Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (77)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Քարբալա 4 ձախողված գործողությունն իրականացնելու Իրանի մարտական պատրաստվածության մասին։
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Ֆավ թերակղզում Վալֆաջր 8 հաջողած գործողությունից և Քարբալա 1 օպերացիայից ու Մեհրան քաղաքի ազատագրումից հետո 1986-ի քաղաքական և դաշտային զարգացումների մասին: Այս հաղթանակներով Սադամի Բաասական ռեժիմը երկու գերտերությունների՝ Արևմուտքի, Արևելքի և նրանց արբանյակների ֆինանսական, ռազմական, քաղաքական և հետախուզական աջակցությամբ թիրախ դարձրեց իրանական նավթատարները, այս երկրի տնտեսական և ռազմական կենտրոնները, քաղաքներն ու գյուղերը՝ ԻԻՀ-ի ռազմական հզորությունն ու ժողովրդականությունը թուլացնելու նպատակով: Լցանավերի պատերազմի սրման և նավթի արտահանման տերմինալների և նավահանգիստների թիրախավորման հետ մեկտեղ, միաժամանակ կրճատելով իրանական նավթի արտահանումը և Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ավելացման պատճառով, նավթի գները նույնպես ընկան մինչև յոթ դոլար մեկ բարելի դիմաց: Ժամանակն ի վնաս Իրանի էր, և պատերազմի երկարաձգումը կարող էր անմիջական ազդեցություն ունենալ Իրաքի նկատմամբ Իրանի գերակայության վրա, որը ձեռք էր բերվել պատերազմի երկրորդ տարուց հետո։ Այդ իսկ պատճառով իրանցի քաղաքական ու ռազմական պաշտոնյաները 1986թվականը համարեցին պատերազմի ճակատագրի որոշման տարի: Իսլամական խորհրդարանի ժամանակի նախագահ և պատերազմի հրամանատար պարոն Հաշեմի Ռաֆսանջանին 1986 թվականի հունիսի 5-ին ԻՀՊԿ-ի գլխավոր շտաբում կորպուսի հրամանատարների և պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց.«Մինչ այժմ կատարված հաշվարկներով չեմ կարծում, որ ավելի լավ պայմաններ կան, քան պատերազմի առաջընթացն արագացնելը... Մեզ համար ամենատրամաբանական ճանապարհը ժամանակ չկորցնելն է։ Այսօր մեզ ձեռնտու չէ ժամանակ կորցնել... Երկրի ընդհանուր վիճակը, երկրի տնտեսական պայմանները նույնպես պահանջում են, որ այս հարցը շուտ հասցնենք մի կետի»: Ըստ այդմ, ԻՀՊԿ-ն պատրաստեց գործողությունների ծրագիր ամբողջ հարավային ճակատում՝ երեք առանցքներից վճռական հարձակում իրականացնելու և հարավային Իրաքի և Բասրայի խնդրին վերջ տալու համար։ Այս պլանով յուրաքանչյուր առանցքում պետք է գործեր 500 գումարտակ։ Բայց երկրի պաշտոնյաները անհնար էին համարում այս քանակի կենդանի ուժի, սարքավորումների ու դրա կարիքների ապահովումը։
Ի վերջո, որոշվեց 500 գումարտակի մոբիլիզացիայով գործողություն պլանավորել։ ԻՀՊԿ-ն բազմիցս հայտարարել է, որ այս վճռական հարձակումը չպետք է վերջնական հարձակում համարվի։ Իրանը հույս ուներ վճռական հարձակում ձեռնարկել՝ պատերազմը հասցնելու այն կետին, որ այն ոչնչացնի Սադամի և նրա կողմնակիցների հույսի բոլոր աղբյուրները՝ ստիպելով նրանց հանձնվել Իրանի օրինական պահանջներին, որպեսզի ապագայի համար հստակ տեսքի բերվի պատերազմի խնդիրը: Այս կապակցությամբ Հաշեմի Ռաֆսանջանին մի առիթով ասել էր.«Չնայած տարբեր մեկնաբանություններին, սա չի նշանակում, որ պատերազմն այս տարի կավարտվի, բայց մեր ունեցած ծրագրերով պատերազմը կհասցնենք մի կետի, որ որոշվի Իրանի հաղթանակը: Այս հաղթանակի դրսեւորումներից մեկը Սադդամի աջակիցների կողմից այս ռեժիմին ցուցաբերվող օգնությունների դադարեցումն է»։
Կարևոր գործողություններ նախագծելու և իրականացնելու պլանավորումը, կամավորների և զինվորների տրամադրման անհրաժեշտությունը դարձրել էր ԻԻՀ—ի քաղաքական և ռազմական պաշտոնյաների կարևորագույն ծրագրերից մեկը: Մյուս կողմից Իրանցի մարտիկների հաղթանակները մարտադաշտերում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Բրիտանիայի խնդիրները՝ Լիբանանում իրենց քաղաքացիներին պատանդ վերցնելու հարցում, պատճառ էին դարձել, որ նրանք մերթ դիմեն դեպի Իրան, երբեմն էլ հանդես գան Իրանի դեմ։ Այնուամենայնիվ, բացի ակտիվ արտաքին քաղաքականության անհրաժեշտությունից, մարտադաշտում գործողությունների հաջող իրականացումը կլիներ լուծում պատերազմի համար:
Բասիջի կամավորական ուժերի մասնակցությամբ և ներկայությամբ պատերազմում հնարավոր է եղել պլանավորել և իրականացնել ցանկացած տեսակի գործողություն։ ԻՀՊԿ-ի «Բասիջի» ստորաբաժանումը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ՝ 1986 թվականի Բասիջի շաբաթվա առիթով՝ նոյեմբերի 26-ին՝ Բասիջի հիմնադրման տարեդարձին «Մոհամմեդ մարգարեի» անվան 100,000 հոգանոց զորախմբի գործուղումը ներառեց իր օրակարգում: Ռազմի դաշտում ժողովրդի մեծ ներկայություն ունենալու խրախուսման համար դիմադրության բասիջի 21000 հենակետեր, որոնք այդ տարի տեղակայվել էին ողջ երկրով մեկ, հանձնարարություն ստացան ժողովրդի հետ շփվելով ապահովել նման մի ուժ:
Չնայած երկրի օբյեկտների մոբիլիզացիային, ի վերջո որոշվեց 300 գումարտակ տրամադրել վճռական գործողության համար, և վերջապես պատրաստվեց մոտ 250 մարտական գումարտակ։ Այդ պայմաններում, ԻՀՊԿ ստորաբաժանումները հետախուզում էին իրականացնում մի քանի առանցքային կետերում, ներառյալ Մաջնուն կղզիները և Շալամչեհի շրջանը, որպեսզի գնահատեն այդ կետերից Բաասի բանակի վրա հարձակման հնարավորությունը: Տեղի ունեցած հետախուզական քննարկումների ընթացքում և հաշվի առնելով խնդրի քաղաքական-ռազմական հարթությունները, վերջապես Բասրա հասնելու նպատակով ընդհանուր գործողությունների տարածքն ընտրվեց Շալամչեի հյուսիսում գտնվող հնգանկյուն տարածքի միջև մինչև 4 կմ դեպի Մինո կղզու հարավային ծայրը՝ Շալամչե և Աբու ալ-Խասիբ երկու առանցքներով: Ռազմական տեսանկյունից «Քարբալա 4» գործողությունը համարվում էր վերջին պատերազմական ջանքը հարավում, քանի որ գործողության համար այս տարածքի ընտրությունը կատարվել է նրբանկատությամբ՝ համաձայն ռազմավարական նշանակության, պատերազմի ռազմական նպատակներին համապատասխանելու, ինչպես նաև Իսլամական Հանրապետության ռազմական հնարավորությունների հետ համատեղելիության:
«Քարբալա 4» գործողությունը նախատեսված էր Աբու Ալ-Խասիբ շրջանը գրավելու և Ֆավ թերակղզում տեղակայված ուժերին շրջափակելու և Բասրային հարավից սպառնալու նպատակով: Գործողությունը նպատակ ուներ Իրանի Վալֆաջր 8 տարածքը՝ Ֆավ թերակղզին, միացնել Բասրայի հարավային հատվածին, և ամբողջ Արվանդ գետը բերել իրանական ուժերի հսկողության տակ: Այս օպերացիան լրացնում էր «Վալֆաջր 8» գործողության նպատակները և նպատակ ուներ ազատագրել Ֆավ կղզու ողջ շրջանը և ամրապնդել Իրանի դիրքերը Պարսից Ծոցում: «Քարբալա 4» օպերացիան ընդլայնեց գրավված կամուրջը Ֆավ շրջանում և փրկեց այն իրաքյան բաասական բանակի կողմից հետ գրավելուց:
Օպերատիվ այս տարածքի անցյալի հիմամբ, գործողության համար ընտրվեց հատուկ մարտավարություն։ Իրականում հատուկ մարտավարությունը համարվում էր գործողության հաջողության գրավականը և հակառակորդին անակնկալի բերելու հիմնական տարրը՝ հարձակման հիմնական ուղղությունը հասկանալու առումով։ Իրանական զինված ուժերի հարձակման դեպքում Իրաքի բաասական բանակը փաստորեն կհուսահատվեր, այնպես որ իրանական ուժերի հիմնական թիրախը բացահայտելու և հասկանալու հարցում կենթարկվեր դժվարության, տատանման և անորոշության: Հարձակումը մի կողմից Աբու Ալ-Խասիբի և Բասրայի ուղղությամբ էր, իսկ մյուս կողմից այն կարող էր ուղղված լինել Իրաքի յոթերորդ դիվիզիայի ճանապարը փակելուն։ Այս նախագածում Արվանդ գետի շրջակայքի պուրակները համարվում էին տարածաշրջանի սիրտը։ Վճռական գործողությունը ծրագրվում էր հենվելով հատուկ մարտավարության վրա և հակառակորդին անակնկալի բերելու ակնկալիքով։ 1365-ին(1986 թ․) սկսված համընդհանուր մոբիլիզացիայի ընթացքում երկրի ռեսուրսները ուղղվեցին դեպի մարտադաշտեր։ Ընդհանուր մթնոլորտը, քարոզչությունը և ուժերի ու օբյեկտների ընդհանուր մոբիլիզացիան ներշնչում էր պատերազմը դադարեցնել Քարբալա 4 «վճռական օպերացիայի» միջոցով։ Բայց ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես ծրագրել էին իրանցի հրամանատարներն ու մարտիկները։