Իրանի ներքին արտադրական կարողությունները (10)
https://parstoday.ir/hy/radio/iran-i180194-Իրանի_ներքին_արտադրական_կարողությունները_(10)
Նախորդ ծրագրերում ուսումնասիրվել են Իրանի արտադրական հզորությունները, ինչպես նաև այն, թե ինչու է հեղափոխության գերագույն առաջնորդը կարևորում արտադրության զարգացումը։ Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի արտադրության ոլորտի դեմ թշնամու սահմանած պատժամիջոցների ազդեցությանն ու նպատակներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 03:51 Asia/Tehran

Նախորդ ծրագրերում ուսումնասիրվել են Իրանի արտադրական հզորությունները, ինչպես նաև այն, թե ինչու է հեղափոխության գերագույն առաջնորդը կարևորում արտադրության զարգացումը։ Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի արտադրության ոլորտի դեմ թշնամու սահմանած պատժամիջոցների ազդեցությանն ու նպատակներին:

Իրանում արտադրությունը  բազմաթիվ խոչընդոտների դիմաց է կանգնած: Խոչընդոտներ, որոնցից մի քանիսը կարող են գոյություն ունենալ նաև աշխարհի այլ զարգացող երկրներում, սակայն դրանց մի մասը հատուկ է միայն Իրանի տնտեսությանը, այդ թվում: Դրանց թվում են դաժան պատժամիջոցները: Ռուսաստանից հետո Իրանն այն երկիրն է, որի տնտեսության նկատմամբ սահմանվել են ամենաշատ պատժամիջոցները: Այս հանգամանքից ելնելով, կարելի է ասել, որ ներքին արտադրության կարևորագույն խոչընդոտներից են ճնշող պատժամիջոցները։

Կարևոր հարց է նաև այն, որ թշնամին օգտագործում է իր ունեցած բոլոր միջոցները ՝ Իրանի տնտեսական խնդիրները մեծացնելու համար: Համակողմանի պատժամիջոցների կիրառումը և պատժամիջոցների  պահպանումը, չնայած ընթացող բանակցություններին և պայմանավորվածություններին, այն խոչընդոտներից է, որից օգտվում է թշնամին, հատկապես ԱՄՆ-ն՝ նպատակ ունենալով խոչընդոտել իսլամական Իրանի առաջընթացը։

Պատժամիջոցների կիրառման հիմնական նպատակներից մեկը ժողովրդի և Իրանի Իսլամական Հանրապետության իշխանության  միջև առճակատում ստեղծելն է: Չնայած թշնամին պնդում է, որ  ժողովրդի թշնամին  չէ, բայց պատժամիջոցների կիրառմամբ հետապնդում է իր ամենակարևոր նպատակը՝ ժողովրդին իսլամական հանրապետության համակարգի դեմ դուրս բերելը, որովհետեւ  քաջ գիտակցում է, որ ժողովրդական աջակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի  հզորության կարևորագույն բաղադրիչներից է։

Այդ  պատճառով, դաժան պատժամիջոցների հետևանքով  ժողովրդի տնտեսական դժվարություններն ավելացնելն Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիների կարևորագույն նպատակներից է: Այդպիսով թշնամին նպատակ ունի  ժողովրդին  տնտեսական ճնշել, փողոց դուրս բերելը, մարդկանց սոցիալական կապիտալին սպառնալ և վերջապես, ներքին ու  արտաքին լսարանին փոխանցել այն հաղորդագրությունը, թե Իրանում մեծ անջրպետ կա ժողովրդի և իշխանության միջև։

Իրանի նավթի արտահանման ծավալը զրոյացնելը և ֆինանսական համակարգի դեմ պատժամիջոցները վերջին տարիներին ԱՄՆ-ի կիրառած թշմանական գործողություններից են: Թեև Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու մարտավարությունը գործնականում արդյունք չունեցավ, սակայն դա հանգեցրեց նավթի արտահանման կտրուկ նվազման և նավթային եկամուտների զգալի մասին կառավարության անհասանելիության։ Իրանի բյուջեն վերջին տասնամյակների ընթացքում միշտ էականորեն կախված է եղել նավթային եկամուտներից, և բնականաբար, նավթային եկամուտների խիստ նվազումը կամ կրճատումը կարող էր երկրին կանգնեցնել բյուջեի խիստ դեֆիցիտի, արդյունքում՝ գնաճի խնդրի առջև։

Իրանի ֆինանսական համակարգի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով երկրի նկատմամբ ճնշման գործադրումը թշնամու մյուս կարևոր մարտավարություն էր: Այդ հիմամբ թշնամին մտադիր էր, որ եթե նույնիսկ Իրանը հաջողեր շրջանցելով պատժամիջոցները նավթ վաճառել, ապա չկարողանար այդ գումարները ստանալ: Նպատակն էր  ճնշում գործադրել  երկրի Կենտրոնական բանկի վրաԼ

Երբ ուսումնասիրում ենք պատժամիջոցների կիրառման տեսակն ու եղանակը, հասկանում ենք, որ Իրանի տնտեսության կախվածությունը նավթային եկամուտներին և տնտեսական կառույցների թուլությունը պատճառ են  դարձել, որպեսզի  թշնամին մտածի, որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը ավելի լավ արդյունքներ կունենա։

Դաժան պատժամիջոցների հետևանքներից են՝

 

Իրանի արտարժութային ռեսուրսների կրճատումը

Նավթային և բանկային պատժամիջոցների հետևանքներից է երկիր մտնող  արժույթի քանակի նկատելի նվազումը: Մի խնդիր, որը երկրին անհրաժեշտ  ներմուծվող ապրանքների մատակարարումը խաթարելուց բացի, առաջարկի և պահանջարկի մոդելի հիման վրա հանգեցնում է փոխարժեքի բարձրացման և, որպես հետևանք, գնաճի սաստկացման։ Երկիր մուտք գործող արժույթի բացակայությունն ու գնաճի ավելացումը ուղղակիորեն ազդում են ներքին արտադրության վրա։

 

Արտադրության ծախսերի ավելացում

Արտադրության ծախսերի աճը կարելի է ուսումնասիրել երկու տեսանկյունից. Առաջին մասը երկրում գնաճով պայմանավորված ընթացիկ և ընդհանուր ծախսերի ավելացումն է, իսկ երկրորդ մասը, որն ուղղակիորեն կախված է պատժամիջոցների խնդրից, արտադրության ծախսերի ավելացումն է փոխարժեքի բարձրացման պատճառով, ինչպես (մեքենաների, հումքի և այլ ներմուծումների  ծախսերի բարձրացում): Մյուս կողմից,  հնարավոր է, որ պատժամիջոցների և ծախսերի բարձրացման պատճառով  արտադրական որոշ ընկերություններ դադարեցնեն արդի տեխնոլոգիայով  սարքավորումների վերազինումն ու արդիականացումը և շարունակեն արտադրական գործընթացը նախկին սարքերով  կամ տեխնոլոգիաներով: Դա, ներմուծման ծախսերի ավելացման հետ մեկտեղ, ի վերջո, կարող է հանգեցնել արտադրության ծախսերի ավելացման, իսկ արդյունքում՝ ընդհանուր գնի բարձրացման։ Փաստորեն, պատժամիջոցների նպատակն է  կանխել ժամանակակից տեխնոլոգիայի մուտքը Իրան:

 

Ժողովրդի գնողականության նվազումը

Արտարժույթի գնի բարձրացումը՝արտարժույթային եկամուտների նվազման պատճառով, ապրանքների գների բարձրացումը արտադրության ծախսերի մեծացման պատճառով, արտադրության որոշ սարքավորումների մաշվածությունը  և դրանց վերանորոգման անհրաժեշտությունը, պատժամիջոցների պատճառով ժողովրդի խնդիրների աճը, այն պատճառներից են, որոնք հանգեցրել են ժողովրդի գնողունակության կտրուկ անկմանը: Այսօր ժողովրդի  գնողունակության նվազելը  կարելի է բնութագրել որպես Իրանի քաղաքացիների ամենամեծ մտահոգությունը: Ժողովրդի գնողունակության նվազումը  ծանր հարված է հասցնում ներքին արտադրությանը:

Հեղափոխության գերագույն առաջնորդը, իրանական 1400 թվականի տարեմուտի իր ելույթի ընթացքում  այս խոչընդոտների վերացման  մի քանի ուղղություններ է ներկայացրել: Առաջին հերթին նա երկրի գործադիրներին առաջարկել է  «Երկրի տնտեսության հարցը, չմիաձուլել պատժամիջոցների վերացման հետ...»: Շեշտելով, որ պատժամիջոցների հարցով կա երկու  ճանապարհ՝ դիմել պատժամիջոցը սահմանողին կամ՝ ակտիվացնել ներքին կարողությունը և ներքին արտադրությունը, առաջնորդն ընդգծել է.«Մենք լավ  հնարավորություններ ունենք ակտիվացնենլու այս ուժերը և պատժամիջոցի ենթակա ապրանքները արտադրել երկրում»: 

Պատժամիջոցներից առաջացած դժվարությունները նվազեցնելու նպատակով, չեզոքացման ուղին  ավելի լավ է, քան սպասելը և կախված մնալը դրա լուծումից։ Երկրում կան գիտական ​​կարողությունների շատ լայն հնարավորություններ, համալսարանական կենտրոններ, գիտական ​​հսկայական կուտակումներ, որոնց միջոցով հնարավոր է շրջանցել պատժամիջոցները: Գիտելիքահենք ընկերությունների հնարավորություններից օգտվելը նույնպես այն ուղիներից է, որի միջոցով հնարավոր է չեզոքացնել Իրանի տնտեսության վրա պատժամիջոցների հետևանքները: Հենց այդ հիմամբ, հեղափոխության գերագույն առաջնորդը, 1401 թվականի կարգախոսում արտադրության և զբաղվածության երկու հիմնախնդիրներին անդրադառնալուց բացի, ընդգծել է նաև Իրանի գիտելիքահենք տնտեսության զարգացման կարևորությունը։

Թանկագին բարեկամներ ավարտվեց այսօրվա հաղորդումը: Մինչ նոր հաղորդում, Աստված ձեր հետ: