Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (26)
Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսության հիմքը: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որոնք աշխատում են գիտության հիմքի վրա և հռչակված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:
Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսությանը, գիտելիքահենք հիմնարկներին ու ընկերություններին:

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում ծանոթացանք մի քանի իրանական գիտելիքահենք ընկերություններին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Teb va Sanat Rahyab ընկերության մասին։
Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին: Ընկերության գործունեությունը կենտրոնացած է արտադրական սարքերի, բջիջների բաժանման սյուների և մագնիսական բջիջների բաժանման փաթեթների (MACS) արտադրության վրա: Ընկերությունն արտադրում է ապրանքների լայն տեսականի՝ հիմնված ֆունկցիոնալացված նանոմասնիկների արտադրության ոլորտում մասնագետների երկարամյա փորձի վրա և մշտապես բարելավելով արտադրանքի որակը: Արտադրանքի բարձր որակի շնորհիվ, ընկերությունն ախտորոշման համակարգերի, սքրինինգի, բջիջների պիտակավորման, ինչպես նաև ախտորոշման և բուժման նոր մեթոդների համար նախատեսված սարքավորումների առաջատար և հուսալի արտադրող է համարվում:
Ընկերության հետազոտությունների շնորհիվ, Իրանում այսօր արտադրվում և վաճառվում են Magsieve բջիջների բաժանման սյուների սարքեր, որոնք շատ հարմար այլընտրանք են արտասահմանյան մոդելի համար(Miltenyi):
Ընկերության արտադրած այս սարքն արժանացել է Իրանի արյան փոխներարկման կազմակերպության հավանությանը: Սարքի նոր դիզայնն իր արտասահմանյան օրինակի համեմատ, այն դարձնում է օգտագործման համար ավելի հեշտ և հարմարավետ: Սարքի կորպուսն ունի անցքեր տարբեր չափերի Falcon խողովակների տեղադրման համար, իսկ լվացող լուծույթների հավաքման տարան կարելի է պահել առանց հենակի: Ընկերության կողմից նախագծված բջիջների տարանջատման փաթեթներն ունեն իմունային և ցողունային բջիջների լայն շրջանակ առանձնացնելու հնարավորություն:
Ընկերությունն արտոնագրել և արդեն վաճառքի է հանել նաև ջրի կենցաղային և արդյունաբերական մաքրման սարքեր:
Ընկերության կարևոր նպատակներից է նոր և ժամանակակից սարքավորումների արտադրության միջոցով բարելավել մարդկանց կյանքի որակն ինչպես նաև նպաստել բուհերի և գիտահետազոտական կենտրոնների հետ կապված գիտական նախագծերի իրագործմանը: Ընկերությունը գիտելիաքհենք ոլորտում աշխատանքի թույլտվություն է ստացել 2018թ.:
"Թեբ վա Սանաաթ Ռահյաբ" ընկերությունն արտադրում է հիմնականում բջիջների բաժանման և ջրի մաքրման սարքեր: Այսօր գիտահետազոտական և ախտորոշիչ լաբորատորիաներում բջիջների բաժանումն ամենալայն կիրառվող մեթոդներից է՝ տարբեր թեստերի ժամանակ: Մեծ թվով բջիջների ճշգրիտ և մաքուր տարանջատումը, առանց դրանք վնասելու, հետազոտողների աշխատանքի ամենակարևոր մասն է:
Հին մեթոդները, ինչպիսին է կենտրոնախույս տարանջատումը, բացի ժամանակատար լինելուց, չունեն նաև բարձր արդյունավետություն՝ առողջ բջիջների զգալի քանակի առանձնացման հարցում: Մագնիսական մասնիկների միջոցով բջիջների բաժանման մեթոդը (MACS) կիրառվում է տարբեր տեսակի բջջային պոպուլյացիաների մեկուսացման համար՝ հիմնված մակերեսային մարկերների վրա: MACS մեթոդը բջիջները միմյանցից բաժանելու ոսկե ստանդարտն է:
Վերջին 25 տարիների ընթացքում այս մեթոդը օգտագործվել է ցողունային բջիջները մաքրելու, ոսկրածուծից չարորակ լեյկեմիայի բջիջները մեկուսացնելու և հեռացնելու, IVF-ից առաջ ապոպտոտիկ սերմնահեղուկի մեկուսացման և հեռացման և քաղցկեղի բջիջները մեկուսացնելու համար:
Ընկերության արտադրանքի առանձնահատկությունները հնարավորություն են տալիս ցանկացած գիտական կիրառություն վերածել բուժական մեթոդի։ AML տիպի լեյկեմիայի բուժման ժամանակ ընկերության մշակած սարքի կիրառումն արժանացել է FDA-ի հաստատմանը: Teb va Sanat Rahyab ընկերության նպատակն է նման արտադրանք արտադրել Իրանում՝ MACS սյուների և տարբեր փաթեթների պատրաստման տեխնիկական գիտելիքների հիման վրա։
Բջիջների տարանջատման ոլորտի տեխնիկական գիտելիքների շնորհիվ, ընկերությունը կարող է արտադրել տարբեր հետազոտական և բուժական ոլորտներում կիրառվող փաթեթներ: Սովորական IVF-ում միայն առողջ, զարգացած սերմնահեղուկը կարող է անցնել լորձաթաղանթի երկայնքով և հասնել ձվաբջիջ և ի վերջո բեղմնավորվել: Տղամարդկանց մոտ անպտղության պատճառ կարող է լինել սերմնահեղուկի ցածր արտադրությունը, անկատարությունը և սերմնահեղուկի անշարժացումը: Ցավոք, աշխարհում ավելի քան 50 միլիոն մարդ տառապում է անպտղությամբ։ Սակայն այսօր զգալի առաջընթաց է գրանցվել անպտղության բուժման մեթոդներում, հատկապես տղամարդկանց մոտ:
Սերմի մեկուսացման ավանդական մեթոդները, բացի ժամանակատար լինելուց, հնարավորոթյուն չեն տալիս մեկուսացենլ մեծ քանակությամբ առողջ սերմեր:
Ընկերության կողմից տեխնոլոգիայի միջոցով թույլ սերմնաբջիջները, որոնք պտղաբեր չեն, առանձնանում են: Այս մեթոդը ներկայումս կիրառվող լավագույն մեթոդն է: Այն ունի մի շարք առավելություններ, այդ թվում արագությունը և աշխատանքի հեշտությունը: Այն քիչ ծախսատար է, և թույլ է տալիս նվազագույն վնաս հասցնել մեկուսացված բեղմնավորված սերմնահեղուկին:
Teb va Sanat ընկերության արտադրած ջրի զտող սարքերը կիրառվում են արդյունաբերության մեջ ինչպես նաև խմելու ջրի մաքրման համար: Ջրի մեջ հայտնաբերվել են ավելի քան 700 տեսակի վնասակար քիմիկատներ, որոնք հիմնականում պայմանավորված են արդյունաբերական կեղտաջրերի և քաղաքային կեղտաջրերի, ինչպես նաև ստորերկրյա ջրերում լվացող միջոցների և թունաքիմիկատների ներթափանցմամբ: Որպես օրինակ, մկնդեղը, որը չի փոխում ջրի համն ու հոտը, ջրի ամենավտանգավոր աղտոտողներից է։ Ապացուցված է, որ ծանր մետաղների, հատկապես մկնդեղի, սնդիկի կամ քրոմի ավելի բարձր պարունակությունը խմելու ջրի մեջ, վնասակար է մարդու առողջության համար և մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Ընկերությունը մշակել է նաև Axio տեխնոլոգիան, որը ջրից թափոնները հեռացնելու ամենաարդյունավետ մեթոդն է: Այն կիրառվում է տան, գրասենյակի, գյուղական և քաղաքային ջրի մաքրման սարքերում: Այս սարքերը մաքրում են ջուրը ստանդարտին համապատասխան և դրանց շահագործումը շատ հեշտ է: Գոյություն ունեցող սարքերի մեծամասնությունն ունի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են վտանգավոր տարրերի կիսատ հեռացումը, շրջակա միջավայրի հետ անհամատեղելիությունը, բարդ պահեստամասերի անհրաժեշտությունը, ջրից օգտակար հանածոների զգալի մասի հեռացումը և արտահոսքի անընդունելի ծավալների արտադրությունը: Ընկերության մշակած համակարգն օգտագործում է շատ խնայող, արդյունավետ և պարզ մեթոդ, որն ունի ջրից մկնդեղի և ծանր մետաղների վտանգավոր տարրերը հեռացնելու հնարավորություն և ջրից չի հեռացնում օգտակար նյութերը, ինչպիսիք են կալցիումը:
Այս սարքերը կարելի է հեշտությամբ օգտագործել խոհանոցում: Դրանք ամրացվում են պատին և աշխատում ավտոմատ կերպով: Իսկ շահագործման ցածր արժեքը տնային մաքրող սարքերի Ecosio տեխնոլոգիայի առավելություններից է: