ԻԻՀ առաջնորդի հայեցակետը (Հանդիպում 13-րդ կառավարության անդամների հետ)
https://parstoday.ir/hy/radio/iran-i181270-ԻԻՀ_առաջնորդի_հայեցակետը_(Հանդիպում_13_րդ_կառավարության_անդամների_հետ)
Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակի նախագահ և վարչապետ Ռաջայիի և Բահոնարի նահատակության տարելիցի առիթով, Օգոստոսի 24-30-ը հռչակվել է կառավարության շաբաթ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 10:24 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակի նախագահ և վարչապետ Ռաջայիի և Բահոնարի նահատակության տարելիցի առիթով, Օգոստոսի 24-30-ը հռչակվել է կառավարության շաբաթ։

Ամենամյա կարգով , պետական ​​այրերը Կառավարության  շաբաթվա ընթացքում հանդիպում են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ:Այս տարի ևս Հանրապետության Նախագահն ու 13-րդ կառավարության անդամները , լուսահոգի  Իմամ Խոմեյնիի Հոսեյնիեում հանդիպել են այաթոլլահ Խամենեիի հետ։Հանդիպման սկզբում մեծարգո առաջնորդն ասել է.«Մեծարում ենք այս երկու սիրելի նահատակներ՝ նահատակ Ռաջաիի և նահատակ Բահոնարի հիշատակը: Իրապես և արդարացիորեն հիշյալները ,Իսլամական հեղափոխության երկու հիմնական ղեկավարներ էին: Երկուսին էլ,որ իհարկե մենք աշխատել ենք երկուսի հետ էլ ,իմասնավորի  պարոն Բահոնարի հետ ,նրանց ճանաչում էինք մոտիկից և հանդիպում նրանց: Եվ բարձրյալն Աստված նրանց պարգևատրեց նահատակությամբ:Այսինքն իրապես շատ ափսոս կլիներ ,որ նրանք նահատակությունից բացի այլ կերպ մահանային: Մեծարում ենք նրանց հիշատակը»: 

Այաթոլլահ Խամենեին կառավարության շաբաթվա առիթով ,որպես երկու հիմնական մոտեցում նշեց՝ Իսլամական հեղափոխության կարևոր իրադարձությունները հիշելը  և կառավարության գործունեության քննարկումը և ընդգծեց.«Հիշելը՝ անտեսման հակառակն է,մոռացության հակառակն է ,և անտեսումը մեծ վնաս է, անտեսելը և մոռանալը մեծ վնաս է...Անհրաժեշտ է  իմանալ ,որ ինչ պայմաններում ենք: Հենց այս Թեհրանի երկինքը  Սադդամի ինքնաթիռների վերահսկողության տակ էին: Օդաչուն  կործանիչով , գալիս-անցնում էր Թեհրանի վրայով առանց անհանգստության,մենք էլ ոչինչ չէինք կարողանում կատարել ,կամ ռմբակոծում էին,կամ կոտրում ձայնային պատնեշը և նվաստացնում Իրանի ժողովրդին ,սա մեր երկնակամարն էր,մեր հողը ,մեր փողոցները, մեր փողոցներում ահաբեկիչները գալիս մտնում էին մեր բնակարաններն ու ահաբեկչության դիմում ,պահակազորայինին  սպանում ,սպանում  վաճառականին, սպանում նպարավաճառին։ Երկրում տիրում էր ծավալուն անապահովություն: Մենք չմոռանանք սրանք,սրանք անցան, Իրանի ժողովուրդը և Իսլամական համակարգը հզորությամբ և վեհությամբ հաղթանակեց այդ ամենը»: 

Իսլամական հեղափոխության առաջնորդի մեկնաբանությամբ՝ այս բոլոր տարիներին ժողովրդի հրաշալի ներկայությունն ասպարեզում ուսուցանող ու խրատական էր:Այս բոլոր ժամանակաշրջաններում ժողովուրդը  ,իրադարձությունների ու  հեղափոխության պատմության գլխավոր հերոսն է եղել:«Երբ համակարգը ժողովրդի ներկայության կարիքն  ուներ , առանց որևէ մեկի ասության , ինքնուրույն ասպարեզ էր իջնում: Այս իրականությունը բոլոր պատասխանատուներին ապացուցում է ,որ այս ժողովրդի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք դրսևորեն»:

Հպանցիկ ակնարկ նետելով  13-րդ կառավարության անցյալ մեկ ամյա գործունեությանը ,պարզվում է,որ այս կառավարությունը բացի երկարաժամկետ ծրագրերից, ինչպես՝մակրո ծրագրերի իրականացումը, ինչպիսին է սուբսիդների նպատակային նախագիծը,մեծ ջանքեր է գործադրել դժվարությունների կարգավորման համար: Հատկապես այն պայմաններում ,երբ համակարգի թշնամիները ի գործ էին դրել իրենց համակ կարողականությունը պատժամիջոցները խստացնելու և դժգոհություն առաջացնելու համար: Նրանց այս ջանքերը անհաջողության մատնվեցին, հակառակ հազարավոր կոչերի ,որոնք անցյալ մեկ տարվա ընթացքում հնչում  էին արբանյակային ու կիբեր տարածքում ,այդ էլ նրանց ներքին ու արտաքին վարձկանների կողմից:Այաթոլլահ Խամենեին իր ելույթում թվարկել է 13-րդ կառավարության հաջողություններից մի քանիսը եւ հայտարարել.

« Իմ կարծիքով, այս կառավարության  ամենակարեւոր հաջողությունը ժողովրդի մեջ հույսի ու վստահության աշխուժացումն է,սա ձեր ամենամեծ հաջողությունն է:Կառավարության ընդհանուր գործունեությունը՝ թե՛ հարգարժան նախագահի, թե՛ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաների, ժողովրդին փոխանցեց այն զգացումը ,որ իշխանությունը ասպարեզում է,աշխատում է ,ջանքեր է իգործ դնում և ծառայում նրանց:Սա մեծապես վերականգնել է ժողովրդի հույսն ու վստահությունը»: 

Իսլամական հեղափոխության առաջնորդը 11 ամսվա ընթացքում նախագահի 31 նահանգային այցերը իրավազրկված  շրջաններ,անվանել է 13-րդ կառավարության գործունեության  փայլուն իրադարձություն ,իսկ միջադեպերի ու իրադարձությունների նկատմամբ  գործողությունների արագությունը համարել է կառավարության այլ հաջողություններից  և ընդգծել է.«Սա ապացուցում է ,որ կառավարությունը ժողովրդի հետ ցավակից է և ասպարեզում ներկա է,սա ևս մեկ հաջողություն է»: Նա նաև հիշատակել է հետևյալ կետը.«Սրանք ,որ ես ներկայացնում եմ, որպես հաջողություններ,միայն ձեզ գովասանք ուղղելու նպատակով չէ,նպատակը հետևյալն է ,որ դուք այս ընթացքը շարունակեք ,զգույշ եղեք որ այս գործելաոճը չփոխվի ,պահպանեք սա»:

Այաթոլլահ Խամենեին բարձր է գնահատել եռյակ  ուժերի միջև փոխգործակցության ստեղծումը և կառավարության այլ հաջողություններից է համարել՝ բացասական մոտեցման չեզոքացումը և երիտասարդացումը և ընդգծել է.«Սա պատճառ կդառնա որ հանգուցալուծվի տնօրենների մաշված օղակը և նոր շունչ հաղորդվի երկրի գործադիր մարմիններին,դա շատ լավ երևույթ է, պահպանեք այն: Իհարկե ես գիտեմ և տեսնում եմ ,նախապես էլ ,որ անընդատ անդրադառնում էինք երիտասարդությանը ,գիտեինք որ երիտասարդները որոշ պարագաներում սխալվում են ,երիտասարդները թե՝կառավարության մեջ և թե՝ խորհրդարանում սխալներ ունեն ,կա թերություններ սակայն դա արժեքավոր է,որ երկրի գործադիր կամ օրենսդիր կառույցին նոր շունչ հաղորդվի ,այս իմաստի պահպանումը արժեքավոր է ,դե հիմա էլ մի չորս պարագա սխալներ թույլ տրվի: Այս սխալները աստիճանաբար կվերացվեն և հույս Աստծու հզոր տնօրեններ կդաստիարակվեն»:

Մեծարգո առաջնորդը կառավարության հաջողություններից է համարել երկիրը պայմանավորելուց խուսափելը և ներքին կարողությունները կարևորելը և հավելել է.«Այն հանգամանքը ,որ  հիմա մենք պետք է շփվենք ինչ-որ երկրի հետ, որպեսզի մեր հարցերը կարգավորվեն , կամ ինչ-որ հանգույց պետք է լուծվի ինչ որ կետից որպեսզի կարավորվեն մեր խնդիրները , սա շատ վնասակար է երկրի համար։Երկրի իրադարձությունները պայմանավորելը և ուրիշներին սպասելը,  վատ  երևույթ է ,որը բարեբախտաբար խիստ նվազել է 13-րդ կառավարության ժամանակ»:

«Պատասխանատվության ընդունումը» 13-րդ կառավարությունում գնահատելի երևույթներից է :Հեղափոխության առաջնորդի հավաստմամբ.«Այն հանգամանքը ,որ մենք կանք ,պետք է աշխատենք և աշխատում ենք : Սա շատ կարևոր  դրական կետ է»:

Այաթոլլահ Խամենեին դրական է գնահատել կառավարության մոտեցումը արտաքին քաղաքականության, ինչպես նաև մշակույթի ոլորտում.և կարևորել հեղափոխության կարգախոսների ընդգծումը,ինչպես՝ արդարատենչությունը, իրավազրկվածներին  սատարելը և իմպերիալիզմի դեմ պայքարը, որոնք հեղափոխության հիմնական կարգախոսներն են:

Իսլամական հեղափոխության առաջնորդը նաև հանձնարարականներ է տվել նախագահ Ռայիսիի կառավարության անդամներին։Նրա առաջին խորհուրդն է՝ երախտապարտ լինել  Աստծուն ,ջիհադական աշխատանքի կողքին ժողովրդին ծառայելու բարիքի  համար:Նա ընդգծել է.«Այս բարիքի համար երախտապարտ լինելու առումով նախ   Աստծու հետ ձեր հարաբերություններն ամրապնդեք՝աղոթքով,նրան ապավինելով  և ուշադրություն դարձնելով,Ձեր կապը մի խզեք: Փորձեք որ բազմազբաղվածության կամ խիստ աշխատանքի պատճառով ,չվնասվի Աստծու հետ կապը ,բարի աղոթքը,Ղուրանի ընթերցանությունը, և նման այլ հանգամանքներ ,որոնք համարվում են անհրաժեշտ գոհաբանություն: Մյուսը ժողովրդի համար ջիհադական աշխատանքն է»:

Այաթոլլահ Խամենեին  կառավարությանը խորհուրդ է տվել  շոու չանել, որպեսզի մարդիկ իմանան, մարդիկ տեսնեն ու պատմեն։Սա անօգտակար է դարձնում աշխատանքը: Անկեղծորեն  գործը կատարիր հանուն  Աստծո: Պահպանեք անմիջական ներկայությունը ժողովրդի մեջ և ժողովրդի մասնակցությունը գրավելու համար ,հաշվի առեք նրանց առաջարկություններն ու տեսակետները»:

Հեղափոխության առաջնորդը այլ հանձնարարականում ասել է.«Խոստացեք այն, ինչ գիտեք, որ կարող եք կատարել,և վստահաբար կատարեք»: Նա ընդգծել է.«Դուք ինքներդ էլ գիտեք, որ  իսլամական հանրապետության համակարգի դիմաց և  այժմ էլ ձեր դիմաց   իմպերիալիզմի հետևորդների և նրանց նմանների   շրջանում կա թշնամու հսկայական ճակատ ,նրանք չարաշահում  են ձեր խոստման ամենափոքր խախտումը և սկսում ծավալուն քարոզչություն տանել: Լավ էլ գիտեն թե՝ ինչպես քարոզեն և հարվածեն ժողովրդի վստահությանը ,հարվածում են ձեզ հետ ժողովրդի համագործակցությանը: Ուրեմն չիրականացվող խոստումից հրաժարվեք և վստահ իրականացրեք ձեր տված խոստումները»: 

Իսլմական  հեղափոխութեան առաջնորդի այլ հանձնարարականներից էր՝երկրի մակրո հիմնախնդիրների ոլորտում ունենալ հստակ  պլան ,որը հասկանալի լինի ժողովրդին,որպեսզի նրանք չկլանվեն իրենց  առօրյա գործերի մեջ։ 

 Այաթոլլահ Խամենեին կառավարությանը կոչ արեց հարգել առաջնահերթությունները,որովհետև իշխանության կարողությունը սահմանափակ է, և ամեն ինչ չէ, որ հնարավոր է կատարել:

Առաջնորդի տեսակետով ներկա պայմաններում՝

Տնտեսության խնդիրն  առաջնահերթությունն է:Երկրի տնտեսության գլխավոր տնօրենների խումբը պետք է գործի համահունչ:Նա  արտադրության խնդիրը անվանել է երկրի տնտեսության զարգացման ամենակարեւոր հիմնահարցը   և շեշտել է.«Վճռականորեն դիմակայեք յուրաքանչյուր  գործոնի, որը վտանգում է արտադրողականությունը»:

Նաեւ գյուղատնտեսական արտադրության ոլորտում Իսլամական հեղափոխության առաջնորդը, անդրադառնալով Ուկրայինայի պատերազմի բռնկմանը հաջորդած պարենային ճգնաժամին, շատ կարեւոր համարեց պարենային անվտանգության խնդիրը և հիշեցնելով նախորդ շարունակական առաջարկությունները՝ կապված ցորենի նման հիմնական ապրանքների ինքնաբավության անհրաժեշտության հետ, հավելեց.«.Պարենային անվտանգության խնդիրը առաջին կարգի խնդիր է, որը չպետք է անտեսվի»։

Այաթոլլահ Խամենեին, արդյունաբերական արտադրության վերաբերյալ , անդրադառնալով արտադրական միավորների շրջանառության մեջ կապիտալի բացակայության խնդրին, այդ կապիտալի ապահովումն անվանել է բանկերի պարտականություն և ընդգծել է.«Կենտրոնական բանկը սկսել է համապատասխան և ժամանակին խստացումներ՝ կապված բանկերի հաշվեկշռի վերահսկողության հետ:Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ այդ հսկողությունները կիրառվեն բանկերի ոչ արտադրական գործունեության նկատմամբ, ինչպիսիք են՝ հողի և ոսկեդրամների գնումը կամ նրանց կորպորատիվ գործունեությունը, և որ արտադրական միավորների համար անհրաժեշտ հարմարությունները չվնասվեն»:

Հեղափոխության առաջնորդի շեշտադրած առաջնահերթություններից են՝ «Բնակարանաշինության»,« նավթավերամշակման գործարանների կառուցման հարցը», «հանքարդյունաբերության ոլորտում  ավելացված արժեքի շղթայի լրացումը և հումքի իրացման կանխարգելումը»,«Երկրի կենսական երթուղիների կատարելագործումը, միջազգային փոխադրումների տարողությունները,նաև ներքին տրանսպորտային կապերը ավելացնելու համար»և«Ծովի անփոխարինելի հզորությունների օգտագործման զարգացում»-ը:Նա հիշատակել է.«Մի խոսքով ,անհրաժեշտ եմ համարում ասել ,որ տնտեսական և ոչ տնտեսական  ոլորտում խորհուրդ եմ տալիս ՝թույլ չտալ, որպեսզի երկրում վատնվեն բնական ու մարդկային հսկայական կարողականությունները»: 

Այաթոլլահ Խամենեին իր ելույթը եզրահանգելով շեշտել է խուսափել աշխատանքները անավարտ թողնելուց և անհրաժեշտ համարել խտացված ու մնացած դժվարությունների կարգավորման համար համբերատարությունը և տոկունությունը և ասել է.«Եթե նշված քայլերը իրականացվեն ,կփաստվի ,որ 13-րդ կառավարությունը  լիովին գործունյա և ակտիվ մի կառավարություն է ,որը կարող է կարգավորել ժողովրդի կենսական դժվարությունները և արժանանալ թե՝ Աստծու և թե՝ ժողովրդի գոհունակությանը»: