Խինդ ու խրատի ծաղկաստանում (9. Չորրորդ հեքիաթի առաջին գլուխ՝ Ծուլություն)
https://parstoday.ir/hy/radio/iran-i177020-Խինդ_ու_խրատի_ծաղկաստանում_(9._Չորրորդ_հեքիաթի_առաջին_գլուխ_Ծուլություն)
Աղբյուրի աննշան ու փոքր ջուրը ժամանակի հետ կուտակվելով կարող է վերածվել ջրհեղեղի ու սրբել իր ճանապարհին եղած ամեն ինչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2022 08:47 Asia/Tehran

Աղբյուրի աննշան ու փոքր ջուրը ժամանակի հետ կուտակվելով կարող է վերածվել ջրհեղեղի ու սրբել իր ճանապարհին եղած ամեն ինչ:

Այսօր ես  ձեզ կպատմեմ Սաադիի Գոլսետանից հերթական գեղեցիկ պատմությունը:

Սաադին իրանցի մեծ գրող է, ով ապրել է մ.թ. 12-րդ և 13-րդ դարերում: Սաադիի գերեզմանը  գտնվում է Շիրազում: Պոեզիայի և միստիկայի սիրահարները մեծ օգուտներ են քաղել այս մեծ բանաստեղծի ստեղծագործություններից։ Սաադիի ստեղծագործություններն ամբողջ աշխարհում ունեն բազմաթիվ երկրպագուներ: Դրանք առանձնահատուկ են իրենց ազդեցությամբ: Սաադին պարսկալեզու լավագույն  հինգ բանաստեղծներից   և Իրանի մեծագույն բանաստեղծներից մեկն է, ում խոսքի գեղեցկությունն ու պերճախոսությունը արձակ և չափածո գործերում, սիրված է բոլորի կողմից ու ճանաչված՝ ամբողջ աշխարհում:Այսօրվա պատմությունն այն մասին է, երբ մարդն իր օրվա գործը անընդհատ տեղափոխում է հաջորդ օրվան: Սակայն արդյոք նման պլանավորումը չի վնասո՞ւմ նրան:

 

Սաադին ասում է. «Ծառը, որ նոր է ծլել հողի տակից, հեշտությամբ դուրս է գալիս հողից: Սակայն եթե ծառն արմատներ տա, հազար մարդ էլ հավաքվի, չի կարող այն արմատախիլ անել: Գուցե կարողանաք աղբյուրը բահով փակել, բայց եթե այն վերածվի գետի, հնարավոր է որ անգամ փղով չկարողանաք այն անցնել»:

---

Պատմող. Սաադիի այս պատմությունը ծուլության մասին է: Ես ձեզ կպատմեմ այն մասին, թե ինչպես տեսա այս պատմության կիրառությունն իմ կյանքում:

Ամուսինս լավ մարդ է, սակայն իրեն վստահված բոլոր գործերը հետաձգում է: Ամեն անգամ, երբ հարցնում եմ, թե ինչո՞ւ, նա պատասխանում է. «Վաղը նույնպես Աստծու պարգևած օր է: Ժամանակ կա»: Արդեն մի քանի ամիս նրան խնդրում եմ վերանարոգել մեր բաղնիքի ցնցուղը, սակայն ամեն անգամ լսում եմ նրա պատասխանը՝

-Վաղը, վաղը…………

Այսօր ոչ աշխատանքային օր է: Ամուսինս բաղնիքում էր ու ցնցուղ էր ընդունում, երբ լսեցի նրա ձայնը: Անմիջապես մտա բաղնիք, տեսա, որ ցնցուղի ծորակը դուրս է եկել ու ջուրը մեծ շիթով ցայտում  է խողովակից: Ամուսինս ինձ ասաց, որ գնամ ներքև ու փակեմ գլխավոր  փականը:

Ես արագ իջա նկուղ, բայց դուռը փակ էր: Այդ ժամանակ ես շտապեցի շենքի կառավարչի տուն ու ծեծեցի դուռը: Սակայն այն բացող չկար: Հարևաններից մեկն ասաց, որ նրանք գնացել են ճամփորդության և կվերադառնան մեկ շաբաթից: Ինքս ինձ ասացի,- Վայ  մեր գլխին․․․․:

Հաղորդավար

Մենք սովորաբար հետաձգում ենք այն գործը, որ մեզ դուր չի գալիս, կամ զայրացնում է: Կյանքում կան շատ բաներ որ մենք անում ենք չսիրելով,  քանի որ ստիպված ենք: Մենք չենք ցանկանում ունենալ բացասական զգացողություններ և ցանկանում ենք մեզ լավ զգալ: Հետևաբար հետաձգում ենք  գործը, որը չենք սիրում անել: Միգուցե կարճաժամկետում մենք մեզ լավ զգանք, սակայն երկարաժամկետ հեռանկարում մենք ինքներս մեզ ենք վնասում:

Պատմող.

Իսկապես կորած էինք, որովհետև ջուրը լցվել էր մեր տուն ու մեր կյանք: Ամուսինս ամբողջ գիշեր մնաց  բաղնիքում ու փորձեց ձեռքերով փակած պահել ջրի հոսքը, մինչև  գտանք փականագործի ու բացեցինք նկուղի դուռը: Տան բոլոր գորգերն ու հատակը թրջվել էին: Սակայն դրանից հետո, ամեն անգամ, երբ ես ամուսնուս որևէ գործ էի վստահում, նա դա անում էր նույն պահին ու ասում. «Վաղն Աստծու օրն է, սակայն այդ օրն էլ ունի իր գործերը»:

----

Հաղորդավար

Սաադին գրքի առաջին գլխի չորրորդ պատմության մեջ ասում է. «Աղբյուրի ջուրը քիչ  է ու աննշան, բայց ժամանակի ընթացքում այնքան է կուտակվում, որ կարող է ջրհեղեղ դառնալ ու քշել իր ճանապարհին հայտնված ամեն ինչ: Մենք մեր գործերը հետաձգում ենք, քանի որ չունենք դրադապատճառ, կամ չենք հասկանում, թե ինչի համար է դա մեզ պետք:  Մենք հետաձգում ենք գործը, որովհետև չենք զգում, որ իսկապես ուզում ենք այն անել: Սակայն ամենահեշտ ուղին սկսելն է: Այնտեղ որտեղ տեսնում ենք, որ պատրաստվում ենք որևէ գործ հետաձգել, պարզապես պետք է այն սկսենք հենց այդ պահին: Մի նայեք ուղու վերջին, այլ կենտրոնացեք փոքրիկ առաջադիմությունների վրա: հենց որ սկսեք գործել, կհասկանաք, որ դա այնքան էլ ծանր ու հոգնեցնող չէր, ինչպես կարծում էիք:

 

Իսկ ինչպես մոտիվացիան վերածել կոնկրետ գործողության:

Նախ անհրաժեշտ է հստակ սահմանել նպատակները: Պետք է հասկանալ, թե ինչպիսին քայլեր ենք ձեռնարկելու կոնկրետ իրավիճակում՝ մեր նպատակին հասնելու համար: Այս որոշումները մեզ օգնում են ավելի հաջողակ լինել: Երբ հայտնվում ենք կոնկրետ իրավիճակում, մենք այլևս չենք մտածում և պարզապես քայլեր ենք ձեռնարկում:

 

Հուսով ենք, որ ձեզ դուր եկավ այս հաղորդումը: Մինչ  նոր հանդիպում Տերն ընդ ձեզ: