Խինդ ու խրատի ծաղկաստանում (15. 15-րդ հեքիաթի առաջին գլուխ. «Խարդախություն»)
Թագավորն ասաց. «Մեզ պետք է իմաստուն մարդ, ով արժանի է կառավարելու և ղեկավարելու երկիրը: Նախարարը մի կողմ քաշվեց և ասաց. «Կատարյալ իմաստունը նա, է, ով չի խառնվում այն գործերին, որոնք շահի չարիքով են աղտոտված»:
Մուշարաֆեդդին Մոսլեհ ibn Աբդուլլահ Շիրազին, ով հայտնի է որպես Սաադի Շիրազի, հիջրեթի 7-րդ դարի (12-րդ և 13-րդ դդ) մեծ բանաստեղծ և գրող է: Նրա մականունը Սաադի է։ Մարդիկ Սաադիին անվանում են նաև Օսթադե սոխան, կամ` խոսքի վարպետ։
Սաադին կորցրել է հորը դեռ մանուկ հասակում։ Նրա ընտանիքի անդամների մեծ մասը կիրթ մարդիկ էին ու կրոնագետներ։
Պատանեկության տարիներին Սաադին հաճախել է Բաղդադի Նիզամիե վարժարան, որն այն ժամանակ համարվում էր գիտության կարևորագույն կենտրոնը։ Այնտեղ Սաադին ուսումնասիրել է գրականություն, իրավագիտություն, աստվածաբանություն, փիլիսոփայութուն։
Այնուհետև մեկնել է Սիրիա, Մարոկկո, Եթովպիա և Հիջազ, իսկ Շիրազ վերադառնալուց հետո սկսել է ստեղծագործել։ 655 թվականին Սաադին գրել է Սաադինամե կամ Բուստան հավաքածուն, իսկ 656 թվականին՝ Գոլեստանը։ Սաադիի Գոլեստանը պարունակում է 8 գլուխ և համարվում է պարսկական գրականության ամենաազդեցիկ արձակ ստեղծագործություններից մեկը։ Գոլեստանի ութ գլուխներն են՝ «Թագավորների կենսագրությունը», «Դերվիշների էթիկան», «Գոհունակության առաքինությունը», «Լռության օգուտները», «Սեր և երիտասարդություն», «Թուլություն և ծերություն», «Կրթության ազդեցությունը» և «Խոսելու ձևեր»:
Գրքում ընթերցողը ծանոթանում է խրատների, հեքիաթների ու խորհուրդների հետ, որոնք հեղինակը արտահայտել է Մոսաջջա ոճի արձակով, որը մոտ է պոեզիային
Սաադին մահացել է Շիրազում 690-694 թվականներին և թաղվել այնտեղ։
----
Այսօր ես ուզում եմ ձեզ պատմել մեկ այլ գեղեցիկ պատմություն Գոլեստանից, որն օգտագործվում է, երբ ինչ-որ մեկը մեծ պատիվ ու հարգանք ունի, բայց ոչ ոք չգիտի, որ նա խարդախ է և իր պաշտոնը ձեռք է բերել խաբեությամբ։ Երբ նա կորցնում է իր դիրքը և մտածում սեփական աշխատանքի մասին, հասկանում է, որ իր աշխատանքը սխալ է եղել, և ոչ մի պաշտոն ու արժանապատվություն չարժե, որպեսզի մարդը դիմի խաբեության։
Սաադին ասում է. Թագավորը նախարարներից մեկին ազատեց նախարարի պաշտոնից:
Պաշտոնից հեռանալով այս մարդը հանդիպեց առաքինի մարդկանց ու շարունակեց ապրել նրանց հետ։ Այդ մարդկանց հետ լինելու օրհնությունը նրան ոգևորեց ու մտքի խաղաղություն տվեց։ Որոշ ժամանակ անց թագավորը փոխեց կարծիքը և որոշեց հետ հրավիրել նախարարին ու նրան նշանակել դատավոր: Սակայն նախկին նախարարը չընդունեց այդ պաշտոնը, ասելով. «Իմաստուն մարդիկ նախընտրում են մեկուսի կյանք վարել քան խառնվել երկրի գործերին»։
Թագավորն ասաց. «Մեզ պետք է իմաստուն մարդ, ով արժանի է կառավարելու և ղեկավարելու երկիրը»:
Նախարարը մի կողմ քաշվեց և ասաց. «Կատարյալ իմաստունը նա, է, ով չի խառնվում այն գործերին, որոնք շահի չարիքով են աղտոտված»
----
Պատմող. Սաադիի այս պատմությունը հիշեցնում է մեզ խարդախության և խաբեության անընդունելի առանձնահատկության մասին:
Մենք դպրոցում մի դասընկեր ունենք, ով միշտ լավագույն գնահատականներն է ստանում քննություններից, բայց ես երբեք գիրք չեմ տեսել նրա ձեռքում և բոլորս մտածում ենք, թե ինչպես կարող է ինչ-որ մեկը լավագույն գնահատականները ստանալ առանց սովորելու: Երբ մենք նրան այս մասին հարցնում ենք, Նա ասում է. «Դե, ես հանճար եմ։ Ես տարբերվում եմ ձեզնից։ Ցանկացած բան որ ինձ ասում են, ուղեղս հիշում է: Ես խելացի եմ»։
Ընկերներիցս մեկն ասաց. « Միգուցե նա ճիշտ է ասում»:
Պատասխանեցի. «Եթե նա չի ստում, ապա ինչու՞ չի հիշում իմ հեռախոսահամարը։ Նա ինձանից մի քանի անգամ հեռախոսահամարս է խնդրել։ Վերջին անգամ նա պայուսակից հանեց տետրն ու գրեց իմ համարը։ Ինչպիսի՞ հանճար է սա, եթե չի հիշում մի հեռախոսահամար»:
Մենք որոշեցինք փորձել մեր դասընկերոջը։ Քանի որ նա դասարանի գերազանցիկն էր, ամենաշատն էր գրավում ուսուցչի ուշադրությունը և ուսուցիչն այլևս ուշադրություն չէր դարձնում մեզ վրա։ Մենք պետք է վերականգնեինք մեր կորցրած հեղինակությունը ուսուցչի մոտ:
Մենք չգիտեինք թե ինչպես է նա դաս սովորում: Գուցե նա ունի անհատական ոճ, որն օգնում է կարճ ժամանակում յուրացնել դասը:
- Չէ... կասկածում եմ։ Եթե նկատել եք, նա երբեք չի մասնակցում բանավոր քննություններին, ու ամեն անգամ, երբ բանավոր քննություն ենք ունենում, նա բացակայում է կամ ասում է, որ կոկորդս ցավում է կամ չի կարող խոսել։
- Այո, ճիշտ ես, այց գրավոր քննության ժամանակ նա շատ է ոգևորվում։
Խաբել նշանակում է ինչ-որ բանից օգտվել ի վնաս ուրիշի, օրինակ քննությունների, խաղերի, առքուվաճառքի և այլ դեպքերում։ Սովորաբար, խաբեության են դիմում այն մարդիկ, ովքեր
. Անազնիվ են:
. Սխալ ճանապարհով են հասնում իրենց նպատակներին
. Ավելի քիչ են հարգում ուրիշների իրավունքները։
. Անպատասխանատու են։
. Ամպագոռգոռ խոսքեր են ասում և իրենց վեր են դասում ուրիշներից:
Բնագիտության քննության օրն ուսուցիչը դասարան մտավ և ասաց. «Երեխաներ, ինչո՞ւ աթոռները քննության համար չեք դասավորել»:
֊ Կներեք! Ես լավ չեմ սովորել կենդանիների մասին դասը։ Ո՞վ կարող է ինձ քննությունից առաջ օգնել:
֊Կներեք բույսերի մասին դասն էլ լավ չեմ սովորել։
- Լավ: Հիմա դասարանի լավագույն աշակերտին կխնդրեմ պատմի դասերը։
֊Ե՞ս .... Ես ... կոկորդս ցավում է, ուսուցիչ:
֊Բայց հանգիստ խոսում ես: Ի՞նչ պատահեց: Դու գիտես այս բոլոր դասերը: Անցյալ շաբաթ քննությունից գերազանց ստացար: Արի և բոլորի համար պատմիր այդ դասերը։
֊Ես.... Ես.... Ես էլ խնդիր ունեմ.
֊Ինչպե՞ս կարելի է, չէ որ անցյալ շաբաթ ստացար լավագույն գնահատականը: Մի խաբիր...
Մեր խելացի դասընկերը գլուխը կախեց։ Ուսուցիչն ասաց.
-Ես միշտ մտածել եմ, թե ինչպե՞ս ես խաբում, որ ես չեմ հասկանում:
Ուսուցիչը մոտեցավ նրան, նրա սեղանից վերցրեց թուղթը և հասկացավ, որ ամբողջ դասի բովանդակությունը գրված է մի փոքրիկ թղթի վրա, որի վրա դրված է մեկ ուրիշ սպիտակ թուղթ:
Մենք ծիծաղեցինք նրա արարքի վրա և երեխաներից մեկն ասաց.
֊Պարոն Խելացի, պարոն Հանճար!
֊ Դե ինչ, ես նորից պետք է քեզանից քննություն վերցնեմ:
֊Ուսուցիչ, Ես ոչինչ չեմ հիշում։
Մենք բոլորս ծիծաղեցինք։
Իմ սիրելի աշակերտներ, Սաադին ասում է. «Կատարյալ իմաստուն մարդու նշանն այն է, որ նա երբեք իրեն չի աղտոտում ուրիշներին խաբելու անարժան արարքով»։
Այս գեղեցիկ պատմությունից մենք եզրակացնում ենք, որ խարդախության հիմնական պատճառը պետք է բացահայտել և փորձենք վերացնել այն: Այլ կերպ ասած, երբ հայտնի է, որ մարդը խաբում է, պետք է փորձել պարզել, թե ինչու՞ է նա ընտրել այդ ճանապարհը։ Արդյոք բավականաչափ չի՞ սովորել, կամ խաբելու սովորություն ունի՞։
Արդյո՞ք դա արել է ավելի բարձր միավոր ստանալու ակնկալիքով։ Դեպքերից յուրաքանչյուրի համար պետք է ճիշտ պատասխան գտնել։ Օրինակ, եթե խաբելու պատճառը բարձր գնահատական ստանալն է, ապա աշակերտը պետք է հասկանա, որ լավ սովորելը շատ ավելի կարևոր է, քան բարձր գնահատական ստանալը և ավելի շատ օգուտներ կբերի իրեն։
Հուսով ենք, ձեզ դուր եկավ այս հաղորդումը : Մինչ հաջորդ հանդիպում Աստված Ձեզ պահապան: