Սարդաշտի քիմիական ռմբակոծության տարելիցը և քիմիական ու կենսաբանական զենքերի դեմ պայքարի օրը
(last modified Tue, 28 Jun 2022 09:53:33 GMT )
Հունիս 28, 2022 14:23 Asia/Tehran

Քիմիական զենքը, որն ըստ միջազգային պայմանագրերի արգելված է համարվում, Իրանի դեմ Իրաքի 8-ամյա պարտադրյալ պատերազմի տարիներին Իրաքի կողմից բազմիցս կիրառվել է ոչ միայն զինված ուժերի այլև հարյուրավոր խաղաղ ու անմեղ քաղացիների դեմ՝Իրանի արևմտյան տարածաշրջաններում:

1980 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 1988 թվականի օգոստոսի 25-ը ընդհանուր առմամբ Իրաքն իրականացրել է 582 քիմիական հարձակում՝ ներառյալ փորձնական, սահմանափակ, լայնածավալ և գերլայնածավալ քիմիական հարձակումներ։ Այս հարձակումների հետևանքով ավելի քան 10000 մարդ զոհվեց, վիրավորվեց և շարունակական բուժման կարիք ուներ շուրջ 100000 մարդ, իսկ 250,000 մարդ թեթև վնասվածքներ ստացավ։ Միայն Հալաբչեի քիմիական ռմբակոծության ժամանակ, որը տեղի ունեցավ 1987 թվականի մարտին, նահատակվեց 5000 մարդ, շատերը վիրավորվեցին։ Պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի կողմից Իրանի վրա Իրաքի առաջին քիմիական հարձակումը գրանցվել է 1980 թվականի հունվարի 14-ին Իլամից 50 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող տարածքում, որ իրաքյան բանակը կիրառեց իրանական ուժերի դեմ, ինչի հետևանքով նահատակվեց 10 մարդ: Վիեննայի համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի նախկին ղեկավար պրոֆեսոր Գերհարդ Ֆրայլինգերը, մեկնեց Իրան՝ հետևելու 1984 թվականին քիմիական զենքից ստացած վնասվածքների պատճառով Վիեննա բերված իրանցի հիվանդների առաջին խմբի իրավիճակին: Բաասական ռեժիմը 1984 թվականից ի վեր լայնորեն օգտագործում է քիմիական  Տաբուն նյութը, սակայն այն թանկ էր և դժվար էր գտնել: Ուստի Սադամի ռեժիմը հետագայում դիմեց VX գազին, որն ավելի հզոր ու դիմացկուն էր, և 1988 թվականին ուներ մոտ 4 տոննա այս գազից։ Սակայն Բաասական ռեժիմի համար ավելի մեծ ծավալով հասանելի քիմիական նյութը սարին գազն էր: Միևնույն ժամանակ, Սադամի ռեժիմը բազմիցս օգտագործել է «մանանեխ» քիմիական նյութը, որն ունեցել է երկարաժամկետ հետևանքներ, ինչպիսիք են կուրությունը, քաղցկեղը, հատկապես թոքերի քաղցկեղը, անպտղությունը և նախածննդյան արատները: Երբ 1980 թվականի սեպտեմբերին պատերազմի սկզբում իրաքյան բանակը քիմիական զենք օգտագործեց, Իրանը բողոքեց այս անմարդկային արարքի դեմ, սակայն Իրաքի Բաասական ռեժիմը հերքեց այդ մեղադրանքները: Բայց Ռամազան և Խեյբար գործողությունների ժամանակ լայնորեն կիրառվել են իրաքյան արտադրության քիմիական ռումբերը, որոնք արձակվել են հրետանու և ռմբարկու կործանիչների միջոցով իրանական ուժերի ուղղությամբ։ Իրաքի բաասական բանակը ոչ միայն քիմիական զենքով հարձակվել է իրանցի զինվորների պաշտպանական գծերի վրա, այլեւ այդ զինատեսակների լայն տեսականի է կիրառել խաղաղ բնակչության դեմ։ Միջազգային իրավունքի փորձագետ «Սասան Մոդարես Սաբզեվարին» ասում է.«Քիմիական զենքի կիրառումը հատուկ տեղ է զբաղեցնում Սադամի ռեժիմի հանցագործությունների շարքում՝ զոհերին հասցված մեծ վնասի պատճառով»։

Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի քիմիական հարձակումների շրջադարձային կետերից մեկը 1987 թվականի հունիսի 28-ին սահմանամերձ Սարդաշտ քաղաքի վրա քիմիական հարձակումն էր: Սարդաշտի վրա կատարված հարձակումը ամենասարսափելի հարձակումներից էր, որը, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, ներառում էր քիմիական զենքի զոհեր՝ տարեց տղամարդկանց և կանանցից մինչև երիտասարդներ, երեխաներ և նորածիններ: Այս օրը Իրանի ժողովրդի և ողջ մարդկության համար պատմության ամենադառը օրերից է և Սարդաշտի անպաշտպան ժողովրդի ճնշվածության, անպաշտպանության և Իրաքի բաասական ռեժիմի արևմտյան աջակիցների անմարդկային վարքագծի խորհրդանիշը: Այս օրը իրաքյան մի քանի ռազմական ինքնաթիռներ հարձակվեցին արևմտյան Իրանի սահմանամերձ Սարդաշտ քաղաքի վրա և յոթ քիմիական ռումբ նետեցին քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ երկուսը քաղաքի շուկայում և երկուսը բնակելի թաղամասում, ևս երեք ռումբ ընկել է քաղաքի մերձակա այգիներում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 12 հազարանոց Սարդաշտ քաղաքում տուժել է 8025 մարդ, որոնց թվում կան նաև թեթև վնասվածքներ։ Իսկ նահատակվել է 130 հոգի։ Բաասական վարչակարգը մանանեխի գազ է կիրառել այս հարձակումներում։ Մանանեխի գազը այն քիմիական նյութերից է, որը երկար պահպանման ժամկետ ունի շրջակա միջավայրում և միևնույն ժամանակ ընդմիշտ մնում է այն մարդկանց օրգանիզմում, ովքեր ենթարկվել են դրան, և մինչ օրս դրա զոհերի համար բուժում չի հայտնաբերվել։ Այս գազի հետևանքներն են թոքերի ինֆեկցիան, մաշկի քորը, աչքի բորբոքումը և շնչառության դժվարացումը: Սարդաշտում «Սարդաշտի քիմիական զոհերի պաշտպանության ասոցիացիա» կոչվող մի խումբ մարդկանց առաջարկով և հետևողականությամբ Սարդաշտի քիմիական հարձակման տարելիցը կոչվել է քիմիական և կենսաբանական զենքի դեմ պայքարի օր։ Այս օրը Սարդաշտում և տեղական լրատվամիջոցներում նշվում է 2003 թվականից իվեր։ Նահատակների և անձնուրացների գործերի հիմնադրամի միջազգային հարցերի գլխավոր տնօրեն Հասան Սաքին ասում է. «Այս օրվա անվանումը որպես քիմիական և կենսաբանական զենքի դեմ պայքարի օր պայմանավորված է արևմտյան Իրանում Սարդաշտ քաղաքի վրա բաասական ռեժիմի ինքնաթիռների քիմիական հարձակումներով: Այս մեծ հանցագործության հետևանքով տասնյակ մարդիկ անմիջապես նահատակվեցին, հազարավոր մարդիկ վիրավորվեցին, որոնք դեռևս տառապում են ծանր քիմիական հետևանքներից, ինչպիսիք են թոքերի, աչքերի և մաշկի վնասվածքները»:

Ռմբակոծությունների ծավալն ու ուժգնությունը և օգտագործված քիմիական զենքի տեսակը Սարդաշտը դարձրեցին աշխարհում առաջին քաղաքը, որը դարձավ քիմիական զենքի զոհ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից հետո, ինչը ոչ միայն Իրանի ժողովրդի ճնշումների խորհրդանիշն է, այլ նաև այս ոլորտում միջազգային կառույցների երկակի մոտեցման խորհրդանիշը։ Սարդաշտի վրա քիմիական հարձակման տարելիցը, որպես քիմիական և կենսաբանական զենքի դեմ պայքարի օր, նույնպես ներկայացնում է արևմտյան հանցագործությունների մեկ ուրիշ էջը և հիշեցնում արևմտյան երկրների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման մասին, ինչպես նաև բացատրում է Իրանի անկեղծ ջանքերը՝ արդյունավետ պայքարելու զանգվածային ոչնչացման զենքերի դեմ: Սարդաշտի քիմիական ռմբակոծման ոլորտում միջազգային տեսանկյունից առկա կարևոր խնդիրն այն է, որ այս հումանիտար աղետը, որն ուղղակիորեն առաջացրել է Իրաքի Բաասական ռեժիմը, հաշվի առնելով Իրաքի հետ պարտադրված պատերազմում արևմտյան բլոկի ուղեկցությունը և Բաղդադին բացահայտ ու քողարկված աջակցությունը, այն արժանացավ արևմտյան ԶԼՄ-ների լռությանը և դրան քիչ ուշադրություն դարձվեց: Արեւմտյան երկրները, որոնք ինչ-որ կերպ մասնակից էին ողբերգությանը՝ վաճառելով քիմիական զենք ու տեխնիկա Սադամի ռեժիմին, փորձեցին անտեսել այն և չարձագանքեցին, նույնիսկ փորձեցին հերքել։

Արևմտյան երկրները, հատկապես Գերմանիան, շատ կարևոր դեր են խաղացել Իրաքի բաասական ռեժիմին անհրաժեշտ սարքավորումներ և քիմիական նյութեր ապահովելու հարցում՝ պարտադրված պատերազմում քիմիական նյութեր արտադրելու և կիրառելու համար, և դա էր պարտադրված պատերազմի ժամանակ Իրանի դեմ Իրաքի քիմիական հարձակումների նկատմամբ արևմտյան կառավարությունների և լրատվամիջոցների լռության և կանխամտածված անտարբերության պատճառներից մեկը։ Քիմիական զենքի մշակման գործում Իրաքին աջակցել են տասնյակ քիմիական ընկերություններ, որոնց մեծ մասը Գերմանիայից է: Առկա տվյալները ցույց են տալիս 85 գերմանական, 19 ֆրանսիական, 18 բրիտանական և 18 ամերիկյան ընկերությունների մասնակցությունը։ Հատկանշական է, որ Գերմանիան ճանաչվում է որպես միակ երկիրը, որը և՛ ստորագրել է Ժնևի կոնվենցիան, և՛ ԵՄ-ին թույլատրվում է կանխել Գերմանիայի կողմից քիմիական զենքի արտադրությունը՝ ստուգելով իր քիմիական արդյունաբերությունը։ Իրաքի քիմիական ռումբերի նյութերի ամենախոշոր վաճառողներից էր գերմանական Imhausen Chemistry ընկերությունը, որի մասին բազմաթիվ փաստաթղթեր են հրապարակել եվրոպական, հատկապես գերմանական լրատվամիջոցները։ Տարբեր երկրներ քիմիական նյութեր, տեխնիկական և ինժեներական սարքավորումներ, ռումբեր և հրթիռային մարտագլխիկներ են արտահանել Իրաք և մեծ դեր են ունեցել այս մահաբեր զենքի արտադրության մեջ: Իրաքը հայտնել է, որ մինչև 1991 թվականը ստացել է 17602 տոննա քիմիական նյութեր: Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայի Համանեն հիշեցրել է Սադամի ռեժիմը քիմիական զենքով զինելու Գերմանիայի անցյալը, հիշեցրել գերմանական կառավարությանը այս խնդրին լրջորեն վերաբերվելու պատասխանատվության մասին և ընդգծել. «Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք որևէ կերպ մասնակցել են Իրաքի նախկին բռնապետին քիմիական զենքով զինելուն, մեղսակից են Սադամի ռազմական հանցագործություններին»:

ԻԻՀ-ն բազմիցս հայտնել է այդ դեպքերը ՄԱԿ-ին՝ բաասական ռեժիմի կողմից քիմիական զենքի համատարած կիրառման վերաբերյալ, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Պերես Դեկոյարը փորձագիտական ​​պատվիրակության հետ հաստատել է քիմիական զենքի կիրառումը վեց օր Իրանում գտնվելուց հետո, ինչը հանգեցրեց միջազգային կազմակերպության կողմից քիմիական զենքի կիրառման դատապարտմանը: Հետաքրքիր է, որ այս զեկույցում Իրաքի անունը չի նշվում։ Այս գործողությունից հետո Իրանը փորձեց ցույց տալ այս ողբերգության չափերը՝ Սարդաշտի քիմիական վիրավորներին ուղարկելով տարբեր երկրներ։ 1986 թվականի մարտի 26-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները հանդես եկան հայտարարությամբ՝ դատապարտելով Սադամ Հուսեյնի կողմից քիմիական զենքի օգտագործումը՝ ի պատասխան նրա բացահայտ ռազմական հանցագործությունների։ 1980-ականներին Իրանի վրա Սադամի լայնածավալ քիմիական հարձակումներից հետո և այդ հարձակումների հետևանքով առաջացած սարսափելի զոհերից հետո, 1990-ականներին միջազգային հանրությանը հաջողվեց ձևավորել պայմանագիր, որը վերաբերում է քիմիական զենքի ոչնչացմանը, ինչպես նաև այդ զենքերի և դրանցում օգտագործվող մահացու քիմիական նյութերի չտարածմանը ամբողջ աշխարհում: Քիմիական զենքերի տարածման, արտադրության, պահեստավորման և օգտագործման և դրանց ոչնչացման արգելման մասին կոնվենցիան կամ «Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան» ստորագրման է պատրաստվել 1993 թվականի հունվարի 13-ին Փարիզում և ուժի մեջ է մտել 1997 թվականին և ստեղծվեց «Քիմիական զենքի արգելման կազմակերպություն», որին անդամակցում եմ 193 երկրներ: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը Հաագայում (Նիդեռլանդներ) ներկայումս պատասխանատու է այս կոնվենցիայի դրույթների իրականացման համար: Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ունի ներածություն, 24 հոդված և երեք հավելված։ Նաև Նիդեռլանդների Հաագայում Քիմիական զենքի կիրառման արգելման մասին կոնվենցիայի անդամ երկրների 10-րդ գագաթնաժողովում ապրիլի 29-ը նշվեց որպես Քիմիական զենքի զոհերի հիշատակի միջազգային օր։ Այս օրը համընկնում է այն օրվա հետ, երբ անդամ երկրների համար ուժի մեջ մտան պայմանագրի վավերացումները, և նույն թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց անդամ չհանդիսացող բոլոր երկրներին միանալ կոնվենցիային։ ԻԻՀ-ն նույնպես միացել է այս կոնվենցիային 1997 թվականին Իսլամական խորհրդարանի հաստատմամբ։ Նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին Նիդերլանդների Հաագայում գտնվող Քիմիական զենքի արգելման կազմակերպության կենտրոնակայանում տեղի է ունենում հանդիպում անդամ երկրների և քիմիական զենքի մի շարք զոհերի ներկայությամբ՝ ոգեկոչելու նրանց հիշատակը: Նահատակների և անձնուրացների գործերի և Սարդաշտի քիմիական հարձակման անձնուրացների աջակցման հիմնադրամի ջանքերով մի խումբ ներկայացուցիչներ մասնակցում են այս գագաթնաժողովին։