Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (81)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման մեջ կանդրադառնանք իրաքյան բանակի երկու երրորդի հետ իրանական ուժերի կատաղի մարտին,որը տեղի ունեցավ Բասրա ռազմավարական քաղաքի արեւելքում գտնվող Շալամչեհ կոչվող սահմանափակ տարածքում։
Նախորդ հաղորդումներում անդրադարձել ենք Քարբալա-5 գործողությանը։ Այս օպերացիան ԻԻՀ-ի դեմ ութ տարի շարունակվող պարտադրված պատերազմի շրջադարձային կետերից մեկն է։ Հակառակորդի գծերն ու ամրությունները կոտրելը և Բասրայից արևելք ցամաքային առաջխաղացումը ևս մեկ անգամ կասկածի տակ դրեց Իրաքի ռազմական հնարավորությունները Ֆավի նվաճումից հետո: Փարիզում լույս տեսնող Observer թերթը՝ հղում անելով արևմտյան փորձագետներին գրել է.- «Սկզբից ի վեր առաջին անգամ արևմտյան դիտորդներն ու փորձագետները կասկածներ ունեն Իրաքի պաշտպանունակության վերաբերյալ»: Սադամի անկման հավանականության վերաբերյալ Express շաբաթաթերթը մեջբերել է Մերձավոր Արևելքի հարցերով անգլիացի փորձագետի խոսքերը և գրել. «Եթե իրանցիները մոտենան Բասրային, ապա Բաղդադում բարոյահոգեբանական փլուզման հավանականությունը հեռու չէ»:
Գերագույն գլխավոր հրամանատարի գերագույն խորհրդական և ԻՀՊԿ--ի նախկին հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին կարծում է. «Կարբալա 5-ի գործողությունը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ն, որն Իրանի դեմ ութամյա պատերազմում Իրաքի գլխավոր հովանավորն էր կասկածի, որ այս գործընթացի շարունակությունը կհանգեցնի Իրաքի կազմալուծմանը։ Ուստի նա պատերազմեց Իրանի դեմ Պարսից ծոցի տարածաշրջանում՝ Իրաքին աջակցելու համար։ Սադամի վարչակարգին աջակցող ամերիկյան գործողությունների թվում են մարդատար ինքնաթիռի խոցումը, նավթային հարթակների թիրախավորումը և Խարկ կղզու հում նավթի արտահանման տերմինալի ռմբակոծումը»։ Գեներալ Սաֆավին հավելեց.«Ամերիկան, Խորհրդային Միությունը և որոշ եվրոպական երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան, ապշած էին այս գործողության իրականացումից հետո, որովհետև չէին պատկերացնում, որ 1986 թվականի փետրվարին Ֆավի գրավումից մեկ տարի անց իրանական ուժերը կիրականացնեն մեկ այլ խոշոր գործողություն։ Գերեվարված իրաքցիներից մեկը Քարբալա 5 գործողության մասին հայտարարել է, որ իրաքցիներին հանկարծակիի բերելը և իրանական ուժերի տեղաշարժը շատ արագ է եղել, և իրաքյան ուժերի ամենաշատ կորուստները եղել են իրանական ուժերի ճշգրիտ և ուժեղ կրակի պատճառով, և իրաքցի հրամանատարները միայն մտածում էին իրանական զինյալների տեղաշարժը արգելափակելու մասին»։
Մինչ Քարբալա 5 գործողության մեկնարկը, ընդհանուր առմամբ իրաքյան բանակի 8 բրիգադ է ներգրավվել այս տարածքի պաշտպանական գործում։ Բաասական բանակի հետևակային 11-րդ դիվիզիան նույնպես պատասխանատու էր Շալամչեի շրջանի պաշտպանության համար։ Տարածաշրջանը ղեկավարում էր 3-րդ կորպուսը՝ գեներալ-լեյտենանտ Թալահ Խալիլ Ալ Դուրիի հրամանատարությամբ, որին օգնում էր 7-րդ կորպուսը։ Գործողության մեկնարկից հետո Քարբալա 5 գործողության ընթացքում այս տարածք են մտել բաասական բանակի 86 բրիգադ, այդ թվում՝ 62 հետևակային բրիգադ, 11 զրահապատ բրիգադ, 8 մեքենայացված բրիգադ և 5 հատուկ նշանակության ջոկատ: ԻՀՊԿ-ն այս գործողության ընթացքում օգտագործել է նաև 16 դիվիզիա և 8 անկախ բրիգադ՝ 240 գրոհային գումարտակներով։ Չնայած իրաքյան բանակը 50%-ով պատրաստվածություն էր հայտնել որոշ շրջաններում, ինչպիսիք են հնգանիստ շրջանը, մինչև Քարբալա 5 գործողության մեկնարկը, սակայն Քարբալա 4 անհաջող գործողությունից 12 օր հետո Քարբալա 5 գործողության իրականացման, ինչպես նաև Շալամչեի առանցքում չափազանց ամուր ամրությունների պատճառով նա քիչ հավանական և անհնար է համարել այս տարածքում գործողություններ իրականացնելու հնարավորությունը։ Գործողությունն իրականացվել է իրաքյան բաասական բանակի հարաբերական անակնկալի պայմաններում։ Գործողության ընթացքում և այն բանից հետո, երբ բաասական թշնամու մի շարք ուժեր գերեվարվեցին, պարզ դարձավ, որ բաասական բանակի հրամանատարներից ոմանք այս գործողության մեկնարկից մի քանի օր առաջ արձակուրդ էին գնացել, իսկ մյուսները հնարավորություն չունեցան հասնելու համապատասխան ճամբար: Նույնիսկ բաասական բանակի որոշ գումարտակների հրամանատարներ հնարավորություն չունեին կրելու իրենց զինվորական համազգեստը և գերի էին ընկել իրենց քաղաքացիական հագուստով։ Նրանք ասում էին.«Մենք տանն էինք, երբ տեղեկացրին, որ Բասրան վտանգի տակ է, և ասացին, որ շուտով շարժվենք օպերատիվ տարածք, այնպես որ մենք ժամանակ չունեինք պատրաստվելու»։ Գործողության յոթերորդ օրվանից բաասական թշնամու կողմից սկսվեց ծանր հրետանային կրակ և շատ ինտենսիվ պատերազմ։ Այս հարձակումները շարունակվեցին 20 օր ու գիշեր, և Շլամչեում ու մարտական շրջանում գրեթե չկար մի կետ, որ թիրախ չդառնար բաասական թշնամու հրետանային կրակի։ Իհարկե, պատերազմի ժամանակաշրջանում այս գործողության մեջ ԻՀՊԿ-ն օգտագործել է իր ամենամեծ ծավալի հրետանային կրակը, և այս գործողության մեջ հրետանային պատերազմն ավելի ծավալուն է եղել, քան սրբազան պաշտպանության ժամանակաշրջանի մյուս մարտերը։

Քարբալա 5 գործողության ժամանակ Սադամի ռեժիմն իր հակահարվածներում օգտագործեց այն ամենը, ինչ կարող էր: Հաշվի առնելով այն, որ բաասական բանակի պահեստային ստորաբաժանումները շատ մոտ էին օպերատիվ տարածքին, նրանք կարողացան օգտագործել իրենց առավելագույն ուժը՝ առանց լայնածավալ տեղաշարժի անհրաժեշտության՝ իրականացնելու ուժեղ կրակներ և շարունակական ու ինտենսիվ հարձակումներ։ Մարտերի ժամանակ իրաքյան բանակի 180 գործող բրիգադներից օպերատիվ տարածք է մտել 110 բրիգադ, որը կազմում է բաասական բանակի մոտ երկու երրորդը։ Այնպես, որ այս գործողության ընթացքում գերի են ընկել իրաքյան բանակի 110 տարբեր ստորաբաժանումների և բրիգադների զինվորներ։ Ուստի, կարելի է ասել, որ Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանում ԻՀՊԿ-ի 90 գործողություններից ամենաթեժ ու ծավալուն մարտը Քարբալա 5 օպերացիան էր։ Հակահարձակումների ընթացքում բաասական թշնամու կրակի ուժգնությունն այնքան մեծ էր, որ գետնին ոչինչ անվնաս չմնաց։ Ճակատի օդային տարածքում փամփուշտների արձակումից առաջացած գազերի քանակն այնքան մեծ էր, որ դժվարացնում էր իրանցի զինվորականների շնչառությունը։ Այս գործողության ընթացքում պարտության պատճառով Իրաքի բանակի երրորդ կորպուսի հրամանատարը պաշտոնանկ արվեց։ 20 օր շարունակվող մարտերից հետո, երբ հակառակորդը չկարողացավ տարածքի վերահսկողությունը հանել իսլամական մարտիկների ձեռքից, և այս տարածքը համառ դիմադրությունից հետո մնաց Իրանի տիրապետության տակ, տարածքում մթնոլորտը հանդարտվեց։ Այնպես, որ տարածաշրջանում երկու շաբաթ տիրող խաղաղությունից հետո իսլամի մարտիկները կարողացան նախագծել և իրականացնել մեկ այլ գործողություն՝ «Քարբալա 8» անունով, և օգտագործելով իրենց զրահատեխնիկան, նույն տարածքում ևս երկու կիլոմետր առաջ շարժվել և լրացնել Քարբալայի 5 գարծողության օպերատիվ գծերը: Սա առաջին դեպքն էր, երբ ԻՀՊԿ-ն օգտագործեց իր զրահատեխնիկան թշնամու դեմ հարձակման համար։ Բասրայից արևելք ընկած տարածքում կռիվը կենսականորեն կարևոր էր Սադամի վարչակարգի համար, և իրանական ուժերը վճռական էին անցնելու թշնամու պատնեշներն ու կրակները և ավելի մոտենալ Բասրային: Հետևաբար, երկու կողմերն էլ մոբիլիզացրել էին իրենց մտավոր և մարտավարական ողջ հնարավորություններն ու կարողությունները ռազմական տեսանկյունից՝ բոլոր այն հարմարություններով, որոնք կարող էին ապահովել իրենց հաջողության համար։ Այդ ժամանակ Իրաքի պաշտպանության նախարար Ադնան Խեյրուլլահը հեռուստատեսային հարցազրույցում հայտարարեց, որ Իրանի դիրքերը բաասական բանակի 2000 ծանր հրետանիով կրակի տակ են, սակայն իրանցիները դեռ վերահսկում են գրավված տարածքը: Այս գործողության ընթացքում արձակվել է շուրջ 2 միլիոն արկ բոլոր տեսակի թնդանոթներից, իսկ պատերազմի 8 տարիների ընթացքում հրետանային կրակի իրականացումն աննախադեպ էր։
Չնայած ուժեղ կրակի այս ծավալին, իրաքյան բաասական բանակը չկարողացավ հետ մղել իրանական ուժերին, ինչի պատճառով նրանք սկսեցին լայնածավալ քիմիական զենք կիրառել։ Ի լրումն մանանեխի գազի կիրառման, իրաքյան բաասական բանակն իր քիմիական զենքի մեջ օգտագործել է նաև մահացու ցիանիդ գազ, այնպես որ այս տեսակի զենք օգտագործելուց անմիջապես հետո այդ մահաբեր գազերին ենթարկված մարդիկ անմիջապես նահատակվում էին։ Հաշվի առնելով Իրաքի բանակի և իրանական ուժերի գծերի մոտ լինելը այդ զինատեսակների կիրառման հնարավորությունը գրեթե անհնար էր, քանի որ դրանից կվնասվեին նաև իրաքցի զինվորները, ուստի բաասական թշնամին այդ զինատեսակները օգտագործում էր հավաքված զինվորների տարածքներում և բանակի թիկունքային հատվածներում: Քարբալա 5 գործողության ժամանակ իրանական ուժերի կորուստների մեծ մասը պայմանավորված էր Իրաքի կողմից քիմիական զենքի լայնածավալ կիրառմամբ։ Քարբալա 5 գործողությունը պատճառ դարձավ, որ բաասական թշնամու ամենաուժեղ և բարդ պաշտպանական գծերը Շալամչեի շրջանում, որոնք նմանվել էին Բարլոյի գծին և ծածկված էին տարբեր խոչընդոտներով և պաշտպանական ամրություններով, հատուկ մարտավարությամբ կոտրվեցին իսլամի մարտիկների կողմից, և իրանցիների ուժերը մոտեցան բաասական բանակի ստորաբաժանումների թիկունքին: