Սրբազան պաշտնպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (76)
https://parstoday.ir/hy/radio/iran-i173590-Սրբազան_պաշտնպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(76)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք պարտադրված պատերազմի վեցերորդ տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական և դաշտային իրադարձությունների մասին: Պատերազմի վեցերորդ տարին այն տարին է երբ և՛ ԻԻՀ-ն, և՛ Սադամի վարչակարգը հայտարարեցին պատերազմի ճակատագիրը որոշելու տարի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2022 10:22 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք պարտադրված պատերազմի վեցերորդ տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական և դաշտային իրադարձությունների մասին: Պատերազմի վեցերորդ տարին այն տարին է երբ և՛ ԻԻՀ-ն, և՛ Սադամի վարչակարգը հայտարարեցին պատերազմի ճակատագիրը որոշելու տարի։

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք 1986-ի կեսերին ամենահաջող արտերկրյա գործողություններից մեկի՝ «Ֆաթհ» օպերացիայի մասին: Գործողության ընթացքում իրանական ուժերը, համագործակցելով իրաքյան քրդական երկու կուսակցությունների հետ, 200 կմ խորությամբ ներթափանցեցին Քերքուք և մեծ կորուստներ պատճառեցին Իրաքի տնտեսական կենտրոններին և ռազմակայաններին: Այս գործողությունը պետք է ակտիվ պահեր մարտադաշտերը մինչև մեծ գործողության նախագծումն ու իրականացումը։ Գործողությունը բարձրացրեց բաասական ռեժիմի հակառակորդների մարտական ոգին և բարձրացրեց Հայրենասիրական միության և Բարզանի խմբավորման պատրաստակամությունը՝ ավելի շատ գործողություններ իրականացնելու Սադամ Հոսեյնի ռեժիմի դեմ: Քերքուկի վրա հարձակումը հանգեցրեց ԻՀՊԿ-ի հրամանատարների ծանոթությանը և համատեղ աշխատանքին Իրաքի Բաասական ռեժիմին ընդդիմացող քուրդ հրամանատարների հետ: Գործողությունն իրականում զորավարժություն էր, որը ընդլայնվելու դեպքում կարող էր խլել Իրաքի բաասական ռեժիմի հանգիստն ու անդորրը: Իրանը 1986 թվականը հայտարարեց հաղթանակի և «պատերազմի ճակատագրի հստակեցման» տարի, այլ կերպ ասած՝ պատերազմի ավարտի տարի։ Որովհետև «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը և «պատերազմի մաշողական վիճակ ստանալը» մեծ ճնշում էր գործադրում պատերազմող կողմերի վրա։ ԻԻՀ-ն հրապարակայնորեն հայտարարեց, որ մինչև 1986 թվականի ավարտը պատերազմը դադարեցնելու համար օգտագործելու է իր ողջ ուժերը: 1986 թվականը ևս մեկ կարևոր տարի էր Իրանի համար։ Չնայած Ֆավի գրավմանը և Մեհրանի ազատագրմանը, դժվար էր պատրաստվել մեկ այլ գործողության։ Իր «Իրան-Իրաք պատերազմի ընթացքը» գրքի երկրորդ հատորում Իրան-Իրաք պատերազմում ԻԻՀ-ի հրամանատարներից ՝ գեներալ Հոսեյն Ալային բացատրում է, որ պատերազմի վերջին տարիներին մարտական​​գործողություններում, ԻԻՀ զինված ուժերի կարողությունը Իրանին թույլ չտվեց լայնածավալ գործողություն իրականացնել, քանի որ տարիների ընթացքում ժողովրդի ներկայությունը ճակատներում աստիճանաբար նվազել էր։ Մյուս կողմից, այդ տարի երկրի ամենակարեւոր խնդիրը տնտեսական խնդիրն էր։ Երկրի տնտեսական վիճակը թուլացել էր նավթի գների անկման եւ իրանական նավթի արտահանման նվազման պատճառով։ Առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը երբեմն դժվար էր, և նույնիսկ, ըստ գեներալ Ալայիի, լվացքափոշին ու օճառն էլ կտրոնով էին վաճառվում ժողովրդին: Այս իրավիճակի պատճառը, սակայն, իրանական լցանավերի և նավթային օբյեկտների վրա Իրաքի հարձակումների մեկնարկն էր, որը մեծ խնդիրների առջև կանգնեցրեց նավթի արդյունահանումն և արտահանման գործընթացը։ Իրանում նավթի արդյունահանման կրճատումը օրական մեկ միլիոն բարելի եւ նավթի գների նվազումը մինչեւ յոթ դոլար մեկ բարելի դիմաց աստիճանաբար ցույց էին տալիս իրենց ազդեցությունն Իրանի տնտեսության վրա։

Տանկերի պատերազմը

Այս իրավիճակի կողքին, տարբեր քաղաքների արդյունաբերական և նավթային կենտրոնների և, իհարկե, որոշ գյուղերի ու զորանոցների վրա, որոնք հայտնի էին որպես քաղաքային պատերազմներ, իրաքյան հարձակումների պատճառով տարօրինակ իրավիճկ էր ստեղծվել պատերազմի վեցերորդ տարում։ 1986 թվականը նույնպես ազդվեց մեկ այլ իրադարձությունից. Դա Միացյալ Նահանգների ժամանակի նախագահ «Ռոնալդ Ռեյգանի» ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաք Ֆարլեյնի Իրան կատարած այցի բացահայտումն էր: Ուղևորություն, որը, ի դեպ, բացահայտեց պատերազմի ընթացքը վեցերորդ տարում՝ դրդելով ԱՄՆ-ին օգտագործել իր բոլոր ուժերը՝ և՛ զենք, և՛ հետախուզական հնարավորություններ, Իրաքին ծառայելու համար: Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլը հաջորդում է Մաք Ֆարլեյնի Իրան այցի ձախողմանը և Իսլամական Հանրապետության հետ ԱՄՆ-ի խնդիրները լուծելու Ռեյգանի քաղաքականության ձախողմանը և ԱՄՆ նախագահի «կարկանդակ, բանալի, ավետարան և ատրճանակ» քաղաքականության ձախողմանը: Իրանի հետ բանակցությունների եւ հարաբերությունների պահանջն այդ պահին ԱՄՆ-ի ցանկալի արդյունքի չհասավ և ԱՄՆ-ն որոշեց նոր ճնշում գործադրել Իրանի վրա: Բացի այդ, Մաք Ֆարլեյնի գործի բացահայտումից հետո «Սթանչ» օպերացիան, որը սկսվեց 1984 թվականին՝ ԱՄՆ-ի զենքի էմբարգոն ուժեղացնելու համար , ուշադրությամբ հետապնդվեց, և եվրոպական պետություններն ավելի լրջորեն վերաբերվեցին այդ հարցին և Իրանի առջև փակեցին զենք և պահեստամասեր հայթայթելու ցանկացած ելք և ուղի: Նույնիսկ Չինաստանի նման երկրները սահմանափակեցին զենքի վաճառքն Իրանին։ Հետևաբար, դեպի Իրան զենք ու զինամթերքի մուտքը նվազեց ճիշտ այն ժամանակ, երբ Իրանին ավելի շատ զենք ու զինամթերք էր անհրաժեշտ: Արդյունքում ռազմական կարիքների և պատերազմի քաղաքական նպատակների միջև անջրպետը մեծացավ։ 1986 թվականի օգոստոսին ԿՀՎ վերլուծաբանների խումբը մեկնեց Իրաք։ Նրանք Բաղդադի Տիգրիս գետի երկայնքով գտնվող իրաքյան հետախուզության հյուրատանը Բաասական ռեժիմի հետախուզության գործակալներին ասացին.«Մենք անհանգստացած ենք ձեր և ձեր ռազմական իրավիճակով: Իրանը պատրաստվում է խոշոր գործողության, և դուք ի վիճակի չեք պաշտպանվելու նման հարձակումից»։ Խումբը, ըստ երևույթին, մեկնել էր Իրաք՝ ընդլայնելու հետախուզական համագործակցությունը Իրաքի հետ՝ ձգտելով ուսումնասիրել Իրաքի հնարավորությունները Իրանի հնարավոր ներխուժման դեպքում և գտնել ուղիներ՝ օգնելու երկրին խուսափել պատերազմում պարտվելուց:

Մաք Ֆարլեյն

Թեև Սադամի ռեժիմը պատերազմի ընթացքում ռազմական օգնություն ստացավ ԱՄՆ-ից, ԽՍՀՄ-ից և որոշ եվրոպական երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից և Գերմանիայից, ինչպես նաև Պարսից Ծոցի երկրներից, այդ միտումը վեցերորդ տարում ուժեղացավ և մեծացրեց Իրաքի ռազմական հզորությունը: Դա լավապես դրսևորվում էր Իրանի նավթային օբյեկտների վրա իրաքյան կործանիչների հարձակումներից: Իրաքի Բաասական ռեժիմը եռամսյա դադարից հետո 1986 թվականի կեսերից վերսկսեց իր հարձակումները իրանական նավթատարների և նավթային օբյեկտների վրա: Միևնույն ժամանակ, Սադամի վարչակարգը թիրախավորում էր նավթի տանկերը, հորատման սարքերը և որոշ նավթավերամշակման գործարաններ: Դրանց թվում են արդյունաբերական քաղաքների մի քանի գործարաններ, ինչպիսիք են Թավրիզը, Սպահանը և Նեկա էլեկտրակայանը: Այդ ընթացքում, սակայն, Իրաքը ընդլայնել էր իր գործողությունները դեպի կենտրոնական քաղաքներ, ներառյալ Սպահանը և Թեհրանի մոտ գտնվող Փարչին օբյեկտը: Նաև հարձակվեց Իրանի արևմտյան որոշ զորանոցների և գյուղերի վրա: Այս հարձակումների արդյունքում նահատակվեցին մեծ թվով խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ նավթային օբյեկտների աշխատողներ և աշխատակիցներ։ Իրաքի ռազմաօդային ուժերի ժամանակի հրամանատար Համիդ Շաաբանը նույնպես Իրանի արդյունաբերական կենտրոնների և նավթային օբյեկտների վրա երկրի հարձակումներից հետո ասել է.«Այս տարի սպասվում է որոշակի և արագ փոփոխություն, որը կհանգեցնի պատերազմի ավարտին հօգուտ Իրաքի: Իրանին պարտության մատնելու նախագծի առաջին փուլը կավարտվի նրա բոլոր էներգետիկ ռեսուրսների, հատկապես նավթային պաշարների ոչնչացմամբ»: Իրականում Իրաքը ծրագրել էր ոչնչացնել Իրանի տնտեսությունը՝ ՕՊԵԿ-ի համագործակցությամբ, համաշխարհային մաշտաբով նավթի մատակարարմամբ դադարեցնել իրանական նավթի արտահանումները։ Մյուս կողմից, իրանական հակահարձակումներից փրկվելու համար նա նավթ էր մատակարարում իր հաճախորդներին՝ հենվելով խողովակաշարերի վրա՝ լցանավեր օգտագործելու փոխարեն։ Այդ միջոցով նա ազատվեց և՛ Պարսից ծոցի, և՛ Հորմուզի նեղուցի մտահոգություններից։ Նա կարող էր հեշտությամբ շարունակել իր գրոհները և ստիպված չլիներ անհանգստանալ Իրանի դիմակայության համար: Նավթային օբյեկտների վրա այս հարձակումներն և ՕՊԵԿ-ի կողմից դիվերսիաներն  Իրանի նավթային օբյեկտներին հասցված վնասների պատճառով իրանական նավթի արդյունահանումն ու արտահանումը կրճատվեցին։ Միևնույն ժամանակ, ՕՊԵԿ-ը չկրճատեց անդամ երկրների նավթի արտահանումը, իսկ նավթի գների նվազող ընթացքը ավելի սրեց Իրանի արտարժութային եկամուտների նվազումը և իր ազդեցությունը թողեց Իրանի տնտեսության վրա: Մյուս կողմից, Իրաքը կարողացավ այս տարի զգալիորեն մեծացնել իր ռազմական հնարավորությունները, հատկապես օդում, տարբեր երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի աջակցությամբ։ Այս հիմքի վրա նրանք նույնպես կարծում էին, որ հենվելով այս ռազմական ուժի վրա՝ կարող են փոխել պատերազմի ընթացքը հօգուտ իրենց։

Հարձակում Իրանի նավթային օբյեկտների վրա

Իրանական քաղաքների և օբյեկտների վրա իրաքյան ավիահարվածների ժամանակ իրաքյան դիկտատոր Սադդամը ևս մեկ անգամ 1986թ. օգոստոսին Իրանի ղեկավարներին ուղղված նամակում առաջին անգամ առաջարկեց պատերազմը դադարեցնելու հինգ կետից բաղկացած ծրագիր: Այս հայտարարության բովանդակությունը հետևյալն է՝ «Սահմաններից ամբողջական դուրսբերում, նահանջ», «Գերիների ամբողջական և համապարփակ փոխանակում», «Երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում և ագրեսիայի չկիրառում», «Երկու երկրների ներքին գործերին չմիջամտելը» և վերջապես «Իրաքը և Իրանը պետք է դրական դեր ունենան տարածաշրջանում, հատկապես Պարսից Ծոցի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում»։ ԻԻՀ-ն չի ընդունում այս ծրագիրը, քանի որ այնտեղ չի հիշատակվում ագրեսոր երկիրը և չի բարձրացվում Իրանին փոխհատուցման հարցը։ ՄԱԿ-ի ԱԽ-ն հերթական անգամ այդ տարվա հոկտեմբերի սկզբին ընդունեց թիվ 588 բանաձեւը։ Իրանը մերժում է այս բանաձեւը՝ ագրեսորի անորոշության և պատերազմի դիմաց փոխհատուցման հարցը անտեսելու պատճառով։ Մյուս կողմից, Իրանի որոշ քաղաքական պաշտոնյաներ հասկացան, որ 1986-ին պատերազմը ռազմական ճանապարհով վերջնական տեսքի բերելու և հաղթանակի հասնելու հարցի լուծումն արդյունավետ կլինի։ Ելնելով դրանից՝ ԻՀՊԿ-ն պլան պատրաստեց գործողություններ իրականացնելու հարավային ճակատի ողջ տարածքում, որպեսզի երեք առանցքներ՝ «Հուր», «Արևելյան Բասրա», այսինքն՝ Շալամչեից և նրա հյուսիսային սահմանից և «Աբու Ղորայբի տարածքից» այսինքն Խորամշահրից հարավ և Մինո կղզուց վճռական հարձակում իրականացնի, և վերջ տա հարավային Իրաքի և Բասրայի խնդրին: Այս պլանով յուրաքանչյուր առանցքում պետք է գործեր 500 գումարտակ։