Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (33)
Ներկայումս ռեսուրսները չեն համարվում արդյունաբերական տնտեսությունների հիմքը, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը։ Այդ իսկ պատճառով կազմակերպություններն ու կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա, կոչվում են գիտելիքահենք ընկերություններ։
Ներկայումս ռեսուրսները չեն համարվում արդյունաբերական տնտեսությունների հիմքը, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը։ Այդ պատճառով, կազմակերպություններն ու կենտրոնները, որոնք գործում են գիտելիքի հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, համարվում են երկրի տնտեսական զարգացման կենսական գործոնը: Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում ծանոթանում ենք Իրանի գիտելիքահենք տնտեսությանը, գիտելիքահենք հիմնարկներին ու ընկերություններին:
Անցած ծրագրերում տեղեկացանք Իրանում մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեության մասին։ Այս ծրագրում կներկայացնենք գիտելիքահենք FanPaya ընկերությանը։
«Օդի և ջրի աղտոտվածության մոնիտորինգի տեխնոլոգիաներ և էներգետիկ համակարգեր կամ FanPaya ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին Թեհրանի համալսարանի «Օդի աղտոտվածության վերահսկման տեխնոլոգիաների հետազոտական խումբ» անվան տակ: Երեք տարի անց՝ 2014 թվականին, ընկերությունը վերսկսել է իր գործունեությունը Թեհրանի համալսարանի գիտատեխնոլոգիական պարկի մասնավոր ընկերությունում։ FanPaya ընկերությունն իր աշխատանքային փորձի և նախնական ներուժի շնորհիվ կարճ ժամանակահատվածում կարողացավ արտադրել շրջակա միջավայրը, հատկապես օդն աղտոտող նյութերի չափման ոլորտում կիրառվող գիտելիքահենք ապրանքներ։ Ներկայումս այն արտադրում է գիտելիքի վրա հիմնված 11 անուն արտադրանք և Իրանին ազատել է ներմուծման կախվածությունից։

Այս ընկերությունն ունի մասնագետներ մեքենաշինության, էլեկտրոնային ճարտարագիտության, քիմիական և բնապահպանական ճարտարագիտության ոլորտներից, ինչպես նաև մի շարք ակադեմիական և արդյունաբերական խորհրդատուներ: Ընկերության փորձագետները, բացի նմուշառման սարքավորումների արտադրությունից և շրջակա միջավայրի աղտոտիչների չափումից, ակտիվ են մաքրման կայանների պահպանման և օդի աղտոտիչների արտանետման վերահսկման և թափոններից կենսագազի արտադրության ոլորտում:
Ծխնելույզի ելքի շարժական փոշու հաշվիչը և շրջակա միաջավյրի շարժական գազի հաշվիչն այս ընկերության արտադրանքներից են:
Ավտոմեքենաների ոլորտում ընկերության արտադրած ապրանքներից կարելի է նշել ավտոմեքենայի արտանետած գազի պղտորության հաշվիչը և ավտոմեքենայի արտանետած գազի հաշվիչը։ Ընկերությունն արտադրում է նաև շրջակա միջավայրի ձայնաչափ, ազատ օդային աերոզոլների չափման սարք, քաղաքային աղտոտող կայանի մոնիտորինգի սարք, օդը մաքրող սարք, PH չափիչ սարք և առողջության չափիչ սարքեր: Եռաշերտ սանիտարական դիմակն այս ընկերության մյուս ապրանքներից է, որն ունի Սննդի և դեղերի կազմակերպության լիցենզիա, Ատոմային էներգիայի կազմակերպության հաստատում և ԵԽ (Եվրոպայի հանձնաժողովի) վկայական։ Արդյունաբերական ծխնելույզի արտանետվող փոշու մոնիտորինգի սարքը (PSDM) այս ընկերության արտադրանքներից է, որն օգտագործվում է ծխնելույզներից արտանետվող մասնիկների քանակը չափելու համար, ինչպիսիք են գործարանների, տների ծխնելույզները և այլն: Այս սարքը չափում է այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են արագությունը, ճնշումը, ջերմաստիճանը, խոնավությունը, գազը, ծովի մակարդակից բարձրությունը, շրջակա միջավայրի ջերմաստիճանը և ճնշումը:

Այս ընկերության մեկ այլ արտադրանքն է շրջակա օդի աղտոտիչների մոնիտորինգի սարքը (SAPA), որն օգտագործվում է քաղաքային օդի աղտոտիչները չափելու համար, ներառյալ 10 միկրոմետրից պակաս, 2,5 միկրոմետրից պակաս տրամագծով կախովի մասնիկները, օզոնը աղտոտող գազերը, ածխածնի երկօքսիդը, ազոտը երկօքսիդ և ծծմբի երկօքսիդ:
Շրջակա միջավայրի մասնիկների ակնթարթային մոնիտորինգի սարքը օգտագործվում է 10 միկրոմետրից պակաս և 2,5 մկմ-ից պակաս տրամագծով օդի աղտոտող մասնիկները չափելու համար:
Այս սարքը հնարավորություն ունի օգտագործելով GPRS համակարգը իր տեղադրման վայրից ինտերնետ ուղարկել օդի աղտոտվածության մոնիտորինգի տվյալները, որը համակարգչային բրաուզերի միջոցով կարելի է դիտել և պահել մեկ որևէ կրիչի վրա: Սարքն ունի նաև այլ հնարավորություններ, օրինակ՝ ցուցադրել չափման տվյալները, ցուցադրել օդի որակի ինդեքսը և ուղարկել այն կենտրոնական մոնիտորինգի կենտրոն: Ընկերության արտադրած նմուշառման պոմպը (PSP) օգտագործվում է շրջակա միջավայրում առկա քիմիական նյութերի, ներառյալ գազերի, գոլորշիների և փոշու մասնիկների նմուշառման համար:

Դյուրակիր շրջակա միջավայրի ձայնաչափը (SPLmeter) FanPaya գիտելիքահենք ընկերության մեկ այլ արտադրանք է, որն օգտագործվում է շրջակա միջավայրի ձայնի ինտենսիվությունը չափելու համար։
Այս սարքը հեշտ օգտագործվող է և թեթև քաշով: Այն կարող է օգտագործվել ցանկացած միջավայրում և ցանկացած անձի կողմից:
Այս սարքն օգտագործվում է ձայնի ինտենսիվությունը չափելու համար բոլոր միջավայրերում, ներառյալ գործարանները, դպրոցները, գրասենյակները, օդանավակայանները, ստուդիաները, թատրոնները և այլն:
Ընկերության մեկ այլ արտադրանքն է դյուրակիր մեքենայի արտանետվող գազերի անալիզատորը (PAGA), որն օգտագործվում է թթվածնի, ածխածնի օքսիդի, ազոտի երկօքսիդի, ազոտի մոնօքսիդի, ածխածնի երկօքսիդի, ինչպես նաև չայրված ածխաջրածինների կոնցենտրացիան չափելու համար մեքենայի գազերի հոսքում: Այս սարքը օգտագործվում է գազով աշխատող մեքենաների, բենզինի արտանետվող գազերի մոնիտորինգի համար, և բացի LCD-ի վրա տվյալները ցուցադրելուց և տեղեկատվությունը ներքին հիշողության մեջ պահելուց, դրանք տպում է թղթի վրա տպիչի միջոցով:

Դյուրակիր հեղուկ հաղորդունակության հաշվիչը (ECMeter) Դանեշ Բանյան վ ընկերության մեկ այլ արտադրանք է: Այս սարքի կիրառություններից մեկն է լուծույթներում իոնների կոնցենտրացիան չափելը: Հաղորդունակության հաշվիչներն օգտագործվում են մաքուր ջրի վերլուծության, բնապահպանական թեստերի համար՝ լճակների և այլ ջրային մարմինների առողջությունը որոշելու համար, ինչպես նաև մաքրման կայաններից կեղտաջրերը չափելու համար:
Ջրի և կեղտաջրերի գնահատման կարևոր պարամետրերից են էլեկտրական հաղորդունակությունը (EC) և լուծված նյութերի ընդհանուր կոնցենտրացիան (TDS), որն օգտագործվում է այդ նպատակով: Այս սարքը չափում է պարամետրերը և ցուցադրում դրանք մոնիտորի էկրանին: Սարքը հագեցած է վերալիցքավորվող մարտկոցով, որը կարող է նմուշներ վերցնել 6 ժամ։
Թվային շարժական ուլտրամանուշակագույն հաշվիչը (UVMeter) օգտագործվում է նաև բաց և փակ միջավայրերում ուլտրամանուշակագույն ճառագայթման քանակությունը չափելու համար:
Այս սարքն ունի բարձր զգայունություն 320-ից 410 նմ ալիքների երկարությունների նկատմամբ և կարող է չափել մինչև 300 մՎտ/սմ2 և օգտագործվում է բժշկության, ստերիլիզացման, ուլտրամանուշակագույն ճառագայթման թերապիայի, եռակցման և շրջակա միջավայրի համար:

Ջերմային սթրեսի չափման սարքը (WBGT) օգտագործվում է բաց և փակ միջավայրերում ջերմաստիճանը, չորությունը և ճառագայթումը չափելու և ջերմային սթրեսի ինդեքսը որոշելու համար: Ջերմային սթրեսը տեղի է ունենում այն աշխատողների համար, ովքեր ենթարկվում են բարձր ջերմաստիճանի, լինի դա բնական օդը, թե արտադրական գործընթացի ջերմությունը: Այս ցուցանիշը կազմված է շրջակա միջավայրի ջերմային պայմանների լրջության և դրանից բխող ռիսկերի հնարավորության համար։
Օդը մաքրող և գոլորշիացնող սարքը (HVAP) կարող է ներգրավել մասնիկները և մաքրել օդը: Ածխածնի ֆիլտրով այս սարքը կարող է վերացնել օդում առկա վիրուսներն ու բակտերիաները: Արդյունավետությունը բարձրացնելու համար այս սարքում օգտագործվում է ընդհանուր առմամբ 8 շերտ ֆիլտր: Սենյակում օդը խոնավացնելու համար սառը գոլորշու առաջացման և արտանետման համակարգը միկրոն չափերով ուղղահայաց գոլորշի է արտանետում սենյակի օդում:

Հարգելի ունկնդիրներ, հասանք հաղորդման այս հատվածի ավարտին։ Շնորհակալություն ձեր ուղեկցության համար: Մինչ հաջորդ հաղորդում Ըերն ընդ ձեզ։