնամություններին և շարունակում է առաջադիմել ու հաջողություններ արձանագրել»:

Ներկայացնելով աշխարհում տիրող առանձնահատուկ պայմանների պատճառները, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Գերտերությունների թշնամական մրցակցություններն ու միջուկային տերությունների միմյանց դեմ ուղղված սպառնալիքները, ռազմական աճող տեղաշարժերն ու սպառնալիքները և աշխարհի ամենապատերազմական տարածաշրջաններից համարվող Եվրոպայի մոտ ընթացող պատերազմը,  մի հիվանդության աննախադեպ տարածումը և աշխարհում առկա պարենային սպառնալիքներն այն գործոններն են, որոնք աշխարհի ներկա պայմանները դարձրել են  առանձնահատուկ, և նման պայմաններում երկրների կառավարումը դարձել է ավելի բարդ ու ավելի ծանր»:

«Բացի բոլոր երկրներում ստեղծված պայմաններից, կրոնական ժողովրդավարության  մոդելի ներկայացման և գերիշխող համակարգի կարգավորող աղյուսակը խաթարելու պատճառով, Իրանը  տարբեր հարթություններում մշտապես  կանգնած է եղել համաշխարհային գերտերությունների  մարտահրավերի առջև»,- նշել  է գերապատիվ առաջնորդը։

--- 

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումի շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարարը  հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերջին զարգացումների վերաբերյալ ասել է.«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունն ԱՄՆ-ի ահաբեկչական ցուցակում ընդգրկելու հարցը երկրորդական խնդիր է, որն իսրայելական լոբբիի կողմից ուռճացված է ներկայացվում: Իսլամական Հանրապետության համար առաջնահերթությունն Իրանի ժողովրդի շահերն են»:

Նշելով, որ ամերիկացիները քաջ գիտեն, ինչ պետք է անեն, եթե ցանկանան վերադառնալ ՀԳՀԾ, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Բանակցությունները դադարեցնելու հիմնական պատճառն Իրանի կողմից իր տնետսական շահի լիարժեք ապահոման պահանջն է»:

Անդրադառնալով Սիրիայի զարգացումներին, Աբդոլլահյանն ասել է. «Մենք Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին օգնեցինք ահաբեկչության դեմ պատերազմում  և թույլ չտվեցինք, որ ահաբեկիչները իշխեն այդ հողում, քանի որ եթե այսօր ԻԼԻՊ-ը տիրեր Իրաքում և Սիրիայում, աշխարհն այլ կերպ կլիներ»։

Իրանի ԱԳ նախարարն Արաբիայի հետ հարաբերությունների մասին ասել է.«Մենք Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվել ենք հանդիպել արտգործնախարարության պաշտոնյաների կամ արտգործնախարարների մակարդակով։ Մենք մշտապես դռները բաց ենք թողել, և  Ռիադը ցանկության դեպքում կարող է նորմալ հարաբերություններ հասատատել  Իրանի հետ»։

Եմենի  զարգացումների վերաբերյալ Իրանի արտգործնախարարն ասել է.«Եմենական բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն Եմենի  հետագա հարցերում: Այդ երկրի շրջափակմանը պետք է վերջ տրվի, և բոլոր կողմերը նստեն սեղանի շուրջ և որոշում  կայացնեն իրենց երկրի  վերաբերյալ»։

Շվեյցարիայի Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը  հանդիպել է ֆորումի նախագահ Բորգե Բրենդեի հետ: Հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային փոխադրումների և տարանցման, ինչպես նաև նավթի և գազի արդյունաբերության ոլորտներում Իրանի հնարավորություններին, Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ հարևան երկրների հետ համագործակցության և առևտրի ընդլայնումն ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։

---- 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ Իսրայելում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հանցագործության պատասխանը կտրվի, և որ թշնամիները պետք է սպասեն այդ պատասխանին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին մայիսի 26-ին նահատակ պահակազորային՝ Սայադ Խոդայիի հիշատակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում ասել է․ «Միացյալ Նահանգները և Իսրայելը երկու ահաբեկչական ռեժիմներ են, որոնք, ինչպես Հիրոսիմայի և Նագասակիի հանցագործությունների ժամանակ, մարդկանց սպանում են զանգվածային ոչնչացման զենքերով»։

ԻՀՊԿ-ի հրամանատարը հավելել է.«Սայադ Խոդայիի սպանությունն անպատասխան չի մնա: Իրանի թշնամիները դա գիտեն և նախկինում բազմաթիվ հարվածներ են ստացել»:

Սրբավայրերի պաշտպան, գնդապետ Հասան Սայադ Խոդային սպանվել է  մայիսի 22-ին՝ հակահեղափոխության և համաշխարհային իմպերիալիզմի հետ կապված գործակալների կողմից։  

--- 

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տարածաշրջանային անվտանգության հարցերով երկխոսության չորրորդ նիստում անդրադառնալով տարածաշրջանի ներկա և Աֆղանստանի վերջին 20 տարիների իրավիճակին, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ցանկացել է, որպեսզի Աֆղանստանում անվտանգություն, խաղաղություն և կայունություն հաստատվի, ինչն  անհրաժեշտ է այս երկրի և տարածաշրջանի ժողովուրդների զարգացման և բարեկեցության համար»:

Նշելով, որ Իրանը երկար տարիներ հյուրընկալել է մոտ հինգ միլիոն աֆղանցիների, Շամխանին հավելել է․ «Արդյունավետ միջազգային աջակցության բացակայության և ճնշող պատժամիջոցների պայմաններում նման թվով աֆղանցիների հյուրընկալելը բազմաթիվ խնդիրներ է պարտադրել մեր երկրին»:

Ընդգծելով, որ Աֆղանստանում 20-ամյա պատերազմի և Ուկրաինայի պատերազմի հիմնական մեղավորն  ԱՄՆ-ն է իր վարած  սխալ և տարածամոլական ​​քաղաքականության պատճառով, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է, որ ԱՄՆ-ն ոչ միայն պետք է ազատի Աֆղանստանի ժողովրդի արգելափակված ակիտվները, այլև պետք է հատուցի այդ երկրին պատաճառած վնասները։

---- 

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Օման կատարած այցի ավարտին, երկու երկրները համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով տնտեսական համագործակցության զարգացումը։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Օմանի սուլթան Հայթամ բին Թարեղի միջև կայացած պաշտոնական բանակցային հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության և հարաբերությունների հեռանկարները և դրանց զարգացումը՝ տարբեր, հատկապես առևտրային համագործակցության համատեղ ներդրումների  ոլորտներում: Քննարկվել են նաև երկու բարեկամ երկրների և նրանց ժողովուրդների շահերից բխող քայլերի  համակարգման ոլորտները»։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Օմանի սուլթանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցումն՝ աշխարհի բոլոր երկրների, հատկապես  հարևանների հետ կառուցողական, ակտիվ և համապարփակ փոխգործակցության և բաց քաղաքականության որդեգրման հարցում:

--- 

Ռուսաստանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերն  ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։

Ռուսաստանի փոխվարչապետ և Իրան-Ռուսաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար  նպատակ ճշտելու  անհրաժեշտությունը։ Նա  Տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովին կոչ է արել  ամենայն լրջությամբ աշխատել այդ նպատակի իրականացման համար։

Անդրադառնալով երկու երկրների միջև քաղաքական և առևտրային պատվիրակությունների փոխայցելությունների ավելացմանը՝ ՌԴ փոխվարչապետն ասել է. «Ռուսական և իրանական պատվիրակությունների միջև կայացել են դրական և կառուցողական բանակցություններ, և քննարկվել են համատեղ համագործակցության ոլորտները»։

Մայիսի 25-ին,  Թեհրանում տեղի է ունեցել Իրան-Ռուսաստան համատեղ առևտրային համաժողովը՝ երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ։

--- 

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Ղոդսն օկուպացրած ռեժիմի կողմից Սիրիայի դեմ իրականացվող հաճախակի ոտնձգությունների նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած անտարբերությունը, ինչպես նաև միջազգային բոլոր օրենքների ու կանոնների բացահայտ խախտումն այս ռեժիմի ղեկավարներին դարձրել են ավելի խիզախ և հանդուգն»:

Միացյալ Նահանգների բացահայտ և քողարկված աջակցությունն ավելի հանդուգն է դարձրել  այդ օկուպացիոն ռեժիմին, որը ոչ միայն շարունակել  է գրավել Սիրիայի Գոլանի բարձունքները, այլև հաճախակի օդային ու հրթիռային հարվածներ է հասցնում Սիրիայի պետական ու քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Խաթիբզադեն հավելել է. «Վերջին տարիներին՝ Սիրիայի ճգնաժամի ընթացքում, Սիոնիստական ​​ռեժիմի օդուժը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների օդուժի դերն է կատարել: Փաստորեն երբ սիրիական բանակը և դաշնակից ուժերը ջախջախում են այդ խմբավորումներին, Սիոնիստական ​​ռեժիմի ինքնաթիռներն անմիջապես գործի են անցնում եւ ագրեսիվ հարձակումներ իրականացնում»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, դատապարտելով Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունները, ընդգծում է այդ ագրեսիյին համապատասխան և վճռական պատասխան տալու անհրաժեշտությունը թե՛ մարտադաշտում, թե՛ միջազգային հարթակներում»։

----