Պարսից պոեզիայի ու գրականության և վարպետ Շահրիարի հիշատակի օրվա կապակցությամբ
Կյանքը սկսվում է պոեզիայով: Ծառերի ու ճյուղերի մեջ քամու շշնջոցը, գետի վարարուն հոսքը, անտառի խորքում առվակի կարկաչը, զեփյուռի մեղմ շոյանքը, բոլորը մեղեդային են ու ներդաշնակ:
Պոեզիան երևակայական աշխարհ է, և այս գեղեցիկ աշխարհի արարողը բանաստեղծի միտքն է, որն իր ստեղծագործության սկզբից զրկվում է իր ունեցածից ու չունեցածից և կյանքը սահմանափում հանգերով ու չափերով:
Նա կարող է շաբաթներով կամ ամիսներով նստել սենյակի անկյունում և չուտել ու չխմել, որպեսզի իր բանաստեղծությունից անգամ մի բառ կամ մի տող անգամ չպակասի: Ի վերջո, եթե բախտը բերի, և ժամանակն օգնի, հրատարակիչը կհրատարակի նրա բանաստեղծությունները, հակառակ դեպքում, սենյակի անկյունում դրված նրա բանաստեղծությունները կծածկվեն փոշով:
Պոեզիան շատ վաղ ժամանակաշրջանից ուղեկցել է իրանցիներին: Իրանցիները սերտ շփում ունեն պոեզիայի ու արվեստի հետ: Պոեզիան մեծ տեղ ունի նրանց կյանքում: Իրանական օրացույցում սեպտեմբերի 18-ին նշվում է Պարսից պոեզիայի և գրականության օրը։
Պոեզիան շատ կարևոր է իրանական մշակույթում: Մայրը երեխային քնեցնելու համար օրորոցային է երգում, և փոքրիկը բանաստեղծության հետ ծանոթանում է իր կյանքի հենց առաջին օրվանից։ Պոեզիան մեզ հետ է նույնիսկ մահից հետո, որի վկայությունն են տապանաքարերի վրա քանդակված բանաստեղծություններն ու նախշերը։
Պոեզիայի և գրականության հետ իրանական մշակույթի միաձուլումը և այն ազդեցությունը, որ պոեզիան ունի իրանցիների մշակույթի, տրամադրության և վարքի վրա, ավելի պարզ է դարձնում դրան անդրադառնալու և այս հրաշք տարրի գաղտնիությունը պահպանելու և պաշտպանելու անհրաժեշտությունը:
Իրանցիներն իրենց պատմության ամենազգայուն շրջանում գիտակցաբար ընտրեցին իսլամը: Իսլամ ընդունելու հենց սկզբից Իրանի ժողովուրդն իր սիրտն ու միտքը նվիրել է այդ կրոնին և բոլոր բնագավառներում իր ճաշակը, նրբագեղությունը, կարողությունն ու վարպետությունը ցույց տվել աշխարհին:
Պոեզիան պարզապես բառեր ու բառակապակցություններ միմյանց կողքի շարելը չէ, երբեմն պետք է ժամերով նստել դասարաններում և սովորել ստեղծագործել: Երբեմն, պետք է հրաժարվել կյանքի և՛ ուրախ, և՛ տխուր պահերից և ընտրել մենությունը: Բանաստեղծի վարպետությունը կայանում է նրանում, որ փորձի առօրյայում գործածվող բառերը զարդարել գրականության ոճական ձևերով, հանգավորել, չափ տալ և սեր ներդնել դրանց մեջ: Այն արտադրանքը, որ բանաստեղծն է պոեզիայի շուկա հանում, սիրո և արվեստի համադրություն է։
Սեպտեմբերի 18-ին իրանական օրացույցում նշվում է Պարսից պոեզիայի և գրականության և Շահրիարի հիշատակի օրը։
Երաժշտական կարճ դադարից հետո, հակիրճ կներկայացնենք այս ժամանակակից բանաստեղծին: Մնացեք մեզ հետ:
---
Շահրիարի ամբողջական անունը Սեյյեդ Մոհամմադ Հոսեյն Բեհջաթ Թաբրիզի է։ Բանաստեղծության սկզբնական տարիներին, նրա մականունը Բեհջաթ էր: Նա մանկուց Խաջե Հաֆեզ Շիրազի հանդեպ ունեցած հավատքի ու սիրո պատճառով որոշեց դիմել Հաֆեզի դիվանին և ֆալ բացել։Նա բացեց Հաֆեզի դիվանի մի պատահական էջ և կարդալով այն, ընտրեց Շահրիար մականունը:
غم غریبی و غربت چو بر نمی تابم
به شهـر خود روم و شهـریار خود باشم
Այս տողերում Հաֆեզն ասում է՝ Չեմ հանդուրժում օտարությունը, կգնամ իմ քաղաք և կդառնամ իմ իշխանն ու իմ գլխի տերը:
Շահրիարը ծնվել է իրանական 1285 (1906) թվականին: Նրա հոր անունը Հաջի Միր Աղա Խոշգենաբի էր: Նա Սադաթ Խոշգենաբ գյուղից էր: Շահրիարի հայրը Թավրիզի հայտնի փաստաբաններից էր, ով առաքինի մարդ էր և համարվում էր իր ժամանակի գեղագիրներից: Նա նաև հավատարցյալ ու բարի մարդ էր: Շահրիարի հայրը մահացել է իրանական 1313 (1934) թվականին և թաղվել Ղոմում:
Շահրիարը նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Թավրիզի Մոթահեդե և Ֆայուզաթ դպրոցներում և բժշկություն է սովորել Դար ալ-Ֆոնուն դպրոցում: Բայց վերջին տարում ինչ-որ պատճառով չի շարունակել ուսումը։ Վերջին մեկ տարին ուսումը շարունակելու եւ ամբողջացնելու համար, հակառակ իր ընկերների հորդորներին, Շահրիարը չցանկացավ շարունակել ուսումը եւ ստիպված եղավ պետական ծառայության անցնել։ Նա մի քանի տարի ծառայել է Նեյշաբուրի և Մաշհադի գրանցումների գրասենյակում և իրանական 1315(1936) թվականին աշխատանքի է ընդունվել Թեհրանի «Քեշավարզի» (Գյուղատնտեսության) բանկում։
Շահրիարի համբավը գրեթե աննախադեպ է: Պարսկալեզու և թուրքալեզու բոլոր երկրները բարձր են գնահատում նրա արվեստը: Նրա թարգմանված ստեղծագործությունները, մեծ գնահատանքի են արժանացել ամենու։ «Հեյդար Բաբա» չափածո ստեղծագործությունը ոչ միայն հասել է Ատրպատականի ամենահեռավոր շրջանները, այլև Թուրքիա ու Կովկաս, և մի քանի անգամ հրատարակվել Թուրքիայում և Ադրբեջանում։ Հնարավոր չէ լսել այս ստեղծագործությունն չափածոն և չայլայլվել: Ըստ գրականագետների՝ Շահրիարը ժամանակակից կրոնական պոեզիայի առաջին ներկայացուցիչներից է, որն ունի այնպիսի բանաստեղծություններ, ինչպիսիք են «Մոհամմադի ընդվզումը», «Մոնաջաթ», «Գիշերը և Ալին» և «Աշուրային նվիրված բանաստեղծություններ»: Շահրիարի սերն իմամ Ալիի և իմամ Հոսեյնի նկատմամբ անսահման է: Այս երկու մեծարգո իմամներին նվիրված՝ Շահրիարի գրած բանաստեղծությունները համարվում են նրա պոեզիայի գագաթները։ Շահրիարը սիրում է Ալիին: Շահրիարի համար իմամ Ալին ճշմարտության հայելին է, արդարության չափորոշիչը, քաջության մարմնավորումը և շատ այլ առաքինությունների խորհրդանիշը: Ալին Շահրիարի համար իսլամի խորհրդանիշն է: Բոլոր այն հատկանիշները, որոնք պետք է ունենա մուսուլման մարդը, Ալին ունի, ուստի Ալիի վեհությունն ու նվիրվածությունը Շահրիարի բանաստեղծության մեջ ամենահաճախակի հիշատակումներն են:
Ալին խիզախ առյուծի պես կռվում էր հանուն Աստծո
Նա ամենաքաջ արաբն էր և սիրում էր գիշերվա խավարը:
Գիշերը գիտի Ալիի գաղտնիքները,
Գիշերվա խավարը Աստծու գաղտնապահն է:
Գիշերը լսել է Ալիի աղոթքների ձայնը,
Եվ աստվածային սերը, որ աղբյուրի պես հորդում է նրա մեջ։
Ալին նա է, ով գիշերվա մթին
Որպես անծանոթ սնունդ է մատակարարում որբերին։
Շահրիարն իր բանաստեղծություններում նաև անդրադարձել է իմամ Ալիի նահատակությանը։
---
Աշուրային նվիրված Շահրիարի բանաստեղծությունները անմահացրել են նրա պոեզիան։ Շահրիարը, իմամ Հոսեյնի նահատակությանը նվիրված բանաստեղծություններից բացի, «Հոսեյնական սխրագործությունը», «Քարբալայի քարավանը» և «Հոսեյնական սուգը»-ը խորագրերով իր երեք երկար կասիդաներում մեծ հուզմունքով խոսել է Աշուրայի իրադարձության մասին և Նինվեի հարթավայրում պապակ շուրթերի հիշատակին արցունքներ է հեղել ։
Եփրատ գետի մոտ պապակ շուրթերի հիշատակին
Աչքերիս կողքը արցունք է հեղվել ու դարձել է գետ։
Աշուրային նվիրված իր բանաստեղծություններում Շահրիարը նկարագրում է Աշուրայի տխուր ու սրտաճմլիկ տեսարանները։ Իմամ Հոսեյնի և նրա ընտանիքի ու սակավաթիվ զինակիցների արժանապատվությունը վկայում է նրանց վեհության մասին: Շահրիարը կարողացել է պատկերել այս արյունալի ընդվզման պահերը և նկարագրել Հոսեյնի ձայնի, արժանապատվության, աղոթքների տեսարանները Աստծու բոլոր արարածների, նույնիսկ նրա թշնամիների համար: Շահրիարն իր պոեզիայով բացատրեց Աշուրայի ընդվզման փիլիսոփայությունը և իմամ Հոսեյնի հեղափոխական շարժումը, նպատակ ունենալով բարեփոխել հասարակությունը։ Այդ պատճառով, անիծյալ Շեմրի հետ առերեսվելու վերջին պահերին Իմամ Հոսեյնը անիծելու փոխարեն աղոթում էր:
Նրա թշնամիներն անողոք են, իսկ ընկերները՝ անհավատարիմ
Հոսեյնը ինչպե՞ս վերաբերվի նրանց հետո, Նա երկու խնդիր ունի,
Նա իր ջուրը կիսում է ծարավ թշնամիների հետ
Տես որքան վեհանձն է Հոսեյնը
Նրա թշնամին Ահլե Բեյթի ջրի ճանապարհն է փակում
Տես Հոսեյնն ինչպիսի անամոթ ցեղի հետ գործ ունի
Շեմրն ասաց,- Լսեցի տեսնեմ Աստծուց իՇնչ է խնդրում Հոսեյնը
Ու տեսա, անեծքի փոխարեն, Հոսեյնը աղոթում է։
Հարգանք Նրա անմար հիշատակին։