Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (90)
https://parstoday.ir/hy/radio/iran-i181268-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(90)
Ողջույն, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք 1980-ական թվականներին  Սադդամի bաասական ռեժիմի ոտնձգության դիմաց Իրանի ժողովրդի սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման  մասին հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք պարտադրված պատերազմի վերջին տարվա քաղաքական, ռազմական և տնտեսական պայմաններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 10:21 Asia/Tehran

Ողջույն, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք 1980-ական թվականներին  Սադդամի bաասական ռեժիմի ոտնձգության դիմաց Իրանի ժողովրդի սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման  մասին հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք պարտադրված պատերազմի վերջին տարվա քաղաքական, ռազմական և տնտեսական պայմաններին:

Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք  արևելյան և արևմտյան բլոկների կողմից Սադդամի ռեժիմին  տրամադրվող ֆինանսական  մեծ օգնություններին և այդ դրամաշնորհների միջոցով իրաքյան բաասական բանակի վերակազմավորմանը: Այսպիսով, Իրաքի ռազմական հզորության և զորքի ու սպառազինության քանակը մի քանի անգամ գերազանցում  էր այն ժամակավա զորքերի ու զենքի քանակին, երբ Սադդամի ռեժիմն  հարձակվեց Իրանի Իսլամական Հանրապետության վրա: Ի տարբերություն Սադդամի ռեժիմի զինտեխնիկայի ավելացման՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում էր տնտեսական և սպառազինական  ամենախիստ պատժամիջոցների տակ։ Միևնույն ժամանակ, երբ  Արևելքի և Արևմուտքի երկու գերտերությունները առաջադեմ և հեռահար զենքերով զինեցին Սադդամին, Իրանի տնտեսական ենթակառուցվածքը, նավթային տերմինալները և բեռնատար նավերը ենթարկվեցին բաասական բանակի ռումբերի և հրթիռների հարձակումներին:

Թեհրանում Բրիտանիայի նախկին դեսպան Էնթոնի Փարսոնսը պարտադրյալ պատերազմի վերջին երկու տարիներին Իրանի քաղաքների և տնտեսական ենթակառուցվածքների վրա ռմբակոծությունների և հրթիռակոծությունների ավելացման մասին ասել է.«Նկատի ունենալով, որ ժողովրդական աջակցությունները կազմում էին Իրանի պաշտպանական և հարձակողական ուժի առանցքը, ձևավորվեց կարծիք, որ Իրանի ժողովրդի հոգեվիճակի փոփոխումը միակ գործոնն  է, որը կարող է Իրանի Իսլամական Հանրապետության պարտության պատճառ դառնալ:  Ըստ այդմ, անպաշտպան մարդկանց և քաղաքներում քաղաքացիական կենտրոնների վրա հարձակվելու Իրաքի նպատակն էր մարդկանց անմիջականորեն ներգրավել պատերազմի վնասակար հետևանքների մեջ:

Այս հարձակումների հետևանքով առաջացած հոգեբանական ճնշումներով, բաասական թշնամին և նրա կողմնակիցները հույս ունեին, որ աստիճանաբար կփոխվեն մարդկանց համոզմունքները պատերազմի և դրա շարունակության վերաբերյալ, և կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ պատերազմի ավարտի համար: ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր  Շաուլ Բախաշը Washington Post թերթում  այդ նպատակներից մի քանիսի մասին գրել է. «Իրաքը շարունակում է սաստկացնել պատերազմը, քանի որ վախենում է, որ միջազգային հանրությունը կմոռանա պատերազմի մասին կամ կհասնի այն եզրակացության, որ ռազմական գործողությունները կարող են ավարտվել Սադդամի սպասելիքները չբավարարող համաձայնությամբ»:

 «Ջորջթաուն» համալսարանի Միջազգային և ռազմավարական կենտրոնի Մերձավոր Արևելքի հարցերով տեղակալ  Շիրին Հանթերը  նույնպես կարծում էր, որ Իրաքի նպատակն է միջազգայնացնել պատերազմը և այլ երկրներին  ներքաշել Իրանի դեմ ընթացող  պատերազմի մեջ:

Իրանի ժողովրդի ոգին ամրապնդելուց և պատերազմի դեմ նրա անհամաձայնությանը խթանելուց բացի, Իրաքը ճնշում էր գործադրում  միջազգային հանրության վրա պատերազմը դադարեցնելու արդյունավետ միջոցներ ձեռնարկելու համար: Իրաքն այդ քայլերով մեկ այլ նպատակ էր  հետապնդում՝ Իրանին դրդել  ցամաքային գործողություններ իրականացնել: 

--- 

 

Առաջադեմ սարքավորումներ և զենքեր ձեռք բերելու և մարտական ​​կազմակերպությունը ընդլայնելու միջոցով Իրաքի ռազմական կարողությունների ավելացումն իրաքյան ուժերին վստահեցրել էր որ նրանք կարող են դիմակայել Իրանի ռազմական ուժերի հարձակումներին: Ըստ այդմ, Washington Post-ը՝ վկայակոչելով իրաքցի իրազեկ պաշտոնյային, գրել  է.«Իրաքի ռազմական հզորության աճը, պաշտպանական հզորության ամրապնդումից զատ, անհրաժեշտ հիմքեր ստեղծեց  պաշտպանական ռազմավարության իրականացման համար՝ նպատակ ունենալով վերագրավել Իրանի կողմից գրավված տարածքները: Ուստի իրաքցիները  սահմանափակ հարձակումներ իրականացրեցին հարավային շրջանում, այդ թվում՝ Ֆավի շրջանի վերագրավման զորավարժությունը։ Պարտադրված պատերազմի ընթացքը վերջին տարում այնպիսին էր, որ իրաքյան բաասական  բանակը 1978 և 1988 թվականներին հարավային տարածաշրջանում որևէ սպառնալիքի առջև չհայտնվեց, ուստի հնարավորություն ստացավ կառուցել ամրություններ՝ իր պաշտպանական շարքերն ամրապնդելու համար: 1987 թվականի երկրորդ կեսին և 1988 թվականի առաջին կեսին Սադդամի ռեժիմի հակապաշտպանական ջանքերը  և պաշտպանական կարողությունները պատճառ դարձան, որ նա  համոզվի որ պատրաստ է առանց անակնկալի գալու ցանկացած վայրում պաշտպանվել: 

Իրանցի մարտիկներին պարտադրված պատերազմի վերջին մեկուկես տարում հաջող գործողություն իրականացնելու համար ստեղծված փակուղում Իրանի ռազմական հրամանատարները հյուսիս-արևմտյան  լեռնային շրջաններում  կենտրոնացան գործողությունների վրա՝ Իրաքի նկատմամբ ռազմական գերակայությունը պահպանելու համար: 1978 թվականի մարտից մինչև 1988 թվականի մարտը Իսլամական Հանրապետության բոլոր գործողություններն իրականացվել են հյուսիս-արևմուտքի լեռնային շրջաններում։ Այդ ժամանակահատվածում  իրականացվել են ավելի քան 55 հարձակողական գործողություններ՝ փոքր, սահմանափակ և մեծ, և հյուսիս-արևմուտքում իրականացված գործողություններից ավելի կարևոր են եղել Քարբալա 10-ը, Նասր-8-ը, Բեյթ ալ Մողադաս 2-ը և Վալ-Ֆաջր-10-ը,որոնք շատ որոշիչ են եղել։

1987-ի գործողություններում իրանցի մարտիկները գրավեցին  Մավութ, Հալաբչեհ, Խարմալ, Սեյեդ Սադեղ, Հանդ Ղարիբե քաղաքները և տարածաշրջանի տասնյակ կարևոր բարձունքներ։

--- 

Իրանցի մարտիկները՝ Վալ-Ֆաջր 10 գործողության ընթացքում

 

1987 թվականին, չնայած պատերազմին վերջ տալու ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ջանքերին, Պատերազմի դաշտում իշխող իրավիճակը ցույց տվեց, որ միջազգային համակարգը ոչ միայն չի փորձում արդար լուծում գտնել պատերազմի համար, այլև չունի իր քաղաքական կամքը պարտադրելու միջոց:Այլ կերպ ասած՝ պատերազմի քաղաքական-ռազմական իրավիճակը և Իրանի գերակա դիրքը պահանջում էին, որ միջազգային համակարգն ապահովի Իրանի պահանջները, սակայն գերտերություններն Իրանի իրավունքների ճանաչման արդյունքները գնահատեցին ի վնաս ՄԱԿ-ի իշխող ուժերի շահերի։ Մյուս կողմից, միայն գերտերությունները զուրկ էին Իրանին իրենց պահանջները պարտադրելու կարողությունից։ Որովհետև Իրաքի ռեժիմի  դեմ Իրանի ռազմական կարողությունը լավ դիրքով էր օժտել այս երկրին իր նպատակներն ու պահանջներն իրականացնելու համար։ Նոր իրավիճակում Իսլամական Հանրապետությունը հայտնվել էր երկակի և դժվարին պայմաններում, մի կողմից՝ իր գերակա ռազմական դիրքի և կրոնական ու իսլամական հայացքների պատճառով չցանկացավ նահանջել իր սկզբունքային ու իրավացի դիրքերից, և մյուս կողմից՝ բախվել էր միջազգային շատ բարդ իրավիճակի և քաղաքական-տնտեսական աճող ճնշումների հետ, որոնք հաղթահարելու համար պահանջվում էր վճռական ռազմական հաղթանակ։ Պահանջներ, որոնք հեշտությամբ չէին կարող կատարվել, և ենթակառուցվածքներն ու նախապատրաստական ​​աշխատանքները պետք է ապահովված լինեին տարիներ առաջ։

Այս բարդ իրավիճակը խոցելի էր դարձրել Իրանի դիրքերը։ Այդ պատճառով, ցանկացած անփութություն և հանդուրժողականություն կարող էր փոխել Իրանի գերակա դիրքը, որը հինգ տարվա շարունակական ներխուժման  դեմ պայքարում ռազմական հաղթանակի արդյունք էր:

Հետևաբար,  1987 թվականի պատերազմը, չնայած բոլոր քաղաքական-ռազմական զարգացումներին, ինչպիսիք են Անվտանգության խորհրդում 598-րդ բանաձևի ընդունումը, ԱՄՆ-ի կողմից Քուվեյթի նավթատար նավերին ուղեկցումը, Պարսից ծոցում Իրանի և ԱՄՆ-ի հակամարտությունը,  Իրանի արևմտյան տարածաշրջանում երկրի ռազմական գործողությունների շարքը,  Իրաքի ռազմական հզորության արտակարգ մեծացումը, տարածաշրջանում  ռուսների քաղաքական նշանակալի դիրք ունենալը և շատ այլ հարցեր որոշակի ավարտի չհանգեցրին, սակայն 1988-ի քաղաքական-ռազմական զարգացումները արդյունավետ եղան պատերազմի ավարտի համար։

1988 թվականի մարտին,այն իրավիճակում, երբ դեռ շարունակվում էին Իրաքի հրթիռային հարձակումները Թեհրանի վրա, և Իրանի ռազմական ուժերը Վալֆաջր-10 օպերատիվ շրջանում որը գտնվում  էր պատերազմի ճակատների հյուսիսային  հատվածում դիմակայում էր Հալաբչե քաղաքի վրա Իրաքի իրականացրած քիմիական հարձակումների հետևանքներին, 1988 թվականի ապրիլի 17-ին, Պարսից ծոցում իրանական նավթային երկու հարթակների վրա ամերիկյան հարձակման հետ միաժամանակ, իրաքյան ռազմական ուժերը սկսեցին իրենց հարձակումը Ֆավ քաղաքի վրա՝ այն վերագրավելու նպատակով։