Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (31)
Ներկայումս ռեսուրսները չեն համարվում արդյունաբերական տնտեսությունների հիմք, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը: Այդ պատճառով, այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են գիտելիքի հիմքի վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման համար։
Ամեն շաբաթ եթեր հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում խոսում ենք տնտեսության, գիտելիքահենք ընկերությունների ու ինստիտուտների և տնտեսական աճի ու գիտելիքահենք տնտեսության միջև կապի մասին։ Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Իրանում գործող միք անի գիտելիքահենք ընկերությունների աշխատանքին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Atbin ընկերության մասին:
Ընկերությունը պաշտոնապես իր գործունեությունը սկսել է 2007 թվականին՝ բժշկության և առողջապահության ոլորտի ապրանքների որակի բարձրացման ու առաջարկի ավելացման նպատակով: Այս ընկերությունը կապող օղակ է հիվանդանոցային նոր ենթակառուցվածքների արտադրության համար կիրառվող գիտության, արդյունաբերության և նորարարության, ստեղծարարության միջև: Իր աշխատանքում ընկերությունը հիմնվում է տեխնիկական գիտելիքների և ժամանակակից տեխնոլոգիաների վրա:
Asr Sanat Atbin-ի ընկերությունն ունի ISO 9001, ISO 13485 և ISO 14001 Որակի կառավարման համակարգի հավաստագրեր և մի շարք պարգևներ, այդ թվում՝ IMED բժշկական սարքերի ստանդարտ, 2012 թվականի Իրանի արդյունաբերական պալատի մրցանակը, 2011 թվականի Իրանի R&D մրցանակը և 2012 թվականի հաջողության մրցանակը:
Asr Sanat Atbin-ի արտադրանքը ներառում է գերարագ TC դասի B ավտոկլավ, գերարագ ավտոկլավ, հիվանդանոցային ավտոկլավ, արագ ատամնաբուժական ավտոկլավ, թթվածնի գեներատոր և հիվանդանոցային թափոնների ստերիլիզատոր: Ընկերությունը նախատեսում է առաջիկայում արտադրել նաև արհեստական ձեռքերի և ատամնաբուժական ավտոկլավների նոր շարք:

Հարգելի ունկնդիրներ, հաղորդման այս բաժնում կծանոթանանք ընկերության արտադրանքին։
Սուպեր արագ ավտոկլավ TC Class B-ը Asr Sanat Atbin ընկերության արտադրանքներից է, որը կիրառվում է գործիքներն ու սարքավորումները մանրէազերծելու համար:
Սարքը մեծ կիրառություն ունի վիրահատարաններում, քանի որ բարձրացնում է ախտահանման որակը և նվազեցնում վարակների տարածման հավանականությունը: Սարքը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ խափանման կամ անսարքության դեպքում դադարեցվում են բոլոր վիրահատական միջամտությունները և գործիքային միջամտությունները:
Սուպեր արագ ավտոկլավ TC Class B-ը խելացի սարք է, որը հնարավորություն ունի ամեն վայրկյան ստուգել բոլոր պարամետրերը՝ մանրէազերծման ընթացքը ճշգրիտ կառավարելու համար։ Սարքը նախապես տաքացնելու կարիք այլևս չկա, քանի որ դրանում կիրառված է կրկնակի խցիկի տեխնոլոգիա: Այս սարքն ունի 6 հիմնական ծրագիր և ևս 10 ծրագիր ավելացնելու հնարավորթյուն: Prevacuum-ով գործիքների ամբողջական ստերիլիզացման ժամանակը կազմում է 8 րոպե, իսկ առանց փաթեթավորման՝ 10 րոպե: Փաթեթավորված գործիքի ամբողջական ստերիլիզացման ժամանակը 25-35 րոպե է: Սարքի ծրագիրը հնարավոր է թարմացնել և առկա է ծրագիրը կոնկրետ բուժկենտրոնի կարիքներին համապատասխանեցնելու հնարավորություն:
Սուպեր արագ ավտոկլավ TC Class B սարքը կիրառվում է հիվանդանոցների և բժշկական կենտրոնների կենտրոնական ստերիլիզացման բաժանմունքում, վիրաբուժական կլինիկաներում, ընդհանուր և մասնագիտացված, ակնաբուժական կենտրոններում, ընդհանուր և ատամնաբուժական կաբինետներում, ամբուլատոր և դաշտային շտապ օգնության կենտրոններում, մանկաբարձական և օրթոպեդիկ կենտրոններում:
Սուպեր արագ ավտոկլավ TC Class B սարք
Հարգելի ունկնդիրներ, շարունակում ենք ներկայացնել Asr Sanat Atbin գիտելքիահենք ընկերության ժամանակակից սարքավորումները։
Ուլտրաարագ ավտոկլավը Asr Sanat Atbin-ի մյուս արտադրանքն է՝ նախատեսված վիրահատարանների անձնակազմի կողմից անմիջական օգտագործման համար: Ավտոկլավ սարքը նախատեսված է աղտոտված գործիքներն ու սարքավորումները ստերիլիզացնելու և հիվանդներին վարակի փոխանցումը կանխելոււ համար: Այս սարքը աշխատում է գոլորշու ճնշման միջոցով՝ ոչնչացնելով պաթոգեն նյութերի բջջային թաղանթը: Սարքը կարող է աշխատել 105-121-134 աստիճան ջերմաստիճանի և 1,1-2,2 բար ճնշման պայմաններում
Ուլտրաարագ ավտոկլավ
Պողպատից կառուցված 316 L սարքի տարողությունը 1000200 լիտր է: Այն ունի եզակի համակարգ, որն աշխատում է շարժիչի էլեկտրական փոխանցման տուփով և հաճախակի թարմացում չի պահանջում: Այն ունի գոլորշուց ջուր ստանալու համակարգ և չունի նոր համակարգերի ավելացման կարիք: Սարքի վրա տեղադրված է 6 հիմնական ծրագիր, սակայն բուժհաստատության կարիքներին համապատասխան, դրանց թիվը կարող է ավելանալ: Նմանատիպ այլ սարքերի համեմատ, ուլտրաարագ ավտոկլավը խնայումէ ժամանակի 20 տոկոսը: Սարքն ամբողջությամբ ևպատարստված է չժանգոտվող պողպատից: Այն կիրառելի է բոլոր հիվանդանոցներում և բժշկական կենտրոններում, դեղագործական գործարաններում և CSSD լաբորատորիաներում:
Ընկերության մյուս արտադրանքը Fast dental autoclave (Labos)-ն է: Այն նախատեսված է ատամնաբուժական գործիքների մանրէազերծման համար, ունի 23 լ տարողություն, տեղադրվում է աշխատասեղանի վրա և B դասի մեթոդով 134 գոլորշու մեթոդով արտադրում է 121°C գոլորշի:
B կարգի ատամնաբուժական ավտոկլավը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին: Այն հնարավորություն է տալիս կանխել տարբեր հիվանդությունների փոխանցումը մի հիվանդից մյուսին:
Սարքը շատ հեշտ կիրառելի է և ունի ամբողջական ցիկլ՝ նախավակումային և 15 րոպեանոց չորանոց, էլեկտրական դուռ և 8-22 լիտր ծավալ: Սարքը համալրված է յուրաքանչյուր ծրագրում լրացուցիչ չորանոց գործարկելու հնարավորությամբ՝ ջրի խելացի և ավտոմատ հեռացմանը զուգահեռ: Labos Dentistry Fast Autoclave-ի սարքի վրա տեղադրված ծրագիրը հնարավոր է թարմացնել: Այն նաև հագեցած է ջրային գոլորշիների մուտքի կառավարման խելացի համակարգով և ունի 4 դասակարգման մոդել։
Սարքն ունի նաև այլ առանձնահատլկություններ, այդ թվում՝ արտադրությունից հետո դրա վրա իրականացված գործողությունների ընդհանուր թիվը գրանցելու և դիտելու հնարավորությունը: Սարքը միանում է ընդհանուր ջրի համակարգին և թորած ջրի կիրառման անհրաժեշտություն չի լինում: Ջուրը սարքից դուրս է գալսի ընդհանուր կոյուղի:
Fast dental autoclave (Labos)
Labos Dentistry Fast Autoclave սարքը կիրառելի է ատամնաբուժական կենտրոններում, բժշկական կաբինետներում, ամբուլատոր բուժման կենտրոններում, կլինիկաներում, մանկաբարձական կենտրոններում, փոքր վիրաբուժության կենտրոններում, կլինիկաներում ու պարաբուժարաններում, դեղագործական կենտրոններում, անասնաբուժական կենտրոններում ու լաբորատորիաներում:
OXYDOCILE-PSA կենտրոնական թթվածնի գեներատորը ընկերության հաջորդ արտադրանքն է: Այն թթվածին է արտադրում PSA մեթոդով: Սարքը կլանում է օդի մեջ առկա ազոտը, խտացնում թթվածնի կոնցենտրացիան և պահում այն ճնշման տանկերում՝ ապահովելով հիվանդանոցին անհրաժեշտ թթվածինը ավելի քան 90% մաքրությամբ: Սարքն ունի մոդուլային և օգտակար համակարգ, այն հուսալի է և չունի օպերատորի կարիք: Սարքը հագեցած է ութ ֆիլտրով՝ բոլոր ելքային մասնիկները կառավարելու համար։ Այն կարող է միաժամանակ լիցքավորել և լիցքաթափել թթվածինը՝ էներգիայի ցածր սպառման դեպքում արդյունավետությունը բարձրացնելու համար։ Սարքը շատ հաճախ կիրառվում է բժշկական և բուժման կենտրոններում, դեղագործական և քիմիական արդյունաբերություններում, ապակու արտադրության, ձկնաբուծության և սննդի արդյունաբերության մեջ, որպես կենտրոնական թթվածնի գեներատոր:
OXYDOCILE-PSA
Ընկերությունն արտադրում է նաև հիվանդանոցային թափոնների ախտահանիչ սարք՝ բժշկական կենտրոններում վարակիչ թափոնների մանրացման, ստերիլիզացման և վնասազերծման նպատակով։ Այս սարքը ոչնչացնում է հիվանդանոցների վարակիչ թափոնները և կանխում այդ նյութերի փոխանցումը թափոնների և արտահոսքի միջոցով:
Հիվանդանոցային թափոնների հեռացման սարք
Հարգելի ունկնդիրներ, շնորհակալություն մեզ ընկերակցելու համար։ Հաջորդ հաղորդման ընթացքում կծանոթանանք մի շարք այլ ընկերությունների հետ: