Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (32)
https://parstoday.ir/hy/radio/iran-i180188-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում_(32)
Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսության հիմքը: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որոնք աշխատում են գիտության հիմքի վրա և հռչակված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 03:03 Asia/Tehran

Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսության հիմքը: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որոնք աշխատում են գիտության հիմքի վրա և հռչակված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:

Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք Իրանի գիտելիքահենք տնտեսությանը, գիտելիքահենք հիմնարկներին ու ընկերություններին:

Ողջույն, հարգելի ունկնդիրներ: Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք իրանական մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։ Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք  Mobtakeran Petro Pajoohan Sepahan գիտելիքահենք ընկերությունը:

Mobtakeran Petro Pajoohan Sepahan գիտելիքահենք ընկերությունը նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտում առաջատար տեխնիկական ինժեներական ընկերություն է, որը գտնվում է Սպահան քաղաքում: Այս խմբի անդամներն իրենց գործունեությունը սկսել են 2007 թվականին՝ ստեղծելով փոքր միավորներ և հաջողությամբ ավարտել են ավելի քան 30 արդյունաբերական ծրագրեր։ Աշխատող և փորձառու մասնագետների ներգրավմամբ, ընկերությունը գիտությունը ծառայեցրել է արդյունաբերության զարգացմանը և հասել զգալի հաջողությունների, այդ թվում՝ առաջին շարժական փոքր նավթազտարանի շարունակական համակարգի կառուցումը։ Ինչպես գիտեք, Իրանը կարևոր նավթային երկրներից է, և այս երկրի հարևանությունը նավթային այլ կարևոր երկրների, այդ թվում Իրաքի և ցանկալի թիրախային շուկաների հեւ, անհրաժեշտություն են առաջացարել նավթամթերքի արտադրության գործարանների կառուցման համար: Հետևաբար նավթային գործընթացներն այս ընկերության աշխատանքի գլխավոր ոլորտն է համարվում։ Ընկերության գործունեությունը ներառում է բոլոր ինժեներական ծառայությունները քիմիական և նավթային գործընթացների ոլորտում, ներառյալ՝ նախագծումը, սարքավորումների արտադրությունը, փոխադրումը և շահագործումը: Թեև այսօրվա տեխնոլոգիաների վրա հիմնված նոր գործարանների կառուցումն այս խմբի կարևորագույն գործունեությունն է, այնուհանդերձ, կազմակերպությունն իր առաջնահերթությունն է համարում արդյունաբերական ստորաբաժանումների խնդիրների վերացումը և հզորությունների ավելացումն ու օպտիմալացումը։

Mobtakeran Petro Pajoohan Sepahan խմբի ուժեղ կողմերից է այս համալիրի գործարանում բոլոր նավթավերամշակման սարքավորումների արտադրությունը: Ընկերության շինարարական ինժեներական խումբն իր աշխատանքի առաջին տարիներին արտադրել է տարբեր նավթավերամշակման սարքավորումներ, որոնք շատ դեպքերում չունեն ներքին արտադրության նմանատիպ օրինակ։ Այս ընկերության արտադրած արտադրանքներից են ռեակտորները, նավթավերամշակման վառարանները, չիլերները և սառեցման համակարգերը, պահեստային տանկերները և նավթավերամշակման մետաղական կոնստրուկցիաները, պտտվող վակուումային զտիչ սարքերը, թորման աշտարակները, ջերմափոխանակիչները և կաթսաները: Հաղորդման ընթացքում համառոտ կծանոթանանք այս ապրանքներից մի քանիսին։

Ռեակտորը տարբեր ձևեր ուենցողտարա կամ խցիկ է, որտեղ քիմիական ռեակցիան տեղի է ունենում ջերմաստիճանի, ճնշման և կոնցենտրացիայի վերահսկման պայմաններում, և այդ ռեակցիաներից հետո հումքը և կերակուրը վերածվում են վերջնական արտադրանքի: Ռեակտորները ծծմբաթափման համակարգերի հիմնական սարքավորումներից են, քանի որ այդ համակարգերում հաճախ պետք է տարբեր ռեակցիաներ տեղի ունենան՝ ծծմբի քանակությունը ակնկալվող մակարդակին նվազեցնելու համար: Վերամշակման վառարանները այս ընկերության մեկ այլ արտադրանք են: Նավթի և գազի վերամշակման գործարաններում վառարանը կարող է օգտագործվել որպես մաքրման գործընթացի համար անհրաժեշտ ջերմության աղբյուր:

«Mobtakeran Petro Pajoohan Sepahan» ընկերության կողմից արտադրված ռեակտորներ

Չիլերները և սառեցնող համակարգերը  Mobtakeran Petro Pajoohan Sepahan ընկերության մյուս արտադրանքներից են: Ջրով հովացվող կոմպրեսիոն չիլերը սառեցնող սարք է, որն աշխատում է սեղմման սառեցման ցիկլի հիման վրա՝ կոմպրեսորի միջոցով: Չիլերի հովացման ջուրը կապված է կոնդենսատորի տեսակի հետ: Ջրով հովացվող կոնդենսատորում ջուրն օգտագործվում է սառնագենտի գազը սառեցնելու և հեղուկի վերածելու համար: Կոնդենսատորից դուրս եկող ջուրը նույնպես հովացման աշտարակի կարիք ունի: Արդյունաբերական սառեցնող սարքը օգտագործվում է արդյունաբերական արտադրանքի, մեխանիզմների և մեքենաների վերահսկվող սառեցման համար: Այն կարող է նախագծվել նաև յուրաքանչյուր անհատական ​​կիրառման և արդյունաբերական մեքենայի համար: Հովացված ջրի ջերմաստիճանի և նաև գործունեության տևողության առումով այն տարբերվում է կենցաղային և ոչ արդյունաբերական տեսակից: Արդյունաբերական կիրառություններում սառը ջուր կամ ցանկացած այլ սառը հեղուկ կարող է մատակարարվել սառեցնող սարքով: Հիմնականում արտադրանքի հովացման համար մեքենաներն օգտագործվում են լայն արդյունաբերական մասշտաբով։

Պտտվող վակուումային զտիչ սարքը, որն այս ընկերության մյուս արտադրանքներից է, լայնորեն կիրառվում է քիմիական, դեղագործական, հանքային և կեղտաջրերի մաքրման արդյունաբերության մեջ: Պտտվող վակուումային զտիչ սարքը ամենաարդյունավետ շարունակական ֆիլտրման սարքավորումներից մեկն է, որը հնարավոր է դարձնում շարունակական սնուցումը, ֆիլտրումը, լվացումը , ինչպես նաև հատուկ դիզայնով, գործվածքների լվացումը: Պտտվող վակուումային ֆիլտրում օգտագործվող աշխատուժը շատ էժան է, ի տարբերություն սեղմված ֆիլտրի, այնպես որ սարքի աշխատանքը վերահսկելու համար անհրաժեշտ է միայն մեկ տեխնիկ: Պտտվող վակուումային ֆիլտրը պինդ-հեղուկ բաժանարար առաջադեմ և շարունակական սարքավորումներից է, որը վերջերս նախագծվել և ներդրվել է  Mobtakeran Petro Pajoohan Sepahan ընկերության Զալպարս նավթային ընկերության յուղի զտման նախագծում։

Վակուումային պտտվող ֆիլտրի յուղի զտման նախագծի որոշ օրինակներ Մոբթաքեռան համալիրում

Թորման աշտարակը, հանկարծակի գոլորշիացման տարաները և ճնշման անոթները այս ընկերությունում արտադրվող մյուս ապրանքներն են: Ընդհանուր առմամբ, անոթները պողպատե տանկերներ են, որոնք պրոցեսի վայրում որպես միջանկյալ անոթ ստանում են հեղուկներ թորման սարքավորումներից, ինչպես նաև կոնդենսատորներից:  Mobtakeran Petro Pajoohan Sepahan խմբում առկա են բոլոր տեսակի ճնշման անոթների և թորման աշտարակների նախագծման և արտադրության ամբողջական գիտելիքներ, և մինչ այժմ այս խմբում նախագծվել և արտադրվել են մեծ թվով սարքավորումներ:

«Mobtakeran Petro Pajoohan Sepahan» համալիրում արտադրված ճնշման անոթների և թորման աշտարակների նմուշներ

Այս ընկերությունում արտադրվող ջերմափոխանակիչները՝ պոմպերն ու տանկերները, լայնորեն օգտագործվում են տեխնոլոգիական բլոկների մեծ մասում, քանի որ ջերմային կառավարումը համարվում է գործարանի գործունեության կարևոր մաս և կարող է ուղղակիորեն օգտագործվել, օրինակ՝ վառարանում կամ ջերմափոխանակության տեսքով,  խողովակի կամ կեղևի փոխարկիչում: Այս դիագրամի տարբեր մասերը ներառում են հովացուցիչ, փոխարկիչ, կրկնակի կաթսա, ջեռուցիչ, կոնդենսատոր և չիլեր: Այս փոխանակիչներն ունեն տարբեր տեսակներ և արտադրվում են 5 մոդելներով, այդ թվում՝ կեղևային խողովակափոխանակիչներ, թիթեղափոխանակիչներ, պարուրաձև ջերմափոխանակիչներ, խողովակների զույգ փոխանակիչներ և օդաով սառեցվող փոխարկիչներ:

Ջերմափոխանակիչներ

Բոյլերը կամ գոլորշու կաթսան Mobtakeran Petro Pajoohan Sepahan  ընկերության հերթական արտադրանքն է: Կաթսան այն սարքն է, որն օգտագործվում է վառելիքի այրման արդյունքում արտազատվող ջերմությունը ջրին փոխանցելու՝ տաք ջուր, չոր գոլորշու, հագեցած գոլորշի կամ տաք գոլորշի արտադրման համար: Կաթսաները սովորաբար օգտագործվում են ջերմային և նավթաքիմիական արդյունաբերություններում տարբեր նպատակներով: Այս կաթսաները ունեն տարբեր տեսակներ և բաժանվում են մի քանի կատեգորիաների. Այս բաժանումը հիմնված է հզորության, տեսակի և ձևի վրա, խողովակի պարունակության և աշխատանքային հեղուկի շրջանառության տեսանկյունից:

 Mobtakeran Petro Pajoohan Sepahan  ընկերությունը մի քանի ծրագրեր է ավարտել և մի քանի ծրագրեր ունի ընթացքի մեջ: Ընկերության կողմից իրականացված ծրագրերից են կերոսինից սպիտակ լուծիչի արտադրության շարժական գործարանի նախագծման, կառուցման և գործարկման նախագիծը, և նաֆթից գազային կոնդենսատի ծծմբազրկման գործարանի նախագծման, կառուցման և շահագործման նախագիծը։ Ընկերության ընթացիկ նախագծերից են դիզելային վառելիքից բազային յուղի արտադրության համակարգի նախագծումը, կառուցումը և գործարկումը, Իրանում առաջին մասնավոր նավթավերամշակման գործարանի նախագծումը, կառուցումը և գործարկումը և դիզելային վառելիքի մաքրման համակարգի նախագծումը, կառուցումը և գործարկումը։

Հարգելի ունկնդիրներ շնորհակալ ենք մեզ ընկերակցելու համար։ Հաջորդ հաղորդումների ընթացքում կներկայացնենք Իրանում գիտելիքահենք այլ ընկերությունների։