Խինդ ու խրատի ծաղկաստանում (12. Վատ բնավորություն)
Թագավորը, ով կեղեքում է ժողովրդին և անտեսում ժողովրդի ցավը, նրա իշխանությունը կկործանվի և այլևս չի ունենա ժողովրդի աջակցությունը։ Այս դեպքում նրա իշխանությունը կտապալվի նույն մարդկանց ձեռքով։
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Այսօր Ձեզ կպատմենք մի գեղեցիկ հեքիաթ Սաադիի Գոլեստան գրքից: Իրանցի գրող, բանաստեղծ Սաադին ապրել է 12-13-րդ դարերում (հիջրեթի 7-րդ և 8-րդ դարերում): Նրա գերեզմանը գտնվում է Շիրազ քաղաքում։ Գազելի և միստիկայի սիրահարները մեծապես վայելել են այս մեծ բանաստեղծի ստեղծագործությունները:
Սաադին իրանցի մեծանուն բանաստեղծ և գրող է, և ունի բազմաթիվ երկրպագուներ ամբողջ աշխարհում: Սաադին, անկասկած, պարսկերենի առաջին հինգ բանաստեղծներից մեկն է և Իրանի մեծագույն բանաստեղծներից մեկը, ում խոսքի գեղեցկությունն ու պերճախոսությունը չափածո և արձակում աննման են և բոլորին հայտնի: Սաադիի գազելները բարոյականության և միստիկայի մասին շատ գեղեցիկ և գրավիչ են, և մինչ այժմ ոչ ոք չի կարողացել գրել այդքան գեղեցիկ գազելներ։ Այս մեծ բանաստեղծի գրքերը, այդ թվում՝ նրա Գոլեստան գիրքը թարգմանվել են եվրոպական լեզուներով։ Հեքիաթը, որը քիչ անց կներկայացնենք ձեզ, Սաադիի Գոլեստան գրքից է և օգտագործվում է, երբ մարդ չի խղճում իր ենթականերին և չի հարգում բարոյական ու մարդկային սկզբունքները մյուսների նկատմամբ։
*************
Սաադին «Գոլեստանի» առաջին գլխի 6-րդ հեքիաթում ասում է. «Իրանի թագավորներից մեկի մասին պատմում են, որ նրա օրոք որոշ ժամանակ խնդիրներ են առաջանում և նրա գանձարանը դատարկ է մնում, և թշնամիները ճնշում են գործադրում նրա վրա: Այս դրության մեջ նրա համար կարդում են Շահնամե գրքից որոշ տողեր Ֆերեյդունի ժամանակների մասին: Վեզիրը հարցրեց թագավորին. «Գիտե՞ս, թե Ֆերեյդունը, որ չուներ գանձ, երկիր ու ծառա չուներ, ինչպես երկիր գրոհեց»։ Եվ նա շարունակեց. «Ինչպես լսեցիք, մի խումբ մարդիկ հավաքվեցին նրա շուրջը և սատարեցին նրան, և նա դարձավ թագավոր։ Վեզիրը շարունակեց.- Ո՛վ արքա, որովհետև մարդկանց հավաքվելն է թագավորության պատճառը, ինչո՞ւ ես ժողովրդին զայրացնում ու վշտացնում։ Միթե չե՞ք ուզում ղեկավարել։
Վեզիրը շարունակեց.- Թագավորը պետք է ողորմած լինի, որ մարդիկ հավաքվեն իր շուրջը և բարի լինի, որպեսզի նրա իշխանության հովանու ներքո մարդիկ ապահով ապրեն, իսկ դու այս երկու հատկություններից որևէ մեկը չունես։
Բռնակալը չի կարող թագավորել. Որովհետև գայլից հովիվ լինել երբեք չես կարող սպասել: Թագավորը, որ կեղեքում է և բռնություն է տարածում, նմանում է, որ քանդում է իր թագավորության պատը:
********************
Սաադիի այս պատմությունը մեզ հիշեցնում է վատ բնավորության մասին։ Կպատմեմ ձեզ այն օրվա մասին, երբ տեսա այս գեղեցիկ պատմության կիրառությունն իմ կյանքում։
Ես աշխատում էի գրասենյակում շատ կոպիտ տնօրենի հետ: Նրա աղաղակը միշտ լսվում էր գրասենյակի շենքում։ Նա ամեն օր բղավում ու հանդիմանում էր աշխատողներից մեկին: Բոլորս ատում էինք նրան: Մի օր վշտացած աշխատողներից մեկն ասաց.-Աստված իմ, երանի թե կարողանայի հեռանալ այս գրասենյակից և աշխատել այլ տեղ: Ինձ համար այլեւս դժվար է տանել այս խելագարին։
-Բայց մենք պարտավոր ենք հանդուրժել նրան։ Կամ պետք է հրաժարական տանք, որովհետև եթե դա անենք, գործազուրկ կդառնանք, և պարզ չէ, թե երբ կկարողանանք աշխատանք գտնել, կամ...
-Կամ ի՞նչ:
-Կամ էլ մի բան խորհենք և դաստիարակենք այս տնօրենին:
-Դաստիարակե՞նք: Չեմ հասկանում, թե ինչ նկատի ունես։
-Շատ պարզ է: Մենք պետք է նրան դաս տանք այս պահվածքը թողնելու համար։
-Այո, բայց ինչպե՞ս:
-Ես մի միտք ունեմ և այն իրականացնելու համար ինձ անհրաժեշտ է բոլոր աշխատակիցների համագործակցությունը։ Իսկ եթե միասնական չլինենք, կձախողենք։
*******************
Պատմող- Գործընկերոջս միտքը տարօրինակ էր ու դժվար։ Սկզբում բոլորս դիմադրեցինք, քանի որ վախենում էինք ձախողվել: Եթե մենք պարտվեինք, բոլորս կվտարվեինք։
-Համաձայն եմ:
-Համաձայն եմ:
-Ես նույնպես:
-Ես էլ:
-Բայց...
-Էլ ինչ բայց: Բոլորդ համաձայնեք: Սա միակ ելքն է:
***********
Վատ տրամադրությունը և անհամբեր լինելը կարող են ողջ օրվա ընթացքում խլել մեր ամբողջ էներգիան և հանգեցնել անհավասարակշռության: Բայց ինչու է դա տեղի ունենում, և մենք կարո՞ղ ենք որևէ բան անել դրա դեմ: Այս զգացողությունը կարող է առաջանալ ամենօրյա ամենափոքր իրադարձություններից, օրինակ՝ դուք ուշ եք արթնացել և շտապում եք աշխատանքի գնալ, այնպես որ չկարողացաք նախաճաշել, իսկ հետո խցանվել եք երթևեկության մեջ, և այս իրադարձությունները տեղի են ունեցել ձեզ խանգարելու համար: Այս բոլոր գործոնները հանգեցնում են նրան, որ ձեր արյան ճնշումը մշտապես տատանվի և բարձրանում է սթրեսի հորմոն՝ կորտիզոլի մակարդակը, որը խախտում է ձեր հավասարակշռությունը և ավելի անհանգիստ ու դյուրագրգիռ է դարձնում ձեզ:
**********
Պատմող-Հաջորդ օրը տնօրենը եկավ գրասենյակ։ Ինչպես միշտ, նա առաջինը եկավ մեր սենյակ և ինձ կանչեց ու սովորականի պես բարձր ձայնով ասաց.-Կանաչ թղթապանակն ինձ տուր:
-Միթե քեզ հետ չեմ: Չես լսո՞ւմ:
Ճիշտ է: Ծրագիրն այն էր, որ մենք խուլ ձևանանք: Մենք բոլորս շատ լավ խաղացինք այդ դերը։ Տնօրենը չափազանց նյարդային էր և բարձր բղավում էր. Նա խոսում ու բղավում էր մեզ վրա, բայց մենք չէինք արձագանքում։ Դա այնքան շարունակվեց, մինչև ճչալուց ուշաթափվեց ու ընկավ գետնին։ Մեր խեղճ տնօրենը չէր լսել Սաադդիի պատմությունը, որն ասում է. «Թագավորը, ով ճնշում է ժողովրդին և անտեսում է մարդկանց ցավը, նրա կառավարությունն անկում է ապրելու»:
Այդ պատճառով նրա կոկորդը վնասվեց, և նա որոշ ժամանակ չկարողացավ խոսել։ Նրա ձայնը խռպոտ էր և շատ կամաց։ Հաջորդ օրվանից մենք մեկ այլ խնդիր ունեինք, և չէինք լսում նրա ձայնը։ Ամեն անգամ, երբ նա ինչ-որ բան ուներ մեզ ասելու, մենք պետք է նրան մոտեցնեինք մեր ականջները, որպեսզի լսենք նրա ձայնը:
Գործընկերոջս ասացի.- Քեզ մոտ լավ մտքեր են արթնանում: Մի բան էլ այս խնդրի համար մտածիր: Ականջներս հոգնեցին:
*************
Այս գեղեցիկ պատմությունից եզրակացնում ենք, որ վատ տրամադրությունը նույնիսկ ազդում է ձեզ շրջապատող աշխարհն ընկալելու ձեր կարողության վրա, օրինակ, եթե լավ տրամադրություն ունեք, ավելի շատ կտեսնեք ձեր շրջապատի իրադարձություններն ու գեղեցկությունը, բայց վատ տրամադրությունը նվազեցնում է այդ դրական ընկալումը:
Տեսականորեն, այնպիսի բաներ անելը, որոնք ձեզ համար հաճելի են և ձեզ երջանիկ են դարձնում, կարող են ազդել ձեր վատ տրամադրության վրա և նվազեցնել այն: Ավելի լավ է երբեմն հանգիստ նստեք և լսեք ձեր խոսքերն ու մտքերը և մենակ մնաք ինքներդ ձեզ հետ և տեսնեք, թե ինչն է ձեզ ստիպում նման կերպ զգալ և ինչը կարող է թեթևացնել ձեր հոգեվիճակը, օրինակ՝ երկար քնելը, ճանապարհորդությունը կամ նման գործերը:
Մարդիկ, ովքեր տիրապետում են իրենց կյանքի ընթացքին, ավելի երջանիկ են մյուսների համեմատությամբ: Եթե դուք տհաճ իրավիճակում եք, փորձեք փոխել այդ իրավիճակը եւ վերահսկել նյարդայնացնող գործոնները։
Բարեկամներ, հուսանք այս հաղորդումը ձեր հավանությանն արժանացած կլինի: Մինչ նոր հանդիպում եթերում ամենայն բարիք Ձեզ: