Խինդ ու խրատի ծաղկաստանում (13.առաջին հեքիաթ, իներորդ գլուխ «Հեռատեսություն»)
Նա ով վատնում է իր ներկա ժամանակը առանց ապագայի հստակ տեսլականի, անկասկած վնասվել է:
Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ: Այսօր ձեզ պատմելու ենք Սաադիի Գոլեստանից մեկ այլ գեղեցիկ հեքիաթ: Շատ փորձագետների կարծիքով, Գոլեստան գիրքը պարսկական հռետորաբանության գլուխգործոցն է, որը հիջրեթի 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ ու գրող Սաադին գրել է 656 թվականին մի քանի ամիսների ընթացքում: Գոլեստանի արձակի գերակայությունը հանգավորման մեջ է, որովհետև այս տեսակի արձակի շնորհիվ, աշխարհատես Սաադին կարողացավ տարբեր հեքիաթների տեսքով կիսվել սիրահարների, մարտիկների, հավակնորդների, շեյխերի, սուֆիների և խորամանկների հետ հանդիպելու իր փորձառությունները և ինչ-որ կերպ նրանց բարոյական դասեր տալ: Գոլեստան գիրքը ներառում է նախաբան և ութ գլուխ: Այն գրվել է ամենագեղեցիկ ու քաղցր արձակով՝ թագավորների կենսագրության, դերվիշների բարքերի, ժուժկալության գնահատման, լռության բարիքների, սիրո և երիտասարդության, թուլության և ծերության , կրթության ազդեցության և խոսելու եղանակների մասին: Գոլեստանի պատմվածքներն ըստ թեմայի, կարճ են կամ երկար։ Որոշ պատմվածքներում հայտնվում են երևակայական կամ իրական երրորդ կերպարներ, բայց մի քանիսի մեջ հեղինակն ինքը ներկա է և ականատես: Այս իրադարձություններից որոշները նրա կյանքի իրական դրվագներն են, իսկ որոշները լոկ երևակայական: Գոլեստանում Սաադին խուսափում էր պատմագրությունից և հուշագրությունից և միայն արտահայտում անհատների կյանքին ու բնավորությանը վերաբերող հարցեր։ Սաադիի Գոլեստանից այս հաղորդման համար ընտրված գեղեցիկ պատմվածքը օգտագործվում է այն ժամանակ, երբ մարդ այնքան է խորասուզվում զվարճանքի և երջանկության մեջ, որ իր ապագայի համար ոչինչ չի պահեստավորում և երբ տագնապի կամ որևե խնդրի դիմաց է կանգնում, չի կարողանում այն հաղթահարել անվնաս:

.....
Սաադին իներորդ հեքիաթի առաջին գլխում այսպես է ներկայացնում.«Իրանի թագավորներից մեկը դարձել էր ծեր ու զառամյալ, և ապրելու հույս չուներ: Այս ժամանակ մի հեծյալ նրա մոտ եկավ ու ասաց. «Ցնծացեք քանզի մենք գրավել ենք այնինչ բերդը և գերել թշնամիներին և թշնամու բոլոր բանակը և ժողովուրդը ենթարկվել են քո դրոշին ու քեզ»:
Տառապյալ թագավորը տնքալով ասաց.«Ցնծությունը ինձ համար չէ այլ իմ թշնամիների, այսինքն՝ երկրի ժառանգների»:
-Սաադիի այս պատմվածքը մեզ հիշեցնում է անհեռատես լինելու անվայել հատկանիշի մասին: Ես ձեզ կպատմեմ այն օրվա մասին, երբ իմ կյանքում ականատեսը եղա այս գեղեցիկ հեքիաթի:
Ես հիվանդանոցի բուժքույր եմ: Երեկ մի հիվանդ դիմեց մեզ: Մի շատ գեր մարդ: Նա կշռում էր 180 կիլոգրամ: Ընկավ մահճակալի վրա և ցավից գալարվում էր ու քթի տակ մրթմրթում.
- Սխալվել եմ, այս ի՞նչ փորձանք բերեցի իմ գլխին:
Ես գնացի նրա մահճակալի մոտ, որպեսզի ցավազրկող կաթիլային միացնեմ: Նրան հարցրի.
-Ի՞նչ է պատահել:Ինչո՞ւ ես քեզ պախարակում:
-Դժբախտացա: Ընկերներիս հետ մի խնճույքի էի մասնակցել: Նրանցից մեկը մի մրցույթ առաջարկեց: Հենց այդ պատճառով այս վիճակում հայտնվեցի:
-Մրցություն: Ի՞նչ մրցություն
-Սենդվիչ ուտելու մրցություն.Ընկերս ասաց, որ նա ով կարողանա երկու ժամվա ընթացքում 15 սենդվիչ ուտել և ըմպելիք խմել կահղթի խաղում և ես, նրանց մոտ թույլ չներկայանալու համար, համաձայնվեցի:
-Դե լավ...,Հաղթեցի՞ր:
-Այո...
-Մրցանակը ի՞նչ էր
-Վիճակը, որ տեսնում եք:
...
Նրա ստամոքսը շատակերության պատճառով վնասվել էր և անմիջապես պետք է վիրահատվեր: Ծիծաղելով նրան ասացի
-Դե հիմա որ հաղթել ես, կցանկանա՞ս նախքան վիրահատարան գնալը հիվանդանոցի ճաշարանից քեզ մի սենդվիչ ու ըմպելիք բերեմ:
-Ոչ...ոչ...Զզվում եմ սենդվիչից:Հենց դրա պատճառով այս վիճակում հայտնվեցի: Մինչև կյանքիս վերջն այլևս սենդվիչ ու ըմպելիք չեմ օգտագործելու:
-Ոչ...Դու ինքդ ես քեզ այս վիճակին մատնել: Դու,այսքան գիրությամբ, պետք է մտածեիր ապագայիդ մասին: Ընդամենը մի քիչ նրբանկատություն ու հեռատեսություն էր անհրաժեշտ:
-Դե լավ, հիմա ր այսպես է, վիրահատությունից հետո ինձ սենդվիչ բերեք:
Կյանքում մեծ հաջողության հասած մարդկանց հիմնական առանձնահատկություններից մեկը՝ հեռատես լինելու կարողությունն է: Ընդհանրապես, հեռատեսությունը կարելի է դիտարկել որպես մի տեսակ ճանաչողական և ռացիոնալ կողմնորոշում անձնական ապագայի նկատմամբ, որն օգնում է մարդկանց հասնել իրենց երկարատեւ նպատակներին: Հեռատեսությունն ինչպես նաև որոշ այլ հատկանիշներ, ներառյալ՝ հնարամտությունը, պատճառ են դառնում, որպեսզի վերանան անորոշությունները, ինչը հանգեցնում է ապագայում ճիշտ որոշումներ կայացման: Հեռատես մարդը խելամտորեն և հաշվարկված է մտածում իր որոշումների հետևանքների մասին և չի տրվում ակնթարթային և անցողիկ որոշումներին, որոնք ժամանակավոր են: Հեռատես մարդը ճկուն է և չափավոր՝ անձնական կյանքում:
Հիվանդին տարանք վիրահատարան և ստիպված եղանք վիրահատության միջոցով հեռացնել նրա ստամոքսի կեսը, որպեսզի նրա ստամոքսը փոքրանա, և նա այլեւս չկարողանա չափից շատ ուտել։
Մեկ ամիս հետո եկավ հիվանդանոց ստուգման համար, նրան ասացի.
-Դե լավ պարոն Հաղթող։ Իսկ ի՞նչ կասեք նոր իրավիճակի մասին:
-Չե՞ք տեսնում! Ես նիհարել եմ քսանհինգ կիլոգրամ: Բայց մի պատառ ուտելուց հետո, ես կշտանում եմ: Խնդրում եմ կրկին վիրահատել ինձ և վերադարձնել նախկին կարգավիճակիս: Խոստանում եմ այլեւս չմասնակցել շատակերության մրցույթին։
-(Ծիծաղելով) Դուք պետք է ավելի վաղ մտածեիք այդ մասին:Հենց այն ժամանակ, երբ ձեր ընկերն առաջարկեց մասնակցել մրցությունը: Հիմա շատ ուշ է: Հիմա դուք մի սենդվիչը պետք է ուտեք վեցը անգամից, քանի որ ձեչ ստամոքսն այլևս առաջվա տարողությունը չունի: Չե՞Ք լսել, որ Սաադին ասում է.«Ով վատնում է իր ներկա ժամանակը առանց ապագայի հստակ տեսլականի, անկասկած վնասվել է»:
-Երանի ոտքս կոտրվեր ու չգնայի այդ խնջույքին:
Այս գեղեցիկ հեքիաթը մեզ ուսուցանում է, որ հեռատեսությունը, ապագան բավական ստեղծագործ և նորարարական ձևով պլանավորելու մի տեսակ կարողություն է: Շատ մարդիկ շահագրգռված են իրենց անձնական և սոցիալական կյանքում նոր արդյունքների հասնել և հաջողության հասնելու ռազմավարություններ կիրառել, որոնք մինչ այժմ չեն փորձարկվել և ամբողջովին նոր են: Այսպիսով, այս մարդիկ անընդհատ փորձում են նորարարության հասնել:
Հեռատես լինելը մարդուն դարձնում է լավատես, ով խորապես հավատում է, որ կհասնի իր նպատակներին: Նման անձը, բարդ անցյալով ապրելու և այդ վախերի պատճառով անհաջողության զգացողության փոխարեն, նույնիսկ առանց ներկայի վրա կենտրոնանալու, ձգտում է դեպի ապագա և ապագաի հաջողության:
Թանկագին բարեկամներ հուսանք հաղորդումը ձեզ դուր է եկել: Մինչ նոր հանդիպում, Տերն ընդ Ձեզ: