Իրանի ներքին արտադրական կարողությունները 11
ԻԻՀ առաջնորդն իրանական 1401 թվականն անվանել է «արտադրություն, գիտելիքահենք տնտեսության և աշխատատեղերի ստեղծման տարի»։ Այս հաղորդաշարի ընթացքում ձեզ ենք ներկայացնում ծրագրեր, որոնք վերաբերվում են տարվա կարգախոսին: Առաջիկա մի քնաի ծրագրերի ընթացքում կխոսենք գիտելիքահենք տնտեսության դերի և արդյունքների մասին:
ԻԻՀ առաջնորդն իրանական 1401թթվականն անվանել է «արտադրություն, գիտելիքահենք տնտեսության և աշխատատեղերի ստեղծման տարի»։ Նա նաև առանձնահատուկ կարևորել է գիտելիքահենք տնտեսությունը և աշխատատեղերի ստեղծումը:
Առաջնորդը հայտարարել է. «Այս տարի ուզում եմ անդրադառնալ արտադրությանը: Եվ ցանկանում եմ ներկայացնել արտադրության նոր շերտ և նոր դեմք: Արտադրություն, որն ունի երկու կարևոր հատկանիշ՝ հիմնված է գիտելիքի վրա և ստեղծում է աշխատատեղ: Իհարկե, աչրտադրության բոլոր ոլորտները ստեղծում են աշխատատաեղեր: Սակայն որոշ բաժիններում, չնայած խոշոր ներդրումներին, աշխատատեղերի թիվը մեծ չէ»:
1986թ. Ստենֆորդի համալսարանի տնտեսագետ Փոլ Ռոմերն առաջին անգամ բարձրացրեց այն տեսությունը, որ ի տարբերություն դասական տնտեսության մոդելի, որում առանցքյաին դերը պատկանում է կապիտալին ու աշխատուժին, զարգացած տնտեսություններում գիտելիքը նույնպես, որպես երրորդ գործոն, առանցքային դերակատարություն ունի: Նա պնդում էր, որ գիտելիքը կապիտալի հիմնական ձևերից մեկն է, և երկարաժամկետ տնտեսական աճը հնարավորո է միայն գիտելիքի վրա հիմնված արտադրության միջոցով:
Գիտելիքն արդյունաբերական չորրորդ դարաշրջանի կարևոր հիմքերից է: Գիտելքիահենք տնտեսությունն այն տնտեսությունն է, որի զարգացման հիմքը գիտելիքն է և որտեղ այս այն կիրառվում է տնտեսական աճը խթանելու համար:
Գիտելքիահենք տնտեսության համար անհրաժեշտ է, որպեսզի երկիրն ունենա կիրթ և մասնագետ քաղաքացիներ, որոնք կարող են ստեղծել գիտելիք և այն ձեռներեցությսան միջոցով այն կիրառել տնտեսության մեջ: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության սահմանմամբ՝ այն տռնտեսական համակարգը, որն ուղղակիորեն հենվում է գիտելիքի արտադրության, բաշխման և օգտագործման վրա, կոչվում է գիտելիքահենք տնտեսություն:
Գիտելիքահենք ընկերությունների և հաստատությունների պաշտպանության և նորարարությունների և գյուտերի առևտրայնացման մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ գիտելիքահենք ընկերությունը մասնավոր կամ կոոպերատիվ կառույց է, որի նպատակն է տնետսության զարգացումը, գիտական տնտեսական նպատակների իրականացումը և գիտահետազոտական արդյունքների (ներառյալ ապրանքների և ծառայությունների նախագծում և արտադրություն) առևտրայնացումը բարձրակարգ տեխնոլոգիաների ոլորտում՝ մեծ ավելացված արժեքով։
Իրանական 1401թ շնորհավորական ուղերձում, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Գիտելիքահենք տնտեսության նպատակը գիտական ու տեխնոլոգիական հայացքն է արտադրության բոլոր ոլորտների նկատմամբ: Արդյուքնում կրճատվում են ծախսերը, բարձրանում է արտադրողականությունը, բարելավվում է արտադրանքի որակը, այն դառնում է մրցունակ՝ համաշխարհային և էժան՝ ներքին շուկայում»:
Գիտելիքահենք տնտեսության հիմքը գիտական ինֆորմացիան ու գիտելիքը տեխնոլոգիաների վերածլն է, իսկ տեխնոլոգիաները՝ նորարարության: Նորարարական կենտրոնների նպատակը առկա տեխնոլոգիաների հետ աշխատելն է:
Գիտելիքահենք տնետսության հիմքում ապրանքի ու ծառայության արտադրությունն է՝ հիմնված գիտելիքի վրա: Այս ոլորտում շատ կարևոր է մասնագետ աշխատուժի առկայությունը: Այս ոլորտի աշխատողների հիմնական կապիտալը գիտելիքն է, քանի որ նրանք անընդհատ պետք է ներկայացնեն նոր գաղափարներ:
Գիտելիքահենք տնետսությունը չի ենթադրում միայն բարձր տեխնոլոգիաների կիրառում: Այս ոլորտի որտեղ բոլոր ձեռնարկություններն օգտվում են գիտելիքից՝ իրենց նպատակներն առաջ տանելու համար: Գիտելքիահենք տնտեսության նպատակը նորարարականա գաղափարների միջոցով տնետսության բոլոր ոլորտների արդյունավետությունը բարձրացնելն է:
Գիտելիքահենք տնետսության բոլոր մասնակիցների՝ անհատների, ձեռնարկությունների և կառավարության միջև տարբեր ոլորտներում փոխազդեցությունն օգտագործվում է նորարարությունների միջոցով արտադրողականությունը բարձրացնելու համար: Այս տնտեսությունում նորարարությունը արդյունաբերական և տեխնոլոգիական ոլորտներում տնտեսական գործունեության արդյունավետության և ավելացված արժեքի բարձրացման հիմնական գործոնն է։ Ավելացված արժեքն ու արդյունավետությունը պետք է ժամանակի ընթացքում տեսանելի լինեն տարբեր ոլորտներում մրցունակության բարձրացման տեսքով:
Գիտահենք տնտեսության մեջ նորարարությունը նպաստում է մրցունակության հասնեելուն և ավելացված արժեք ստեղծելուն, անկախ գործունեության տեսակից: Ոչ տեխնոլոգիայան նորամուծությունները, որոնք ստեղծում են ավելացված արժեք և մրցունակություն, նույնպես գիտելքիահենք տնտեսության մաս են կազմում: Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության սահմանմամբ՝ գիտելիքահենք տնտեսության հիմքերը չորսն են՝ ինովացիոն համակարգ, մարդկային ռեսուրսների զարգացում, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ենթակառուցվածք և բիզնես միջավայր:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գործադիր կոմիտեն ընդլայնել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության սահմանումը: Ըստ այդմ՝ գիտելիքահենք տնտեսությունում գիտելիքի արտադրությունը, բաշխումը և արտադրողականությունը հանդիսանում են արդյունաբերության բոլոր մակարդակներում տնտեսական աճի, ավելացված արժեքի ստեղծման և զբաղվածության հիմնական շարժիչ ուժը:
Հարկ է նշել, որ մի քանի տեսակի բարձր տեխնոլոգիաների վրա հիմնմված տնետսությունն անպայման գիտելքահենք տնտեսություն չէ: Գիտելքիահենք տնետսության բոլոր ոլորտների հիմքը գիտելիքն է: Այստեղ բացի տեխնիկական գիտելիքներից, անհրաժեշտ են նաև մշակութային, սոցիալական և կառավարչական գիտելիքներ:
Համաշխարհային բանկը, որպես գիտելիքահենք տնտեսության ջատագովներից մեկը, 1998 թվականից առ այսօր բազմաթիվ զեկույցներում ուսումնասիրել է գիտելիքահենք տնտեսություն հայեցակարգը և տարբեր երկրների քաղաքականությունները, ծրագրերն ու ձեռքբերումները գիտելիքահենք տնտեսության կայացման գործում։ Արդյուքնում, Համաշխարհային բանկը հայտարարել է, որ այսօր գիտելիքի դերն ու նշանակությունը տնտեսական աճի և զարգացման գործում շատ ավելի ուժեղ է դարձել, քան նախկինում։
Գիտելքիահենք տնտեսությունը կարելի է սահմանել որպես տնտեսություն, որտեղ գիտելիքի արտադրությունը, բաշխումը և օգտագործումը, բոլոր ոլորտներում աճի, հարստության ստեղծման և զբաղվածության ամենակարևոր շարժիչ ուժն են:
Պարզ է, որ հետազոտությունները միայնակ չեն կարող նպաստել զարգացմանը: Արդյունաբվերական արտադրանքի արտադրության միջոցով կատարելագործվում են գոյություն ունեցողզ տեխնոլոգիաները, ծառայությունների մատուցումը հասարակական ու արդյունաբերական հատվածներին և ապահովվում է տնետսության զարգացումը:
Զարգացած տնտեսություններում աշխատուժի 60%-ը գիտելիք ունեցող աշխատողներ են՝ ներառյալ դիզայներները, ճարտարապետները, հետազոտողները, ինժեներները, ուսուցիչները և վերլուծաբանները: Զարգացած և արդյունաբերական երկրները հասկացել են , որ հնարավորինս աճելու և զարգանալու համար պետք է թեւակոխեն տնտեսության նոր փուլ, որը հիմնված է գիտելիքի վրա։
Գիտելքիահենք տնտեսության կարևոր առանձնահատկություններն են
. Կիրթ և մասնագետ աշխատուժի ներգրավմամբ նորարարական գործունեության իրականացում
. Զբաղվածության ապահվում ԲՈՒՀ-երի շրջանավարտների ու մասնագետների համար
Այս ոլորտում աշխատատեղերի հնարավորություններն այնքան մեծ են, որ որոշ տնտեսական փորձագետների կրածիքով, գիտելիքահենք ընկերություններում կա մինչև 3 միլիոն աշխատատեղ:
. Նոր ապրանքների արտադրություն
. Արտադրական ծախսերի կրճատում
Արտադրության մեջ գիտելիքի կիրառումը նապստում է ծախսերի կրճատմանը, ինչպես նաև կանխում ֆինանսական ռեսուրսների վատնումը: Գիտելիքահենք տնտեսությունը հնարավորություն է տալիս ներդրումներ անել իրանական ռիալով կամ արտարժույթով, ինչպես նաև նվազեցնել էներգառեսուրսների, հումքի օգտագործումը և այլն։
. Արտադրողականության բարձրացում
Գիտելիքահենք տնտեսության մեջ արտադրվում են ապրանքներ, որոնք բացի նորարարական լինելուց, ունեն նաև բարձր որակ։
. Համաշխարհային շուկայում իրանական արտադրանքի մրցունակության բարձրացում
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը:
Մինչ հաջորդ հաղորդում, Աստված Ձեզ հետ: