Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(93)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից թիվ 598 բանաձևի ընդունումից հետո Իրանի քաղաքական, տնտեսական ու ռազմական պայմաններին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք ԻԻՀ-ի դեմ պարտադրյալ պատերազմի 7-րդ տարում թիվ 598 բանաձևի ընդունման ժամանակ Իրանի քաղաքական, տնտեսական ու ռազմական պայմանների մասին: Հաշվի առնելով Իրանի դեմ կիրառված միջազգային պատժամիջոցները, նավթի գնի անկումը և Պարսից Ծոցում Սադդամին արևելքի ու արևմուտքի նվիրած զենքերի միջոցով քաղաքային ու արդյունաբերական ենթակառույցների ռմբակոծվելը և նավթատարների ու բեռնատար նավերի թիրախ դառնալը Իրանը գտնվում էր տնտեսական ու ռազմական դժվարին պայմաններում: Տնտեսական և ռազմական այս ծանր իրավիճակը շատ դժվարացրել էր Իրանի Իսլամական Հանրապետության որոշումներ կայացնողներին որոշել, թե ինչպես շարունակել պատերազմը և զբաղվել թիվ 598 բանաձևով։ Թիվ 598 բանաձեւի հաստատումից հետո Պարսից Ծոցում Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ և բռնի քաղաքականությունը տարածվում էր նոր հարթություների վրա։ Պարսից ծոցում ամերիկյան ռազմական նավատորմը փաստացի ընդարձակվել և ձևավորվել է Իրանի դեմ: Իրանի դեմ լայնածավալ քարոզչություն էր իրականացվում միջազգային մակարդակով։ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանակցությունների միջավայրը մթագնեց ի վնաս Իրանի։ Իրանի դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունը պատճառ դարձավ, որ պատերազմող կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը գործնականում խաթարվի, և Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի և ամերիկյան ռազմական միջամտության պատճառով ուժերի հավասարակշռությունը փոխվի հօգուտ Իրաքի: Պարսից ծոցի արաբական երկրներից նավթ տեղափոխող տանկերներին բացահայտ աջակցությունը սկսվեց։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իր դրոշի տակ դրեց 33 քուվեյթյան գազ և նավթ տեղափոխող տանկեր, ԱՄՆ-ն այդ նավերի անվտանգ երթևեկության համար օգտագործեց իր ռազմանավերը: Պարսից ծոցում նավագնացության գծերը վերահսկելու համար ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայեց իր օդային և ծովային գրեթե 43 ստորաբաժանումներ՝ մոտ 73 հազար զինվորներով։ Ամերիկան սպառնում էր պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Իրանը հարձակվի ամերիկյան դրոշի տակ գտնվող նավթատար նավերի վրա։ Պարսից ծոցի երկնքում ավելացան ամերիկյան կործանիչների, AWACS ինքնաթիռների, ուղղաթիռների թռիչքները։ Մինչդեռ ամերիկյան ռազմական հարձակումներն Իսլամական Հանրապետության շահերի վրա՝ ի պաշտպանություն Սադամի, օրեցօր ավելացան։ Չնայած այս հարձակումներին, Իրանը պնդում էր Պարսից Ծոցի անվտանգության վրա՝ բոլոր երկրների համար, որոնք սահմանակից են այս ռազմավարական ջրային ճանապարհին:
Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ և գերագույն հրամանատար Իմամ Խոմեյնին 1987 թվականի հուլիսի 28-ի ելույթում Պարսից ծոցում ամերիկյան ռազմական տեղաշարժերի մասին ասել է.«Աշխարհը եկել է այն եզրակացության, որ Պարսից Ծոցում անապահովությունը միայն իվնաս Իրանի չի լինի, այլ նաև, եթե ԱՄՆ-ի նման ամենաուժեղ տերություններն ու գերտերությունները մոբիլիզացնեն իրենց օդային, ծովային և լրատվական լրտեսության բոլոր օբյեկտները և իրենց տարածաշրջանային դաշնակիցներին, որ նույնիսկ նավերն առանց ռիսկի պաշտպանեն, նրանք ապահովագրված չեն լինի այս վտանգից ու կորուստից և կխեղդվեն անապահովության այս հորձանուտում։ Եթե աշխարհը պատրաստվել է նավթային ճգնաժամին և բոլոր տնտեսական, առևտրային և արդյունաբերական հավասարումների խաթարմանը, մենք նույնպես պատրաստ ենք և ամրացրել ենք մեր գոտիները, և ամեն ինչ պատրաստ է գործողությունների, և Ամերիկան պետք է հասնի նրան, որ Պարսից Ծոցում ռազմական միջամտությունը պարզապես փորձ չէ, դա մեծ ծուղակ է և վտանգավոր խաղ, և մենք և Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր մահմեդականները, գերտերությունների ռազմական ներկայությունը համարում ենք իսլամական երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության վրա ներխուժման նախապատրաստում ու հարձակման ծրագիր և Սադդամին ցուցաբերվող աջակցության շարունակություն»: Չնայած տնտեսական և ռազմական դժվարություններին, ԻԻՀ-ն չէր պատրաստվում հետ կանգնել Սադդամի հանցավոր ռեժիմին պաշտպանող ամերիկյան զինվորականների դեմ: Նավթային օբյեկտների ու նավերի վրա իրաքյան կործանիչների հարձակումների ուժեղացմամբ և Պարսից ծոցում նավթատար տանկերի պատերազմի զարգացմամբ Իրանը նույնպես սկսեց հակահարված տալ: Եթե իրանական նավթ տեղափոխող որեւէ լցանավ խոցվեր, ապա պատերազմում Իրաքին աջակցող երկրների տանկերներն անմիջապես հրթիռների թիրախ կդառնային։ Այս հարցը մեծ խնդիր էր ստեղծել Սադամի ռեժիմի համար տանկերային պատերազմի շարունակման հարցում, քանի որ դա համարվում էր նավագնացության գծերի անապահովության պատճառը։ Նավերի վրա Իրաքի հարձակումները շարունակելու համար Ամերիկան այնպես արեց, որ Սադամին աջակցող երկրների նավթատարներին ոչ մի վնաս չհասնի: Ամերիկայի նպատակն էր ապահովել նավթի հոսքը Պարսից ծոցում և թույլ չտալ Իրանին նավթ վաճառել։ Այն բանից հետո, երբ Քուվեյթյան 11 նավերը տրամադրվեցին ԱՄՆ-ին և փոխվեցին դրանց սեփականությունն ու դրոշը, ԱՄՆ ռազմածովային նավատորմը պատրաստեց մանրամասն ծրագիր Պարսից ծոցով նավթատար տանկերների անվտանգ անցման համար, որպեսզի կարողանար պաշտպանել նրանց ցանկացած պատահարից կամ պաշտպանել հարձակումներից և վերջ տալ հակագրոհներին Պարսից ծոցում։
Վերջապես, անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք բերելուց և Պարսից ծոցի հարավային ափի բոլոր երկրների համագործակցությամբ, ամերիկյան դրոշով քուվեյթյան նավերի առաջին նավատորմը 1987 թվականի հուլիսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում թիվ 598 բանաձևի ընդունումից մեկ օր անց և Պարսից Ծոցի միջազգային լրագրողների ներկայությամբ Օմանի ծովի Խուր Ֆեկանից շարժվեց դեպի Հորմուզի նեղուց: ԱՄՆ նախագահի հրամանով «Բրիջթոն» և «Գազպրինս» անվանումներով քուվեյթյան երկու նավերի ուղեկցումը սկսվեց 1987 թվականի հուլիսի 22-ին Օմանի ափից։ Հսկայական Բրիջթոն լցանավը կարող էր տեղափոխել 2,5 միլիոն բարել հում նավթ, որը համարժեք է 400,000 տոննայի: Այս երկու նավերը Քուվեյթի Ահմադի նավահանգիստ տանող 600 մղոն երկարությամբ երթուղում պաշտպանվել են մի շարք կործանիչներով և Awax ինքնաթիռների, ինչպես նաև ԱՄՆ երեք ռազմանավերի օգնությամբ: Ամերիկան կարծում էր, որ Իրանը չի համարձակվի ուղղակիորեն հարձակվել այս շարասյան վրա, և եթե նման հարձակում լինի, Ամերիկան կկարողանա հակազդել դրան։ Մինչ 200 լրագրող ուղարկվել էր լուրերը լուսաբանելու Պարսից ծոցի հարավային երկրներում, Բրիջթոն նավթատարը դիպել էր ականի Քուվեյթի Ահմադի նավահանգստի մուտքի ջրանցքից 80 մղոն հարավ-արևելք և Պարսկական կղզուց 18 մղոն հեռավորության վրա: Պայթյունի պատճառով այս տանկերի վրա մեծ անցք առաջացավ եւ 31 տանկից 4-ը լցվեց ջրով։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ որոշ լրագրողներ և նավաստիներ նավթատարի տախտակամածից ծով նետվեցին։ Մինչ այս միջադեպը ընդգծվում էր Ամերիկայի պաշտպանունակությունը՝ ցանկացած միջադեպի դեմ պայքարելու համար։ Բայց այս պայթյունից հետո փորձագետները հայտարարեցին, որ ծովային ականներով հարվածելը ամենամեծ վտանգն է, որն սպառնում է ԱՄՆ ռազմածովային ուժերին Պարսից ծոցում։ Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնին արձագանքելով այս միջադեպին ասել էր.«Չնայած բոլոր նախապատրաստություններին,դասավորվածություններին ու աղմուկ-աղաղակներին, որ Ամերիկան ստեղծել է աշխարհում, և նրանք տասնյակ լրագրողներ և օպերատորներ են ուղարկել տարածաշրջան՝ հաղորդելու Ամերիկայի չարագործ ծրագրերի հաջողության մասին, Աստված իր անտեսանելի ձեռքով հող է պատրաստում Ամերիկայի խայտառակության ու նվաստացման համար և ցուցադրում է «Լա Էլլահ Էլա Ալլահ» դրոշի հոգևոր իշխանությունը անհավատության դրոշի վրա»: «Բրիջթոն» նավթատարի բախումն ականի հետ շատ վնասակար եղավ Ամերիկայի համար՝ քաղաքական, ռազմական և քարոզչական առումով: Բրիջթոնը բախվել է ականին, մինչդեռ խորհրդային միության ուղեկցող նավը ավելի վաղ խոցվել էր նույն տեսակի ծովային ականով: Ուստի Ամերիկան ամբողջ զգոնությամբ փորձում էր թույլ չտալ, որ իր ուղեկցող նավերը ականահարվեն։ Ուղեկցող նավթատարի բախումը ծովային ականի հետ այնքան նվաստացում առաջացրեց ամերիկյան ռազմական նավատորմի համար, որ նույնիսկ իրենց երկրի որոշ կոնգրեսականներ ասացին, որ իրականում ռազմանավերը Պարսից Ծոցում ուղեկցվում են նավթատար նավերով։ Սակայն Պարսից ծոցում ամերիկյան հզորության ցուցադրումը վերածվեց ամերիկյան ռազմանավերի թուլության դրսևորման։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից Քուվեյթյան նավթատար նավերի ուղեկցումը չէր կարող վերջ տալ Պարսից ծոցում նավթատարների պատերազմին և կանխել Իրանի հակահարձակումները: Քուվեյթյան նավերի վրա ամերիկյան դրոշի տեղադրմամբ պատասխան գործողությունների ծավալը կրկնապատկվեց, իսկ Պարսից ծոցում ընդլայնվեց անապահովության մթնոլորտը։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ եթե Ամերիկան հօգուտ Սադամի չմիջամտեր Պարսից ծոցում, Իրանը կկարողանար ստիպել նրանց դադարեցնել Սադամի վարչակարգին աջակցելը` ծանր ճնշում գործադրելով Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի վրա Պարսից Ծոցի տարածաշրջանում: