Խինդ ու խրատի ծաղկաստանում (16. Տասնվեցերորդ հեքիաթի առաջին գլուխ՝ Դավաճանություն)
https://parstoday.ir/hy/radio/iran-i182990-Խինդ_ու_խրատի_ծաղկաստանում_(16._Տասնվեցերորդ_հեքիաթի_առաջին_գլուխ_Դավաճանություն)
Դավաճանողը շատ է վախենում դատաստանի օրվանից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2022 08:17 Asia/Tehran

Դավաճանողը շատ է վախենում դատաստանի օրվանից։

Այսօր ուզում եմ ձեզ մի գեղեցիկ պատմություն պատմել  Սաադիի Գոլսետանից: Գոլեստան և Բուստան գրքերը և  «Սաադիի գազելները» 12-րդ և 13-րդ դարերի իրանցի բանաստեղծ և գրող Սաադիի գլուխգործոցներից են: Շեյխ Մոսլեհեդդին Սաադի Շիրազին,  պարսկերեն լեզվի առաջին հինգ բանաստեղծներից է և Իրանի մեծագույն բանաստեղծներից մեկը և  նրա խոսքի գեղեցկությունն ու արձակի պերճախոսությունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Իրանցի այս մեծ բանաստեղծի ստեղծագործությունների մեծ մասը թարգմանվել են եվրոպական լեզուներով։ Այս ստեղծագործություններից կարելի է նշել Գոլեստան գիրքը, որը շատերի կարծիքով պարսկական գրականության  ամենաազդեցիկ արձակ գիրքն է։ Գոլեստան գրքի առաջին թարգմանությունը արևմտյան լեզուներով կատարվել է Անդրե դյու Ռայերի կողմից 1634 թվականին, ով այս գիրքը թերի թարգմանել է ֆրանսերեն։

1651-ին Ջորջ Գենտիուսը  գիրքը թարգմանել է լատիներեն, իսկ 1654-ին Ադամ Օլեարիուսը, ով պարսկերեն սովորել էր Իրանում, Հաղվերդի անունով մի իրանցու օգնությամբ կատարել է գրքի  ամբողջական թարգմանությունը գերմաներեն: Գոլեստանի առաջին ամբողջական անգլերենով թարգմանությունը կատարվել է սըր Ռիչարդ Ֆրենսիս Բերթոնի կողմից՝ 1888 թվականին։ Մինչ այդ և մեկ դար առաջ Գոլեստան գրքի անգլերեն թարգմանությունները կատարվել էին թերի։ Գոլեստան գիրքը թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, հնդկերեն, ուրդու, արաբերեն, ռուսերեն, ռումիներեն և այլ լեզուներով։

Սաադիի Գոլեստանից մի գեղեցիկ պատմություն, որի մասին կխոսենք այսօրվա հաղորդման ընթացքում, օգտագործվում է, երբ մարդ դավաճանում է, բայց  իրեն հանգիստ չի զգում։ Նա միշտ անհանգստանում է, թե ինչ կլինի և շատ է վախենում, որ ուրիշները կիմանան իր դավաճանության մասին։ 

---

Մի մարդուց հարցրին. «Ինչո՞ւ ես միշտ առյուծի հետ կռվում»։

Նա ասաց. «Որպեսզի նրա որսի մնացածն ուտեմ և նրա քաջության ներքո պաշտպանվեմ թշնամու վտանգից»։

Նրան ասացին. «Հիմա, երբ դու առյուծի պաշտպանության տակ ես և երախտագիտությամբ կատարում ես այս օրհնությունը, ինչո՞ւ չես մոտենում առյուծին, որպեսզի նա պաշտպանի քեզ  և դարձնի իր հավատարիմ ծառաներից մեկը»:

Նա պատասխանեց. «Ես դեռ ինձ ապահով չեմ զգում նրա հարձակումից»:

Մարդը, ով թագավորի ուղեկիցն է, երբեմն կարող է լավագույն կյանքի հասնել տարբեր միջոցներով և փողերով, և երբեմն էլ կարող է այս ճանապարհին գլուխը կորցնել:Ինչպես ասել են իմաստունները, «Զգուշացեք թագավորների բնավորության փոփոխությունից, որոնք երբեմն կարող է վիրավորվեն մի բարևի համար, երբեմն էլ պարգևատրեն վիրավորանքի համար:

***

Պատմող.Սաադիի այս պատմությունը հիշեցնում է մեզ դավաճանության անարժան որակի և խայտառակվելու վախի մասին: Պատմեմ այն ​​օրվա մասին, երբ տեսա այս գեղեցիկ պատմության կիրառությունն իմ կյանքում։

Ես կաթնավաճառի մոտ եմ աշխատում։ Մեր թաղի կաթ վաճառողը ատում է թաղի բանջարեղեն վաճառողին։ Ամեն անգամ, երբ ես ասում եմ նրան, թե ինչո՞ւ, պատասխանում է. «Չգիտեմ։ Ես ուղղակի ատում եմ այս մարդուն»:

-Բարև պարոն կաթնավաճառ:

(Այս բանջարեղեն վաճառողը նորից հայտնվեց),քթի տակ մրթմրթաց կաթնավաճառը։

Բանջարեղեն վաճառողն ասաց-Ինձ երկու կիլոգրամ թարմ կաթ տվեք։

Ես պատրաստվում էի գնալ կաթի մեծ կաթսայի մոտ, երբ կաթնավաճարն ասաց. «Դու կարող ես ուրիշ բան անել, տղա՛ս։ Ես ինքս դա կանեմ»:

Իսկ բանջարեղեն վաճառողին ասաց. «Վերադարձիր քո խանութը։ Երբ կաթը եռա, ես այն կլցնեմ տարայի մեջ և կտամ օգնականիս, որպեսզի այն բերի»:

- Լավ, ցտեսություն:

Բանջարեղեն վաճառողը գնաց։ Կաթնագործը սկսեց տրտնջալ։

Նա բարկացավ ու ինքն իրեն ասաց.

- Հիմա մի բան կանեմ, որ դու իմ խանութ չգաս։ Այս թաղամասում քանի՞ կաթի խանութ կա: Ուրիշից կաթ գնիր։ Ինչո՞ւ ես պետք է ամեն առավոտ տեսնեմ քո դեմքը: Ափսոս, որ վախենում եմ դատաստանի օրվանից, թե չէ կաթը ջրի հետ կխառնեի, կամ ընդհանրապես նեխած կաթ կտայի, որ ուտեիր ու թունավորվերվեիր... չէ, չէ... դա Աստծուն դուր չի գալիս։

Երբ նա ջղաայնացած քայլում էր խանութում, ես ասացի.

-Վարպետ... դուք լավ մարդ եք։ Ափսոս, որ դուք ոխ ունենք։ Ի վերջո նա ձեզ չի անհարգել։ Ինչո՞ւ եք ուզում դավաճանել նրան:

- Ես չեմ ուզում դավաճանել նրան։ Ես վախենում եմ դատաստանի օրվանից. Բայց ես  չեմ սիրում նրան։

- Ավելի լավ է փորձեք ընկերանալ ու բարի լինել նրա հանդեպ, որպեսզի Աստված ձեզանից գոհ լինի։

Քանի որ երկուսիս ուշադրությունն էլ այլ ուղղությամբ էր, կաթն այնքան եռաց, որ կաթսայից դուրս թափվեց ու լցվեց հատակին։

- Տես,... ամեն ինչ նրա մեղքով է։

Ես ծիծաղեցի ու ասացի.

-Ի՞նչ մեղք ունի այդ խեղճ մարդը։

Դավաճանությունը տարբեր հարթություններից է հասկացվում: Կյանքում կարևոր լինելու զգացումը շատ կարևոր է, իսկ հավատարմությունը այս երկու զգացումների շրջադարձային կետն է: Դավաճանությունը հավատարմության ճիշտ հակառակն է։

Դավաճանություն նշանակում է գործել խոստմանը հակառակը, խաթարելով մյուս կողմի վստահությունը: Դավաճանությունը  խաբեություն է ու չարաշահում: Դավաճանությունը սոցիալական տեսանկյունից նաև գողության է նման։

Որոշ դեպքերում դավաճանությունն այնպիսին է, որ մարդը կամ մարդիկ երախտապարտ չեն իրենց տրված բարեհաճության համար և խզում են պայմանագիրը, ինչը պատճառ է դառնում, որ դիմացինը վիրավորվի: Եթե ​​անձը պարտավորություն է ստանձնել երկու կամ ավելի մարդկանց հարաբերություններում, բայց որոշ ժամանակ անց բացահայտ կամ գաղտնի դրժում է խոստումը, դա իրականում դավաճանություն է: Դավաճանության արձագանքը հաճախ դրսևորվում է զայրույթի, բղավոցի, մեկուսացման և վրեժխնդրության տեսքով:

- Պարոն կաթնավաճառ...  կաթը պատրաստ է՞։

 -Պարոն բանջարեղեն վաճառող... Չէ. Այսօրվա կաթը վերջացել է: Այն կաթն այնքան եռաց, որ կաթսայից դուրս թափվեց։

-  Քեզ պես, որ անընդհատ ինքդ քեզ ուտում ես․․․ ով մուսուլման մարդ, ես գիտեմ, որ դու ատում ես ինձ։ Բայց ես սիրում եմ քեզ։ Ես  այս թարմ բանջարեղենը բերել եմ քեզ համար ի նշան խաղաղության և սիրո։ Աստված թող բարի անի մեր  բոլորի վերջը։  Աստված քեզ պահապան․․․․

- Կաթնավաճառը հանգստացավ։ Նա լուռ մնաց և ասաց.-Նա ինձ ամաչեցրեց։ Թող Աստված ների ինձ

Ապա ինձ ասաց- Լավ է, որ չհանձնվեցի սատանային և չդավաճանեցի նրան։

 - Վարպետ, Չե՞ք լսել, թե ինչ է ասում Սաադին. «Նա, ով դավաճանում է, շատ է վախենում դատաստանի օրվանից»:

Ճիշտ ես, գնա ու թարմ կաթ բեր։ Կրկին պետք է եռացնել կաթը։

Այս գեղեցիկ պատմությունից մենք եզրակացնում ենք, որ դավաճանությունը նշանակում է, որ եթե կյանքում ոչինչը այլևս իր տեղում չլինի՝ այսինքն վստահությունից մինչև պարզ սեր և ջերմություն, դավաճանությունը ցավոտ ու վնասաբեր է լինելու:

Հարգելի բարեկամներ հուսանք այս հաղորդումը ձեզ դուր եկավ։