Իրանական ձեռագործ գորգեր՝ արվեստի և ստեղծագործության միաձուլում (Նվիրված ձեռարվեստի համաշխարհային օրվան)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, հունիսի 10-ը ձեռարվեստի համաշխարհային օրն է։ Այս առիթով այս հաղորդման ընթացքում կներկայացնենք իրանական ամենագեղեցիկ և ճանաչված ձեռարվեստի գործերից մեկը՝ իրանական ձեռագործ գորգերը։ Ընկերակցեք մեզ:
Իր 5000-ամյա մշակույթով Իրանն աշխարհի պատմության մեջ ունի գեղարվեստի և ձեռարվեստի ամենահարուստ ժառանգություններից մեկը: Իրանական ձեռարվեստի բազմաթիվ ճյուղեր՝ ջուլհակություն, խեցեգործություն, գեղագրություն, մետաղագործություն, քարագործություն և այլն, որոնք հայտնի են աշխարհի մասշտաբով, արժանավայել դիրք են զբաղեցնում համաշխարհային շուկաներում։ Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվել է Իրանի 8 քաղաքների և երկու գյուղերի ձեռարվեստը, ինչի շնորհիվ Իրանն առաջին տեղն է գրավել այս ոլորտում։ Իրանից հետո երկրորդ և երրորդ տեղերում են Չինաստանը՝ իր 6 քաղաքի և Չիլին՝ 4 քաղաքների ու գյուղերի ձեռարվեստի շնորհիվ:
Իրանում գոյություն ունեն ձեռարվեստի 370 ճյուղեր, որոնք բաժանվում են 24 խմբերի։ Միջազգային մակարդակում ուշադրության արժանացած իրանական լավագույն ձեռարվեստի շարքում կարելի է նշել իրանական ձեռագործ գորգերը։ Իրանում հունիսի 10-ը հավասար է գորգի ազգային օրվան։ Այս առիթով այս հաղորդման ընթացքում կխոսենք իրանական գորգերի մասին։
Պարսկերեն «ֆարշ» և «Ղալի» բառերն օգտագործվում են հյուսված գործվածքների համար,որոնք ծառայում են որպես փռվածք:
Գորգերը հյուսում են բրդե, բամբակե, մետաքսե թելերից։ Լինում են նաև ասեղնագործ, ինչպես նաև գույնզգույն կտորներից ստեղծված գորգեր։ Գորգերի գեղազարդման համակարգը բաղկացած է կենտրոնական դաշտից ու այն եզերող զարդագոտիներից։ Գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են գեղազարդման համակարգի առանձնահատկություններով, առանձին հորինվածքների իմաստային հատկանիշներով, այդ բոլորի ու գունային երանգների ներդաշնակ մատուցմամբ և այլ գործոններով։ Կարևոր են նաև հումքի՝ հատկապես խավի համար օգտագործված բրդի որակական հատկանիշները, մասնավորապես փայլն ու փափկությունը։
Փաստորեն Ֆարշն այն ամենն է, ինչը կարելի է փռել և ունի տարբեր տեսակներ, այդ թվում են՝ գորգերը,կարպետը և ջաջիմը:
Իրանական գորգերը դասակարգվում են ըստ արտադրության տեղի (օրինակ՝ «Սպահան», «Քաշան», «Խորասան» և այլն) կամ զարդանախշի տիպով («մեդալիոնային», «որսորդական», «կենդանական», «պարտեզային»)․ դրանց բնորոշ է մեծ մասամբ գործվածքի բարձր խտությունը (հատկապես Սպահանի և Քաշանի գորգերին), բուսական և երկրաչափական բարդ զարդանախշը (հաճախ գրերի, մարդկանց և կենդանիների պատկերների միահյուսումով), բազմաշրջանակ եզրանախշը, հարուստ ու բազմազան գունավորումը։
Իրանում գորգագործությունը մի քանի հազար տարվա պատմություն ունի։ Հույն պատմիչ Քսենոփոնն իր «Կյուրոպեդիա» երկում (Ք.ա. 430-345 թթ.) գրում է. «Իրանցիները ներքնակի տակ գորգեր են փռում, որպեսզի իրենց անկողինը փափուկ լինի»:
Իրանական գորգի ստեղծման ճշգրիտ թվականը հայտնի չէ։ Առաջին պահպանված գորգը կոչվում է «Փազիրիք»: Պատմագետները գորգի թվականը վերագրում են ՔԾԱ Աքեմենյան ժամանակաշրջանին` ՔԾԱ 400 թվականին:
----
Ի սկզբանե քոչվոր ցեղերը ցրտից ու խոնավությունից պաշտպանվելու համար, գորգերն հյուսել են որպես անհրաժեշտություն՝ հատակը ծածկելու համար: Բայց աստիճանաբար գորգագործության արվեստն ու հմտությունը դարերի ընթացքում սերնդից սերունդ է փոխանցվել և յուրաքանչյուր դարաշրջանում ավելի է գեղեցկացել այն: Իրանական գորգագործության ծաղկման ժամանակաշրջանը մեկնարկել է XVI-XVII դարերին:Իրանական գորգերը գեղեցկությամբ և հյուսվածքով գագաթնակետին հասան Սեֆյանների ժամանակաշրջանում (մ.թ. 1501-1736 թթ.) Շահ Աբաս Սաֆավիի (Աբբաս I) աջակցության, ինչպես նաև գորգերը որպես առևտրի ապրանք ճանաչվելու շնորհիվ:
Իրանական գորգը դարեր շարունակ մշտապես կազմել է արևելյան մշակույթի անբաժան մասը։ Իրանական գորգն աշխարհին ներկայացվել և շարունակում է ներկայանալ իր բարձր որակով ու անկրկնելի դասական նախշերով։ Իրանական գորգն այսօր դարձել է Իրանի ամենագեղեցիկ այցեքարտերից մեկը։ Իրանն աշխարհի առաջատար երկրներից է գորգերի արտադրության ոլորտում։

Իրանական գորգերը սիրված են գույների ու նախշերի բազմազանության բերումով։ Ձեռագործ գորգերն իրենց չափսերով, հյուսվածքով բաժանվում են տարբեր տեսակների։ Երաժշտական կարճ դադարից հետո կանդրադառնանք նախշերի առումով ձեռագործ գորգերի մի քանի տեսակների:
----
Իրանական գորգերի գեղեցիկ նախշերում գորգագործներն հաճախ օգտագործում էին ճարտարապետական նախշեր, որոնք կարելի է ասել ոգեշնչվում էին սալիկգործությամբ և շենքերի երկրաչափական ու դեկորատիվ նախշերով: Այս նախշերի վառ օրինակը կարելի է տեսնել «Իսլամական հուշարձաններում և շինություններում»։ Պատմության ընթացքում նախշազարդող վարպետներն ստեղծել են ենթանախշեր: Իրանական գորգերի նախշերում մեծ դեր ունեցող ամենահայտնի շենքերն են «Շեյխ Լոթֆոլլահի մզկիթը», «Շեյխ Սաֆիեդդին Արդաբիլիի սրբավայրը» և «Պերսեպոլիսը»:
Իրանական գորգերի մեկ այլ հայտնի նմուշը «Շահ Աբբասի» գորգն է, որում նախշազարդվել է Շահ Աբբասի հայտնի ծաղիկը։ Պայծառ, գունագեղ «փեյսլի գորգ »-ն ավելի շատ կապված է նոճու հետ։ փեյսլի նախշն իրականում հին իրանցիների առասպելների և հավատալիքների մի մասն է և դարերի ընթացքում մշակույթի և սոցիալական պայմանների ազդեցության տակ փոխել է իր ձևը։
Իրանական ձեռագործ գորգերի նորագույն նմուշներից մեկը, որը մեծ ուշադրության է արժանացել Աֆշան նախշավոր գորգն է։ Այս գորգերի բոլոր հատվածներն ու նախշերը ամբողջությամբ միացված են, այնպես, որ թվում է, թե նկարիչը սկզբից մինչև վերջ իր գրիչը չի վերցրել թղթի վրայից և շարունակական կապ է ստեղծել տարբեր հատվածների միջև։ Այսինքն՝ նախշերում բոլոր ծաղիկներն ու տերևները տարածված են գորգի վրա։ Աֆշան նախշերում ծաղիկներից և տերևներից ոչ մեկը սիմետրիկ չէ և դրանցում չկան սիմետրիայի սկզբունքներ:
Իրանական գորգերի զարդանախշերում հաճախակի հանդիպում է կենտրոնական մեդալյոնային դեկորը, անկյունային մեդալյոնային կոմպոզիցիաները, ինչպես նաև ծաղկամանով կոմպոզիացիաները, ծառերի ու այգիների մոզաիկ պատկերները և որսորդական մոտիվները։
Իրանական գորգերի այլ նմուշներն են՝ էսլիմի գորգեր, ծառի գորգեր, որսորդական գորգեր, շրջանակային գորգեր, և երկրաչափական գորգեր: Գորգերն այդ անվանումներով կոչվում են, դրանց վրա արված պատկերների պատճառով։
----
Իրանական ձեռագործ գորգերը՝ բազմազան ու շլացուցիչ նախշերով, ոչ միայն գեղարվեստական և մշակութային գործ են, այլև արտահանվող ապրանք: Իրանական գորգերի անսահման գեղեցկությունը և դրանց խոշոր արտադրությունը պատճառ են դարձել, որ այն մեծ պահանջարկ ունենա արտերկրում: Իրանական գորգերն արտահանվում են մոտ 80-ից 100 երկրներ։ Իրանական ձեռագործ գորգերի կարևոր շուկաները գտնվում են ԱՄԷ, Լիբանան, Իտալիա, Պակիստան, Գերմանիա և Ֆրանսիա երկրներում:
Ամերիկացի պատմաբան Արթուր Ուփհամ Փոփն իրանական ձեռարվեստի մասին ասում է․-«Իրանական ձեռարվեստի աշխատանքներն ստեղծվել են գեղարվեստորեն են, և դրանցից յուրաքանչյուրը փոխանցում է այս երկրի բնակիչների նախնիների գաղափարները, ճաշակը, ապրելակերպն ու անհատականությունը: Ձեռարվեստն Իրանի պատմության, քաղաքակրթության, ինքնության և արվեստի պարզ լեզուն է։ Երբ փորձում ենք խոսել ձեռարվեստի մասին, չգիտենք, թե ձեռարվեստի որ ճյուղին անդրադառնալ։ Իրանում ուր էլ որ նայենք, տեսնում ենք մարդկանց, ովքեր իրենց մշակույթին և պատմությանը համապատասխան արվեստը ժառանգել են իրենց նախորդ սերունդներից և դեռ շարունակում են այս ճանապարհն ու արդյունաբերությունը և պտտեցնում տնտեսության անիվը։
Հունիսի 10-ն՝ ձեռարվեստի աշխատանքների արժեւորման օրն է։ Ձեռագործ աշխատանքներն իրականում պատուհաններ են, որոնք բացվում են ժողովուրդների ու նրանց մշակույթների հոգիների առջև: Այսօրը պատկանում է ձեռարվեստի և սիրով կատարված ստեղծագործությունների աշխարհին, ստեղծագործություններ, որոնք անգին են։
Այս օրնայն տղամարդկանց և կանանց հարգելու օրն է, ովքեր իրենց հարուստ մշակույթով արարում են արվեստի գործեր, որոնք հատուկ են իրենց հայրենիքին: Նրանք այս թանկարժեք արվեստը փոխանցում են սերնդեսերունդ՝ կայուն մնալու և համաշխարհային ասպարեզում փայլելու համար։ Այս օրվա կապակցությամբ շնորհավորում ենք ձեռարվեստի ոլորտի բոլոր ակտիվիստներին։