Պայծառ ապագա(42)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք իսլամական հեղափոխության հաղթանակից հետո իշխանության ոլորտում համաշխարհային դիսկուրսի փոփոխությանը և հոգևոր արժեքների տարածմանը:
Բարև ձեզ թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը: Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումները՝ իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։
Իսլամական մտածողությունը վերածնելով իսլամական հեղափոխությունը ընդգծեց իսլամի և մուսուլմանների դերը տարբեր ոլորտներում և իսլամական ինքնության տարրը դրեց որպես ընդունված իրողություն Արևմուտքի համընդհանուր ինքնության դեմ: Միջնադարից հետո արևմտյան քաղաքակրթության պատմության ընթացքը ուրվագծվեց գիտության և կրոնի առճակատման ուղղությամբ, և դա հիմք ստեղծեց ժամանակակից մարդու մոտ կրոնի հանդեպ ատելության համար, այնպես, որ մարդկության առաջին գիտական նվաճումների բացահայտմամբ, նոր դարաշրջանում սկսվեց կրոնը նսեմացնելու գործընթացը։ Իսլամական հեղափոխության ձևավորմամբ աշխարհը դիմեց կրոնին ընդհանուր իմաստով։ Իսլամական հեղափոխությունը այլ կրոնների հետևորդներին մղեց պայքարել և հպարտանալ իրենց բարեպաշտությամբ: Իսպանացի փիլիսոփա պրոֆեսոր Իսմայիլ Կիլբեսն ասում է.«Կրոնը հարություն է առել, եկեղեցիները վերածնվել են...; Այս ամենը այն նոր հրավերի արդյունքն է, որը Իմամ Խոմեյնին սկսեց իր կրոնական հեղափոխությամբ համաշխարհային հանրության մտքերի ու մտածելակերպի ասպարեզում»։ Մեքսիկացի քրիստոնյա եպիսկոպոսը ասում է.«Ձեր առանձնահատուկ պատիվն է, որ կարողացաք աշխարհում կյանքի կոչել հավատը, և ամենից առաջ՝ համադրել երկրի կառավարումը կրոնի հետ։ Մենք՝ քրիստոնյաներս, մարդկանց մեջ հավատք պահպանելու ունակություն չունենք, որովհետև մարդիկ մեզ այլևս չեն վստահում։ Ավելին, մենք չկարողացանք կրոնը համատեղել պետականության հետ»: Իսլամական հեղափոխության միջազգային ձեռքբերումներն այնպիսին են, որ ոչ մի մտածող չի կարող ժխտել ու պարզապես անտեսել այն: Այս ձեռքբերումների շրջանակն այնքան ընդգրկուն է, որ ընդգրկում է ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ՝ Հարավարևելյան Ասիայից մինչև Աֆրիկա և Լատինական Ամերիկա: Մյուս կողմից, բացի այս ազդեցությունից, իսլամական հեղափոխությունը փոխեց նաև միջազգային համակարգի դաշտը և այն կառավարող կանոններն ու հարաբերությունները, և մարտահրավեր նետեց այն կառավարող սկզբունքներին ու հարաբերություններին և այս դաշտում առաջ քաշեց աստվածային և հոգևոր տեսակետ ու միտք։ Այն անհերքելի ազդեցությունը, որ հստակ երևում է Անգլիայի ժամանակի վարչապետի (Մարգարեթ Թետչեր) խոսքերում:

Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը 1980-ականներին իսլամական հեղափոխության մասին իր մեկնաբանություններում ասել է.«1980-ականներին մենք՝ արևմուտքցիներս, չենք վախենում Խորհրդային Միության և նրա արբանյակների ռազմական տեխնիկայից և մարտական գործիքներից, քանի որ եթե Արևելյան բլոկը և Վարշավայի պայմանագրի անդամները զինված լինեն ավերիչ ու կործանարար զենքերով, մենք ևս հագեցված ենք ժամանակակից և առաջադեմ զինատեսակներով, սակայն վախենում ենք Իրանի հեղափոխության իսլամական մշակույթի առկայությունից»: Իսլամական հեղափոխության համաշխարհային ազդեցությունը վերադառնում է նրա ուսմունքներին: Այս հեղափոխությունը ոչ թե աշխարհի մեկ տարածաշրջանի մարդկանց ցանկությունն էր, որ սահամանափակվեր դրանում, այլև իսլամի և Աստծո մարգարե Մուհամմեդի գերդաստանի ուսմունքներով այն ձեռք բերեց գլոբալ և անդրտարածաշրջանային չափեր և հատելով ազգային ու տարածաշրջանային սահմանները՝ նրա համբավը դարձավ համաշխարհային, իսկ ձեռքբերումները՝ տարածվեցին աշխարհով մեկ։ Իսլամական հեղափոխությունը ձևավորվեց կրոնական արժեքների հիման վրա և մի աշխարհում, որտեղ կառավարությունների միջև հարաբերությունները հիմնված էին նյութական շահերի և բարոյականության և քաղաքականությունից կրոնի տարանջատման վրա, այն ներմուծեց նոր ոչ նյութական արժեքներ, ինչպիսիք են հոգևոր ու և բարոյական արժեքները, որպես նոր դիսկուրս միջազգային համակարգում: Այնպես որ ամերիկացի նշանավոր քաղաքական գործիչներից «Դանիել Պաիզը» դա խոստովանեց և իսլամական հեղափոխության կրոնական վերածննդի դերի մասին մատնանշեց.«Պետք է խոստովանենք, որ մինչև իսլամական հեղափոխությունը մենք որևէ տեղ չէինք տալիս կրոնական մտքերին»։ Իր կրոնական բնույթի պատճառով իսլամական հեղափոխության գաղափարախոսությունն ունի աստվածապաշտության և հավատքի, անկախության, հավասարության, ազատության և արդարության տարբեր կողմեր: Այս կետը, որը ներկայացնում է երկրների և նրանց արտաքին հարաբերությունների կառավարման նոր ձևը, հեղափոխության հաղթանակից հետո տարիների ընթացքում կարողացել է գտնել անթիվ համախոհներ՝ լայն զանգվածներից մինչև էլիտաներ և նույնիսկ քաղաքական էլիտաներ ամբողջ աշխարհում։ Այս տեսակետը լուրջ մարտահրավերներ ստեղծեց Արևմուտքի համար աշխարհի տարբեր ծայրերում և ժամանակի ընթացքում դրա ինտենսիվությունը մեծացավ։ Այս կերպ Իսլամական հեղափոխության բնույթը, գաղափարախոսությունը և առաջնորդությունը կարողացավ ստեղծել իսլամական ֆունդամենտալիստական շարժումներ կամ ակտիվացնել նախկին պասիվ շարժումները աշխարհի տարբեր ծայրերում, հատկապես իսլամական աշխարհում:
Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնին կարծում էր, որ իսլամի օրենքները վերժամանակային և վերտարածական են և պատասխանում են բոլոր մարդկանց բոլոր դարաշրջանների կարիքներին»: Իմամ Խոմեյնին ասում է.«Այն քաղաքականությունը, որը ուժի մեջ էր իսլամի սկզբնական ժամանակաշրջանում, համաշխարհային քաղաքականություն էր: Իսլամի մարգարեն աշխարհին դեպի իսլամ էր հրավիրում: Եվ նա հրավիրեց իսլամական քաղաքականություն և ձևավորեց իշխանություն»։ Աստված Ղուրանում Մուհամմեդ մարգարեին ասում է.« Եվ մենք ձեզ չուղարկեցինք միայն որպես ողորմություն աշխարհների համար»: Այս հիմունքներով Իմամ Խոմեյնին համոզված է.«Այսօր աշխարհը ծարավ է Մուհամմեդի իսլամական մաքուր մշակույթին»: Observer շաբաթաթերթն էլ այս համատեքստում գրեց.«Իմամ Խոմեյնին հին մարգարեների հետ հավասար մարդ է, ովքեր աշխարհին հրավիրել են հետևել կրոնական սկզբունքներին...»: Խորհրդային Միության փլուզումից առաջ միության վերջին առաջնորդ Գորբաչովին ուղղված Իմամ Խոմեյնիի նամակը, նույնպես գրվել է Մուհամմեդ մարգարեի առաքելության համընդհանրության շրջանակներում։ Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդն այս պատմական նամակում դիմել է Գորբաչովին.«Հարգելի պարոն Գորբաչով, ես հիմա խնդրում եմ ձեզ լրջորեն հետաքննել իսլամը, և դա ոչ թե իսլամի և մուսուլմանների կարիքն է ձեզ համար, այլ իսլամի բարձր և համամարդկային արժեքների պատճառով, որոնք կարող են մխիթարության և փրկության միջոց լինել բոլոր ազգերի համար...»: BBC հեռուստաալիքը խոստովանել է, որ «այն, ինչ տեղի ունեցավ Իրանում 1979 թվականին, շրջադարձային կետ էր ոչ միայն իրանցիների, այլև համաշխարհային բոլոր կրոնների համար: Բեկումնային պահ, որն ազդարարում է ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վերադարձը դեպի կրոնական ֆունդամենտալիզմ: Ամբողջ աշխարհում այլ կրոնների հետևորդները, ինչպիսիք են քրիստոնեությունը, հուդայականությունը և հինդուիզմը, նույնպես դիմել են կրոնական ֆունդամենտալիզմին»... Անգլիացի հայտնի սոցիոլոգ Էնթոնի Գիդենսը գրում է.«1980-ականների սկզբից և իսլամական հեղափոխությունից հետո աշխարհի ընդհանուր գործընթացը հակադարձ ընթացք է սկսել և կրոնական դառնալու ուղղությամբ է ընթանում»։ Daily Telegraph թերթն ընդգծել է, որ «մինչև 25 տարեկան 10 մարդուց մեկը լքել է քրիստոնեությունը և ընդունել իսլամ»։ Իսկ ըստ նույն թերթի, «հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդների շրջանում օրեցօր ավելանում է դեպի իսլամի միտումը»։ Իրանի իսլամական հեղափոխությունը համաշխարհային ասպարեզ է դուրս եկել՝ նպատակ ունենալով հաստատել իսլամի վրա հիմնված համակարգ և կիրառել իսլամական սկզբունքները կառավարության ձևավորման գործում և մերժել արևմտյան համակարգերը կառավարող կառուցվածքն ու սկզբունքները: Այս հեղափոխությունը մերժեց կրոնի տարանջատումը քաղաքականությունից և ձգտեց վերակենդանացնել կրոնը և բարոյական սկզբունքները հասարակության, քաղաքականության և կառավարման ոլորտում: Նաև Իսլամական հեղափոխությունը, իսլամական արժեքները վերակենդանացնելով հանդերձ, ամբողջ աշխարհում աշխուժացրեց քաղաքական իսլամի միտքը, այնպես որ որոշ մահմեդական մտածողներ, այդ թվում «Ահմադ Հուբերը», այս հարցին վերաբերվում են հետևյալ կերպ.«Իմամ Խոմեյնին քաղաքականացրել է մուսուլմաններին՝ նախագծելով իսլամի իրական չափերը և ստեղծել ու ընդլայնել է քաղաքական միտքը մուսուլմանների շրջանում»: