Հատուկ թողարկում՝ նվիրված Այաթոլլահ Խամենեիի առաջնորդության մեկնարկի տարելիցին
https://parstoday.ir/hy/radio/iran-i173930-Հատուկ_թողարկում_նվիրված_Այաթոլլահ_Խամենեիի_առաջնորդության_մեկնարկի_տարելիցին
Մեծն Խոմեյնիի բացակայությունն ավելի էր լրջացրել հեղափոխության կերտողների ու համախոհների մտահոգությունը։ Նրանք մտածում էին, թե ո՞վ կարող է փոխարինել այս մեծ մարդուն իր սիրահարների սրտերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2022 03:44 Asia/Tehran

Մեծն Խոմեյնիի բացակայությունն ավելի էր լրջացրել հեղափոխության կերտողների ու համախոհների մտահոգությունը։ Նրանք մտածում էին, թե ո՞վ կարող է փոխարինել այս մեծ մարդուն իր սիրահարների սրտերում:

Հանուն ողորմած և բարեգութ Աստծո: Հանուն այն Աստծո, Ով յուրաքանչյուր ումմայի (ժողովրդի) համար մարգարե ուղարկեց, որպեսզի մարդիկ պաշտեն միակ Աստծուն: Ողջույն Ձեզ, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այսօր մտադիր ենք Ձեզ հետ խոսել   նրանց մասին, ովքեր ապրել  և ապրում են մեր կողքին, սակայն նրանց կենսակերպը ավելի շատ նման է աստվածային առաքյալների կենսակերպին:

 

Սահմանադրական հեղափոխությունից հետո ամերիկացիները ձգտում էին ավելի մեծ մասնաբաժին  ունենալ Իրանից։ Նրանք տապալեցին Ղաջարյան դինաստիան և իշխանությունը հանձնեցին մի  զինվորական սպայի։ Փահլավիների դինաստիան ուշադրություն չէր դարձնում խորհրդարանին ու նրա օրենքներին և ամեն օր ավելի շատ արտոնություններ էր տալիս իր օտարերկրյա համախոհներին։ Նման պայմաններում շիաները կորցրեցին իրենց կարեւորագույն  հոգևորականներից մեկին։ Շիաների հոգևոր առաջնորդ Այաթոլլա Բորուջերդիի մահից հետո,  նրա միակ արժանի փոխարինողն այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին էր: Նա  դարձավ Իրանի ժողովրդի հոգևոր առաջնորդը։ Նա թագավորների բռնակալության դեմ պայքարելու նոր ձև էր կիրառում և ոչնչից չէր վախենում։

Խոմեյնին իր վճռական  ու խիստ ոճով  պաշտոնապես քննադատում  էր թագավորին ու  պետական գործիչներին ու նրանց առջև պահանջներ դնում: Ռուհոլլա Խոմեյնին ոչ մի կերպ  զիջման չի գնացել և չի ընկրկել թագավորական համակարգի առաջ: Նա  բազմիցս զգուշացրել է ժողովրդին և կրոնագետներին, նրանց ասելով. «Եթե որևէ լուրջ բան չեք անում, իմացեք, որ  իսլամի վերջը եկել է»:

Ռուհոլլահ Խոմեյնին վճռական էր տրամադրված հիմնել ամբողջությամբ իսլամական համակարգ: Նա իր պայքարը սկսել է 1962 թվականին (իրանական1341  թ.) և պայքարի ընթացքում բազմիցս ձերբակալվել, բանտարկվել ու աքսորվել է, բայց երբեք չի դադարեցրել պայքարը։ Աքսորի տարիներին գրել է «Վելայաթ-է Ֆաղիհ» գիրքը, և ներկայացրել իսլամական իշխանության տեսությունը։

Վելայաթ-է-Ֆաղիհի սկզբունքը միշտ քննարկվել է շիական իրավագիտության մեջ, սակայն մինչ այդ այս կարևոր հարցին  որպես անկախ  իշխանություն, անդրադարձ չէր կատարվել: Լուսահոգի Իմամ Խոմեյնին այս բոլոր խոսքերն ու եզրակացություններն ի մի բերեց մեկ գրքում և հստակորեն  մեկնաբանեց բանիմաց, համարձակ և հնարամիտ  կրոնագետի կողմից անկախ իսլամական իշխանություն ձևավորելու անհրաժեշտությունը: Նա այդ հարցը բարձրացրեց Նաջաֆի կրոնագիտական դպրոցում և այնուհետև հրապարակեց «Վելայաթ-է Ֆաղիհ» խորագրով  գրիքը: 

Լուսահոգի Իմամ Խոմեյնին

Մեծն Խոմեյնին ամուր  հավատքով ու բարձր հոգեկերտվածքով ու  ինքնավստահությամբ   ապավինելով  Աստծուն սկսեց իսլամական իշխանություն  հաստատելու ուղղությամբ իր շարժումը: Նրա նպատակը ոչ թե իշխանություն ձեռք բերելն էր, այլ պարզապես Աստծու գոհունակությանն արժանանալն  ու իսլամի պատվիրաններն իրականացնելը: Ոչ մի սպառնալիք կամ կաշառք չէին կարող նրան հետ պահել իր նպատակին հասնելուց, նա հաստատուն էր իր ճանապարհին, այն առանձնահատուկ խաղաղությամբ ու վճռակամությամբ, որ միշտ երևում էր նրա դեմքին։

Ի վերջո, տարիներ շարունակ պայքարելուց հետո Ռուհոլլա Խոմեյնին կարողացավ հասնել իր նպատակին: Պատմության ընթացքում  տառապած ու բռնությունների ենթարկված  Իրանի ժողովուրդը վերջապես կարողացավ ընդմիշտ քանդել թագավորական համակարգը՝ մեծն Խոմեյնիի հզոր  ղեկավարությամբ։ Այաթոլլահ Խոմեյնին, որն  հայտնի է որպես իմամ Խոմեյնի, երկար տարիների աքսորից  հետո վերադարձավ հայրենիք:  Իրանի ժողովուրդը աննկարագրելի ոգևորությամբ դիմավորեց նրան: 

Իմամ Խոմեյնին երկիր վերադարձավ 1979 թվականի փետրվարի 1-ին

 

Նորաստեղծ իսլամական իշխանությունն ի սկզբանե բազմաթիվ թշնամիներ ուներ: Նրանք ամեն ինչ արեցին իսլամական իշխանությունը  տապալելու համար՝ սկսած կրոնագետների ու քաղաքական ու ռազմական ոլորտի առաջնորդների սպանությունից, մինչև տնտեսական պատժամիջոցների կիրառումն ու լայնամասշտաբ պատերազմ պարտադրելը: Պատերազմ, որում մի կողմից ժողովուրդը գրեթե դատարկաձեռն էր, մյուս կողմից՝ աշխարհի  գերտերությունները, որոնք ունեին ամենաարդիական  զենքերը, իրենց ողջ ուժով եկել էին ռազմաճակատ։ Բայց  այս սադրանքներից ոչ մեկին չհաջողվեց տապալել այս փառահեղ հեղափոխությունը: Իմամ Խոմեյնիի խոսքերն ու ցուցումներն այս տարիների ընթացքում ոգեշնչել են Իրանի ժողովրդին։ Նրա մեկ բառով ու մեկ ակնարկով իրանցիներն արեցին այնպիսի բաներ, որոնք հնարավոր չէր անել ոչ մի դեպքում։ Իրենց հավատքով և  այն լույսով, որը Խոմեյնին վերակենդանացրել էր նրանց սրտերում, իրանցիները  խախտեցին աշխարհի բոլոր հավասարումները և ապացուցեցին իսլամի օրինականությունը։ Իրանի ժողովրդի սրտերը լի էին մեծն  Խոմեյնիի  հանդեպ աննկարագրելի սիրով։

Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ավարտից շատ չէր անցել, և իսլամական իշխանությունը դեռ առաջին քայլերն էր անում, երբ տարածված լուրերը ցնցեցին Խոմեյնիի երկրպագուներին։ Ումմայի իմամը հիվանդ էր, և բոլորը անհանգստանում էին, որ կարող են կորցնել նրան: Այս ցավալի դեպքը վերջապես տեղի ունեցավ 1989 թվականի հունիսի 3-ի (իրանական 1368 թ. խորդար ամսի 13-ի) ուշ երեկոյան, ծանր  վիշտ պատճառելով  Խոմեյնիի սիրահարներին:

 

 

Մեծն Խոմեյնիի  բացակայությունն ավելի էր լրջացրել հեղափոխության կերտողների ու համախոհների մտահոգությունը։ Նրանք մտածում էին, թե ո՞վ կարող է փոխարինել այս մեծ մարդուն իր սիրահարների սրտերում: Խոմեյնիի նման առաջնորդի իրավահաջորդը պետք է ունենար սրտեր շահելու ուժ: Միայն  կրոնագետ ու գիտնական լինելը բավական չէր, կարևոր էր լինել համարձակ և հնարամիտ, բայց դա դեռ բավարար չէ։ Նրան հաջորդողը պետք է լիներ Աստվածապաշտ մարդ, ում աչքերում կարելի էր միաժամանակ  տեսնել  խաղաղություն և հաստատակամություն: Նա, ով իր մեջքը չէր ծվի իրադարձությունների փոթորկից, որպեսզի կարողանա լինել ժողովրդի ապավենը:

Առաջնորդության բանիմացների խորհուդը ձևավորվեց իմամ Խոմեյնիի մահվան հաջորդ օրը՝ Խորդադի 14-ի առաջին ժամերին։ Ժողովրդի և նրանց սիրելի իմամի կողմից ընտրված բոլոր կորանգետները հավաքվեցին՝ որոշելու Մեծն Խոմեյնիի  իրավահաջորդին։ Բայց, ըստ ամենայնի, մինչ խորհրդի ձևավորումը, բանիմացների միջև համաձայնություն կար այս հարցում։ Լուսահոգի Իմամ Խոմեյնիի  կենդանության օրոք բանիմացների խմբի որոշ անդամներ տարբեր առիթներով բարձրացրել էին իմամից հետո առաջնորդության հարցը և գիտեին այդ կապակցությամբ   հանգուցյալ Իմամի կարծիքը: Նրանք գիտեին, թե Իմամ Խոմեյնին ում է համարում իրենից հետո երկրի առաջնորդ դառնալու արժանի անձ։

Իմամը բազմիցս տարբեր հանդիպումների ժամանակ ու տարբեր առիթներով ասել էր, որ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի նման մեկի ներկայությամբ  առաջնորդության  համար ոչ մի խնդիր չի լինի։ Իմամի որդին՝ Սեյյեդ Ահմադ Խոմեյնին, բազմիցս տեսել և լսել է, որ իմամն առաջնորդության  համար Այաթոլլահ Խամենեիին է  համարել արժանի։

Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին Իմամ Խոմեյնիի հատուկ աշակերտներից էր։ Նա իմամի հետ միասին պայքարել էր  դեռ երիտասարդ տարիքում և հեղափոխության հաղթանակից հետո բազմաթիվ կարևոր պատասխանատվություններ էր ստանձնել ու ավարտին հասցրել։ Հեղափոխության խորհրդին անդամակցելը, «Իսլամական Հանրապետություն» կուսակցության ստեղծումը և նրա գլխավոր քարտուղարի պաշտոնը վարելը, Սահմանադրության վերանայման խորհրդին անդամակցելը,  պաշտպանության գերագույն խորհրդին անդամակցելը, և շատ այլ պատասխանատվություններ  կարելի է տեսնել այաթոլլահ Խամենեիի գործունեության պատմության մեջ։ Բացի այդ, նա կարևոր դեր է խաղացել պատերազմական գործերի կառավարման, անկանոն պատերազմների կազմակերպման,  լիբերալների և այլ հակահեղափոխական խմբերի դիվերսիաներին դիամակայելու  գործում։

Վարպետ Մորթեզա Մոթահարիի նահատակությունից հետո, Իմամ Խոմեյնին այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին վստահեց երիտասարդներին, և նրան ներկայացրեց որպես խելացի և պերճախոս անձնավորություն, ում  ուսանողները կարող են  դիմել մտավոր և գաղափարական հարցերով:

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեի

 

Հեղափոխության հաղթանակի առաջին իսկ տարիներին  խավարամիտ մոնաֆեղները փորձեցին սպանել Սեյյեդ Ալի Խամենեիին, ինչպես նաև այաթոլլահ Բեհեշթիին ու Բահոնարին և Իրանի ժողովրդի սիրելի նախագահ Մոհամմադ Ալի Ռաջայիին: Այս անհաջող մահափորձի հետևանքով վիրավորվեց այաթոլլահ Խամենեին: Այդ ժամանակ, Իմամ Խոմեյնին ուղերձ հղեց, որում նրան ներկայացրեց որպես մարտի դաշտում հավատարիմ զինվոր, սրբավայրում կրթող ուսուցիչ, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ  հմուտ   քարոզիչ  և հեղափոխության ասպարեզում  սրտցավ ուղղություն ցույց տվող: 

Այաթոլլահ Խամենեիին ուղղված մեկ այլ  գրության մեջ  լուսահոգի իմամ Խոմեյնին ասել է.-«Ես ... Իմ ընկերների ու իսլամի ու իսլամական սկզբունքների նկատմամբ հավատարիմ անձանց շրջանում,Ձեզ  համարում եմ այն սակավաթիվ մարդկանցից, ով փայլում է արևի պես»: Նույն գրության մեջ Իմամ Խոմեյնին Այաթոլլահ Խամենեին ներկայացնում է որպես Իսլամական Հանրապետության հզոր թևերից  մեկը, ով ոչ միայն ծանոթ է կրոնագիտությանն ու Վելայաթ Ֆաղիհի հիմքերին, այլև  փաստորեն հավատարիմ է դրանց»:

Չնայած այաթոլլահ Խամենեիի գործունեության  պատմությանը, և  իհարկե, Իմամ Խոմեյնիի կողմից նրա առաջնորդության  իրավասության հաստատմանը, ոչ ոք չէր կասկածում, թե ով է լինելու Իրանի ապագա առաջնորդը: Միակ հոգին, ով դեմ էր դրան, հենց ինքը՝ այաթոլլահ Խամենեին էր։ Նա գիտեր, որ մեծն Խոմեյնիին փոխարինելը շատ դժվար գործ է և շատ ծանր պարտականություն։ Նա խոնարհաբար փորձում էր խուսափել իր ուսուցչի դիրքը զբաղեցնելուց, բայց բանիմացների խորհուրդն արդեն  կայացրել էր իր որոշումը։

Բանիմացների խորհրդի կողմից Այաթոլլահ Խամենեիի առաջնորդ ընտրվելու պահը

 

Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին, ով ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդն է, իր առաջին ելույթում ասաց. «Ես ամեն ինչ արեցի, որ դա տեղի չունենա, բայց հիմա, երբ այս պատասխանատվությունը դրվել է իմ ուսերին,  ինչպես որ  Բարձրյալն Աստված է խորհուրդ տվել իր մարգարեներին, նրանց ասելով, որ «ամբողջ կարողությամբ ընդունեն այս պատասխանտվությունը», ես ևս  ամբողջ կարողությամբ  կընդունեմ այս պատասխանատվությունը»:   Եվ իրոք նա  հենց այդպես արեց:

 Առաջին իսկ ժամերին, երբ մարդիկ տեղեկացավ Այաթոլլահ Խամենեիի առաջնորդության մասին, նրանց սրտերը նորից լցվեցին հույսի լույսով, նրանց սրտերում տիրեց  խաղաղություն, վստահություն ու ապագայի նկատմամբ հույս,  իսկ հեղափոխության երդվյալ թշնամիները հուսահատվեցին  ու անհանգստացան։ Երեսուներեք տարի է անցել այդ մեծ և արժանի ընտրությունից, և  թշնամի ու բարեկամ ընդունում են, որ  Ալի Իբն ալ-Ջավադ ալ-Հոսեյնի ալ-Խամենեին,  այս Սեյյեդը, որ սերում է  Հոսեյն իբն Ալիի  տոհմից, իսկապես. իմաստուն, խիզախ, բանիմաց և հնարամիտ  առաջնորդ է:

Թող Աստված պահպան լինի  մեր երկրի առաջնորդ այաթոլլահ Խամենեիին: