Շահրիվարի 8-ը՝ Ահաբեկչության դեմ պայքարի օր
https://parstoday.ir/hy/radio/iran-i180710-Շահրիվարի_8_ը_Ահաբեկչության_դեմ_պայքարի_օր
Իրանական շահրիվար ամսի 8-ը (օգոստոսի 30), նահատակներ՝ Ռաջայիի և Բահոնարի նահատակության կապակցությամբ, Իրանի պաշտոնական օրացույցում հռչակվել է որպես ահաբեկչության դեմ պայքարի օր։ Այս օրվա անվանակոչման պատճառը 1981 թվականին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ իրականացված աննախադեպ ահաբեկչական գործողությունն էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2022 10:19 Asia/Tehran

Իրանական շահրիվար ամսի 8-ը (օգոստոսի 30), նահատակներ՝ Ռաջայիի և Բահոնարի նահատակության կապակցությամբ, Իրանի պաշտոնական օրացույցում հռչակվել է որպես ահաբեկչության դեմ պայքարի օր։ Այս օրվա անվանակոչման պատճառը 1981 թվականին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ իրականացված աննախադեպ ահաբեկչական գործողությունն էր:

Իրանը համարվում է աշխարհում ահաբեկչության ամենամեծ զոհերից մեկը: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրան թշնամիները, իսլամական համակարգին հարվածելու նպատակով և իրենց չհագեցող ցանկությունները բավարարելու համար սպանել են ավելի քան 17000 պաշտոնյաների և քաղաքացիների: Այս գործողություններից ամենացավալիներից մեկը տեղի ունեցավ իրանական 1360 թվականի շահրիվարի ամսի ութին  (1981թ.օգոստոսի 30), որի պատճառով նահատակվեցին  Մոհամմադ Ալի Ռաջային և Մոհամմադ Ջավադ Բահնարը:

Այդ օրը, վարչապետի գրասենյակում տեղի ունեցած  պայթյունի հետևանքով զոհվեցին նախագահ Մոհամմադ Ալի Ռաջաին,  վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահնարը և կառավարության մի խումբ անդամներ: 

Ահաբեկչությունը տեղի ունեցավ  ճիշտ երկու ամիս այն բանից հետո, երբ այաթոլլահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնի Բեհեշթին և Իսլամական Հանրապետական ​​կուսակցության ավելի քան 70 քաղաքական և գործադիր անդամներ ահաբեկչության զոհ դառնալով  նահատակվեցին  կուսակցության գրասենյակում ետղի ունեցած պայթյունի հետևանքով: Նահատակ Ռաջային  սպանվեց 48 տարեկանում: Հեղափոխության հաղթանակից հետո նա նշանակվեց Կրթության նախարար, իսկ  1980թ. թվականին որպես Թեհրանի ժողովրդի պատգամավոր ընտրվեց Իսլամական խորհրդարանում: Նույն տարում նա նշանակվեց  Իրանի Իսլամական Հանրապետության վարչապետ, իսկ նախագահի պաշտոնից Բանի Սադրի պաշտոնանկությունից հետո, 1981 թվականի մորդադի 2-ի ընտրություններում ավելի քան 13 միլիոն ձայնով ընտրվեց  ԻԻՀ երկրորդ նախագահ:

Բահոնարը ևս նահատակության ժամանակ 48 տարեկան էր: Հեղափոխության հաղթանակից հետո նա  եղել է Հեղափոխական խորհրդի անդամ, Բանիմացների խորհրդում Քերմանի ժողովրդի ներկայացուցիչ,  Թեհրանի  պատգամավոր, Կրթության նախարար (նահատակ Ռաջայիի կաբինետում)  և Իսլամական Հանրապետություն կուսակցության գլխավոր քարտուղարը (դոկտոր Բեհեշթիի նահատակությունից հետո): Ռաջայիի նախագահ ընտրցելուց  հետո, Բահոնարը է նշանակվեց  Իրանի Իսլամական Հանրապետության վարչապետ։

Իսլամական հեղափոխության թշնամիներն իրենց  վայրագ  գործողություններով փորձեցին ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը: Նրանք կարծում էին, թե նման ահաբեկչական գործողություններով կարող են խոչընդոտել իսլամական հեղափոխության նպատակների իրականացումը, սակայն  Իրանի ժողովուրդը միշտ ընթացել  է նահատակների ճանապարհով և նահատակների արյունը դարձել է իսլամական Իրանի վեհության  գրավականը: Նահատակներ Բահոնարը և  Ռաջային ,իրենց նահատակությամբ սնեցին  հեղափոխության ծառը: Ի հիշատակ այս երկու ազնիվ նահատակների, տարվա մեջ մեկ շաբաթ Իրանում նշվում է կառավարության շաբաթը:

Ահաբեկչությունը համաշխարհային հանրության հիմնարար խնդիրներից  և ժողովուրդների  իրավունքների և միջազգային կայունության դեմ ուղղված ամենավտանգավոր սպառնալիքներից է։ Պատմության ընթացքում, հատկապես վերջին հարյուր տարվա ընթացքում, ահաբեկչությունը եղել է համաշխարհային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ամենակարևոր սպառնալիքների հիմքը։ Իրանում, Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրերից, երբ խախտվեցին  համաշխարհային մեծապետականության  հավասարումները, Իրանը դարձավ թշնամիների և նրանց վարձկանների, այդ թվում՝ մոնաֆեղին  խմբավորման ատելության ու թշնամանքի թիրախը: Այս խմբակը  միայն իրանաակն 1362 թվականի ֆարվարդինի 11-ից մինչև  էսֆանդի 26-ը ընկած ժամանակահատվածում ստանձնեց  4583 իրանցիների  սպանության պատասխանատվությունը։

Հեղափոխության հենց սկզբից  ամերիկացիները  ֆինանսական, քաղաքական և քարոզչական հովանավորություն ցուցաբերեցին Մոնաֆեղին  ահաբեկչական կազմակերպությանը և հովանավորեցին Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ահաբեկչական  գործողությունները: Խմբավորումը փորձում էր ուժի կիրառման և քաղաքական սպանությունների միջոցով ֆիզիկապես ոչնչացնել  համակարգի արդյունավետ անդամենրին  և մտավոր նախագծողներին, որպեսզի երկրի  կարևոր ակռույցներում  լուրջ բացեր ստեղծելով, պայմաններ ստեղծեր Իրանի Իսլամական Հանրապետության կործանման համար։ Մոնաֆեղների կողմից իրականացված ահաբեկչության զոհերից էին՝ «Մեհրաբի» նահատակները, թիր 7-ի եւ շահրիվար 8-ի նահատակները, Լաջվարդին, Ղարանեյը և Սայադ Շիրազին: Համաշխարհային իմպերիալիզմը ոչ միայն չարձագանքեց այս ահաբեկչական գործողություններին  ոչ միայն չհակազդեց, այլև հովանավորեց դրանք:

Ահաբեկչության դեմ պայքարի առնչությամբ միջազգային օրենքներն ու իրավունքները քննարկելով  չի կարելի կասկածել, որ այս քայլերը, այսինքն՝ խաղաղ բնակիչների դեմ բռնությունը և ահ ու սարսափի մթնոլորտ ստեղծելը, երկրի դեմ հարձակումը  և իրանցի զինվորականների իրավունքները չհարգելը, համահունչ են ահաբեկչական և անմարդկային քալերին: Ուստի Մոնաֆեղինը համարվում է ահաբեկչական և ոճրագործ խմբավորում: Դա հաստատում են նաև ահաբեկչության դեմ պայքարի փաստաթղթերն ու կոնվենցիաները, ինչպիսիք են՝. Հռոմի կանոնադրությունը, 1979 թվականի պատանդառության դեմ միջազգային կոնվենցիան, 1997 թվականի  ահաբեկչական ռմբադրությունների արգելակման միջազգային կոնվենցիան և 1949 թվականի Ժնեւյան քառյակ  համաձայնագրերում  3-րդ համատեղ հոդվածը:

ԱՄՆ-ն և սիոնիստական ​​ռեժիմը վերջին տարիներին միշտ փորձել են   Իրանում և տարածաշրջանում հովանավորել ահաբեկիչներին, վարժեցնել ահաբեկիչներին, նրանց տրամադրել  զինամթերք, թեթև և կիսածանր զենք, կապի սարքավորումներ և սննդամթերք: Այդ ամենն իրականացվել է  ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կասկածելի օդային չվերթներով: Սրանք  Վաշինգտոնի ոկղմից ահաբեկիչների նկատմամբ հովանավորության մի քանի օրինակներն են: ԱՄՆ-ն  և  Սիոնիստական ռեժիմն իրենց շահերն ապահովելու նպատակով  տարածաշրջանում սարսափելի ոճրտագործություններ են իրականացնում, ինչպես՝ Իրանի ատոմային գիտնականների և Դիմադրության հրամանատարների սպանությունը :

Մոհսեն Ֆախրիզադեն, Մաջիդ Շահրիարին, Մասուդ Ալի Մոհամադին, Դարիուշ Ռեզայի Նեժադը, Մոստաֆա Ահմադ Ռոշանը և Ռեզա Ղաշղային, Իրանի միջուկային էներգիայի ոլորտի այն գիտնականների թվում էին, որոնք վերջին տարիներին նահատակվել են սիոնիստական ​​լրտեսական կազմակերպության  վարձկանների ու գործակալների միջոցով:

 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման  հանգուցյալ հրամանատար գեներալ մայոր հաջ Ղասեմ Սոլեյմանին նահատակվել է իրանական 1398 թվականի դեյ ամսի 13-ին Բաղդադի օդանավակայանում, ամերիկյան ավիահարվածի ժամանակ՝ Իրաքի Հաշդ ալ-Շաաբիի առաջնորդներից Աբու Մահդի Ալ-Մոհանդիսի ուղեկցությամբ  առաքելության վայր մեկնելու ճանապարհին:

Անկասկած այս գորոծղությունները ոչ միայն չեն հուսահատեցրել  Իրանի ժողովրդին իսլամական համակարգին աջակցելու առումով, այլև ավելի վճռական են դարձրել իրենց նպատակներին հասնելու հարցում:

Արևմտյան կառավարությունների աջակցությունն ահաբեկիչներին, այդ թվում՝ Մոնաֆեղին խմբավորմանը,  բացահայտել է  այն փաստը, որ այդ կառավարություններն ահաբեկչության դեպքում ավելի հավատարիմ են իրենց քաղաքական շահերին, քան  մարդու իրավունքներին և օրենքին և միշտ այս խմբավորմանը օգտագործել  են Իրանի վրա ճնշում գործադրելու համար: Վերջին տարիներին արևմտյան որոշ պաշտոնյաներ  հերթական անգամ ցուցադրել են  իրենց երկակի և կեղծավոր քաղաքականությունը ահաբեկչության նկատմամբ,մասնակցելով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հանդիպումներին և ահաբեկիչներին հրապարակայնորեն աջակցելով,  փորձել են արդարացնել այս խմբավորման գործողությունները:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին անապահովության և միջազգային սպառնալիքների հարցով  ահաբեկչության դերի մասին ասում է.«Այսօրվա աշխարհը տառապում է երկու մեծ աղետներից՝ ահաբեկչություն, որի գերագույն դրսևորումը պետական  առումով Սիոնիստական ​​ռեժիմն է, իսկ կուսակցական առումով՝ մոնաֆեղներն ու նրանց նմանները: Դա գլոբալ աղետ է և այս փաստը հերքելող կառավարություններիք այլն ավելի մեծ աղետ է, որի հետ բախվում է աշխարհն այսօր»: