Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(84)
https://parstoday.ir/hy/radio/iran-i178054-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում(84)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկել ենք Քարբալա 5 օպերացիայից հետո քաղաքական և դաշտային զարգացումները և երկու գերտերություններ՝ Արևմուտքի ու Արևելքի ու նրանց արբանյակների կողմից Սադամի ռեժիմին ցուցաբերված աջակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2022 05:05 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկել ենք Քարբալա 5 օպերացիայից հետո քաղաքական և դաշտային զարգացումները և երկու գերտերություններ՝ Արևմուտքի ու Արևելքի ու նրանց արբանյակների կողմից Սադամի ռեժիմին ցուցաբերված աջակցությունը։

1986 թվականին ռազմական հաղթանակներ տանելով՝ ԻԻՀ-ն հօգուտ իրեն փոխեց պատերազմի քաղաքական-ռազմական հավասարակշռությունը։ Այս գործընթացում Իրանի գերակա դիրքը ցույց տվեց, որ նա ունի անհրաժեշտ հնարավորություններ՝ պատերազմի հավասարակշռությունը փոխելու և այն հօգուտ իրեն կայունացնելու համար։ Ըստ էության, այդ գերակայության հետևանքով ստեղծված իրավիճակն Իրաքի տարածաշրջանային և համաշխարհային աջակիցների անհանգստության հիմնական պատճառն էր և միևնույն ժամանակ խանգարում էր նրանց անտեսել Իրանի իրավացի խնդրանքները։ 1986-ին, իսկ հետո՝ 1987-ին պատերազմի յուրահատկություններից էր համարվում Իրանի գերակա դիրքի վրա ազդելու և դրանով իսկ պատերազմի ավարտի նախապատրաստման նպատակով իրավիճակը վերահսկելու և պատերազմի քաղաքական և ռազմական զարգացումների գործընթացի վրա ազդելու հարցով Ամերիկայի և ԽՍՀՄ-ի դերակատարության մեծացումը: Քարբալա 5 մեծ գործողությունից հետո քաղաքական և դաշտային հարթակում Սադդամի վարչակարգը միջոցներ ձեռնարկեց՝ փոխելու պատերազմի հավասարակշռությունը։ Ռուսական, ամերիկյան և եվրոպական զենքերով իրանական նավթատար տանկերն ու առևտրային նավերը թիրախավորելով՝ Սադդամի ռեժիմը փորձեց նվազեցնել ճնշումը իրաքյան բանակի վրա մարտի դաշտում՝ միջազգայնացնելով պատերազմը՝ արևմտյան և արևելյան ուժերին դեպի Պարսից ծոց քաշելով: Այդ ուղղությամբ Իրաքի բռնապետն ընդլայնեց հարձակումները քաղաքների և արդյունաբերական, տնտեսական և քաղաքային ենթակառուցվածքների վրա՝ հեռահար հրթիռներով և հեռահար կործանիչներով: Երկու գերտերություններ՝  Արևմուտքի և Արևելքի նավերի և նրանց արբանյակների Պարսից ծոց մտնելով Սադամին հաջողվեց մեծապես ընդլայնել պատերազմն ու ճնշումը ԻԻՀ-ի վրա։ Նոր իրավիճակի հայտնվելը պատճառ դարձավ, որ Իրաքին ցուցաբերվող քաղաքական, տնտեսական ու ռազմական աջակցության ավելացմամբ՝ պատերազմում Իրանի հաղթանակը կանխարգելելու փորձը առավել քան երբևէ դրսևորվի, որպես տարածաշրջանային երկրների և մեծ տերությունների վարքագիծն ու գործունեությունը կարգավորող տրամաբանություն: Ճապոնիայից Kizai թերթն այդ մասին գրում է.«Իրանա-իրաքյան պատերազմը վերջին ամիսներին շարունակվում է հօգուտ Իրանի, և թեև երկու գերտերությունները հայտարարել են, որ իրենք չեզոք են պատերազմում, սակայն որոշել են արգելափակել Իրանին ներկայիս պատերազմական վիճակում։ Երկու գերտերությունները փորձում են թույլ չտալ Իրանին հաղթել Իրաքի դեմ պատերազմում»։

Իրաքի Բաասական ռեժիմի պատերազմն Իրանի դեմ

Իրաքին աջակցելու երկու գերտերությունների ջանքերը բացատրելիս ճապոնական այս թերթն անդրադառնում է Կոմունիստական Կուսակցության Կենտկոմի անդամի գլխավորած խորհրդային բարձրաստիճան պատվիրակության Բաղդադ կատարած  այցին և Սադամի հետ հանդիպմանը, որը հանգեցրեց Խորհրդային Միության և Իրաքի միջև կնքված 15-ամյա պայմանագրի նորացմանը։ Թերթը նաև անդրադառնում է ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ռեյգանի հատուկ բանագնաց Ռիչարդ Մերֆիի Բաղդադ կատարած այցին։ Իրանը ոչ միայն ռազմաճակատներում հաղթանակից քաղաքական առավելությունների հասնելու համար շատ ծանր վիճակում էր, հատկապես Քարբալա 5 գործողությունից հետո, այլև բախվեց ստատուս քվոյի պահպանման բազմաթիվ խնդիրների: Այլ կերպ ասած, Իրանը կանգնած էր հնարավորությունների, սահմանափակումների, վտանգների առաջ, որոնք շատ դժվարացնում էին այս իրավիճակից դուրս գալու որոշումը։ Guardian թերթի վերլուծությունն այս առումով հատկանշական է.«Որքան շատ է Իրանը առաջադիմում պատերազմում, այնքան ավելի մեկուսանում է միջազգային ասպարեզում։ Դրա շատ վառ օրինակը ԱՄՆ-ի և Խորհրդային Միության փաստացի դիրքավորումն է՝ մի կողմից համակարգման, մյուս կողմից՝ Իրաքի կողքին մրցակցության համար»: Իրականում Իրանի գերակա դիրքի առաջխաղացումը մեծացնում է ռիսկերն ու մտահոգությունները, արդյունքում՝ Իրանի վրա ճնշումների ուժեղացման անհրաժեշտությունը։ Այնպես որ որ ԱՄՆ-ԽՍՀՄ համագործակցությունն ու աջակցությունն Իրաքին զգալիորեն ավելացավ, և որն արտացոլվեց նաև լրատվական դաշտում։ Այս մասին Լոնդոնի Times-ը գրում է.«ԱՄՆ-ի և խորհրդային ընկալումները բացահայտում են նրանց մտահոգությունը՝ զսպելու պատերազմը, ինչը Իրանի պաշտոնյաներն անվանում են պատեհապաշտություն՝ նավթով հարուստ Պարսից ծոցի տարածաշրջանում գերտերությունների ազդեցությունն ընդլայնելու նպատակով: Վերջերս և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը ավելի բարենպաստ դիրքորոշում են որդեգրել Իրաքի և արաբական աշխարհի նկատմամբ»։ Իրականում, ոչ միայն իրաքյան Բաասական բանակն էր դիմակայում Իրանին, այլև երկու գերտերություններ՝ Արևմուտքը և Արևելքը, և նրանց արբանյակները շարվել էին Իրանի դեմ՝ Սադդամի Բաասական ռեժիմին ցուցաբերելով քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցություն: Այս աջակցության քողի տակ Սադամը փորձեց վերականգնել բաասական բանակի ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը։ Քարբալա 5 օպերացիայից և ցամաքային գործողությունները շարունակելու Իրանի կարողության բացահայտումից հետո Իրաքի Բաասական ռեժիմը որոշեց հիմնարար փոփոխություն կատարել իր ռազմական իրավիճակում: Դրա հիման վրա Բաասական բանակի ստորաբաժանումների 20-ից 30 բրիգադներ հետ քաշվեցին տարբեր պաշտպանական շրջաններից և սկսեցին վերապատրաստվել ու վերակազմավորվել։ Նման գործողությամբ ստեղծվեց հարվածային ուժ՝ «ուժ և ազատ ուժ» ձևավորելու իրաքյան բանակի համար՝ իր հերթին ընդլայնված նախագահական էլիտար ստորաբաժանումների հետ միասին։ Սադամն այս կերպ փորձում էր իր պաշտպանական քաղաքականությունը վերածել հարձակողական ռազմավարության։ Այս որոշումը մեծ քայլ էր Իրաքի Բաասական վարչակարգի մարտական ​​ուժը փոխակերպելու ուղղությամբ։

ԻԻՀ-ի դեմ իր ռազմական հզորությունը վերականգնելու Իրաքի Բաասական ռեժիմի փորձը

ԻԻՀ-ի ճակատում նույնպես զարգացումներ եղան մարտական ​​պատկերը փոխելու ուղղությամբ։ Քարբալա 5 և Քարբալա 8 գործողություններից հետո ԻՀՊԿ-ի հրամանատարները հետազոտելով պարզեցին, որ հարավային ճակատներում այլևս չկա հարմար տարածք՝ այն գրավելու նպատակով նոր նախաձեռնություններ կիրառելու համար։ Որովհետեւ իրանցի մարտիկները Աբադանի թերակղզուց գործողություններ էին իրականացրել մինչեւ Հորի շրջան, եւ այլեւս հարմար հող չկար այն օգտագործելու Բաասական թշնամու դեմ։ Եթե ​​այս հատվածներում գործողություն լիներ, ապա Իրանի մարտական ​​ստորաբաժանումները հակառակորդին շրջապատելու ու շրջանցելու փոխարեն պետք է օգտագործեին ճակատային գրոհը, ինչի դեպքում դժվար կլիներ հաջողության հասնել: Շրջապատման մեթոդով հարձակման մեջ իսլամի մարտիկներն ունեին հնարավորություն ներգրավվել հակամարտությունների և մարտերի մեջ՝ շրջապատելով և կտրելով թշնամու ուժերը՝ Բաասական բանակին ուղղակիորեն դիմակայելու փոխարեն: Երբ ավարտվեց «Քարբալա 5» օպերացիան, ուսումնասիրելով հարավային ճակատների տեղանքը, պարզ դարձավ, որ այս հատվածում օգտագործելի հող և տարածք չկա պաշարման մեթոդով հարձակում իրականացնելու համար։  Փոխվեց Իրանի օպերատիվ քաղաքականությունը եւ մարտական ​​ռազմավարությունը։ Հյուսիսային ճակատին ուշադրություն դարձնելու հիմնական նպատակն էր նախաձեռնություն ձեռք բերել Իրաքի տարածքի այս հատվածում՝ կարևոր և արժեքավոր ռազմական նպատակներին հասնելու համար, ինչպես նաև նպաստել իրաքյան ուժերի ցրմանը և Իրաքի հարավային ճակատներում տեղակայված ուժերի մի մասի տեղափոխմանը դեպի հյուսիս՝ Բաասական բանակի ուժերի խտությունը հարավային ճակատում թեթևացնելու համար: Այս մոտեցման փոփոխությամբ,հիմնական մարտադաշտը հարավային ճակատից հյուսիս-արևմուտք տեղափոխելուց հետո, Իրանի առաջին լայնածավալ հարձակումը երկրի արևմտյան ճակատի վրա, 1987 թվականի ապրիլի 14-ին Քարբալա 10 գործողության պլանավորումն ու իրականացումն էր Մավութ առանցքում: Այս օպերացիան ծրագրվել և իրականացվել է ԻՀՊԿ-ի կողմից և եղել է կանոնավոր և անկանոն գործողությունների համադրություն։

Քարբալա 10 օպերացիան եղել է կանոնավոր և անկանոն գործողությունների համադրություն

Իրաքյան Քուրդիստանի հայրենակցական միության ուժերի օգնությամբ Ռամազան ճամբարը ծրագրել և իրականացրել է գործողության անկանոն մասը, որը կոչվում է Ֆաթհ ​​5, Սուլեյմանիա քաղաքի հյուսիսային շրջանում, որը կոչվում է Յաղսմար՝ որպես Քարբալա 10 գործողության լրացում։ Նրանք պետք է ոչնչացնեին իրաքյան Բաասական բանակի երկու բազա և միացնեին Հայրենասիրական միության ազդեցության տակ գտնվող տարածքը Նաջաֆ բազայի տարածքին, որը ղեկավարում էր գործողության կանոնավոր մասը։

Այս գործողության մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ թողարկման ընթացքում։ Մինչև հաջորդ հանդիպում Աստված ձեզ պահապան։