Հատուկ հաղորդում՝ նվիրված Իմամ Ռեզայի նահատակության տարելիցին
https://parstoday.ir/hy/radio/iran-i182942-Հատուկ_հաղորդում_նվիրված_Իմամ_Ռեզայի_նահատակության_տարելիցին
Մուհարամը և Սաֆարը ծանր ամիսներ են շիաների և Ահլե-Բեյթի հետևորդների համար: Ամիսներ, որոնք սկսվում են իմամ Հոսեյնի նահատակությամբ , շարունակվում են Աստծո առաքյալի մահվամբ ու Իմամ Հասանի նահատակությամբ և ավարտվում են շիաների ութերորդ իմամի նահատակությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2022 13:37 Asia/Tehran

Մուհարամը և Սաֆարը ծանր ամիսներ են շիաների և Ահլե-Բեյթի հետևորդների համար: Ամիսներ, որոնք սկսվում են իմամ Հոսեյնի նահատակությամբ , շարունակվում են Աստծո առաքյալի մահվամբ ու Իմամ Հասանի նահատակությամբ և ավարտվում են շիաների ութերորդ իմամի նահատակությամբ:

Այսօր Սաֆար ամսվա վերջին օրն է, և շիաները սգում են իրենց ութերորդ առաջնորդի՝ Իմամ Ռեզայի համար:Ցավակցություն  ենք  հայտնում բոլոր մուսուլմաններին Իմամ Ռեզայի  նահատակության  տարելիցի կապակցությամբ։

 

Ալի իբն Մուսա իբն Ջաաֆարը, շիաների ութերորդ իմամը, ծնվել է Մադինայում լուսնային հիջրեթի 148 թվականի Զի ալ Ղաադա ամսի 11-ին:Նրան անվանում էին՝Աբոլ Հասան, Սաբեր, Ֆազել և Ալամ Ալ- Մուհամմադ, սակայն նրա ամենահայտնի անվանումներից էր՝ «Ռեզա»-ն։Աստված ինքը նրան անվանեց «Ռեզա», քանի որ նա շատ սիրված  էր Աստծո կողմից և նույնիսկ նրա թշնամիներն էին դա ընդունում:Իմամ Ռեզան  միշտ բարի և առատաձեռն էր աղքատների և անկարողների նկատմամբ:Նա իր ծառաների հետ նստում էր մի սեղանի շուրջ, և երբ ուրիշները բողոքում էին նրան այդ պահվածքի համար, նա ասում էր.«Իրոք, մեր միակ Տերը նույնն է, մեր ծնողները նույնն են, և մեր վեհությունը  միմյանց նկատմամբ պայմանավորված է՝ մեր արարքներով»: Նա ի խորոց սրտի աղոթում էր և  ծոմ էր պահում:

Իր հորից հետո Ալի Իբն Մուսան, քսան տարի իսլամական ումմայի առաջնորդն էր,որը համընկնում էր Աբբասյանների երեք խալիֆաներ՝Հարունի,Մուհամադ Ամինի և Մաամունի խալիֆայություններին:Հարուն ալ-Ռաշիդը շատ կոպիտ էր վերաբերվում շիաներին, նա երկու անգամ բանտարկեց շիաների առաջնորդ՝ իմամ Մուսա իբն Ջաաֆարին և վերջապես սպանեց նրան:Բայց երբ Մաամունը հասավ խալիֆայության, Ալավիների ապստամբությունից անվտանգ մնալու համար , որոշեց, հակառակ իր նախնիների ընթացքին, ինչ-որ կերպ հաշտություն կնքել շիաների հետ և այդպիսով կանխել նրանց ապստամբության հնարավորությունը:Նա որոշեց որպես թագաժառանգ ընտրել շիաների առաջնորդ՝ իմամ Ալի իբն Մուսա ալ-Ռեզային ,որպեսզի թե վտանգը հեռացնի իր իշխանության սահմաններից  և  թե՝ խորամանկությամբ նրան ներկայացնի  որպես նյութական աշխարհի ձգտող անձնավորություն և  նվազեցնի նրա պատիվն ու հարգանքը ժողովրդի մոտ:

Իմամ Ռեզան իր իմամության տասնյոթ տարին անցկացրեց Մեդինայում և իր կյանքի վերջին երեք տարին ապրեց Խորասանում՝ Մաամուն Աբասիի պարտադրանքով:Երբ Մաամունի գործակալները  Մադինայում եկան Իմամի մոտ , որպեսզի նրան տանեն Մարվ (ներկայիս Խորասան), Իմամը հրաժարվեց ընդունել նրանց պահանջը , սակայն Մաամունի գործակալները պնդեցին, որ դա պետք է կատարվի:Երբ Իմամը ստիպված էր ընդունել նրանց պահանջը , նա մտավ մզկիթ՝ հրաժեշտ տալու Աստծո մարգարեի շիրիմին, նա մի քանի անգամ դուրս եկավ  մզկիթից և նորից վերադարձավ՝ և  լացելով իր շրջապատին ասաց.«Ես հեռացվում եմ իմ պապերի մոտից  և կմեռնեմ աքսորում և կթաղվեմ Հարունի կողքին»։

Երբ Իմամը հեռանում էր  Մեդինայից,  իր ընտանիքին ասաց, այնպես լացեք ինձ համար ,որ լսեմ ձեր ձայնը»:Նա մտադիր էր այս միջոցով բոլորին  իր դժգոհությունը հայտնել այս ճամփորդության վերաբերյալ , որպեսզի ժողովուրդն ու իր հետևորդները  իմանան, որ ինքը  հարկադրաբար է մեկնում այդ  ճամփորդության։ 

Երբ Իմամը հաստատվեց  Մարվում , Մաամունը սուրհանդակ ուղարկեց Իմամ Ռեզայի տուն և նրան պատգամեց , որ՝ ես ուզում եմ  հեռանալ խալիֆայությունից և այն  հանձնել  քեզ:Բայց Իմամը իպատասխան Մաամունին ասաց.«Եթե իշխանությունը քո իրավունքն է, դու չես կարող այն ուրիշին հանձնել, իսկ եթե այն քեզ չի պատկանում, արժանի չես հանձնելու»։Իմամի այս պատասխանը կասկածի տակ դրեց Մաամունի խալիֆայության օրինականությունը:

Ապա Մաամունը իմամ Ռեզային առաջարկեց գահաժառանգ դառնալ, որը կրկին խստագույնս մեժվեց իմամի կողմից:Այդ ժամանակ Մաամունը սպառնալիքներ հնչեցրեց, և Իմամը ստիպված եղավ ընդունել նրա առաջարկը, բայց նա նաև նախապայմաններ ճշտեց:Իմամը նախապայման դրեց, որ միջամուխ չլինի նշանակումների ու հեռացումների հարցով , ֆեթվա(կրոնական հրահանգներ) չտա, չդատի և չմիջամտի կառավարության գործերին։Մաամունն ընդունեց Իմամի նախապայմանները, սակայն Իմամը այս նախապայմաններով  հրաժարվեց օրինականացնել Մաամունի իշխանությունը, և այդպիսով Մաամունը չհասավ իր նպատակին:

... 

Երբ Մաամունը չհաջողեց օգտագործել Իմամի ներկայությունը իր իշխանությունը օրինականացնելու համար, որոշեց  կազմակերպելով գիտական ​​ժողովներ  և իմամին գիտական ​​և կրոնական  իրավագիտության բանավեճերում պարտության մատնելով,ոչնչացնել հասարակության ընկալումը Ահլե Բեյթի իմամների աստվածային գիտելիքի մասին և նվազեցնել  նրա հարգանքը ժողովրդի մոտ:Բայց նրա դիմաց դուրս չեկավ   ոչ մի գիտնական և միայն խոստովանեցին նրա գիտական գերակայությունն ու իմաստությունը: Աստիճանաբար այս հանդիպումները  Մաամունի համար փորձանքի վերածվեցին , և նա գիտեր, որ ոչ մի կերպ չի կարող հաղթահարել Իմամին ,ուստի նա որոշեց սպանել նրան, բայց վախենում էր, որ նրան համարեն  իմամի սպանողը, ուստի թույնով թրջած խաղող կամ նուռ էր պատրաստել  ու կերցրել  իմամին, որի հետևանքով Իմամ Ռեզան նահատակվեց: Այս իրադարձությունը տարիներ առաջ կանխատեսվել էր  իմամների կողմից: Պատմում են,որ Իմամ Ալին ասել է «Շուտով իմ որդիներից  մեկին կսպանեն թույնով Խորասանում, նրա անունը իմ անունն է, իսկ հոր անունը՝ Մուսա իբն Օմրան:Իմացեք,  ով այցելի նրան իր պանդխտության ժամանակ, Աստված կների նրա անցյալի և ապագայի մեղքերը...»:Նմանատիպ ասացվածք է մեջ բերվել  Իմամ Ռեզայի հարգարժան հորից ,նրան թույնով սպանելու մասին:

Իմամ Ռեզան նահատակվել է Թուսում Սաֆար ամսվա վերջին օրը, լուսնային հիջրեթի 203 թվականին: Նրա մոտ գնաց իր  որդին ու  նրան հաջորդող  իմամը՝ Ջավադ Ալ-Աեմեն ,նրան լողացրեց ըստ կրոնական պատվիրանների,և նրա սրբադասված դին պատեց տապանով ու աղոթեց:Սակայն Մաամունը , չնկատելով նրա որդու ներկայությունը,  հայտնվեց Իմամի  դիակի մոտ, և ինչպես իմամն էր կանխատեսել, նրան հողին հանձնեցին Հարունի գերեզմանում։

Մեկ անգամ ևս  Իմամ Ռեզայի նահատակության կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում Ահլե Բեյթի սիրահարներին: