Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (25)
https://parstoday.ir/hy/radio/iran-i173482-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում_(25)
Ներկայում ռեսուրսները չեն ճանաչվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը։ Այդ իսկ պատճառով, «գիտելիքի» հիման վրա գործող կազմակերպություններն ու կենտրոնները, որոնք կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2022 07:32 Asia/Tehran

Ներկայում ռեսուրսները չեն ճանաչվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը։ Այդ իսկ պատճառով, «գիտելիքի» հիման վրա գործող կազմակերպություններն ու կենտրոնները, որոնք կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման հարցում։

Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք Իրանում մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։ Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք գիտելիքահենք « M.D.T» ընկերությունը։

Մերձավոր Արևելքի տվյալների փոխանցման ընկերությունը՝ «Middle East Data Transmission Company»,որը ճանաչված է  MDT անվանումով,  հենվելով իր հիմնադիրների գիտելիքների, փորձի և աշխատանքային պատմության վրա, որպես կապալառու ընկերություն նախագծման և շինարարության և արդյունաբերական ավտոմատացման ոլորտում, 2009 թվականից մեկնարկել է աշխատանքը հեռահաղորդակցություն, հեռամետրիա *և SCADA (SCADA) ոլորտներում :

Աստիճանաբար և աճող փորձով ու տեխնիկական գիտելիքներով և ընկերության զարգացման ռազմավարության փաստաթղթի համաձայն՝ այն ընդլայնել է իր գործունեությունը ջրային, նավթագազային խողովակաշարերի մեխանիկական օբյեկտների կառուցման և, որոշ ընկերությունների հետ համագործակցությամբ զարգացրել է իր աշխատանքները  էլեկտրաենթակայանների կառուցման ու սարքավորման ոլորտում։ Այս ընկերության հիմնական մոտեցումը նորարարությամբ նախագծերի ժամանակին իրականացումն է և աշխարհում ժամանակակից տեխնոլոգիաները կիրառվում են մանրակրկիտ պլանավորման և բյուջետավորման միջոցով և  ազգային ու միջազգային չափանիշներին համապատասխան ծախսերը և բնապահպանական հետևանքները նվազեցնելու  և  սպասարկման որակը բարձրացնելու և աշխատողների անվտանգությունն ապահովելու նպատակով: Այս ընկերությունը կարողացել է գործունեության լիցենզիա ստանալ 1397 թվականին՝ որպես գիտելիքահենք 2-րդ տիպի արտադրական ընկերություն։

Մերձավոր Արևելքի տվյալների փոխանցման ընկերությունը (Middle East Data Transmission Company)

 

MDT ընկերությունը առաջարկում է տարբեր ծառայություններ նախագծման և ճարտարագիտության, շինարարության և տեղադրման, սպասարկման և շահագործման, ինչպես նաև մատակարարման ոլորտներում: M.D.T-ի նախագծային և ինժեներական բաժինը ընկերության սպասարկման բաժիններից է, որը հագեցած է ժամանակակից մասնագիտացված փորձագետներով և համալրված համակարգչային տեխնիկայով,  նախագծման և մոդելավորման ծրագրակազմով, կառավարման և հեռահաղորդակցության համակարգերի նախագծման և փորձարկման առաջադեմ լաբորատորիայով: Ընկերությունը համագործակցելով  հեղինակավոր տեղական և միջազգային ընկերությունների հետ մեծ կարողություն ունի ջրի, նավթի և գազի հաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի, կառավարման և գործիքավորման, էլեկտրաէներգիայի և էներգիայի և գործիքների կառավարման, էլեկտրաէներգիայի  հզորության, և հեռահաղորդակցության ցանցի ոլորտներում։ Ծառայությունների մի մասը, որ մատուցվում է էլեկտրահաղորդման գծերում և ջրի, նավթի ու գազի բաշխման ցանցերում ներառում են ճնշման և հաղորդման գծերի և ջրի ու գազի բաշխման ցանցերի դինամիկ-ստատիկ վերլուծություն և հաղորդման ցանցերում արտահոսքի հայտնաբերման և չափման համակարգերի նախագծում, ինչպես նաև ջրի և գազի բաշխում: 

MDT ընկերությունը  իր գործունեությունը սկսել է որպես արդյունաբերական ավտոմատացման, հեռահաղորդակցության, հեռաչափության և SCADA ոլորտում նախագծող և շինարարական կապալառու ընկերություն: Բարձրացնելով նախագծային թիմերի փորձը և տեխնիկական և գործադիր գիտելիքները և համաձայն ընկերության զարգացման ռազմավարության փաստաթղթի, ընդլայնել է գործունեությունը ջրատարների, նավթի և գազատարների մեխանիկական կայանքների ոլորտում նաև մշակել է ենթակայանների կառուցումն ու վերազինումը։ Շինարարական և տեղադրման ծառայությունները ներառում են ջրի, նավթի և գազի հաղորդման գծերի կառուցում և գործարկում: Օրինակ, այս ընկերության էլեկտրաէներգիայի ոլորտում այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են շենքերի կառուցումը և 20 կՎ-ից մինչև 400 կՎ բաշխիչ ենթակայանների և էլեկտրական վահանակների տեղադրումը, իսկ հսկողություն և տեղադրման բաժնում ապահովված է մինչև 20 կՎ էլեկտրաէներգիայի բաշխիչ գծերի, հենարանների և լուսավորության համակարգերի և փոստավտոմատացման համակարգի ներդրում։

Համաձայն փորձի և տեխնիկական ու ինժեներական կարողությունների և որակի վերահսկման կառավարման համակարգի և ISO-ի ստեղծման, M.D.T-ի փորձառությունը ջրի և գազի հաղորդման գծերի մեխանիկական, էլեկտրական, կառավարման, գործիքավորման և հեռահաղորդակցման սարքավորումների տեղադրման և այս ոլորտում շահագործվող նախագծերի ոլորտում հաջողությունների, ընկերությունը ծառայություններ է մատուցում ջրի, նավթի և գազի հաղորդման գծերի պահպանման և շահագործման ոլորտում՝ այդ նախագծերին համապատասխան սարքավորումների հզորությամբ:

M.D.T. ապրանքների գնումների բաժինը, որը հանդիսանում է առևտրային բաժնի ենթախումբը, ունենալով արդյունավետ մատակարարման ցանց Իրանում և միջազգային մակարդակում, զգալի դեր է խաղացել իր նախագծերում և այլ գործընկեր ընկերությունների համար օգտագործվող սարքավորումների տրամադրման գործում: Քանի որ ապրանքների մատակարարումը մասնագիտացված առարկա է, և պայմանագրային ընկերությունները միշտ պարտավոր են մատակարարել տարբեր ապրանքներ, ընկերությունը օգտագործում է բիզնես միավորի փորձառու փորձագետներ մասնագիտացված ապրանքներ մատակարարելու համար: Օրինակ, հսկողության և գործիքավորման ոլորտում գործունեություն է իրականացվում արդյունաբերական կառավարման և ավտոմատացման համակարգերի և գործիքավորման և չափման սարքավորումների մեջ:

M.D.T. ընկերությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ջրային արդյունաբերության, նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության և էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտներում: Ջրային արդյունաբերության ոլորտում այս ընկերության կողմից իրականացվող ծրագրերից կարելի է նշել Ղոմի ջրագծի SCADA համակարգի, Քերմանշահի նավթաքիմիական ջրամատակարարման, Փարսիանի գազավերամշակման գործարանի կեղտաջրերի մաքրման կայանի և Թալեղանի ջրագծի նախագծերը։

Մերձավոր Արևելքի տվյալների փոխանցման ընկերության էլեկտրաէներգիայի արդյունաբերության նախագծերի մի օրինակ

 

Արևմտյան Իրանում էթիլենի հաղորդման գծի վերահսկման և ավտոմատացման նախագծերի իրականացումը, Բանա Գոսթար Քարանե ընկերության նավթի պահեստավորման մոնիտորինգի նախագծի և դեպի Իրաք գազի արտահանման խողովակաշարի վերահսկման և մոնիտորինգի նախագծի իրականացումը,M.D.T. ընկերության  նավթի, գազի և նավթաքիմիական հատվածում իրականացվող նախագծերի օրինակներ են համարվում:

Իրանում՝ էթիլենային հաղորդման գծի կառավարման և ավտոմատացման նախագիծը իրականացվել է «Փարս Սաման» ընկերության մասնակցությամբ որպես հիմնական կապալառու և աշխարհի ամեներկար էթիլենի հաղորդման խողովակաշարերից մեկն է: Այս գծի երկարությունը 2400 կմ է, որը Իրանը հարավից և հյուսիս-արևմուտքից  նավթաքիմիական արդյունաբերության  պահանջվող էթիլենը տեղափոխում է Իրանի արևմտյան հատվածներ: MDT ընկերությունը 6 ամսվա ընթացքում ավարտել է էլեկտրահաղորդման գծի երկայնքով տեղակայված բոլոր 85 կայանների նախագծումը, ծրագրավորումը և վերահսկողության իրականացումը։

Մերձավոր Արևելքի տվյալների փոխանցման ընկերության նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության նախագծերի մի օրինակ