Նորություններ(42)
Շաբաթական հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
Այս շաբաթվա «Նորություններ» հաղորդումը սկսում ենք տեխնոլոգիայի ոլորտի հետ կապված հոդվածով։

Ուռուցքի բուժման մարտահրավերներից մեկը հակաքաղցկեղային դեղամիջոցները ճիշտ ժամանակին ճիշտ վայրեր հասցնելու դժվարությունն է:Այս առումով, Ռայսի համալսարանի մի խումբ հետազոտողներ,իրանցի հետազոտողներ՝ Ամիր Ջազայերիի և Օմիդ Վեյեսի հետ համատեղ, ուսումնասիրել են այս երկու մարտահրավերները:Նրանք մշակել են բջջային սարք՝շարունակական չափաբաժիններով, հակաքաղցկեղային դեղամիջոցներ արտադրելու և մատակարարելու համար:Այս համակարգը մեկ շաբաթվա ընթացքում կարող է100 տոկոսով վերացնել մկների ձվարանների քաղցկեղի ուռուցքները։
Կենսաբժշկական ինժեներները բուժման համար իմունոթերապիայի այս նոր ձևն անվանել են դեղագործական գործարան,որը անհրաժեշտ տեղում տեղադրվելուց հետո ,կարող է արտադրել այն բաղադրությունները , որոնք անհրաժեշտ են ուռուցքները հեռացնելու համար:Այս իմպլանտը բաղկացած է ասեղի չափ փոքր ողերից,որոնք լի են խնամքով ընտրված բջիջներից և գտնվում են պաշտպանիչ պարկուճում։Այս ողերի ներսում գտնվող բջիջները նախագծված են բնական բաղադրություն արտադրելու համար, որը կոչվում է ինտերլեյկին(interleukin-2):Այս բաղադրությունը ցիտոկինի տեսակ է, որը պատճառ է դառնում արյան սպիտակ բջիջները ակտիվանան և պայքարեն քաղցկեղի դեմ:Այս հատիկներն նախ հետազոտվել են լաբորատորիայում և տեղադրվել որովայնի խոռոչի լորձաթաղանթի ներսում գտնվող ուռուցքների կողքին:
Այս փորձը ցույց տվեց, որ դեղագործական գործարանները ընտրողաբար արտադրում են ինտերլեյկին-2-ի կոնցենտրացիաներ ուռուցքներում, որոնք ավելի քիչ են նկատվում այլ վայրերում:Փորձերը շարունակվել են ձվարանների և հաստ աղիքի քաղցկեղով հիվանդ մկների վրա:Այս ողերը շատ լավ գործունեություն դրսևորելով 6 օրվա ընթացքում ոչնչացրեցին այս սողունների ուռուցքները:Կարևոր է նաև , որ դրանք դեղամիջոցի բարձր կոնցենտրացիաներ են տեղափոխել ուռուցքային տարածք և կանխել առողջ բջիջների թունավորումը:
Կենսաբժշկական ինժեներ Օմիդ Վեյսեն ասում է.«Մենք՝ միայն մեկ անգամ ենք օգտագործել այս մեթոդը, սակայն դեղագործական գործարանը ամեն օր որոշակի վայրում պատրաստում է անհրաժեշտ չափաբաժինը, քանի դեռ քաղցկեղը չէր հեռացվել։Ճիշտ չափաբաժինը, այսինքն՝ պահանջվող դեղագործական գործարանների քանակը որոշվելուց հետո, մենք կարողացանք բուժել ձվարանների քաղցկեղով հիվանդ կենդանիների ուռուցքների 100%-ը և հաստ աղիքի քաղցկեղ ունեցող ընդհանուր 8 մկներից 7-ին:Այս ուսումնասիրության ընթացքում մենք ցույց տվեցինք, որ դեղագործական գործարանները կարող են տեղական և կարգավորվող ձևով արտադրել ինտեր լեյկին-2 -ը և ուռուցքը ոչնչացնել մի քանի մկների մոտ, ինչը շատ ոգևորիչ է»:
Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Science Advances հանդեսում:
....
Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները նաև մշակել են «էլեկտրաջերմային միկրո գրիպեր, կենսաբանական կիրառությունների համար, որն օգտագործվում է բջիջների տեղափոխման և մանիպուլյացիայի մեջ:Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտ և այս նախագծի իրականացնող դոկտոր Մոհամմադ Աքբարիի խոսքերով՝բջջային մանիպուլյացիան և փոխանցումը բժշկական գործունեության կարևորագույն մարտահրավերներից է, որը պահանջում է ճշգրտություն, վստահություն, վերահսկելիություն:Սա առաջին անգամ է ,որ Իրանում METAL MEMS տեխնոլոգիան կիրառելով և դա տեղայնացնելով ,ձեռք ենք բերել միկրո մասերի պատրաստման մեթոդը: Այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել զանազան սենսորների մեծաքանակ արտադրության համար:
Այս գիտահետազոտողի խոսքով՝ նկատի առնելով անցյալի գործիքների մեծածավալ և թանկարժեք լինելը, տեղափոխման և փոխադրման համար,բջիջը լավագույն տարբերակն է որակի եւ վստահության հարցով : MEMS օպերատորների զարգացումը հանգեցրել է դրա արտադրության մեթոդների զարգացմանը,ուստի մենք ցանկանում էինք արտադրել այս ապրանքը:Այս ծրագրի բոլոր աշխատանքները, ներառյալ նախագծումը, կառուցումը և փորձարկումը, իրականացվել են Ամիրքաբիր համալսարանի միկրոտեխնոլոգիական լաբորատորիայում:Մեթոդը հիմնված է մաթեմատիկական մոդելավորման, նմանակման և վերջապես լաբորատոր նմուշի պատրաստման վրա, նաև լաբորատոր թեստերի արդյունքները հաստատում են դրա աշխատանքի ճշգրտությունը։
Հետազոտողի խոսքով՝ այս համակարգը կիրառվում է բժշկական արդյունաբերության, արհեստական բեղմնավորման (ICSI), բջիջների տեղափոխման և մանիպուլյացիայի, լաբորատորիայի, արդյունաբերական գործընթացների ուշիմացման ոլորտներում։Այս ապրանքի արտասահմանյան օրինակները հասանելի են զարգացած երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Բելգիան, Շվեյցարիան և Ֆրանսիան, և սա առաջին անգամ է, որ այս կառույցը հաջողությամբ նախագծվում և պատրաստվում է Իրանում,նաև դրա վրա կատարված թեստերը ցույց են տալիս դրա աշխատանքի ճշգրտությունը։Այս կառույցի մրցակցային առավելությունների թվում է նրա նորարարական դիզայնը, ինչպես նաև հեշտ կառուցման մեթոդը:
---
Անցյալ շաբաթ Իրանում ականատես եղանք մի քանի գեղարվեստական նվաճումների:
Իրանցի ռեժիսոր և սցենարիստ Ֆարնուշ Սամադին կգլխավորի «Բեյրութի կանանց փառատոնի» կարճամետրաժ և անիմացիոն բաժնի ժյուրին ,և լիբանանցի երկու կին կինոգործիչներ՝Սինթիա Սամայիի և Կլադին Կամարի հետ միասին այս միջոցառման աշխատանքները կդատեն :«Հիպոթետիկ գիծ»-ը՝ Ֆարնուշ Սամադիի առաջին ֆիլմն էր,որը այս փառատոնի անցյալ շրջանում արժանացել է երկու մրցանակի՝ լավագույն ֆիլմի և լավագույն դերասանական խմբի համար։
«Կանայք հանուն փոփոխության» խորագրով Բեյրութի կանանց ֆիլմերի միջազգային փառատոնը,որը համախմբում է կինոգործիչներին և կինոյի սիրահարներին ամբողջ աշխարհից,օգտագործելով ոսպնյակների և կինոյի ուժը, որը մի պատուհան է դեպի հասարակություն և հատկապես կանայք, կազմակերպվում է Բեյրութի կինոընկերության կողմից այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ գենդերային հավասարությունը և ընտանեկան բռնությունը:Փառատոնը, որը ներառում է ֆիլմեր կանանց մասին կամ նկարահանված կանանց կողմից, նպատակ ունի ընդգծել կանանց կարողականությունը տարբեր իրավիճակներում և կազմակերպվում է ամեն տարի մարտին:

Մեկ այլ հաջողության ընթացքում ,Ղասիդե Գոլմաքանին երկրորդ անընդմեջ տարին լինելով ներգրավված է «Ռիգարդ» կանադական փառատոնի ընտրող կազմի մեջ: Փառատոնը հաստատված է Օսկարի ակադեմիայի և Fipershi-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի կողմից և համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենահեղինակավոր կարճամետրաժ ֆիլմերի փառատոներից մեկը:Իրանցի այս կինոռեժիսորն այս փառատոնի միջազգային բաժնի ընտրող կազմի միակ իրանցի անդամն է։
«Ռիգարդ» փառատոնն իր 22-րդ շրջանում մի բաժին է հատկացրել Ղասիդե Գոլմաքանիի ստեղծագործությունների քննարկմանը , ցուցադրմանը և գրախոսությանը:Փառատոնն ամեն տարի անցկացվում է Կանադայի Քվեբեկ նահանգի Սագնե քաղաքում,յուրաքանչյուր ժամանակաշրջան ցուցադրում է մոտ երկու հարյուր ֆիլմ տարբեր երկրներից՝ տարբեր բաժիններում և մոտ 100.000 դոլար նվեր և ֆինանսական նպաստ է հատկացվում ֆիլմերին: Ռիգարդի 26-րդ փառատոնը անցկացվել է 2022 թվականի մարտի 23-ից 27-ը, 1401 թվականի ֆարվարդինի 3-ից 7-ը։
....
Անցյալ շաբաթ նաև իրանցի կինոռեժիսոր Նարգես Աբյարին արժանացավ «Իզմիրի Կին կինոգործիչների միջազգային փառատոնի» հատուկ ռեժիսորի մրցանաին՝ Թուրքիայի կին ռեժիսորների ասոցիացիայի կողմից։
Այս փառատոնում ցուցադրվել են Նարգես Աբյարի ստեղծագործություններից մի քանիսը, և նրա ներկայությամբ տեղի ունեցավ մասնագիտացված աշխատաժողով։Իզմիրի կին կինոգործիչների 5-րդ միջազգային փառատոնը անցկացվեց 2022 թվականի փետրվարի 27-ից մարտի 8-ը Թուրքիայի Իզմիր քաղաքում,Թուրքիայի կին ռեժիսորների ասոցիացիայի կողմից:
Թանկագին բարեկամներ մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: