Պայծառ ապագա (40)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք վերջին չորս տասնամյակների ընթացքում Իրանի ռազմական ձեռքբերումներին:
Բարև ձեզ թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը: Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումները՝ իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։ Այն ոլորտներից մեկը, որտեղ Իսլամական հեղափոխության հաղթանակը բազմաթիվ ձեռքբերումներ ունի, պաշտպանական և ռազմական ոլորտն է։
Հեղափոխությունից հետո Իրանը հայտնվեց համաշխարհային քաղաքական և տնտեսական շրջափակման մեջ։ Իսլամական հեղափոխությունից հետո Արևելքը և Արևմուտքը, մեծ ճնշում գործադրեցին Իրանի վրա և պարտադրված պատերազմի ժամանակ Իրանը միայնակ կանգնեց Իրաքի դեմ, որին աջակցում էին ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն ու վերջիններիս կողմից հովանավորվող երկրները: Պատերազմի և պատժամիջոցների տարիներին Իրանի ռազմական արդյունաբերության մեջ ինքնաբավության կայծեր վառվեցին։ Ազգային ինքնավստահության ճանապարհին Իրանը բազմաթիվ ձեռքբերումներ ունեցավ ռազմական ոլորտում, այնպես որ այսօր համարվում է տարածաշրջանի ամենաառաջատար ռազմական տերությունը։
Մինչ հեղափոխությունը Իրանի զինված ուժերը տեխնիկայի և ուսուցման ոլորտում կախված էին Արևմուտքից։ Փահլավիի ռեժիմը երկրի կառավարման համար ռազմական ոլորտներում ավելի քան 50,000 օտարերկրյա խորհրդականների և փորձագետների ներկայության մասին պայմանագիր էր կնքել, մինչդեռ իրանցի փորձագետներին հնարավորություն չեր տրվել դրսևորել իրենց ստեղծագործական ունակությունները: Օրինակ, իրանցի ինժեներներին անգամ թույլ չեն տվել ներկա գտնվել F-14 ինքնաթիռների տեխնիկական սպասարկման վայրերում, իսկ վերանորոգման ու կառուցման աշխատանքներն իրականացրել են ամերիկացիները և խոշոր գումարներ ստացել Իրանից։
Իսլամական հեղափոխությունից հետո, չնայած օրեղօր ավելացող պատժամիջոցներին, Իրանի առաջընթացը զենքի և ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում այնքան ապշեցուցիչ է եղել, որ Global Firepower ինստիտուտը հայտարարեց, որ Իրանի բանակն աշխարհում 23-րդ տեղն է գրավում: Վաշինգտոնի ինստիտուտը նաև 2017 թվականի մարտին Իրանի պաշտպանական հնարավորությունների մասին գրել էր.«Անշուշտ, կան միայն մի քանի երկրներ, որոնք կարող են մշակել միջին և հեռահար կառավարվող ռադարներ և հրթիռներ իրենց հակաօդային պաշտպանության համար, և եթե իրանցիները կարողանան հաղթահարել խոչընդոտները, ինչպես խոստացել էին, ոչ միայն կանխատեսելի ապագայում ինքնաբավ կդառնան հակաօդային պաշտպանության ոլորտում, այլև կկարողանան նույնիսկ արտահանել իրենց սեփական «Թալաշ» և «Բավար» համակարգերը»:

Մինչ իսլամական հեղափոխությունը ԱՄՆ-ի քաղաքականությանը համապատասխան իրանցի զինվորականների պատրաստումը ԱՄՆ-ի նպատակներից էր: Միացյալ Նահանգները փորձում էր քաղաքական և մշակութային առումով իրանցի զինվորականներին վերապատրաստել ամերիկյան սովորույթներին համապատասխան: Ըստ այդմ, 1948 թվականի մայիսի 1-ին Իրանի ռազմաօդային ուժերի սպաների և ենթասպաների առաջին խումբը մեկնեց ԱՄՆ՝ ռազմական հատուկ դասընթացների մասնակցելու նպատակով, և մինչև 1974 թվականը 11000 իրանցի զինվորականներ վերապատրաստվեցին ԱՄՆ-ում։ Բացի այդ, ԱՄՆ-ը պայմանավորվածություններ ուներ Իսրայելի կառավարության հետ՝ իսրայելական բանակի միջոցով իրանցի սպաներին վերապատրաստելու համար: Նրանք փորձեցին այնպես անել, որ իրանցի զինվորականները վերապատրաստման ժամանակ ամերիկյան մշակույթն ավելի բարձր գնահատեն քան իրանական մշակույթը:
ԱՄՆ-ի վերջին բարձրաստիճան պաշտոնյա գեներալ Հայզերը, ով Իսլամական հեղափոխության հաղթանակից մեկ ամիս առաջ այցելեց Թեհրան թագավորական բռնապետության դեմ Իրանի ժողովրդի ընդվզումը գնահատելու համար, իր հուշերում գրել է.«Գնդապետ Ամիր Հոսեյն Ռաբիին, ով սովորել ու վերապատրաստվել էր Միացյալ Նահանգներում, մեծ հարգանք էր տածում այս երկրի նկատմամբ, ինչի համար Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնին ասում էր.«Մեր բանակը ոչ-ազգային բանակ է և Արևմուտքում է պատրաստվել .. Մենք ուզում ենք մեր բանակը լինի ազատ, Իսրայելը դեր չունենա այնտեղ, ԱՄՆ-ի ազդեցությունը չլինի մեր բանակում»:
Իսլամական հեղափոխության շնորհիվ ռազմական ուժերի վերապատրաստումն իրականացվում է իրանցի մասնագետների կողմից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և բանակը ապավինելով սեփական կարողություններին և հավատալով Աստծու զորությանը, մեծ քայլեր են կատարել ռազմական ուժերին ուսուցանելու և վերապատրաստելու ուղղությամբ:Այս ուսուցումների արդյունքն առայսօր եղել են տարբեր տեսակի հրթիռների, տանկերի ու ռազմական ինքնաթիռների կառուցումը: Որպես օրինակ՝ Սայեղեի և Ազարախշի նման ռադարախույս գերձայնային կործանիչները, «Փարասթու»-ի նման ուսումնական ինքնաթիռը, ժամանակակից անօդաչու թռչող սարքերը, ուղղաթիռների կառուցումը և հինգերորդ համաշխարհային վարկանիշ ունեցող ինքնաթիռների ու ուղղաթիռների վերանորոգումը համարվում են ավիացիոն արդյունաբերության ձեռքբերումների մի մասն են։
Ծովային ոլորտում Իրանին հաջողվել է կառուցել սուզանավեր, կառուցել և վերանորոգել բոլոր տեսակի նավեր ու սուզանավեր, կառուցել երկկենցաղ նավակներ և բոլոր տեսակի արագընթաց ու թռչող նավակներ։ Իրանի բանակը ձեռք է բերել տարբեր տեսակի զրահատեխնիկայի և տանկերի կառուցման ու վերանորոգման տեխնոլոգիա, ինքնաբավ է դարձել տարբեր տեսակի սարքավորումների և սպառազինությունների՝ թեթև, կիսածանր և ծանր զինտեխնիկայի, այդ թվում ականանետների և ժամանակակից թնդանոթների արտադրության մեջ: ՀՕՊ ոլորտում մեծ առաջընթաց է գրանցվել հակաօդային պաշտպանության տարբեր համակարգերի ու զինատեսակների, թեթև ու ծանր զինտեխնիկայի կառուցման գործում։ Իրանը հեռահաղորդակցության արդյունաբերության և բոլոր տեսակի անլար սարքերի արտադրության և օպտիկական արդյունաբերության ամրապնդման ու զարգացման, ինչպես նաև սովորական տեսախցիկներ արտադրության ոլորտում առաջատար երկրներից մեկն է աշխարհում:
Այդ զինատեսակների մի մասն արտահանվել է 32 երկիր։ Հեղափոխությունից առաջ Իրանի բանակի և ռազմական գործերին ԱՄՆ միջամտության ոլորտներից մեկն արտերկրից իրանական զենք գնելու քաղաքականությունը որոշելն էր: Նրանք, ովքեր իրենց համարում էին իրանական բանակի անվիճելի տերերը, նաև իրենց համարում էին Իրանի սպառազինությունների գնման ծրագրերի պատասխանատուները.
ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջորջ Բալն ասում է․ «1953 թվականից, երբ իշխանության վերադարձավ շահը, մինչև 1972 թվականը մենք էինք, որ ասում էինք, շահը ինչ որ զենքի կարիքն ունի, այնինչ նման բան չկար»: Այսպիսով, 19 տարվա ընթացքում թագավորի կողմից ԱՄՆ-ից գնված զենքերի ընդհանուր ծավալը չի գերազանցել 1,3 միլիարդ դոլարը, սակայն այն բանից հետո, երբ Նիքսոնն ու Քիսինջերը նրան լիազորություն տվեցին, 7 տարվա ընթացքում թագավորի կողմից ԱՄՆ-ից գնված զենքի քանակը ավելացավ քսան անգամ»։ Այդ յոթ տարիներին ԱՄՆ-ն Իրանին F-14 ռմբակոծիչի նման զենքեր վաճառեց, որը չէր վաճառել իր արեւմտյան դաշնակիցներից ոչ մեկին: Այդ զենքերը Նիքսոնի երկսյուն դոկտրինի շրջանակներում ամենաբարձր գնով վաճառվել են Իրանին։ Նիքսոնի դոկտրինի շրջանակում Իրանը տարածաշրջանային ժանդարմի և ԱՄՆ Մերձավոր Արևելքի քաղաքականությունն պաշտպանելու դերակատարություն ուներ։ Բայց իրանցի սպաներն իրավունք չունեին օգտագործելու այդ զենքերն առանց ամերիկացի խորհրդականների օգնության։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ կառավարությունը անընդհատ շեշտում էր, որ ամերիկացի խորհրդականների հեռանալու դեպքում իրանցիները չեն կարողանա օգտագործել ԱՄՆ-ի արտադրության զենքերը, հատկապես F-14 կործանիչները։ Բայց Իսլամական հեղափոխության հաղթանակից եւ պարտադրված պատերազմը սկսվելուց հետո իրանցի երիտասարդները, ապավինելով Աստծուն եւ ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ ու պատրաստվածություն, կարողացան օգտագործել ամերիկյան ժամանակակից զինատեսակներ։
Իսլամական հեղափոխության շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցվել հրթիռների, հրետանու, ականանետների, ուղղաթիռների և ինքնաթիռների պահեստամասերի, ռադարային վերահսկման համակարգերի արտադրության ոլորտում, որոնք հետհեղափոխական շրջանի ռազմական ինքնաբավության վառ օրինակներ են։ Բալիստիկ, հեռահար, ցամաք-երկիր, ցամաք-օդ, երկիր-օդ և ծովային հրթիռների, ներառյալ արբանյակակիր հրթիռների արտադրության ոլորտում առաջընթացն այնքան ապշեցուցիչ է եղել, որ Իրանը հայտնվել է գերճշգրիտ «երկիր-երկիր» հրթիռային տեխնոլոգիա ունեցող սակավաթիվ երկրների շարքում է:Բացի այդ, ավելի քան հազար կիլոմետր հեռահարությամբ ռադարների կառուցումը և մի քանի կառավարվող և անօդաչու արբանյակների տիեզերք արձակումը այն քայլերից են, որոնց արդյունքում արբանյակների արձակման ամբողջական համակարգում աշխարհում 7-րդ և արբանյակի նախագծման և կառուցման առումով աշխարհում 12-րդ տեղն է նվաճել Համաշխարհային տիեզերական ակումբի 11-րդ անդամ Իրանը: