Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (34)
https://parstoday.ir/hy/radio/iran-i181828-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում_(34)
Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսության հիմքը: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որոնք աշխատում են գիտության հիմքի վրա և հռչակված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2022 09:01 Asia/Tehran

Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսության հիմքը: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որոնք աշխատում են գիտության հիմքի վրա և հռչակված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:

Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսությանը, գիտելիքահենք հիմնարկներին ու ընկերություններին:

Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք Իրանում մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք «Անդիշեսազան Սալամաթ Փարսիան» գիտելիքագենք ընկերությանը:

«Ֆեդքո» կամ «Անդիշեսազան Սալամաթ Փարսիան» ընկերությունն աշխատում է մի խումբ փորձառու արդյունաբերողների և բուհերի դոկտորական և մագիստրատուրայի շրջանավարտների մասնակցությամբ՝ Իրանում առողջապահության և նավթի ոլորտում անհրաժեշտ բնապահպանական տեխնոլոգիաներով նոր արտադրանքներ նախագծելու և մշակելու նպատակով: 2014 թվականին այս ընկերությանը հաջողվել է ստանալ գիտելիքի վրա հիմնված վկայական։

PHEDCO (Parsian Health Equipment Developers Company) ընկերության հիմնադրման նպատակն է նախագծել և զարգացնել առանձնացման առաջադեմ սարքավորումներ, հատկապես առաջադեմ արդյունաբերական և լաբորատոր ցենտրիֆուգներ: Այս ցենտրիֆուգներն օգտագործվում են սննդի, դեղագործության և նավթի արդյունաբերության մեջ։ Մինչ այժմ այս ընկերությանը հաջողվել է արտադրել ավելի քան 10 առաջադեմ ցենտրիֆուգների մոդելներ։ Այս ցենտրիֆուգներից մի քանիսն առաջին անգամ արտադրվել են Իրանում և այժմ գտնվում են բազմաթիվ դեղագործական, պարենային և նավթային ընկերությունների արտադրական գծում:

Այս ընկերության հիմնական գործունեությունը նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտներում ցենտրիֆուգների նախագծումն ու արտադրությունն է, ինչպես նաև առողջապահության և դեղերի արտադրության ոլորտում սարքավորումների նախագծումը, արտադրությունը և մատակարարումը: Այս ընկերությունը նաև աշխատում է արդյունաբերական սարքավորումների մատակարարման, տեղադրման և շահագործման ոլորտում, նաև իրականացնում է գիտահետազոտական, մշակման և կիրառման նախագծեր՝ տեխնիկական գիտելիքների ստեղծման, տեղայնացման և արդիական տեխնոլոգիայով մեխանիզմների ու արդյունաբերական սարքավորումների պահեստամասերի կամ  նյութերի մատակարարման համար։ 

Ինչպես նշեցինք, PHEDCO-ի արտադրանքներում ներառվում են՝ կենսատեխնոլոգիայի, նավթային, սննդի արդյունաբերության, սեղանի վրա դրվող և կողմնակի սարքավորումների ցենտրիֆուգներ։ Այս ընկերության կողմից արտադրված բիոտեխնոլոգիական ցենտրիֆուգները վաճառվել են մի քանի մոդելներով: Համառոտ կծանոթանանք այդ մոդելներից մի քանիսին։

Ultra Centrifuge-ը ցենտրիֆուգների այն տեսակներից է, որոնք նախատեսված են մեծ արագությամբ պտտվելու համար: Այս սարքում նմուշների վրա կիրառվում է արագ պտույտ, տարանջատման ուժ՝ մինչև հարյուր հազարապատիկ, քան երկրի գրավիտացիոն արագությունը։ Այս կենտրոնախույս ուժն օգտագործվում է նյութերը առանձնացնելու և մարդկանց կամ կենդանիների պատվաստանյութերի, կենսատեխնոլոգիական հետազոտական ​​նպատակների կամ այլ ոլորտների մասնագիտացված լաբորատորիաների արտադրության համար:

 

Continuous Zonal ցենտրիֆուգը PHEDCO-ի կողմից արտադրված ևս մեկ ցենտրիֆուգ է կենսատեխնոլոգիական ոլորտում: Այս սարքը ամենաառաջադեմ և բարդ արդյունաբերական ցենտրիֆուգներից է, որը ռազմավարական գործառույթ ունի դեղագործական արտադրության ոլորտներում։ Այս սարքում օգտագործվող տեխնոլոգիան թույլ է տալիս նյութերի շարունակական ներարկումը շարժիչի մեջ, որը պտտվում է վակուումային միջավայրում: Շարունակական զոնալ ցենտրիֆուգը լայնորեն օգտագործվում է վիրուսային, մենինգիտի, հեպատիտ B-ի, կատաղության և գրիպի պատվաստանյութերի արտադրության մեջ, և դրա ակնհայտ առավելությունը մյուս ցենտրիֆուգների համեմատ արտադրանքի որակի զգալի բարելավումն է և դրա քանակի բարձրացման հնարավորությունը։ 

 Continuous Zonal Centrifuge

Rock Core Centrifuge-ն այն ցենտրիֆուգներից է, որն արտադրվում է նավթի ոլորտում PHEDCO ընկերությունում։ Մազանոթությունը նավթի հանքավայրի ապարների կարևորագույն բնութագրիչներից է։ Այս սարքը օգտագործվում է  նավթարդյունաբերության լաբորատոր աշխատանքներում՝ ապարների և հեղուկի հատկությունները ուսումնասիրելու նպատակով։

 Rock Core Centrifuge

Decanter Centrifuge-ը, որը արտադրվում է PHEDCO-ի կողմից, դեղագործության, սննդի և նավթի արդյունաբերության մեջ լայնորեն օգտագործվող բաժանարար սարքավորումներից է: Այս սարքը հնարավորություն ունի առանձնացնել պինդ նյութերը հեղուկներից կամ առանձնացնել տարբեր հեղուկների երկու փուլ՝ ժամում մեկից տասը տոննա ծավալով։ Դեքանթեր ցենտրիֆուգը լիովին արտադրողական է և օգտագործվում է հեղուկների մաքրման համար կամ նավթի և գազի արդյունաբերության հորատման սարքերի կողքին: Այս մեքենայի շարժիչի պտտման արագությունը կազմում է մինչև 3000 պտույտ/րոպե, և դրա բնորոշ առանձնահատկությունն է արտադրության գծերում մեքենայի անխափան և շարունակական տարանջատման հնարավորությունը։ Այս մեքենայի կենտրոնական շարժիչի եզրերին օգտագործվում են վոլֆրամի կարբիդի շեղբեր՝ կոռոզիայից պաշտպանվելու համար:

 Decanter Centrifuge

Քանի որ աշխարհի բնակչության թվի աճը մեծացրել է սննդի արտադրության անհրաժեշտությունը և արդյունքում սննդի արդյունաբերության ընդլայնումն ու աճը, հետևաբար սննդի արդյունաբերության մեջ բազմաթիվ խնդիրներ են առաջացել։ Սննդի վերամշակման և արտադրության ավանդական համակարգերում առկա խնդիրները, ինչպիսիք են աշխատուժի բարձր ծախսերը, սահմանափակ արտադրական հզորությունները և խմբաքանակի արտադրական համակարգերի անարդյունավետությունը, շարունակական լվացման անհրաժեշտությունը և տարանջատման ավանդական տեխնիկայի անարդյունավետությունը, ստեղծում են արտադրության տեխնոլոգիայի հիմնարար փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, որը հանգեցնում է արտադրանքի վերամշակման համար արտադրության և շարունակական տարանջատման համակարգերի կիրառմանը:

Հետևաբար, բարձր արդյունավետությամբ շարունակական հոսքի ցենտրիֆուգների արտադրությունն ու օգտագործումը, ինչպիսիք են Decanter ցենտրիֆուգները, սկավառակային ցենտրիֆուգները և խողովակային ցենտրիֆուգները, բավարարել են այս կարիքները: Առաջադեմ կառավարման համակարգի առկայությունն անջատիչ ցենտրիֆուգում և տարանջատիչներում թույլ է տալիս սարքի ավտոմատ շահագործումը, և սարքը կենտրոնական կառավարման սենյակից կառավարելով՝ վերացվում է օպերատորի անմիջական հսկողության անհրաժեշտությունը: Սարքի փակ դիզայնի համակարգը և առաջադեմ անվտանգության համակարգը օպերատորի և սպասարկման անձնակազմի համար ապահովում են լիովին անվտանգ միջավայրում աշխատելու հնարավորություն: Բացի այդ, օպտիմալ դիզայնի շնորհիվ այս սարքերը ավելի քիչ տեղ են զբաղեցնում, համեմատած ավանդական արտադրության և ֆիլտրման համակարգերի:

Շարունակական հոսքի ցենտրիֆուգների օգտագործումը, ինչպիսիք են խողովակային, դեկանտեր և սկավառակայինը, իրենց առաջադեմ դիզայնի, բարձր արտադրական հզորության և մաշվածության դիմաց բարձր դիմադրության շնորհիվ հանգեցնում են արտադրական գծերի օպտիմալ աշխատանքին և սննդի արդյունաբերության արտադրության հավաքածուների առավելագույն արտադրողականությանը: Հեղուկ յուղերի մշակումն ու տարանջատումը, բոլոր տեսակի խմիչքների և հյութերի մշակումը, հեղուկների մաքրումն ու զտումը, կաթի և կաթնամթերքի վերամշակումը սննդի արդյունաբերության մեջ ցենտրիֆուգների կիրառություններից են:

Disc Stack ցենտրիֆուգն ամենալայն կիրառվող տարանջատման սարքավորումներից մեկն է, որն օգտագործվում է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են դեղագործությունը, բժշկական, սննդամթերքը,  յուղերի մշակումը, կաթնամթերքը և նավթային արդյունաբերությունը: Այս սարքը պարզեցման դեպքում, ի վիճակի է առանձնացնել հեղուկն ու պինդը, իսկ բաժանարարի դեպքում՝ երեք  գործողություն է իրականացնում, առանձնացնում է թեթև հեղուկը, ծանր հեղուկը և պինդ նյութը:

Disc Stack Centrifuge

PHEDCO-ի կողմից արտադրված ցենտրիֆուգներից ևս մեկը Digital Bench-Top ցենտրիֆուգն է: Այս ցենտրիֆուգը ամենաշատ օգտագործվող լաբորատոր սարքերից է, որն օգտագործվում է արյան, շիճուկի, էմուլսիաների և կախույթների առանձնացման, սպիտակուցից զերծ զտիչներ պատրաստելու և այլ բաների համար։ Սարքի ներսում դետալներն ու մասերը նախագծված և արտադրված են ամենաբարձր որակով, և սարքի դիզայնի համաձայն, շարժիչի և կառավարման մասերի խափանման դեպքում, ցենտրիֆուգի փոխարինումը և վերանորոգումը կատարվում է շատ կարճ ժամանակում։

 Digital Bench-Top Centrifuge

Բարեկամներ շնորհակալ ենք մեզ ընկերակցելու համար: Հաջորդ հաղորդման ընթացքում ներկայացնենք Իրանի մեկ այլ գիտելիքահենք ընկերություն: