Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում 87
https://parstoday.ir/hy/radio/iran-i179896-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_87
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղոորդման ընթացքում անդրադառնալու ենք պարտադրյալ պատերազմի վերջին մեկ ու կես տարվա ընթացքում պատերազմի հավասարումների փոփոխության պատառներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2022 06:19 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղոորդման ընթացքում անդրադառնալու ենք պարտադրյալ պատերազմի վերջին մեկ ու կես տարվա ընթացքում պատերազմի հավասարումների փոփոխության պատառներին:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձել էինք Իարքի նախկին բռնապետ Սադղամի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառմանը: Սադդամի բաասական ռեժիմը, որն Իրանին  պարտադրված պատերազմի վերջին երկու տարիներին հսկայական կորուստներ ու վնասներ էր կրել իրանցի մարտիկների մի քանի լայնածավալ գործողություններից հետո, փորձում էր քիմիական զենքի կիրառմամբ կանխել իրանական ուժերի առաջխաղացումը։ Իրաքի բռնապետը վախի ու ամոթի զգացում չուներ սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը քիմիական զենքով ռմբակոծելու և խաղաղ բնակիչների սպանության հարցում: Իրաքի բաասական ռեժիմի հանցագործությունների բարձրակետը Սարդաշտի և Հալաբչեի քիմիական ռմբակոծումն էր։ Այդ քիմիական հարձակումներն իրականացվել են  Արևմուտքի և Արևելքի աջակցությամբ։ Պատերազմի ավարտից հետո, հատկապես Քուվեյթի օկուպացիայից հետո հրապարակված տեղեկատվությունը բացահայտեց արևմտյան կառավարությունների դերը Սադդամին բոլոր տեսակի քիմիական զենքերով զինելու գործում։ Նույն քիմիական զենքը, որ 2003 թվականին Ջորջ Բուշը համարեց սպառնալիք աշխարհի համար և պատրվակ ծառայեցրեց Իրաքի վրա հարձակվելու համար։ Իրանին դիմակայելու հարցում Սադդամի վարչակարգին աջակցելու համար ձևավորված միջազգային կոնսենսուսը արդյունավետ և որոշիչ դեր ունեցավ պատերազմի քաղաքական-ռազմական զարգացումներում, սակայն պատերազմի վերջին ամիսների զարգացումները պետք է փնտրել պատերազմի ճակատներում և Իրանի ու Իրաքի ռազմական իրավիճակը քննարկելով: Հաշվի առնելով, որ ռազմական զարգացումների  կորիզը և ծանրության կենտրոնը գտնվում էին պատերազմի ճակատներում, թվում է, որ ռազմական հավասարակշռության փոփոխության և «ցամաքային բաժնում Իրաքի կողմից նախաձեռնությունը իր ձեռքն առնելու» արդյունքները պետք է համարել պատերազմի ընթացքը փոխվելու և վերջապես Իրանի կողմից 598 բանաձևին դրական արձագանքելու հիմնական գործոնը:  ԻԻՀ-ի հետ պատերազմի մեջ ԱՄՆ-ի անմիջական մուտքով և Սադդամի վարչակարգին ցուցաբերված լայնածավալ աջակցությամբ Իրաքին հաջողվեց հիմնարար փոփոխություններ կատարել և միջոցներ ձեռնարկել՝ փոխելու պատերազմի հավասարակշռությունը։

Երբ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Բասրայի արևելքում իրականացված «Քարբալա 5» գործողության արդյունքները պարզ դարձան և բաասական բանակը կրեց մեծ կորուստներ, Իրանի հետ ամերիկյան իշխանությունների շփման տոնն հետզհետե ավելի կոշտացավ։ Նման իրավիճակում ավելացան  ամերիկացի պաշտոնյաների, հատկապես այդ երկրի նախագահի մեղադրանքներն ուղղված Իրանի դեմ։ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Իմամ Խոմեյնին 1987 թվականի մայիսի 29-ին իր ելույթում ի պատասխան ԻԻՀ-ի դեմ ամերիկյան իշխանությունների կոշտ հայտարարությունների, ասել է. «Երևի վերջերս լսել էք, որ ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե Իրանը կամ Իրանի ռեժիմը վայրենի է: Եթե վայրենի ասելու իմաստն այն է, որ հլու հնազանդ չենք, այն բաների դիմաց որ մեզանից պահանջում են և կաթնատու կովի պես չենք, դուք էք այդ պահվածքը վայրենի կոչում, իսկ եթե վայրենի ասելով նկատի ունեք բառիս բուն իմաստը ասեմ, անիմաստ էք խոսում... Նրանց տրամաբանության մեջ վայրենին այն է, որ հլու հնազանդ չէ, իսկ նա որ իրենց  չի ենթարկվում կոչվում է ահաբեկիչ: Ինչպես օրինակ Իրաքը մինչ այն պահը, որ նրանց չէր ենթարկվում ահաբեկիչ  էր, իսկ երբ որոշեց ենթարկվել ու հնազանդ լինել,  դուրս բերվեց ահաբեկիչների ցանկից և հետո նրա փոխարեն ուրիշի ներառեցին այդ ցանկում... Սա Ռեյգանի ու նրա նմանների տրամաբանություննն է և դուք ու թույլ պետությունները պետք է ջախջախեն ու քանդեն այս տրամաբանությունը: Հենց այս տրամաբանությամբ է, որ աշխարը կեղեքում են, տկարներին ոտնակոխ են անում: Եթե մի փոքր թուլանաք, կճզմվեք»:

1987 թվականին, երբ Միացյալ Նահանգները  Քուվեյթի մի խումբ նավթատար նավերի դրոշը փոխարինե ամերիկյան դրոշով, պարզ դարձավ ԱՄՆ պաշտոնական և բացահայտ դարձը դեպի Սադդամի ռեժիմ: Այս կերպ Պարսից ծոցում գտնվող ամերիկյան նավերը հետևում էին Իրանի օդային և ծովային տեղաշարժերին և բացահայտորեն աջակցելով Սադդամին, փորձում էին անվտանգ տարածք ապահովել իրաքյան ինքնաթիռների համար՝  իրանական նավթատարների և Պարսից ծոցի նավահանգիստների վրա հարձակվելու համար: Իրաքին տանկերային պատերազմում աջակցելը լուրջ գործողություն էր Իրանի դեմ, ինչը սահմանափակեց Իրանի օդային և ծովային գործողությունները Պարսից ծոցում: Այս մեթոդով ԱՄՆ-ն ​​ուղղակիորեն մտավ պատերազմի մեջ և սկսեց իր ռազմական աջակցությունն Իրաքին։ Արդյունքում, պատերազմը միջազգայնացնելու Սադամի ծրագիրը  հաջողվեց, և Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական նավատորմը աննախադեպ ընդլայնվեց՝ Պարսից ծոցով Իրանի նավթային օբյեկտների վրա հարձակվող իրաքյան ինքնաթիռների համար անվտանգ երթուղի ստեղծելու նպատակով:

Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության և նրա արբանյակների անմիջական աջակցության ներքո Սադդամի ռեժիմը մեծ փոփոխություններ կատարեց ինչպես ռազմական կազմակերպման, այնպես էլ պատերազմի ռազմավարության մեջ՝ պատերազմի հավասարակշռությունը իր օգտին փոխելու համար: Որպես  առաջնահերթություն, Սադդամի ռեժիմն ամրապնդեց իր դիրքերն  որդեգրելով պաշտպանական ռազմավարություն։ Այս ռազմավարությունը կարող էր երաշխավորել Իրաքի բաասական բանակի անպարտելիությունը Իրանի հաջորդական հարձակումներից: Խոռամշահրի գրավումից հետո նախաձեռնությունը իրանական ուժերի ձեռքում էր, իսկ Իրաքը, չունենալով հարձակողական ոգի, պասիվ էր ու պաշտպանողական դիրքորոշում էր որդեգրել։ Այս ժամանակահատվածում Իրաքին անպարտելի դարձնող և Իրանի վճռական ռազմական հաղթանակը չթույլատրող տարրը, իրաքյան բաասական բանակի պաշտպանական հզորությունն էր՝ հիմնված կենդանի ուժի և զենքի քանակական գերազանցության վրա: Այս ժամանակահատվածում, չնայած  Իրաքի պաշտպանական ռազմավարությունը, Խոռամշահրի ազատագրումից հետո պահպանեց երկրի պաշտպանական դիրքերը, միևնույն ժամանակ ստիպեց Իրանին խուսափել առճակատումից այն տարածքներում, որտեղ Իրաքն ուներ ուժեղ պաշտպանություն, ու նաև ստիպեց Իրանին ընտրել ճիշտ օպերատիվ տարածք և օգտագործել «հանկարծակիի» բերելու սկզբունքը:  Խեյբար և Բադր գործողություններում «Հուր» շրջանի ընտրությունը հենց այս նպատակն էր հետապնդում։ Այս ընթացքում Ֆաովի նվաճումը շատ ակնառու էր և վճռական ազդեցություն ունեցավ պատերազմի ընթացքի վրա։ Խոռամշահրի գրավումից հետո գործադրված ջանքերի և «Վալֆաջր 8» գործողության տարբերակիչ առանձնահատկությունը Իրանի կողմից գրավված տարածքներն ապահովելու և կայունացնելու կարողությունն էր, ինչը նախկինում հնարավոր չէր իրականացնել: Այս օպերացիան ռազմական ուղերձ ուներ, և Իրանի օգտին հավասարակշռությունը փոխելու իր ազդեցության պատճառով, փաստորեն, պատերազմի ռազմական գործընթացի փոփոխության անհրաժեշտության հարցում, այն, Իրաքի վերանայման մեկնարկային կետն էր։ Խորհրդային նշանավոր փորձագետ, գնդապետ Ալեքսանդր Կոլիկոն 1986 թվականի ապրիլին և մայիսին Խորհրդային Կարմիր բանակի ամսագրում տպագրված վավերագրական հոդվածներում ուշադրություն հրավիրեց Ֆավի հաղթանակի ռազմական կարևորության վրա։ Նրա կարծիքով՝ այս հաղթանակը չսահմանափակվեց աշխարհագրական ու հոգեբանական միավորներ հավաքելով, այլ ռազմական ուղերձ ուներ: Սա նշանակում է, որ թեև Իրանը չկարողացավ վերջնական և վճռական հարձակում իրականացնել, սակայն ցույց տվեց, որ եթե այս երկրին թույլատրվի, նա կարող է մի շարք պլանային գործողությունների միջոցով նվազեցնել Իրաքի շարժական պաշտպանության համակարգի արդյունավետությունը։

Պատերազմի ժամանակ Իրանցի ռազմիկների մարտական բարձր ոգին ստեղծեց գերազանցությունը հօգուտ Իրանի

Քարբալա 5 օպերացիայից և այս գործողության ընթացքում կորցրած տարածքը հետ բերելու հուսահատությունից հետո Սադամը հինգ ժամ տևողությամբ հանդիպում անցկացրեց իրաքյան բանակի հրամանատարների հետ՝ քննարկելով «մաշողական պատերազմում» Իրաքի աստիճանական պարտության վտանգը։ Այս հանդիպմանը քննարկվել էր և որոշվել նախագահական գվարդիայի կազմակերպության հետագա ընդլայնման, հակահարձակման համար ավելի շատ ուժեր տրամադրելու, նավթատար տանկերի պատերազմի սրման և քիմիական զենքի առավել կիրառման մասին։ 1987 թվականին Իրաքի բաասական բանակի սպառազինության ծրագրերը աննախադեպ թափ ստացան, այնպես որ այն կոչվում է «հեղափոխություն իրաքյան ռազմական կառույցում և հաստատությունում»։ Բացի այդ, այս տարվանից աննախադեպ և նշանակալի կերպով ակտիվացավ նաև Իրաքի նախապատրաստական ցանցը։ «Պատերազմի շրջանակների ընդլայնման» և «Իրանի գերակայությանը դիմակայելու անհրաժեշտության» բերումով առաջացած մտահոգությունը պատճառ դարձավ, որ Իրաքը ակնառու և աննախադեպ կերպով զինվի Արևմուտքի և Արևելքի երկու գերտերությունների համատեղ որոշման հիման վրա։ Այս փուլում՝ երկու տարուց էլ քիչ ժամանակում, Ֆրանսիան Իրաքին վաճառեց է 5,6 մլրդ դոլար, իսկ Խորհրդային Միությունը՝ մոտ 9,3 մլրդ դոլարի զենք ու ռազմական տեխնիկա։ Բացի այդ, 1984 թվականից ի վեր 14,2 միլիարդ դոլար ներդրմամբ Իրաքի արդյունաբերական ենթակառուցվածքն ուժեղացվեց: Այս ընթացքում իրաքցիները կարողացան ձեռք բերել առաջադեմ տեխնոլոգիաներ և սարքավորումներ Խորհրդային Միությունից, Ամերիկայից, Ֆրանսիայից և Գերմանիայից: Մինչ Սադամը գտնվում էր Արևմուտքի և Արևելքի երկու գերտերությունների և նրանց արբանյակների համապարփակ աջակցության ներքո, ԻԻՀ-ն բախվում էր համապարփակ էմբարգոյի և, որպես արտարժութային կարևորագույն եկամուտների աղբյուր, նավթի արտահանման կրճատման: Այս մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում։