Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում(30)
https://parstoday.ir/hy/radio/iran-i177972-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում(30)
Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսության հիմքը: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որոնք աշխատում են գիտության հիմքի վրա և հռչակված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2022 06:21 Asia/Tehran

Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսության հիմքը: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որոնք աշխատում են գիտության հիմքի վրա և հռչակված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:

Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսությանը, գիտելիքահենք հիմնարկներին ու ընկերություններին:

Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք Իրանում մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք գիտելիքահենք «Փայա Ֆանավարան Ֆերդոսի» ընկերությունը։

«Փայա ֆանավարան Ֆերդոսի ընկերությունը» հիմնադրվել է 1389թվականին (2010 թ.) «Փայա Թեք » ապրանքանիշով, Մաշհադի «Ֆիրդուսի»-ի անվան համալսարանի զարգացման  կենտրոնում։«Փայա Թեք»-ի նպատակն ու տեսլականն ի սկզբանե եղել է տեխնոլոգիաների օգտագործումը բժշկական ծառայությունների որակի բարձրացման համար:Այս ընկերությունն Իրանում ոտնաթաթի ճնշման սքաներների առաջին արտադրողն է և երկար տարիներ եղել է այս արտադրանքի միակ արտադրողն Իրանում:«Փայաթեք»ընկերութիւնը կարողացել է  էլեկտրաէներգիայի, համակարգչային, մեխանիկայի և բժշկական ճարտարագիտության ոլորտներում ներգրավվելով համալսարանական մասնագետ ուժեր , Իրանում առաջին անգամ  նախագծել, արտադրել և շուկայահանել  է արտադրանքներ, որոնք իրենց  որակով չեն զիջում  արտասահմանյան արտադրանքին:Դրանից հետո 1394 թվականին (2015 թ.), ուսումնասիրելով շուկայի կարիքները, այն  սկսել է ոտնաթաթի 3D սկաներների արտադրության հետազոտման և մշակման գործընթացը, և մինչ այժմ, այս ապրանքը շուկային  ներկայացնելով, կրկին արժանացել է  ոտքերի 3D սկաներների միակ արտադրողի տիտղոսին:Նաև 1399թվականին (2020 թ.) 3D մարմնի սկաները սննդի և սպորտի ոլորտի մասնագետների կարիքներին համապատասխան շուկա է հանվել:

«ՓայաԹեք»-ն ընդլայնելով  իր հետազոտական ու բարգավաճման ,արտադրության, հովանավորման ու վարչական թիմը ,կարողացել է  շուկա հանել բազմաթիվ ծրագրակազմային և սարքակազմային   արտադրանք՝ տեխնիկական օրթոպեդիայի, ֆիզիոթերապիայի, ուղղիչ շարժումների, սպորտային ֆիզիոլոգիայի և աշխատանքային  թերապիայի ոլորտներում և կարևոր դերակատարություն ունենալ  այս բնագավառում բժշկական ծառայությունների որակի բարելավման գործում:Իրանում և բոլոր  նահանգներում բուժման կլինիկաների համալրումը,այս երկրում առաջատար համալսարնների տարրալուծարանների համալրումը, ինչպես՝Սանաթի Շարիֆի,Մաշհադի «Ֆիրդուս»-ի անվան համալսարանի, Թեհրանի բժշկագիտական համալսարանի ,ֆիզկուլտուրայի հետազոտական ինստիտուտի և այլնի..., նաև Իրանում ու արտերկրում բազմաթիվ գիտահետազոտական կենտրոնների հետ գիտական ու հետազոտական համագործակցությունը ,այս ընկերության տարիների պարծանքներից է: Այս ընկերության արտադրանքը ստացել է որակի միջազգային ստանդարտներ (IEC60601-1, ISO13485, EMI/EMC):

Այս ընկերության արտադրանքը ներառում է ոտքի սկաներներ, մարմնի և պաստերի սկաներներ, սոֆթվերներ  և ներդիրներ պատրաստող սարք:Ոտնաթաթի սկաներները ներառում են ոտքի ճնշման սկաները, քայլվածքի վերլուծության սարքը, ոտնաթաթի 3D սկաները և ոտքի 3D սկաները:Ամբողջ ոտքի կամ ոտքի 3D սկաներ PT-3Dսկաները,որ արտադրված  է «Փայա Ֆանավարան Ֆերդոսի» ընկերության կողմից, մի սարք է, որը առանց վնասակար ճառագայթների ճառագայթման ,և միայն տեսանելի լույսի (ցածր հզորության լազեր) -ի օգտագործմամբ կարող է կատարել 3D սկան (մոդել կամ կաղապար) բարձր ճշգրտությամբ՝ոտնաթաթի ծայրից մինչև կոճի ծայրը:3D սկաների մեջ օգտագործվող տեխնոլոգիան ԼԱԶԵՐԱՅԻՆ եռանկյունավորումն է։

Ամբողջ ոտքի 3D սկաներ  կամ ոտքի 3D սկաներ, PT-3DScan

PT-3DSCAN Scanner- ը օգտագործելով չորս լազերային ճառագայթներ եւ վեց հզոր տեսախցիկներ,ապահովում է արագընթաց եւ բարձր արագությամբ 3D սկաներ:Ոտնաթաթից եռաչափ տվյալներ են ստեղծվում վայրկյանների ընթացքում եւ տարբեր ուղղություններով:Այս սկաներում արագ սկանավորումը և վերամշակումը պատճառ է դարձել ,որ հիվանդին անհրաժեշտ չլինի երկար ժամանակ առանց շարժվելու կանգի սկանավորման համար :Այս սկաների հզոր ծրագրաշարը օգտվողին տրամադրում է բոլոր հարմարությունները՝ անհրաժեշտ չափերն ու անկյունները պատկերելու  համար:Նաև չափումները, որոնք կատարվում են ավտոմատ կերպով և առանց ծրագրային ապահովման փորձագիտական ​​միջամտության, մեծացնում են վերլուծության գործընթացի արագությունը սկանավորումից հետո:Այս արտադրանքի  տնտեսական տարբերակը հանդիսանում է ներդիրների 3D սկաներ, որը նախատեսված է սկանավորելու ոտնաթաթի հատվածը (ոտքի ներբանը) բժշկական ներդիրների ճշգրիտ ձևավորման համար:

Այս ընկերության հաջորդ արտադրանքը մարմնի և պաստերի սկաներներն են, որոնք ներառում են մարմնի 3D սկաներ, կեցվածքի վերլուծության սարք և անկողնային վերքերի դեմ ներքնակ։

PT-Posture Analyzer-ը օգտագործվում է մարդու ոսկրային համակարգը գնահատելու և  անհամաչափության աստիճանը ցույց տալու համար:Հասակի վերլուծության սարքը, որն ունի այլ անվանումներ, ինչպիսիք են՝ կեցվածքի վերլուծության սարքը կամ պաստերո գրաֆիայի սարքը,Ֆոտոգրամետրիայի տեխնոլոգիան օգտագործելով՝ այն գնահատում է հասակի բնութագրերը, ողնաշարի և մարդու կմախքի աննորմալությունները, մարդու հասակի կմախքի ասիմետրիկությունը և մարդու մարմնի առանցքի շեղումները:Այս սարքը նախագծված է մարդու կեցվածքը բարձր ճշգրտությամբ լիարժեք գնահատելու, կմախքի անոմալիաների քանակությունը գնահատելու համար, ինչպիսիք են դեպի առաջ թեքված  գլուխը, կիֆոզը, լորդոզը, ուսի կախվածությունը, ազդրի կախվածությունը , ծնկի վիճակը և այլն, և վերջապես տրամադրելու մասնագիտացված զեկույց: Այս սարքը ներառում է թվային տեսախցիկ, ռաստերային տրամաչափման էկրան և հարակից սարք՝ որպես օգտատիրոջ հասարակ կապ: Այս սարքի գործնական և ողջունելի առանձնահատկություններից մեկն այն է, որ առանց վնասակար ռենտգենյան ճառագայթների օգտագործման, այն կարող է ճշգրիտ և արագ ներկայացնել հետազոտողի հասակի շեղումները ամբողջական զեկույցի և համեմատության տեսքով այս աննորմալությունների նորմալ չափերի  հետ:

Սոֆթվերները , որոնք համարվում են Փայաթեքի մյուս արտադրանքները, ներառում են բժշկական ներդիրների նախագծման ծրագրակազմ և համապարփակ սկանավորման ծրագրակազմ:

PT-InsoleDesign բացառիկ ներդիրներ CAD/CAM տեխնոլոգիայով նախագծելու համար, առաջին քայլում ոտքի սկանավորումն իրականացվում է ներբանների ճնշման սկանավորման հարթակների կամ 3D սկաներների կամ երկուսի միջոցով:Այնուհետև, երկրորդ փուլում , սկանավորման արդյունքները փորձագիտական ​​ախտորոշման և նկատառումների հետ միասին օգտագործվում են որպես բժշկական ներդիրների նախագծման սոֆթվերների մուտքագրում:Ի լրումն համապատասխան ախտորոշիչ համակարգերի և բժշկական ներդիրների պատրաստման  համար հուսալի CNC մեքենաների, այս աշխատանքի համար ներդիրների նախագծման համապատասխան և հատուկ սոֆթվերը ,ամենամեծ ազդեցությունն ունի ներբանի  ավելի ճշգրիտ ձևավորումը արագացնելու համար:

Payafnavaran ներդիրների նախագծման ծրագրաշարի հիմնական նպատակն է պարզեցնել և արագացնել ներդիրների նախագծման գործընթացը տեխնիկական օրթոպեդների համար և ստեղծել ներդիրների առցանց պատվերների ցանց՝ ներդիրների դիզայնի փորձագետներին միմյանց հետ կապելու ամբողջ Իրանում:Այս ծրագրաշարի առավելությունն իր մրցակիցների նկատմամբ այն է, որ ունի բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են տեխնիկական օրթոպեդիկ մասնագետին ներդիրների ձևավորման համար:Այս գործիքները վերջին տարիներին ավելացվել և թարմացվել են այս ծրագրաշարում՝ «Փայա ֆանավարան» ընկերության հետազոտական ​​և մշակման թիմի փորձով և այս ընկերության տեխնիկական օրթոպեդ գործընկերների բազմամյա փորձերի շնորհիվ:

Բացառիկ ներդիրների նախագծման ծրագրաշար PT-InsoleDesign՝ տեխնոլոգիայով

Բժշկական ներդիրների արտադրության մեքենան «Փայաթեք» ընկերության մեկ այլ արտադրանք է:Ներդիրի ձևավորման սարքը  օգտագործվում է տարբեր չափերի և խտության բժշկական ներդիրներ արտադրելու համար:Այս սարքը երեք առանցքով պտտվող սարք է, որն արտադրվում է բժշկական ներբանների կամ կոշիկի արտադրողների ոլորտի մասնագետների օգտագործման համար: Քանի որ PT-Mill սարքը նախատեսված է կլինիկական վայրերում օգտագործելու համար, դրա չափերը այնպիսին  են, որպեսզի անցնեն բնակարանի մուտքի դռնով և բնակարանի վերելակով։Հետևաբար, դրա աշխատանքային չափերը նախատեսված են այդ միավորում զույգ ներդիրներ պատրաստելու համար:Այս սարքի աշխատանքային սեղանի չափսերն են 40 սմ x 40 սմ, իսկ բարձրությունը՝ 12 սմ, որը հարմար է ներբաններ պատրաստելու համար:

Բժշկական ներդիրների արտադրության սարք,Փայա Ֆանավարան Ֆիրդուսի ընկերության արտադրանքից

Հարգարժան ունկնդիրներ շնորհակալություն մեզ ընկերակցելու համար, մինչև հաջորդ հաղորդում, որի ընթացքում կներկայացնենք  Իրանի գիտելիքահենք մեկ այլ ընկերություն: Աստված ձեզ պահապան: