Իրանի ներքին արտադրական կարողությունները (3․ Պողպատի արդյունաբերություն)
https://parstoday.ir/hy/radio/iran-i174738-Իրանի_ներքին_արտադրական_կարողությունները_(3_Պողպատի_արդյունաբերություն)
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը իրանական 1401 թվականը հռչակել է «Արտադրության, գիտելիքի վրա հիմնված և աշխատատեղերի ստեղծման տարի»։ Այս կարգախոսի առանցքայնությամբ ներկայացնում ենք հաղորդումների շարք։ Նախորդ երկու հաղորդումներում անդրադարձել ենք գյուղատնտեսության և ցեմենտի արդյունաբերության ոլորտներում Իրանի արտադրական կարողություններին։ Այս թողարկման թեման է պողպատի արդյունաբերությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2022 09:29 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը իրանական 1401 թվականը հռչակել է «Արտադրության, գիտելիքի վրա հիմնված և աշխատատեղերի ստեղծման տարի»։ Այս կարգախոսի առանցքայնությամբ ներկայացնում ենք հաղորդումների շարք։ Նախորդ երկու հաղորդումներում անդրադարձել ենք գյուղատնտեսության և ցեմենտի արդյունաբերության ոլորտներում Իրանի արտադրական կարողություններին։ Այս թողարկման թեման է պողպատի արդյունաբերությունը։

Պողպատի արդյունաբերությունը կարելի է համարել ցանկացած երկրի տնտեսության կարևոր հիմքերից մեկը: Մեկ շնչին ընկնող պողպատի սպառումը դիտվում է որպես երկրի արդյունաբերականացումը գնահատելու ցուցիչ։ Տարբեր տեսակի պողպատե արտադրանքները տարբեր արյդունաբերությունների  ամենակարևոր տարրերն են  և ունեն բազմաթիվ կիրառություններ: Բոլոր տեսակի պողպատե արտադրանքների օգտագործումը հստակ երևում է մարդու կյանքում։ Այս արտադրանքն օգտագործվում  է բոլոր շենքերում, մեքենաներում, նավերում և ինքնաթիռներում և  սառնարաններում, լվացքի մեքենաներում և այլ ոլորտներում։

Հեղափոխությունից առաջ և հետհեղափոխական շրջանում, Իրանը հատուկ ուշադրություն է դարձրել պողպատի արդյունաբերությանը։ Իրանում պողպատի գործարանի պատմությունը սկսվում է 1306 թվականից (1927թ.), երբ առաջին անգամ միջոցներ ձեռնարկվեցին պողպատի գործարան կառուցելու համար, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը խոչընդոտեց այդ ծրագրի իրականացման։ Խուզեստանում ներմուծվող ջարդոնի վերամշակման առաջին պողպատի գործարանը հիմնվել է 1342 (1963) թվականին, և իրանական  ու շվեդական ընկերության միջև պայմանագիր կնքվեց այս պողպատի գործարանը կառուցելու մասին։ Այնուհետև պետական հատվածը սկսեց իր գործությունեությունը: Ընդ որում, բնական գազ Իրանից տեղափոխելու մասին  Իրանի ու նախկին Խորհրդային միջության միջև կնքված պայմանագրին զուգահեռ, ծանր արդյունաբերության փոխանակումները, այդ թվում՝ տարեկան 550 հազար տոննա արտադրական հզորությամբ  պողպատի գործարանի կառուցումն ստանձնեց դիմացի կողմը: Այս  գործարանի շինարարական աշխատանքները կատարելու  և երկաթի հանքաքարի, ածուխի, կրաքարի, հրակայունի և այլնի հանքերը հագեցնելու նպատակով հիմնադրվեց Իրանի պողպատի ազգային ընկերությունը: Հեղափոխությունից հետո ձևավորվել են պողպատե միավորներ, ինչպիսիք են Ֆուլադե Խուզեստանի, Սպահանի Ֆուլադե Հորմոզգանի, Ֆուլադե Խորասանի, Ֆուլադե Սաբայի, և  Ֆուլադե Քավիանի  գործարանները: 

--- 

Համաձայն Պողպատի համաշխարհային ֆորումի վիճակագրության՝ Իրանի անմշակ պողպատի տարեկան արդյունահանումը մինչև հեղափոխությունը կազմում էր 1 միլիոն 800 հազար տոննա, սակայն 2020 թվականին այդ ցուցանիշը հասել է 29 միլիոն տոննայի: Այսինքն՝ Իրանի անմշակ պողպատի արտադրությունը վերջին 40 տարում աճել է ավելի քան 16 անգամ։ Իրանի մասնաբաժինը անմշակ պողպատի համաշխարհային արտադրության մեջ մինչև հեղափոխությունը կազմում էր 4 տասներորդ տոկոս, իսկ այժմ այն ​​հասել է 1,4 տոկոսի։ Չինաստանին բաժին է ընկնում պողպատի համաշխարհային արտադրության 54,3 տոկոսը,  Հնդկաստանը երկրորդ տեղում է համաշխարհային արտադրության 5,6 տոկոսով, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Գերմանիան, Թուրքիան և Բրազիլիան համապատասխանաբար  աշխարհում զբաղեցնում են երրորդից իններորդ տեղերը, իսկ Իրանը 10-րդն է աշխարհում: Համաշխարհային պողպատի ասոցիացիայի տվյալներով՝ 2022 թվականի առաջին երկու ամիսներին Իրանը պողպատի արտադրության աճի ամենաբարձր տեմպերն է ունեցել աշխարհի առաջատար 10 արտադրողների շարքում՝ 11,8 տոկոս աճով։

Իրանում վերջին տարիներին պողպատի արտադրության ծավալը պահանջվածից քիչ է եղել, և այդ պատճառով Իրանը այլ երկրներից է գնել և ներմուծել  անհրաժեշտ պողպատը, սակայն պողպատի արտադրությունը 90-ականներին այս արդյունաբերության նկատմամբ հատուկ ուշադրության շնորհիվ աճել է ավելի քան երկու անգամ։ Այսօր Իրանը պողպատի արտադրության ոլորտում ունի միջազգային դիրք, քանի որ 2010 թվականին աշխարհում 17-րդ տեղն էր զբաղեցնում, իսկ այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը պողպատի արդյունաբերության ոլորտում աշխարհում 10-րդն է: Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանը առաջին տեղում է պողպատի արդյունահանման առումով և 2020 թվականին արտադրելով 29 միլիոն տոննա պողպատ, մեծացրել է տարածաշրջանային արտադրության իր մասնաբաժինը մինչև մոտ 70 տոկոս: Երկրում պողպատի խոշորագույն արտադրողներն են Սպահանի Ֆուլադե Մոբարաքե և Զոբե Ահան, և  Խուզեստանի պողպատի ընկերությունները: Իրանն ունի պողպատի արտադրության 88 ակտիվ միավոր՝ տարեկան 40 մլն տոննա ընդհանուր անվանական հզորությամբ, սակայն երկրում գործում է 29 մլն տոննայի համարժեք հզորություն։ Իրանը մտադիր է մինչև 1404 (2025) թվականը արտադրել 55 միլիոն տոննա պողպատ։ Ներքին շուկայում պողպատե արտադրանքի կարիքները գնահատվում են 20-ից 24 մլն տոննա:

Պողպատի ներքին արտադրության աճի շնորհիվ Իրանը դարձել է այս արդյունաբերության արտահանող երկրներից մեկը։ Իրանը պողպատ արտահանող երկրների շարքում զբաղեցնում է 16-րդ տեղը։ Չինաստանը Իրանի պողպատի արտահանման շուրջ 40 տոկոսի նպատակակետն է։ Չինաստանից հետո Իրանի պողպատի արտահանմումից  Ինդոնեզիային բաժին է ընկնում 23 տոկոս, իսկ Գանային՝ 6 տոկոս: 1397 (2018) թվականի ընթացքում Իրանը 4 միլիարդ 200 միլիոն դոլարի պողպատ է արտահանել 63 երկիր։

Իրանը պողպատի արդյունաբերության  ոլորտում աշխարհի  10 առաջատար  արտադրողների թվում է։ Իհարկե այս ոլորտը ևս զերծ չի մնացել ԱՄՆ կառավարության պատժամիջոցներից հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։ԱՄՆ գանձապահության նախարարությունը 2020 թվականի հունվարին իր պատժամիջոցների ցուցակում է ներառել Չադորմալուի  հանքարդյունաբերության, Ֆուլադե Հորմոզգանի , Զոբե Ահանե Էսֆահանի, Ֆուլադե Խորասանի, Ֆուլադե Խուզեստանի, Ֆուլադե Քավե Ջոնուբի, Ֆուլադե Սաբահի,   Սթիլ և Թադբիր  Փարս ընկերությունները։ 

Չնայած այս տարիների ընթացքում կիրառված բոլոր պատժամիջոցներին և սահմանափակումներին, երկրի պողպատի արդյունաբերության ակտիվիստները կարողացել են օգտագործել տեղացի փորձագետների գիտելիքները երկրում արդյունաբերության համար անհրաժեշտ սարքավորումներից շատերը տեղայնացնելու և Իրանի դեմ գործող պատժամիջոցներին դիմակայելու և Իրանն աշխարհի առաջատար արտադրող երկրների տասնյակում ընդգրկվելու համար։ Այնուամենայնիվ, խիստ պատժամիջոցները խոչընդոտ են հանդիսանում իրանական պողպատի արտադրանքի արտահանման համար։

Այսօր այսքանը,մնացեք խաղաղությամբ։