Իրանի ներքին արտադրական կարողությունները (7)
https://parstoday.ir/hy/radio/iran-i177974-Իրանի_ներքին_արտադրական_կարողությունները_(7)
ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»:Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի  շրջանակում  անդրադառնում ենք իրանական ընթացիկ տարվա կարգախոսում նշված ոլորտներին: Նախորդ հաղորդումներում խոսեցինք Իրանի արտադրական կարողությունների մասին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչո՞ւ է ԻԻՀ առաջնորդն անդրադարձել հենց արտադրությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2022 06:24 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «Արտադրության, գիտելիքահենք տնտեսության ու աշխատատեղերի ստեղծման տարի»:Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի  շրջանակում  անդրադառնում ենք իրանական ընթացիկ տարվա կարգախոսում նշված ոլորտներին: Նախորդ հաղորդումներում խոսեցինք Իրանի արտադրական կարողությունների մասին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչո՞ւ է ԻԻՀ առաջնորդն անդրադարձել հենց արտադրությանը:

Իրանի առաջնորդի կողմից ամեն տարվա համար որևէ կարգախոս հռչակելու նպատակը տարվա ընթացքում առաջնահերթությունների սահմանումն ու կառավարության աշխատանքի ուղղորդումն է: Կարգախոսն ընտրելիս, ի նկատի է  առնվում տվյալ պահին գոյություն ուենցող ամենակարևոր խնդիրը:  

Իրանական 1370-ականների  վերջին երկու տարիներին և 1380-ականների սկզբին  (1990-2000-ականներ) տարվա կարգախոսն ուներ ավելի շատ կրոնական, մշակութային ու սոցիալական ուղղվածություն: Սակայն 1390-ականներին (2010-ականներ) ոչ տնտեսական կարգախոս է  հայտարարվել միայն 1394 թվականին (2015թ.): 1380-ականների (2000-ականներ) կեսերից սկսած, երկրի տնտեսության վրա գործադրվող արտաքին ճնշումների  ազդեցությունն արդեն զգալի էր մարդկանց կյանքի վրա: 1390-ականների (2010-ականներ) սկզբի  երկու տարին ԻԻՀ առաջնորդը սկսեց տնտեսական խնդիրներն ընտրել որպես տարվա կարգախոսների հիմնական առանցք, քանի որ հասկացել էր, որ թշնամիները հուսահատվել են Իրանի նկատմամբ ռազմական քայլերի ձախողումից և կենտրոնացել են տնտեսական խնդիրների և ճնշումների վրա, փորձելով տարածություն առաջացնել ժողովրդի ու կառավարության միջև: Ուստի ԻԻՀ առաջնորդը շեշտը դրեց տնտեսական հարեցրի վրա:

Իրանական 1397թ /2018/ Ռազավի սրբավայրի ուխտավորների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդն անդրադառնալով տարվա կարգախոսի ընտրման նպատակին, նշեց. «Տարվա կարգախոսների ընտրության նպատակները գործադիրի ու պաշտոնայների աշխատանքն ուղղորդելն է և հասարակության կարծիքին ուշադրություն դարձնելը»:

 Դա նշանակում է, որ բացի որոշումներ կայացնող պաշտոնյաներից, անհրաժեշտ է հաշվի առնել նաև հասարակական կարծիքը: Այսինքն՝ եթե տարվա կարգախոսի հիքմում ներքին արտադրությանն աջակցելն է, կառավարության քաղաքականությունը պետք է լինի աջակցությունը հայրենական արտադրությանը: Իսկ հասարակությունն իր հերթին պետք է ու  ունենա անհրաժեշտ գիտելիքներ և նույնպես աջակցի հայրենական արտադրությանը:

Առաջնորդի կողմից ընտրված տնտեսական կարգախոսներն ունեն մի քանի առանձնահատկություն:

Դրանց հիմքն աջակցությունն է: Հաշվի առնելով երկրի հնարավորությունները, ԻԻՀ առաջնորդը կարևորում է աջակցությունն արտադրությանը: Իսկ դա իր հերթին կարող է նպաստել փակված ոլորտների վերագործարկմանը, զարգացնել գործող ոլորտներն ու ստեղծել նորերը: Եվ քանի որ երկրի տնտեսության տարբեր ոլորտներում առկա են բազմաթիվ անտեսված հնարավորություններ, հետևաբար աջակցությունը շատ կարևոր է:

Երկրորդ հերթին՝ կարգախոսները կարևորում են դիմակայությունը, հատկապես անօրինական պատժամիջոցներին: Հատկապես վերջին տասնամյակում, ԱՄՆ-ն աննախադեպ պատժամիոջցներ է կիրառել Իրանի դեմ: Ու թեև պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները մշտապես եղել են օրակարգում, սակայն ԻԻՀ առաջնորդը կարևորում է դրանց չեզոքացումը: Դա նշանակում է, որ դիվերսիֆիկացնելով տնտեսությունը և հոզորացնելով այն, պետք է շրջանցել պատժամիջոցները և թույլ չտալ, որպեսզի թշնամին կարողանա վնաս հասցնել Իրանի տնտեսությանը:

Մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ընտրված կարգախոսներն աջակցում են զարգացմանը:  ԻԻՀ առաջնորդի համոզմամբ, երկրի առաջընթացի ու զարգացման ճանապարհը տնտեսության ներքին կարողություններին ուշադրություն դարձնելն է։ Ու թեև առաջնորդը կարևորում է այլ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, նա համոզված է, որ այդ համագործակցությունը պետք է իրականացվի ուժեղ դիրքերից և հնարավոր լինի ոչ միայն ապրանք ներկրել այլ նաև արտահանել։

Չորրորդ՝ կարգախոսների ընտրությունը վկայում է, որ առաջնորդը հավատում է այդ խնդիրների լուծմանը: Եթե նա խոսում է արտադրության զարգացման մասին, նա հավատում է, որ դա  շատ կարևոր է: Եթե ընդգծում է գիտելիքահենք տնտեսության զարգացման անհրաժեշտությունը, դա նշանակում է, որ նա հավատում է գիտության և գիտելիքի կարևորությանը:

Հարկ է  նշել, որ իշխանական համակարգում ԻԻՀ առաջնորդն ամենից շատ է տեղյակ կառավարության ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների մասին և դրանք համարում է  երկրի գլխավոր խնդիրները: Իսկ թշնամին փորձում է շահարկել այդ խնդիրները: Հետևաբար, առաջնորդի կողմից վերջին տարիներին ընտրված կարգախոսները վերաբերում են հիմնականում տնտեսական խնդիրներին, որպեսզի կառավարությունները կենտրոնանան դրանք հաղթահարելու վրա:

Ուսումնասիրելով տարբեր տարիների համար ԻԻՀ առաջնորդի կողմից ընտրված կարգախոսները, կարելի է  հասկանալ, որ նա շատ լայն է ընկալում տնտեսությունը և մասնավորապես՝ արտադրությունը:   ԻԻՀ առաջնորդն իրանական 1390 թվականն (2011թ.) անվանեց «Արտադրության ջիհադի» տարի, և  ազգային արտադրությունը, տնտեսությունը և դիմադրողական տնտեսությունը, իրանական ապրանքներին աջակցությունը, արտադրության բումը, արտադրության   թռիչքը, աջակցությունն արտադրությանը և խոչընդոտների վերացումը դարձան տարբեր տարիների համար կարգախոսի ընտրման հիմք:

Վերջին տարիներին ԻԻՀ առաջնորդի ամանորյա ուղերձներում կարևորվում են տնտեսական հարցերը և արտադրությունը, ինչը վկայում է, որ նա կարևորում է տնտեսությունը: Նրա տեսանկյունից, տնտեսությունը պետք է դիտարկել  ավելի մեծ հորիզոնով:

Առաջնորդի շեշտադրման հարցում կարոր դերակատարություն են ունեցել նաև հասարակության կարիքները և ավելի վաղ արված քայլերն ու դրանք ավարտին հասցնելուն ուղղված ջանքերը:

Իհարկե, «Հեղափոխության երկրորդ քայլի» վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի ուղերձում ասված է, որ քայլեր ձեռնարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել դինամիկ տնտեսության կարևորությունը, ինչը կախված է արտադրության հզորացումից: Արտադրության հզորացումն իր հերթին  նպաստում է տնտեսության զարգացմանը և կառավարության համար դառնում է հնարավորություն՝ օպտիմալ կերպով օգտագործելու ներքին կարողությունները:

Արտադրությունը երկրի տնտեսության զարգացման հիմքն է, իսկ «որակյալ ներքին արտադրությունը» նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացմանը: Դա պատժամիջոցների չեզոքացման ուղիներից մեկն է:

Իրանում ներքին արտադրությունը դիմադրողական տնտեսության հենասյուներից մեկն է:

Ինչպես նշել է  ԻԻՀ առաջնորդը «Ուժեղ տնտեսության, հզոր, վստահելի ու ինքնաբավ արտադրության շնորհիվ  մենք կարող ենք  շարժվել, գործել, արժևորել ազգային արժույթը, բարձրացնել մարդկանց գնողունակություն...; Իսկ առանց հզոր տնտեսության մենք ոչ արժանապատվություն կունենանք, ոչ անվտանգություն։ Սրանում է տնտեսության կարևորությունը»։

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը:Աստված ձեզ հետ: