Շաբաթվա ամփոփում
https://parstoday.ir/hy/radio/iran-i174400-Շաբաթվա_ամփոփում
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2022 10:45 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:

 1401 թվականի Խորդադի 14-ը (լուսնային . 1443 թվականի Զի Ալ-Ղադե ամսի 4-ը, և 2022 թվականի հունիսի 4-ը) Իրանի Իսլամական Հանրապետության մեծ հիմնադիր  լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի օրն է:

33 տարի առաջ այսպիսի մի  օր լուսահոգի «Ռուհոլլա Մուսավի Խոմեյնին» 87  տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն ։

Երկամյա ընդմիջումից հետո (կորոնավիրուսի համաճարակի պատճառով) Իրանի Իսլամական Հանրապետության մեծ հիմնադրի մահվան երեսուներեքերորդ տարելիցն այս տարի նշվեց իմամի սրբավայր դամբարանում,  պահպանվելով հակահամաճարակային կանոնները։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ելույթով հանդես եկավ  լուսահոգի  Իմամ Խոմեյնիի  մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը: 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին, ուրբաթ գիշեր լուսահոգի  Իմամ Խոմեյնիի մահվան 33-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը,որը կայացավ, նրա սրբավայր դամբարանում ընդգծելով , որ իմպերիալիզմի և բռնության  դեմ պայքարը  լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության  հիմնական խնդիրներից էր ասել է.«Իսլամական հեղափոխությունից հետո, Իրանը դարձել է աշխարհի իրավազրկվածների  ապաստանն ու ապահով հանգրվանը»:

.....

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը երկուշաբթի օրը Տաջիկստանի նախագահ Իմամ Ալի Ռահմանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի և Տաջիկստանի միջև պատմական, կրոնական, մշակութային և լեզվական  ընդհանրություններին` երկու երկրներին անվանելով եղբայրներ  և բարեկամներ:

«Այաթոլլահ Խամենեին» այս հանդիպմանը ,իր ելույթի մի բաժնում  ընդգծելով, որ Իրանի և Տաջիկստանի համագործակցության և կոնսենսուսի ոլորտներից մեկը՝ տարածաշրջանային խնդիրներն են և հատկապես Աֆղանստանում տիրող իրավիճակը, ասել է.«Աֆղանստանի մասին,Իրանի ու Տաջիկստանի մտահոգությունները  համատեղ են և երկու երկրները մտահոգ են ահաբեկչության ծավալման և այդ երկրում թաքֆիրական խմբերի տարածման հարցով և մենք համոզված ենք ,որ նրանք ովքեր այսօր իշխում են Աֆղանստանում ,պետք է կարողանան մի համապարփակ իշխանությամբ  օգտվել բոլոր խմբերից»: 

Հանդիպման ընթացքում, Տաջիկստանի նախագահ Իմամ Ալի Ռահմանը ևս գոհունակություն հայտնելով Թեհրան այցի և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ հանդիպման համար ,երկու երկրների միջև կարևոր հարցերից է համարել՝ անվտանգության մտահոգությունները,հատկապես Աֆղանստանի մասին  և ահաբեկչության տարածման հարցով  և ընդգծել է.«Մենք Աֆղանստանում ցանկանում ենք խաղաղություն,անդորր  և էթնիկ բոլոր խմբերի մասնակցությամբ  իշխանություն  և հուսանք ,որ Իրանի ու Տաջիկստանի անվտանգության համագործակցությունները զարգանալով ,հնարավոր կլինի հաղթահարել մտահոգությունները»: 

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցչության ղեկավարն ասել է,որ Ատոմական  էներգիայի միջազգային կազմակերպության  գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի նոր զեկույցը չի արտացոլում կազմակերպության  հետ Իրանի լայնածավալ համագործակցությունները։

Մոհամմադ Ռեզա Ղաեբին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած ի սկզբանե համոզված էր, որ Իրանի դեմ հավակնությունները  հիմնված են սիոնիստական ​​ռեժիմի և թշնամի  երկրների կողմից ՄԱԳԱՏԷ-ին տրամադրված կեղծ տեղեկատվության վրա,սակայն իր բարիացակամությունը ապացուցելու և առաջադրված մեղադրանքներն ու հավակնությունները հերքելու համար,վերջին երկու ամսվա ընթացքում մասնակցելով ՄԱԳԱՏԷ-ի համապատասխան պաշտոնյաների հետ երեք առանձին համապարփակ  տեխնիկական հանդիպումներին,արծարծված հավակնությունների մասին կազմակերպությանը տրամադրեց անհրաժեշտ  տեխնիկական փաստաթղթեր»  :

Նա նաև հստակեցրել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունն այս մոտեցումը գնահատել է որպես ոչ կառուցողական և կործանարար Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայիս և սերտ հարաբերությունների և համագործակցության նկատմամբ և համոզված է, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է տեղյակ լինի նման միակողմանի զեկույցների հրապարակման կործանարար հետևանքների մասին, որոնք կարող են անհրաժեշտ պատրվակ հանդիսանալ  Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի  հարաբերությունների ընդիմադիրներին  և ՀԳՀԾ-ի վերականգնման երդվյալ թշնամիների համար:

...... 

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը նույնպես ուրբաթ օրը զգուշացրել է, որ Ատոմական  էներգիայի միջազգային կազմակերպությունում  ԱՄՆ-ի և եվրոպական երեք  երկրների  քաղաքական յուրաքանչյուր  գործողություն, անկասկած, կարժանանա Իրանի համապատասխան ,ազդեցիկ  և անհապաղ պատասխանին:

Իրանի արտաքին գործերի նախարարի  տնտեսական դիվանագիտության  հարցով փոխնախարարը հայտարարել  է Շանհայի համագործակցության կազմակերպությանն ուղղված Իրանի առաջարկի մասին՝ սահմանել միասնական արժույթ՝ անդամների միջև առևտուրը հեշտացնելու համար:

Մեհդի Սաֆարին չորեքշաբթի  օրն ասել է.«Մեկուկես ամիս առաջ մենք, որպես դիտորդ անդամ, Շանհայի համագործակցության կազմակերպությանը նամակով առաջարկել ենք անդամների միջև միասնական արժույթ սահմանել։Եթե  այս ​​գաղափարը կյանքի կոչվի, ապա կարող է կարգավորվել Շանհայի համագործակցության կազմակերպության և այնպիսի հզոր տերությունների միջև առևտրային խնդիրները, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և Ռուսաստանը»:

.....

Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքելով  Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների վերջին հանդիպման եզրափակիչ  հաղորդագրության մեջ  նշված անհիմն մեղադրանքները,նման կրկնվող ու ապակառուցողական հայտարարությունների տարածումը , համարել է Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ այս խորհրդի անդամ որոշ երկրների միանգամայն սխալ մոտեցման և ռազմավարական շփոթության նշան։

«Սաիդ Խաթիբզադեն» հինգշաբթի օրը հավելել է.«Նման կլիշեային հայտարարությունների տարածումը հակասում է բարիդրացիության սկզբունքներին և   տարածաշրջանային ճգնաժամ ստեղծելուց բացի ,որևէ հատուկ գործողություն չի ներկայացնում և ըստ ամենայնի, նպատակ ունի չեզոքացնել Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ​​տեղաշարժերն իր հարեւանների և   Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ որոշ  բարեկամ ու գործընկեր երկրների հետ:

...

ԻԻՀ նախագահը ասել է.«Աֆրիկային ուշադրություն դարձնելը ,Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքային առանցքներից է»: 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին  երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել  Սենեգալի նախագահ և Աֆրիկայի միության հերթական նախագահի հետ։ Նա Աֆրիկայի և Սենեգալի ժողովրդին շնորհավորելով այս մայրցամաքի ազգային օրվա կապակցությամբ ,անդրադարձել է   միահեծանության  և իմպերիալիզմի բոյկոտի նկատմամբ  Աֆրիկայի միության դերին և հավելել․«Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահելի գործընկեր է Աֆրիկայի ողջ ժողովրդի համար»: 

Սենեգալի նախագահը ևս  անդրադառնալով Իրանի ու աֆրիկյան երկրների ,ի շարս Սենեգալի հետ բարի դրացիության հարաբերություններին ասել է.,որ իր երկիրը պատրաստ է ամեն կարգի համագործակցության ,Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունները զարգացնելու համար: 

....

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Սիրիայի  և Իրաքի  սահմանին Թուրքիայի ռազմական գործողությունների մասին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած ռազմական գործողության կամ ուժի կիրառման այլ երկրների տարածքում՝փոխադարձ վեճերը լուծելու նպատակով»:

Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ հասկանալով Թուրքիայի անվտանգության մտահոգությունները,նման մտահոգությունները լուծելու միակ ճանապարհը երկխոսությունը և  հարևանների հետ երկկողմ պայմանավորվածությունների հարգելը,ինչպես նաև Աստանայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ՝  Սիրիայի տարածքային ամբողջականության, միատարրության  և ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքը  և ուժի չկիրառման  սկզբունքի հարգելն է համարում»:

Թանկագին բարեկամներ մինչ նոր հաղորդում  տերն ընդ Ձեզ: