Իրանում մարդու իրավունքների վիճակը՝ ԱՄՆ Պետքարտուղարության տեսանկյունից (7)
Աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման մտահոգության պատճառաբանությամբ , ՄԱԿ-ի հեղինակությունը չարաշահելով և մարդու իրավունքների խորհրդի միջոցով , արևմտյան պետություններն այդ հարցը ծառայեցնում են իրենց տիրակալությունը տարածելու նպատակով : Մինչդեռ ԱՄՆ-ը և մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ մյուս երկրներն իրենք այդ իրավունքները ոտնահարող գլխավոր պետություններն են համարվում , սակայն շահարկում են միջազգային կառույցները՝ աշխարհի տարբեր անկյուններում լարված իրավիճակ ստեղծելու համար :
Փաստերի ու ստացված տեղեկությունների վկայությամբ, ԱՄՆ-ը , որ հավակնում է , թե մարդու իրավունքների հարգման և ՄԱԿ-ի նպատակների իրականացման դրոշակակիրն է , դեռևս չի միացել մարդու իրավունքների հետ կապված կարևոր կոնվենցիաներին և տարբեր պատճառաբանություններով , հրաժարվել է ստորագրել մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերը : ԱՄՆ-ի կողմից միջազգային օրենքների խախտման մասին տվյալների համաձայն , Վաշինգտոնի վարած քաղաքականության գլխավոր մասը հակասում է միջազգային օրենքներին ՝ չարաշահելով ՄԱԿ-ի լիազորությունները :
ԱՄՆ-ը դեռևս չի միացել մանուկների և տնտեսական , հասարակական ու մշակութային իրավունքների կոնվենցիաներին , խոշտանգումների արգելման կոնվենցիայի կամընտիր արձանագրություններին , պարտադիր անհետացման դեմ մարդկանց պաշտպանության միջազգային կոնվենցիային , նաև Միջազգային քրեական ատյանի կանոնադրության վերաբերյալ Հռոմի , կանանց դեմ խտրականության վերացման և մարդու իրավունքների միջազգային կենվենցիաներին : Ամեն տարի ԱՄՆ Պետքարտուղարությունը մի զեկույց է հրապարակում տարբեր երկրներում մարդու իրավունքների իրավիճակի մասին : Դա այն դեպքում , երբ նույն երկրում սպանությունների , հանցագործությունների , բռնաբարությունների և փոքրամասնությունների քաղաքացիական իրավունքների ոտնահարման մասին մտահոգիչ տեղեկություններ են հաղորդվում : Մարդու իրավունքների հանձնաժողովի հայտարարությամբ , ԱՄՆ-ն չի անդամակցում տարածաշրջանային տվյալ ոլորտի ոչ մի կառույցին: Որոշ դեպքերում ,երբ որևէ կոնվենցիային իր մասնակցությունն է բերել , ապա այդ երկրի Կոնգրեսում տվյալ փաստաթուղթը չի վավերացվել : ԱՄՆ-ն այսօր սկզբունքորեն չի ընդունում խոշտանգումների արգելման , քաղաքացիական , իրավական , քաղաքական ու միջազգային կոնվենցիաները : Աշխարհում այդ երկիրը նվազագույն մասնակցությունն ունի մարդու իրավունքների կառույցներում :
Իրավական տվյալների համաձայն , ԱՄՆ կառավարության կառուցվածքն այնպիսին է , որ այդ երկրի միջազգային հանձնառություններն իրականացվում են միմիայն Դաշնային կառավարության կողմից , իսկ Միացյալ նահանգների կառավարությունը սիստեմատիկ դիմադրություն է ցուցաբերում մարդու իրավունքների հարգման շրջանակում միջազգային հանձնառությունների ընդունման նկատմամբ : Այդ երկրում դաշնային , նահանգային ու տեղական երեք մակարդակներում մարդու իրավունքների հարգումը վերահսկող ոչ մի անկախ կառույց չկա : ԱՄՆ կառավարության միջազգային անկախ կառույցների բազմաթիվ զեկույցների համաձայն , հակառակ հնչեցրած հավակնություններին , այդ երկիրը խախտում է մարդու իրավունքները և մարդկանց զրկում է քաղաքացիական ազատություններից : ԱՄՆ-ում խոսքի ազատության մասին «Լրագրողներ առանց սահմանի» միջազային իրավապաշտպանական կազմակերպությունը հայտարարել է , որ այդ երկրում 2013 թվականի համեմատությամբ ՝ 2014 թվականին խոսքի ազատության սանդղակն իջել է ՝ հայտնվելով աշխարհի երկրների 46-րդ տեղում : Սա ռեկորդային անկում է համարվում : Նույն զեկույցում անդրադարձ է կատարվել Սնոուդենի բացահայտումների գործով հետաքննությունների ընթացքում ԱՄՆ արդարատության նախարարության կողմից «Ասոշիեյթեդ պրես» գործակալության լրագրողների հազարավոր հեռախոսազրույցների գաղտնալսումներին : ՄԱԿ-ի կանոնադրության երրորդ հոդվածով , պաշտոնապես ճանաչված են ազատության և սեփական անվտանգության իրավունքները , որը նաև ընդգծվել է մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 12-րդ գլխում : ԱՄՆ կառավարությունը սակայն բացեիբաց գաղտնալսում է իր , նաև այլ երկրների ՝ այդ թվում Գերմանիայի քաղաքացիների հեռախոսազրույցները :
2006 թվականին իր գործունեությունը մեկնարկած թվիթեր հասարակական կայքն է , որն ամսական ավելի քան 300 միլիոն օգտատերերի ծառայություն է մատուցում, վերջերս դատական գործ է հարուցել ԱՄՆ կառավարության դեմ : Հակադարձելով առցանց միջավայրում ԱՄՆ կառավարության հսկողության մասին օրենքներին , Թվիթեր սոցցանցը գործ է հարուցել այդ երկրի կառավարության դեմ ՝ նրան մեղադրելով խոսքի ազատության իրավունքը խախտելու և օգտատերերի գործունեությունը հսկելու գործում անթափանցիկության մեջ : ԱՄՆ արդարատության նախարարության և Դաշնային բյուրոյի դեմ դատական գործը հարուցվել է 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ՝ Կալիֆորնիայի հյուսիսային մի դատարանում : ԱՄՆ կառավարությունն այն դեպքում է նման խայտառակ իրավիճակում հայտնվում , երբ պատասխանատու միջազգային կառույցները բազմիցս խոսել են վիրտուալ միջավայրում քաղաքացիների սեփական անվտանգության բացակայության մասին , շեշտելով , որ ֆեյսբուքի և թվիթերի նման սոցիալական կայքերում , նույնիսկ մարդկանց անձնական էլեկտրոնային նամակները դառնում են միջոց ՝ ԱՄՆ-ի հետախուզական ու անվտանգության ծառայությունների ձեռքում ՝ մարդկանց անձնական տվյալները գողանալու համար:
Ոչ-շահադիտական ու անկախ կառույց համարվող ԱՄՆ քաղաքացիական ազատությունների միության առաքելությունը քաղաքացիների անձնական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանումն է : Իր առաքելության իրագործման ուղղությամբ , կառույցը 2013 թվականի հունվարին ԱՄՆ ազգային անվտանգության կազմակերպության դեմ բողոքի նոտա հրապարակելով , հայտարարել է , որ վերջինս Բարաք Օբամայի գործնական հրամանների վստահությամբ , ձայնագրել է ամերիկացի քաղաքացիների շուրջ հինգ միլիարդ հեռախոսազրույցներ , հավաքել է միլիոնավոր էլեկտրոնային նամակներ , իսկ «Գուգըլ» և «Յահու» ընկերությունների օգտատերերի տվյալները հավաքագրել է երկրում ու արտերկրում իր ինֆորմացիոն կենտրոններում :
ԱՄՆ քաղաքացիական ազատությունների միությունը 2013 թվականին Նյու Յորքում մի դատարանում մի այլ դատական հայցով , պահանջել է այդ երկրի Սահմանադրության խախտման պատճառով ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հետախուզական գործունեությունը դադարեցումը : Միությունը պարզապես հայտարարել է , որ գործակալությունը խախտել է Սահմանադրության առաջին և չորրորդ լրացուցիչ հոդվածները ՝ հատելով հայրենասիական օրենքի շրջանակում կոնգրեսի կողմից կառավարությանը տրված լիազորության սահմանները : ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին կապալառու ՝ Էդվարդ Սնոուդենն իր բացահայտումներում նշել է , որ գործակալությունը գաղտնալսել է քաղաքացիների հեռախոսազրույցները ՝ հետևելով ԱՄՆ վեբ կայքերի սերվերներում միջազգային մասշտաբով օգտատերերի կիրառած ուղղությունները : Խոշտանգումների հարցում ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր ՝ Մանֆրեդ Նովակի զեկույցում , ԱՄՆ կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումը «համադրված գործընթաց» է որակել : Իր զեկույցում , Նովակը մտահոգություն է հայտնել բանտարկյալների խոշտանգման , ոստիկանության ագրեսիվության , ռասիզմի ու փոքրամասնությունների , հատկապես մուսուլմանների իրավունքների ոտնահարման կապակցությամբ :
Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի երկրորդ հոդվածի առաջին կետը պաշտոնապես ճանաչել է «Կրոնի ու քաղաքական գաղափարների ազատությունը» և ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածի երրորդ կետի համաձայն , պարտադիր է հայտարարվել «Առանց որևէ կրոնական խտրականության ազատությունների հարգումը» , սակայն որոշ դեպքերում , նկատելի է , որ մուսուլմաններն այդ երկրում սեփական կարծիք հայտնելու իրավունք չունեն և չեն կարող կատարել իրենց կրոնական ծեսերը : Փաստերի համաձայն , մարդու իրավունքների միջազգային կառույցները չեն հակազդել մուսուլմանների դավանական հարցերի դեմ ոտնձգություններին : Արևմտյան պետությունները հիմք ընդունելով այսպես կոչված խոսքի ազատության իրավունքը , կրոնի ու մշակույթի դեմ լայնամասշտաբ գրոհի նկատմամբ լռություն են պահել և նույնիսկ պաշտպանությամբ են հանդես գալիս : Զեկույցներում , սակայն երբեք ոչ մի անդրադարձ չի եղել մուսուլմաններին ուղղված սպառնալիքներին և մարդու իրավունքների դեմ արևմտյան երկրների վերաբերմունքին: