Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում(27)
Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսության հիմքը: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որոնք աշխատում են գիտության հիմքի վրա և հռչակված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:
Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսությանը, գիտելիքահենք հիմնարկներին ու ընկերություններին:

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք Իրանում մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք գիտելիքահենք «Քլորփարս» ընկերությունը։
«Քլորփարս գիտելիքահենք ընկերությունը» ստեղծվել է 1366 թվականին (1987 թ.) Էներգետիկայի նախարարության կողմից՝ Թավրիզի ջրամատակարարման և կոյուղու ընկերություններին քլոր մատակարարելու նպատակով։Արդյունաբերության նախարարության կողմից քլորի ,դրա բաղադրությունների և կաուստիկ սոդայի արտադրության վերաբերյալ սկզբունքային համաձայնություն ձեռք բերվելուց հետո ,նույն տարում նախագիծը մեկնարկեց և քլորի ու կաուստիկ սոդայի արտադրման հարցով սարքավորումների օտարերկրյա վաճառողի ներկայացմամբ ,որը կատարվեց միջազգային մրցույթի միջոցով ,ծրագրի կատարողներին ներկայացվեց Իտալիայի Denora ընկերությունը և սկսվեց աշխատանքը:Նախագծի գործունեությունը սկսվել է 1372 թվականի կեսերից (1993 թ.) մեքենաների շինարարության և տեղադրման գործառնական գործունեությամբ, իսկ 1377 թվականին (1998 թ.) սկսվել է «Քլորփարս» ընկերության գործունեությունը։

Ներկայումս ընկերության քլորի արտադրության կարողականությունը ավելացել է օրական ավելի քան 50 տոննայի, և դրա հարաճուն ընթացքը փոքր արդյունաբերության մեջ արտադրության բազմազանության հետ մեկտեղ միշտ եղել է ընկերության հիմնական և ռազմավարական պլանի մի մասը:Քլորփարսի իդեալական աշխարհագրական դիրքը մայրուղու և ազգային երկաթուղու հարևանության առումով և քիմիական նյութերի մասնագիտացված փոխադրամիջոցի օգտագործմամբ ,ընկերության ավելի քան 65000 տոննա արտադրանքի տարեկան փոխադրումը, բացի Իրանից, հեշտացրել և արագացրել է արտահանումը այլ երկրներ։
Քլորփարս ընկերությունը՝իր հաճախորդների գոհունակությունը ապահովելու նպատակով , ստանում և արդիականացնում է ներքին և միջազգային հավաստագրերը, ինչպիսիք են՝ Իրանի ստանդարտի և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության կողմից բոլոր ապրանքների և ծառայությունների ստանդարտ նշանի օգտագործման լիցենզիաները,արտադրանքի առողջապահական լիցենզիա՝ Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից և ISO 9001/2008 հավաստագրեր արտադրանքի որակի վերահսկման համար,ISO 14001/2004 բնապահպանական վերահսկման համար,OHSAS 18001/2007 անվտանգության համակարգերի համար գերմանական TÜV inter-cert ընկերությունից:Այս ընկերությունն Իրանի հյուսիս-արևմուտքում ունենալով լավ հագեցած և եզակի լաբորատորիա, ստանալով ISO 17025 ստանդարտը և Իրանի ստանդարտի և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության գործընկեր լաբորատորիայի վկայականը,լաբորատոր ծառայությունները գործարանից բացի, մատուցում է ոլորտի այլ սեփականատերերին:

Քլորփարսի արտադրանքն օգտագործվում է այնպիսի արդյունաբերություններում, ինչպիսիք են ջուրը և կոյուղիները, լվացող և առողջապահական նյութերը , էլեկտրակայաններում, դեղագործության և սննդամթերքի, փետրոքիմիայի , նավթի և գազի վերամշակման գործարանների, ներկի արտադրության , թուղթարտադրության և տեքստիլագործության մեջ:Էկոլոգիապես մաքուր նորագույն տեխնոլոգիայի (մեմբրանային տեխնոլոգիա) օգտագործումը քլորի և կաուստիկ սոդայի արտադրության մեջ ընկերության արտադրանքը դարձրել է զերծ, ցանկացած սնդիկի ապականումից և էկոլոգիապես մաքուր է,որը արժեքավոր առավելություն է այս ընկերության արտադրանքի համար։Բացի Իրանի կարիքների մեծ մասը բավարարելուց, «Քլորփարս» ընկերությունն իր արտադրանքն արտահանում է ավելի քան 26 երկիր:Այս ընկերությունը կարողացել է իր գործունեության լիցենզիան ստանալ այս ոլորտում 1397 թվականին՝ որպես գիտելիքահենք 2-րդ տիպի արտադրական ընկերություն։
Քլորփարսի արտադրանքը ներառում է թթվածինացված ջուր, հեղուկ քլոր, պերքլոր, աղաթթու, կաուստիկ սոդա, հեղուկ սոդա, ջրածին, սպիտակեցնող նյութ, քլորոֆորմ և քլորի պարաֆին:
Ջրածնի պերօքսիդը տարբեր հատկություններ և կիրառություններ ունեցող նյութ է, որն օգտագործվում է թղթի, առողջապահության, դեղագործության, ներկերի և այլ արդյունաբերության մեջ:Արդյունաբերության տարբեր ոլորտներում դրա լայն կիրառման պատճառը կապված է նրա յուրահատկությունների և այս նյութի տարբեր կոնցենտրացիաների հետ։Այս քիմիկատն Իրանում օգտագործվում է արդյունաբերական և սննդի տարբեր տեսակների հետ՝ 30-ից 70 տոկոս մաքրությամբ։
Հեղուկ քլորը (Cl2), որը ընկերության մեկ այլ արտադրանք է, քլորիդային աղերի տեսքով առկա է բնության մեջ և մարդու օրգանիզմում։Քլորը սովորական ջերմաստիճանի և ճնշման դեպքում դեղնա կանաչավուն գազ է, սուր, գրգռիչ հոտով, ինչպես նաև քիմիապես ակտիվ է և բնության մեջ միախառնված է այլ տարրերի հետ :Քլորը որպես աղ և այլ միացությունների մասնիկ մեծապես գտնվում է բնության մեջ և հատկապես կենդանիների մարմնում :Այս արտադրանքը որպես ախտահանիչ օգտագործվում է ջրի և կոյուղու,տեքստիլ արդյունաբերության մեջ ,որպես սպիտակացնող,օքսիդացնող նյութ՝ քիմիական ռեակցիաներում, և օգտագործում է ավելի քան 30.000 քիմիկատների արտադրության համար:Հեղուկ քլորը մատակարարվում է 50 և 800 կգ-անոց հատուկ պարկուճներով՝ 7 մթնոլորտային ճնշման տակ։
Պերքլորը ,«Քլորփարս » ընկերության մեկ այլ արտադրանք է: Պերքլորը կամ կալցիումի հիպոքլորիտը ուժեղ օքսիդանտ է, և դրա հետ աշխատելիս պետք է հաշվի առնել անվտանգության խորհուրդները:Այն պետք է պահել զով, չոր տեղում, հեռու արևի ուղիղ ճառագայթներից, բոցից, կայծից, ջերմության ռեսուրսներից, հրկիզիչ, քայքայիչ, օքսիդացնող և վերականգնող նյութերից, օրգանական նյութերից և հանածո վառելիքից:Պերքլորը վաճառվում է երկու տեսակի՝ փոշու և գրանոլ տեսքով:Պերքլորը ջրի ախտահանման լավագույն, մատչելի և ամենաէժան միջոցն է, հատկապես արտակարգ իրավիճակների և ջրով փոխանցվող համաճարակների վերահսկման համար և ջրի մեջ դրա մեծ սպառումը վկայում է ջրի խիստ աղտոտվածության մասին։Պերքլորը օգտագործվում է,որպես՝ հակաբակտերիալ և հակաբույր,խմելաջրերի զտող ,լողավազանների ջրի հականեխիչ և ախտահանող, հակասունկ ,թղթի ,տեքստիլի և այլնի սպիտակացնող:
Աղաթթուն այս ընկերության մեկ այլ արտադրանքն է:Ջրածնի քլորիդը անգույն գազ է՝ սուր հոտով և թթվային համով և ավելի ծանր է, քան օդը։Այս նյութը հեշտությամբ վերածվում է հեղուկի և առաջացնում է անգույն հեղուկ։Այն միանում է մետաղների օքսիդների և դրանց հիդրօքսիդների հետ:Ջրածնի քլորիդ գազը, եթե լուծվում է ջրի մեջ, կոչվում է աղաթթու։Հիդրոքլորային թթուն բնականորեն գոյություն ունի ստամոքսի թթվի մեջ:Այս թթվի pH-ը 0-ից 2 է:Կաթսայի նստվածքի հեռացումը, հանքաքարի նվազեցումը, մետաղի մաքրումը, թթվայնացման գործընթացը և այլն այս արտադրանքի կիրառություններից են:
Նատրիումի հիդրօքսիդը, քիմիական և արդյունաբերական անվանումով ՝ կաուստիկ սոդան Քլորփարս ընկերության մեկ այլ արտադրանք է:Այս նյութը կարող է հեշտությամբ ներծծել օդի խոնավությունը և, հետևաբար, տեղափոխման ժամանակ պետք է ծածկված լինի անհրաժեշտ պաշտպանիչ ծածկով:Այս բաղադրությունը , մաշկի հետ շփվելով, ունի քայքայիչ ազդեցություն, և դրա գրգռիչ ազդեցությունը կանխելու համար պետք է զգույշ լինել օգտագործելիս:Կաուստիկ սոդան,մեծապես օգտագործվում է նավթի ու գազի արդյունաբերության ,այն արդյունաբերությունների,որոնք դեմ հանդիման են գտնվում պաթոգեններին և պոլիմերային արդյունաբերության ոլորտներում, հետևաբար այն օգտագործվում է,որպես ճարպերը վերացնող միջոց: Նույնպես թղթի արդյունաբերության ոլորտում ,լվացքամիջոցների արդյունաբերության ,օճառի ,սննդային յուղերի զտման եւ այլ պարագաներում :
Ջրածինը H2-ն աշխարհի ամենաթեթև տարրն է, և ավելի, քան ցանկացած այլ տարր, այն կարելի է ազատորեն գտնել բնության մեջ:Կարելի է ասել, որ աշխարհի զանգվածի մոտ 75%-ը կազմված է ջրածնից։Երկնային որոշ մարմիններ, ինչպիսիք են՝ սպիտակ թզուկները կամ նեյտրոնային աստղերը, կազմված են ջրածնի պլազմայից,սակայն բնության մեջ Երկրի վրա դժվար է գտնել ջրածնի մեկ հատիկ ատոմ:Այս գազը օգտագործվում է բուսական յուղի և ալկոհոլի արտադրության, մետաղների մաքրման և այլնի գործընթացում և ստացվում է ջրի էլեկտրոլիզի մեթոդով։
Ժավելի հյութը քիմիական անվանումով Նատրիումի հիպոքլորիտը ,Քլորփարս ընկերության մեկ այլ արտադրանք է:Ժավելի ջուր, որը պարսկերենում կոչվում է նաև սպիտակեցնող հեղուկ կամ վայթեքս,ախտահանման, սպիտակեցման և հոտի վերացման համար օգտագործվող լուծույթ է։Ժավելի գույնը դեղնավուն է , իսկ համն ու հոտը շատ սուր է։Ժավելի լուծույթի առավելությունն այն է, որ այն ունի նաև հականեխիչ հատկություն, քանի որ այն քլորացված սպիտակեցնող լուծույթ է:Սպիտակեցնող ջրին փոքր քանակությամբ պերբորատ ավելացնելը մեծացնում է դրա սպիտակեցնող ուժը:Այնուամենայնիվ, պետք է նշել, որ նատրիումի հիպոքլորիտի լուծույթը անկայուն է և լույսի և ջերմության առկայության դեպքում քայքայվում է և թթվածին է թողնում,արդյունքում նրա գործողության ինտենսիվությունը նվազում է, ուստի այն պետք է պահել անթափանց տարաներում՝ ջերմությունից հեռու։Այս լուծույթն օգտագործվում է գործվածքի, թղթի մանրաթելերը գունազերծելու, լողավազանի ջրի ախտահանման, հակասնկային և հակամանրէային պարագաներում:
Քլորփարսի մյուս արտադրանքը կլորոֆերիքն է, որը հասանելի է երեք ձևով՝ 30% -ից 40% լուծույթ, 98% ջրային փոշի և 96% չոր փոշի:Կլորոֆերիք խոնավության բարձր ներծծող է և օդի հետ շփվելիս կլանում է խոնավությունը:Կլորոֆերիկի լուծվելը ջրում դառնում է էկզոտերմիկ և ստացված լուծույթը թթվային է։Այն օգտագործվում է ջրի, կոյուղիների և կեղտաջրերի մաքրման մեջ՝ որպես մակարդիչ, քիմիական ռեակցիաներում՝ որպես կատալիզատոր և ներկերի արտադրման մեջ՝ որպես գունանյութ։
Այս ընկերության մեկ այլ արտադրանքն է ՝քլորի պարաֆինը,որը օգտագործվում է սահունացնող յուղերի և արդյունաբերական յուղերի մեջ, ինչպիսիք են՝ գլանափաթեթներում, հատիչների և գծագրման մեջ օգտագործվող յուղեր, հրակայուն նյութերի արտադրության, PVCֆիլմերի արտադրության, սինթետիկ կաշվի արտադրության, կաուչուկի արդյունաբերության, մալուխների ծածկույթի, ճկուն PVC խողովակների արտադրության, նաև ծովային գույների արտադրության համար:Քլորի պարաֆինը օգտագործվում է որպես լրացուցիչ՝տարբեր արդյունաբերություններում և համարվում է միջանկյալ արտադրանք։